User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Մենակությունն իմ աչքերով…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Մենակությունն իմ աչքերով…

    Մենակություն… ի՞նչ է դա Ձեր պատկերացմամբ…

    Չգիտես` ինչու, շատ անգամ մարդիկ շփոթում են մենակությունը որոշ ժամանակով ինքդ քո հետ առանձնանալու հետ… իսկ դրանք շատ տարբեր հասկացություններ են…

    Արդյո՞ք երբևէ զգացել եք անտանելի միայնակ ու անկարող այդ վիճակից դուրս գալ…
    Համաձա՞յն եք, որ մեր կյանքում մենք շարունակում ենք միշտ միայնակ մնալ և մահանում ենք մենակության մեջ…

    Ի՞նչ է մենակությունը Ձեր աչքերով…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (11.03.2009)

  3. #2
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը

    Համաձա՞յն եք, որ մեր կյանքում մենք շարունակում ենք միշտ միայնակ մնալ և մահանում ենք մենակության մեջ…

    Նյուտ ջան, մենք մենակ ենք աշխարհ գալիս և մենակ էլ պիտի գնանք
    Եթե մենակ ես քեզ զգում աշխարհում /էս անձամբ քեզ չեմ ասում / ապա փոխիր շրջապատդ, ժամանակավորապես առանձնացիր ինքդ քո հետ ու գտիր մենակության, իսկ ավելի ճիշտ դատարկությանդ պատճառը, իսկ եթե չգտնես ուրեմն ուղղակի մեանխոլիայով ես տառապում

  4. #3
    Յէժիկ *e}|{uka*-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.07.2007
    Հասցե
    Альфа Центавра
    Գրառումներ
    2,799
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունը իմ սփոփանքնա.....լռությունը , նրա հյուսած երաժշտությունը , ձայներ որ հնչում են մեր գոյության ամենախորքերից ,հոգեկան ներդաշնակությունը , ինքդ քո հետ , քո մտքերով ՝ հեռու հեռու՜ ...

    Հա՜ ասեմ , որ մենակությունը ոչ բոլորին կարող է ընկեր լինել , պարզապես պետք է գիտակցել նրա և լավ և վատ կողմերը ու օգտվել լավ կողմերից
    Чеширский КотЭ

  5. #4
    ձյան սիրահար unknown-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.04.2008
    Հասցե
    այնտեղ ուր ձյունն է
    Տարիք
    34
    Գրառումներ
    1,131
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունը դա շատ ծանր բան է:
    Այո զգացել եմ,ես միշտ ել մենակ եմ եղել,որովհետև ես մեր ընտանիքի միակ երեխան եմ:Չնայած իմ բարեկամները երբեք այնպես չեն արել որ ես ինձ մենակ զգամ:Բայց հաճախ երբ ես գալիս եմ տուն դուռը բացում ինձ նենց մենակ եմ զգում,ուզում եմ որ մեկը լինի կողքիս խոսեմ հետը,կամ հենց նենց նստի ու լռի:Բայց դա իմ կյանքն է ու ես չեմ կարող այն փոխել:
    Ոչ մեր մենակության մեջ մահանալուն համաձայն չեմ,մենք կյանքի վերջում երբեք մենակ չենք լինում(ծեր ժամանակ),մեր կողքին են լինում մեր երեխաները,կամ ամուսինը:
    Մենակությունը իմ աչքերով դա շատ դաժան է:
    А ведь зима - это и есть сказка.... Главное верить в чудеса...и я верю

  6. #5
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    հոգեպես միայնակ լինելը մահից էլ դաժան կարող է լինել…

    Մենակությունը դա այն չի, երբ մենակ ես տանը… դա այն է, երբ հազարավոր մարդկանց մեջ, աղմկոտ ու ուրախ շրջապատում դու քեզ օտար ես զգում… զգում ես, որ չես պատկանում այդ միջավայրին… քեզ չեն հասկանում, դու չես հասկանում…

    Մենակությունը դա այն է, որ դու գիտես, որ ոչ ոք չի իմանա երբեք այն ամենը, ինչ այդքան շատ կուզենայիր ասել… բայց դու դա չես էլ ասի, որովհետև ինքդ էլ չես ցանկանում իմանալ…

    Եթե քեզ կանչեցին, ու դու չլսեցիր, ուրեմն առանձնաել ես ինքդ քո մտքերի հետ… Եթե դու կանչեցիր, ու ոչ ոք չլսեց, ուրեմն դու միայնակ ես…

