User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Մենակությունն իմ աչքերով…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակությունը մի կարգավիճակ է, որին մարդն անընդհատ ձգտում է, որպեսզի ասի, որ ինքը մենակ է:
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ չեմ: Մենակությանը չես ձգտում, ինքը միշտ քեզ հետ ա: Իրենից փախչել չես կարող, մենակ ես, անգամ երբ ամենասիրելիդ պինդ գրկել է ու ասում է, որ միշտ քեզ հետ կմնա: Մարդ ՄԻՇՏ ու ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ մենակ ա....
    Պատկերացրեք, երկուսիդ հետ էլ համաձայն եմ։ Լուրջ, ուղղակի ամեն մեկդ էդ երևույթը տարբեր տեսանկյուններից եք դիտարկել, թե չէ երկուսդ էլ ճիշտ եք, իմ կարծիքով։

    Բյուրի դիտարկման հետ կապված ասեմ, որ ես ինքս բազմիցս նկատել եմ, որ այն մարդիկ, ովքեր չափից դուրս շատ են խոսում իրենց միայնակությունից ու ամեն առիթով շեշտում, թե որքան միայնակ են իրենք, իրականում չեն էլ ուզում ազատվել դրանից, դրանով ուզում են ուշադրություն գրավել, ինչպես նաև արդարացնել իրենց անհաջողությունները։ Իսկ ընդհանրապես բոլորս էլ ինչ–որ առումով միայնակ ենք ի սկզբանե, ուղղակի ոմանք սովորում են սիրել իրենց միայնակությունը, օգուտ քաղել դրանից և այն դրոշակ չդարձնել՝ ի տես ամբողջ աշխարհի։

    Մի քիչ դաժան ստացվեց, չէի ուզում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  2. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Աղջիկներ են է լինում, որ ձևական ասում են, որ իրանք սիրում են մենակությունը, նեռվերիս ազդում են
    Համաձայն եմ՝ լինում ա ժամանակ, որ մի քանի րոպեով կամ ժամով ուզում ես մենակ լինել, բայց էդ ցանկությունը պետքա հաճախակի չլինի: Հեչ էլ լավ բան չի մենակությունը. մենակով ո՛չ ուտել ա լինում, ո՛չ պարել ա լինում, ո՛չ խմել ա լինում, ո՛չ քնել ա…… վայ կներեք
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  3. #3
    Վերադարձ Լեո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.10.2007
    Հասցե
    Երևակայություն
    Գրառումներ
    6,253
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Ես երբեմն սիրում եմ մենակությունը, իսկ ավելի հաճախ ատում, այսինքն` նրա նկատմամբ անտարբեր չեմ:

  4. #4
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Աղջիկներ են է լինում, որ ձևական ասում են, որ իրանք սիրում են մենակությունը, նեռվերիս ազդում են
    Համաձայն եմ՝ լինում ա ժամանակ, որ մի քանի րոպեով կամ ժամով ուզում ես մենակ լինել, բայց էդ ցանկությունը պետքա հաճախակի չլինի: Հեչ էլ լավ բան չի մենակությունը. մենակով ո՛չ ուտել ա լինում, ո՛չ պարել ա լինում, ո՛չ խմել ա լինում, ո՛չ քնել ա…… վայ կներեք
    Կուկ, թեման ֆիզիկական մենակության մասին չի։ Բայց նույնիսկ ֆիզիկական մենակությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում ու զգում։ Եթե դու չես սիրում մենակ լինել, դա չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սիրում են, ձևական են ասում։ Օրինակ՝ ինքնամփոփ, չշփվող մարդկանցից շատերը սիրում են մենակություն, իրենց մենակ ավելի հարմարավետ են զգում։ Էնպես որ դա շատ անհատական է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  5. #5
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունն իմ պատկերացմամբ ես եմ իմ սենյակում հատակին նստած...
    իրականում. ոչինչ չեմ տեսնում...հի-մա

