Չես պատկերացնում, թե ինչքան ճշմարիտ են ասածներդ Երկնային ջան..
Երկար տարիներ եմ եղել միայնակ ու դա չեմ ցանկանա նույնիսկ թշնամուս..
և դա միայն այն չէ, որ օրերով կարող ես մեռնելու չափ հիվանդ պառկած լինել "ժամանակավոր կացարանումդ"(բազում վարձու, կամ ոչ այնքան, սենյակներիցս և ոչ մեկին այդպես էլ չկարողացա "տուն" կոչել.. քանզի ՏՈՒՆ, ըստ իս, դա լրիվ ուրիշ գաղափար է..) ու ոչ ոքի հետաքրքիր չլինես, որ գոնե այցելի.. ուր մնաց, թե ջուր բերի.. ավելին՝ ոչ-ոք դրա մասին իսկի չի էլ իմանա.. որովհետև ոչ-ոքի, մեծ հաշվով, դա պետք էլ չի..
..ում էլ որ պետք է՝ դու չես պատմի, որպեսզի ավելորդ չանհանգստանա քեզ համար..
միայնակությունը դա այն է, երբ հազարավոր մարդկանցից կազմված ամբոխը շարժվում է, իսկ դու՝ նրանց մեջ.. բայց ոչ-ոք քեզ չի նկատում.. դու էլ՝ ոչ-ոքի.. և դու զգում ես, որ նույնիսկ այդ իրար բոլորովին անծանոթ մարդիկ ունեն ընդհանուր ինչ-որ բան, ինչ չունես դու.. կամ գուցե հակառա՞կը.. ինչ-որ բան ունես դու, որ չունի իրենցից և ոչ մեկը..






Մեջբերել
Էջանիշներ