    երևի օձի թույնի պես մի բան է` քիչ քանակությամբ կարող է օգուտ բերել, իսկ եթե չափից դուրս լինի, արդեն մահացու է…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (11.03.2009)

  8. #6
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակությունը դա այն չի, երբ մենակ ես տանը… դա այն է, երբ հազարավոր մարդկանց մեջ, աղմկոտ ու ուրախ շրջապատում դու քեզ օտար ես զգում… զգում ես, որ չես պատկանում այդ միջավայրին… քեզ չեն հասկանում, դու չես հասկանում…

    Մենակությունը դա այն է, որ դու գիտես, որ ոչ ոք չի իմանա երբեք այն ամենը, ինչ այդքան շատ կուզենայիր ասել… բայց դու դա չես էլ ասի, որովհետև ինքդ էլ չես ցանկանում իմանալ…

    Եթե քեզ կանչեցին, ու դու չլսեցիր, ուրեմն առանձնաել ես ինքդ քո մտքերի հետ… Եթե դու կանչեցիր, ու ոչ ոք չլսեց, ուրեմն դու միայնակ ես…
    Չես պատկերացնում, թե ինչքան ճշմարիտ են ասածներդ Երկնային ջան..
    Երկար տարիներ եմ եղել միայնակ ու դա չեմ ցանկանա նույնիսկ թշնամուս..
    և դա միայն այն չէ, որ օրերով կարող ես մեռնելու չափ հիվանդ պառկած լինել "ժամանակավոր կացարանումդ"(բազում վարձու, կամ ոչ այնքան, սենյակներիցս և ոչ մեկին այդպես էլ չկարողացա "տուն" կոչել.. քանզի ՏՈՒՆ, ըստ իս, դա լրիվ ուրիշ գաղափար է..) ու ոչ ոքի հետաքրքիր չլինես, որ գոնե այցելի.. ուր մնաց, թե ջուր բերի.. ավելին՝ ոչ-ոք դրա մասին իսկի չի էլ իմանա.. որովհետև ոչ-ոքի, մեծ հաշվով, դա պետք էլ չի..
    ..ում էլ որ պետք է՝ դու չես պատմի, որպեսզի ավելորդ չանհանգստանա քեզ համար..

    միայնակությունը դա այն է, երբ հազարավոր մարդկանցից կազմված ամբոխը շարժվում է, իսկ դու՝ նրանց մեջ.. բայց ոչ-ոք քեզ չի նկատում.. դու էլ՝ ոչ-ոքի.. և դու զգում ես, որ նույնիսկ այդ իրար բոլորովին անծանոթ մարդիկ ունեն ընդհանուր ինչ-որ բան, ինչ չունես դու.. կամ գուցե հակառա՞կը.. ինչ-որ բան ունես դու, որ չունի իրենցից և ոչ մեկը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #7
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    ժամանակավորապես առանձնացիր ինքդ քո հետ ու գտիր մենակության, իսկ ավելի ճիշտ դատարկությանդ պատճառը, իսկ եթե չգտնես ուրեմն ուղղակի մելանխոլիայով ես տառապում
    իսկ դրա դեմ ոչ մի միջոց չկա

    Բայց թե մենակությունը լավ բան ա էլի: Շատ եմ սիրում: Շատ հաճախ էլ` ձգտում եմ դեպի մենակություն: Օրը միջին հաշվով 16-18 ժամ մենակ եմ:

    Դու քո համար նստած կամ պառկած ես, ոչ մեկ քեզ չի խանգարում իրա ներկայությամբ: Ինչ ուզում մտածում ես (չնայած, 90 տոկոս դեպքերում մտքերդ էնքան խառնված են, որ ոչ մի բան էլ չես կարում մտածես), ինչ ուզում անում ես: Չեմ սիրում, երբ որ մարդիկ ինձ մեղադրում են, որ մենակովս եմ տեղ-մեղ գնում, մենակովս եմ հաց ուտում, մենակովս եմ գործ անում, մեկ-մեկ էլ չեմ սիրում, որ մարդիկ տեղ-մեղ գնալուց իմ ներկայությունն են պահանջում, որ իրանք իրանց մենակ չզգան, թե չէ հանկարծ որ ես իրանց հետ չլնեմ, կալարեն տեղ-մեղ գնալ: Լավ ա գիրք կարդալուց չեն ասում արի միասին կարդանք: Թողեք հանգիստ ապրեմ իմ համար: Մենակության մեջ: Հա, շատ լավ բան ա: Դու առանձին քո համար: Մանավանդ, որ անջատվում ես ու հանկարծ քնում: Չնայած, ինձ ո՞վ կհասկանա: Մի հասկացեք: Ես էլ ձեզ չեմ հասկանում:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 07.05.2008, 13:04:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  10. #8
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    40
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Ինչքանով որ կույր եմ, այնքանով էլ մենակությունը չեմ տեսնում