  6. #6
    անծանոթուհի murmushka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2007
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    1,168
    Բլոգի գրառումներ
    20
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    մենակությունն իմ միակ հավատարիմ ընկերն է, ընդհանրապես գերադասում եմ լինել իսկապես մենակ, քան շրջապատում, որն ինձ հոգեհարազատ չէ, որովհետև հենց այդ շրջապատում, թեկուզ և շրջապատված մարդկանցով, ես ավելի ցավալի եմ զգում մենակությունը` հոգեկան մենակությունը, որ փնտրում ես հասկացող հայացք և հանդիպում ոչինչ չարտահայտող մի զույգ սառած աչքերի
    մենակությունը մտածելու, վերլուծելու ինքնաքննադատելու հնարավորություն է տալիս
    սիրում եմմենակությունը
    Մի՛ փորձիր թաքցնել սխալդ, ընդունի՛ր այն, պատասխա՛ն տուր և շարժվի՛ր առաջ

  7. #7
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    հոգեպես միայնակ լինելը մահից էլ դաժան կարող է լինել…

    Մենակությունը դա այն չի, երբ մենակ ես տանը… դա այն է, երբ հազարավոր մարդկանց մեջ, աղմկոտ ու ուրախ շրջապատում դու քեզ օտար ես զգում… զգում ես, որ չես պատկանում այդ միջավայրին… քեզ չեն հասկանում, դու չես հասկանում…

    Մենակությունը դա այն է, որ դու գիտես, որ ոչ ոք չի իմանա երբեք այն ամենը, ինչ այդքան շատ կուզենայիր ասել… բայց դու դա չես էլ ասի, որովհետև ինքդ էլ չես ցանկանում իմանալ…

    Եթե քեզ կանչեցին, ու դու չլսեցիր, ուրեմն առանձնաել ես ինքդ քո մտքերի հետ… Եթե դու կանչեցիր, ու ոչ ոք չլսեց, ուրեմն դու միայնակ ես…

    երևի օձի թույնի պես մի բան է` քիչ քանակությամբ կարող է օգուտ բերել, իսկ եթե չափից դուրս լինի, արդեն մահացու է…
    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակությունն իմ միակ հավատարիմ ընկերն է, ընդհանրապես գերադասում եմ լինել իսկապես մենակ, քան շրջապատում, որն ինձ հոգեհարազատ չէ, որովհետև հենց այդ շրջապատում, թեկուզ և շրջապատված մարդկանցով, ես ավելի ցավալի եմ զգում մենակությունը` հոգեկան մենակությունը, որ փնտրում ես հասկացող հայացք և հանդիպում ոչինչ չարտահայտող մի զույգ սառած աչքերի
    մենակությունը մտածելու, վերլուծելու ինքնաքննադատելու հնարավորություն է տալիս
    սիրում եմ մենակությունը
    Ինչ ուզում եմ ասել նշել եմ կարմիրով:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  8. #8
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունն ու միայնակությունը կարծես թե դիտվում է որպես միևնույն երևույթ /գրառումների գերակշռող մասում/: Իրոք նմանություններն ակնհայտ են, սակայն տարբերությունն առավել քան ակնհայտ ու զգալի:Մենակության յուրաքանչյուրս էլ կյանքի տարբեր ժամանակահատվածներում ձգտում ենք/այսպես ասած, կտրվում ենք աշխարհից, մի խոսքով, զրույց՝ ինքդ քո Ես-ի հետ/: Բայց դժվար թե գտնվի այնպիսի մեկը, որը ձգտի միայնակության: Իմ կարծիքով/դիտարկում եմ ժամանակային առումով/, մենակությունը դա մի օր է, մաքսիմում՝ շաբաթ, միայնակությունը՝ առավել երկար ժամանակահատված/ասենք՝ մի ամբողջ կյանք/:
    Մենակություն սիրում եմ, մեկ-մեկ՝ ամիսը մեկ, մեկ-մեկ՝ շաբաթը մեկ, նայած այդ ամիս/շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների ծավալին, որը կարիք ունի լուրջ վերլուծության/չի բացառվում կուշտ արցունքային վերլուծությունը/: Միայնակություն. հըմ, ծանոթ չեմ, կներեք:
    Սակայն այնքան միեւնույն է...

  9. #9
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Մենակությունն իմ աչքերով…

    Միգուցե տարօրինակ կթվա, բայց միշտ էլ հոգեպես ինձ մենակ եմ զգացել... (Հիմա ավելի պարզ արտահայտվեմ)
    Այսքան ժամանակ դեռ չեմ հանդիպել մեկին, որ ինձ շատ նման լինի, իմ նման մտածի, նույն հետաքրքրություններն ունենա, ինչ որ ես ունեմ, այսպիսի շատ և շատ հարցեր կան...
    Համաձայն եմ, որ ունեմ շատ բարդ բնավորություն , բայց նա, ով քիչ թե շատ նման է ինձ՝ այդպես չի կարծում: Հիմա կասեք թե այդպես չէ, բայց մարդու հետ պետք է իրականից շփվես, որ զգաս: Վիրտուալ շփումից շատ դժվար է այն հասկանալ
    Ճնշվում եմ մենկությունից, այնպիսի տպավորություն է, որ կարծես այս շխարհից չլինեմ (Երևի դրա համար էլ երգերն ու բանաստեղծություններն ինձ ավելի հարազատ են, քան մարդիկ )
    Երբեմն եմ ինձ այս հարցն ուղղում՝ << Արդյոք կգտնվի՞ ինձ նման մեկը, որն իրոք շատ մոտ լինի սրտիս, որը կլրացնի այդ բաց թողնված մասը... >>
    Տխուր է...
    Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 25.09.2008, 23:02:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  10. #10
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Սվետ ջան, բացարձակ նման ոչինչ էս աշխարհում չկա Նույնիսկ երկվորյակներն են տարբեր լինում, մեր երկու ձեռքերը, աչքերը ... Այնպես որ դու քո տեսակում բացառիմ ես Քեզ լրիվ մնամ, ամբողջապես հասկացող մարդ երբեք չես գտնի, բայց միշտ կլինեն մարդիկ կամ գուցե միայն մեկը, որ կփորձեն քեզ հասկանալ, հնարավորինս շատ Մնացած բոլոր դեպքերում մենք բոլորս մենակ են մենակ ենք այս աշխարհ եկել, մենակ էլ պիտի գնանք

  11. #11
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, թեման ֆիզիկական մենակության մասին չի։ Բայց նույնիսկ ֆիզիկական մենակությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում ու զգում։ Եթե դու չես սիրում մենակ լինել, դա չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սիրում են, ձևական են ասում։ Օրինակ՝ ինքնամփոփ, չշփվող մարդկանցից շատերը սիրում են մենակություն, իրենց մենակ ավելի հարմարավետ են զգում։ Էնպես որ դա շատ անհատական է։
    Հա, ես ֆիզիկականի մասին եմ գրել, որտև հավես չկար փիլիսոփայելու
    Դե ես չեմ ասում, ովքեր մենակ են սիրում լինել՝ իրանք ձևական են ասում, ես ասեցի՝ ձևական ասողները նյարդերիս վրա իրենց ազդեցությունն են թողնում Դա հաճախ նկատվում է դասարանում, լսարանում, նաև հավաքույթների ժամանակ, երբ լինում են մարդիկ, ովքեր, շրջապատի ուշադրությունից դուրս մնալով, փորձում են նրանցից մեկուսանալու միջոցով գրավել՝ իրենց համար այդքան թանկագին ուշադրությունը: Ես գրել էի աղջիկների մասին, քանի որ ավելի շատ աղջիկների մոտ եմ նկատել այս վարքագիծը: Կարծում եմ՝ տղաների մոտ դա ուրիշ ձև է արտահայտվում:
    Լավ, արդեն շեղվել եմ հա՞ թեմայից սա արդեն լրիվ ուրիշ հարց ա, որի մասին կարելի ա թեմա բացել, ու լիքը վիճել
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  12. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Այն ինչ ուզում էի ասել բազմիցս ասվեց՝ մենք միայնակ ենք ծնվել այդպես էլ կմեռնենք, նույնիսկ սիրելիի գրկի մեջ միայնակ ես, մենք ձգտում ենք միայնության որպեսզի արդարացնենք ինքներս մեր սխալներն ու տարօրինակությունները:

    ես ամենաշատը ինձ միայնակ եմ զգում մեծ բազմության մեջ՝ ծնունդներին, քեֆերին, հավաքներին, ժողովներին, իսկ երբ մարմինս մենակ է սենյակում, այնտեղ մի ամբողջ հույզերի ու մտքերի նվագախումբ է հնչում, մի ամբողջ անսամբլ պարում է ամեն տեսակ պարեր,
    Սիրում եմ մարմնիս մենակությունն ու հոգուս խմջույքը այդ միայնության մեջ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  13. #13
    Սկսնակ անդամ TiternAk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրեք, երկուսիդ հետ էլ համաձայն եմ։ Լուրջ, ուղղակի ամեն մեկդ էդ երևույթը տարբեր տեսանկյուններից եք դիտարկել, թե չէ երկուսդ էլ ճիշտ եք, իմ կարծիքով։

    Բյուրի դիտարկման հետ կապված ասեմ, որ ես ինքս բազմիցս նկատել եմ, որ այն մարդիկ, ովքեր չափից դուրս շատ են խոսում իրենց միայնակությունից ու ամեն առիթով շեշտում, թե որքան միայնակ են իրենք, իրականում չեն էլ ուզում ազատվել դրանից, դրանով ուզում են ուշադրություն գրավել, ինչպես նաև արդարացնել իրենց անհաջողությունները։ Իսկ ընդհանրապես բոլորս էլ ինչ–որ առումով միայնակ ենք ի սկզբանե, ուղղակի ոմանք սովորում են սիրել իրենց միայնակությունը, օգուտ քաղել դրանից և այն դրոշակ չդարձնել՝ ի տես ամբողջ աշխարհի։

    Մի քիչ դաժան ստացվեց, չէի ուզում...
    Դաժան չի, ուղղակի իրականությունն ա:
    Միայնակության զգացումը խորը դեպրեսիայի պատճառ կարող է դառնա:
    Ինչ վերաբերվում է միշտ միայնակ զգալուն , ես համամիտ չեմ, քանի որ մարդկային ոչ մի զգացողություն հարատև չի ու չի կարող երկար տևել: Ինչպես ուրախությունն ու տխրությունն են անցողիկ, նույնն էլ միայնակությունը: Հետո ընկալման խնդիր կա: Հնարավոր է, որ միևնույն իրավիճակում ես ինձ միայնակ զգամ, իսկ մեկ ուրիշը` ոչ:
    Էսքան ասելուս իմաստն էն ա ժողովուրդ ջան, որ մարդը ոչ թե միայնակ ա լինում այլ ուզում ա մտածի, որ միայնակ ա: Ամեն ինչ կապված ա, թե ինչ կտրվածքով ենք նայում կյանքին: Չմոռանանք, որ ամեն ինչ հարաբերական ա:
    Если тебе когда-нибудь заxочется найти такого человека который сможет одолеть любую, даже самую тяжелую беду и сделать тебя счастливым, когда этого не может больше никто: ты просто посмотри в зеркало и скажи "Привет!"

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թռչունները մեր աչքերով
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.09.2015, 17:22
  2. Լեռները իմ աչքերով
    Հեղինակ՝ aragats, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.04.2011, 18:54
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Վրացիները մեր աչքերով
    Հեղինակ՝ Moon, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 36
    Վերջինը: 22.09.2008, 23:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •