Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
Մենակություն… ի՞նչ է դա Ձեր պատկերացմամբ…

Չգիտես` ինչու, շատ անգամ մարդիկ շփոթում են մենակությունը որոշ ժամանակով ինքդ քո հետ առանձնանալու հետ… իսկ դրանք շատ տարբեր հասկացություններ են…

Արդյո՞ք երբևէ զգացել եք անտանելի միայնակ ու անկարող այդ վիճակից դուրս գալ…
Համաձա՞յն եք, որ մեր կյանքում մենք շարունակում ենք միշտ միայնակ մնալ և մահանում ենք մենակության մեջ…

Ի՞նչ է մենակությունը Ձեր աչքերով…
Մենակություն, այս բառը քիչ է ասելու,
Թե ինչու են կյանքում միայնակ լինում,
Միայնակ լինել, կասի, թե նայել մի տեղ,
Ուր ոչ ոք չի նայում, չի էլ նկատի,
Դա մեր եզակի լինելու հետ կապված,
Ինքնատիպ ուղի, որ մենակ պիտի,
Անցնել ու նորից, այլ ուղի բռնել,
Քայլել ու քայլել, այդպես շարունակ,
Մինչև վերջ մնալ առանձին, ազատ...նաև ներդաշնակ..