  11. #9
    Tsuki (Moon Ճապոներեն) Moon-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.02.2007
    Հասցե
    Վերև նայիր, կտեսնես։)))
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,719
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակություն… ի՞նչ է դա Ձեր պատկերացմամբ…

    Չգիտես` ինչու, շատ անգամ մարդիկ շփոթում են մենակությունը որոշ ժամանակով ինքդ քո հետ առանձնանալու հետ… իսկ դրանք շատ տարբեր հասկացություններ են…

    Արդյո՞ք երբևէ զգացել եք անտանելի միայնակ ու անկարող այդ վիճակից դուրս գալ…
    Համաձա՞յն եք, որ մեր կյանքում մենք շարունակում ենք միշտ միայնակ մնալ և մահանում ենք մենակության մեջ…

    Ի՞նչ է մենակությունը Ձեր աչքերով…
    Ասեմ, որ շատ սենտեմենտալ թեմա ա, բայց մենակությունից խոսելը ախր տխուր ա։ Մենակ զգում եմ միայն այն ժամանակ, րբ ինձ չեն հասկանում կամ սխալ են հասկանում։ Մտածում եմ, թե ուր էր մեկն էլ ինձ պես գտնվեր։ Բայց ցանկացած վիճակից միշտ էլ ելք կա։ Ես վաղուց արդեն ինձ մենակ չեմ զհում, երևի ինչ ուսանող եմ, արդեն 3 տարի ա։
    Մունություն։))) (Իմ բլոգը)
    ֆոտոբզիկություն :ՃՃ
    Ասում են, տղամարդը սիրում է աչքերով, իսկ կինը՝ ականջներով։ Ես սիրում եմ սրտով և հոգով...

  12. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,583
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունը մի կարգավիճակ է, որին մարդն անընդհատ ձգտում է, որպեսզի ասի, որ ինքը մենակ է:

  13. #11
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակությունը մի կարգավիճակ է, որին մարդն անընդհատ ձգտում է, որպեսզի ասի, որ ինքը մենակ է:
    Համամիտ չեմ: Մենակությանը չես ձգտում, ինքը միշտ քեզ հետ ա: Իրենից փախչել չես կարող, մենակ ես, անգամ երբ ամենասիրելիդ պինդ գրկել է ու ասում է, որ միշտ քեզ հետ կմնա: Մարդ ՄԻՇՏ ու ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ մենակ ա....

  14. #12
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,738
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակությունը մի կարգավիճակ է, որին մարդն անընդհատ ձգտում է, որպեսզի ասի, որ ինքը մենակ է:
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Համամիտ չեմ: Մենակությանը չես ձգտում, ինքը միշտ քեզ հետ ա: Իրենից փախչել չես կարող, մենակ ես, անգամ երբ ամենասիրելիդ պինդ գրկել է ու ասում է, որ միշտ քեզ հետ կմնա: Մարդ ՄԻՇՏ ու ԱՆԽՈՒՍԱՓԵԼԻՈՐԵՆ մենակ ա....
    Պատկերացրեք, երկուսիդ հետ էլ համաձայն եմ։ Լուրջ, ուղղակի ամեն մեկդ էդ երևույթը տարբեր տեսանկյուններից եք դիտարկել, թե չէ երկուսդ էլ ճիշտ եք, իմ կարծիքով։

    Բյուրի դիտարկման հետ կապված ասեմ, որ ես ինքս բազմիցս նկատել եմ, որ այն մարդիկ, ովքեր չափից դուրս շատ են խոսում իրենց միայնակությունից ու ամեն առիթով շեշտում, թե որքան միայնակ են իրենք, իրականում չեն էլ ուզում ազատվել դրանից, դրանով ուզում են ուշադրություն գրավել, ինչպես նաև արդարացնել իրենց անհաջողությունները։ Իսկ ընդհանրապես բոլորս էլ ինչ–որ առումով միայնակ ենք ի սկզբանե, ուղղակի ոմանք սովորում են սիրել իրենց միայնակությունը, օգուտ քաղել դրանից և այն դրոշակ չդարձնել՝ ի տես ամբողջ աշխարհի։

    Մի քիչ դաժան ստացվեց, չէի ուզում...
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Աղջիկներ են է լինում, որ ձևական ասում են, որ իրանք սիրում են մենակությունը, նեռվերիս ազդում են
    Համաձայն եմ՝ լինում ա ժամանակ, որ մի քանի րոպեով կամ ժամով ուզում ես մենակ լինել, բայց էդ ցանկությունը պետքա հաճախակի չլինի: Հեչ էլ լավ բան չի մենակությունը. մենակով ո՛չ ուտել ա լինում, ո՛չ պարել ա լինում, ո՛չ խմել ա լինում, ո՛չ քնել ա…… վայ կներեք
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #14
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Այն ինչ ուզում էի ասել բազմիցս ասվեց՝ մենք միայնակ ենք ծնվել այդպես էլ կմեռնենք, նույնիսկ սիրելիի գրկի մեջ միայնակ ես, մենք ձգտում ենք միայնության որպեսզի արդարացնենք ինքներս մեր սխալներն ու տարօրինակությունները:

    ես ամենաշատը ինձ միայնակ եմ զգում մեծ բազմության մեջ՝ ծնունդներին, քեֆերին, հավաքներին, ժողովներին, իսկ երբ մարմինս մենակ է սենյակում, այնտեղ մի ամբողջ հույզերի ու մտքերի նվագախումբ է հնչում, մի ամբողջ անսամբլ պարում է ամեն տեսակ պարեր,
    Սիրում եմ մարմնիս մենակությունն ու հոգուս խմջույքը այդ միայնության մեջ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  17. #15
    Սկսնակ անդամ TiternAk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2008
    Տարիք
    42
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրեք, երկուսիդ հետ էլ համաձայն եմ։ Լուրջ, ուղղակի ամեն մեկդ էդ երևույթը տարբեր տեսանկյուններից եք դիտարկել, թե չէ երկուսդ էլ ճիշտ եք, իմ կարծիքով։

    Բյուրի դիտարկման հետ կապված ասեմ, որ ես ինքս բազմիցս նկատել եմ, որ այն մարդիկ, ովքեր չափից դուրս շատ են խոսում իրենց միայնակությունից ու ամեն առիթով շեշտում, թե որքան միայնակ են իրենք, իրականում չեն էլ ուզում ազատվել դրանից, դրանով ուզում են ուշադրություն գրավել, ինչպես նաև արդարացնել իրենց անհաջողությունները։ Իսկ ընդհանրապես բոլորս էլ ինչ–որ առումով միայնակ ենք ի սկզբանե, ուղղակի ոմանք սովորում են սիրել իրենց միայնակությունը, օգուտ քաղել դրանից և այն դրոշակ չդարձնել՝ ի տես ամբողջ աշխարհի։

    Մի քիչ դաժան ստացվեց, չէի ուզում...
    Դաժան չի, ուղղակի իրականությունն ա:
    Միայնակության զգացումը խորը դեպրեսիայի պատճառ կարող է դառնա:
    Ինչ վերաբերվում է միշտ միայնակ զգալուն , ես համամիտ չեմ, քանի որ մարդկային ոչ մի զգացողություն հարատև չի ու չի կարող երկար տևել: Ինչպես ուրախությունն ու տխրությունն են անցողիկ, նույնն էլ միայնակությունը: Հետո ընկալման խնդիր կա: Հնարավոր է, որ միևնույն իրավիճակում ես ինձ միայնակ զգամ, իսկ մեկ ուրիշը` ոչ:
    Էսքան ասելուս իմաստն էն ա ժողովուրդ ջան, որ մարդը ոչ թե միայնակ ա լինում այլ ուզում ա մտածի, որ միայնակ ա: Ամեն ինչ կապված ա, թե ինչ կտրվածքով ենք նայում կյանքին: Չմոռանանք, որ ամեն ինչ հարաբերական ա:
    Если тебе когда-нибудь заxочется найти такого человека который сможет одолеть любую, даже самую тяжелую беду и сделать тебя счастливым, когда этого не может больше никто: ты просто посмотри в зеркало и скажи "Привет!"

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թռչունները մեր աչքերով
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.09.2015, 17:22
  2. Լեռները իմ աչքերով
    Հեղինակ՝ aragats, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.04.2011, 18:54
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Վրացիները մեր աչքերով
    Հեղինակ՝ Moon, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 36
    Վերջինը: 22.09.2008, 23:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •