User Tag List

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Մենակությունն իմ աչքերով…

  1. #31
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    43
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակություն… ի՞նչ է դա Ձեր պատկերացմամբ…

    Չգիտես` ինչու, շատ անգամ մարդիկ շփոթում են մենակությունը որոշ ժամանակով ինքդ քո հետ առանձնանալու հետ… իսկ դրանք շատ տարբեր հասկացություններ են…

    Արդյո՞ք երբևէ զգացել եք անտանելի միայնակ ու անկարող այդ վիճակից դուրս գալ…
    Համաձա՞յն եք, որ մեր կյանքում մենք շարունակում ենք միշտ միայնակ մնալ և մահանում ենք մենակության մեջ…

    Ի՞նչ է մենակությունը Ձեր աչքերով…
    Մենակություն, այս բառը քիչ է ասելու,
    Թե ինչու են կյանքում միայնակ լինում,
    Միայնակ լինել, կասի, թե նայել մի տեղ,
    Ուր ոչ ոք չի նայում, չի էլ նկատի,
    Դա մեր եզակի լինելու հետ կապված,
    Ինքնատիպ ուղի, որ մենակ պիտի,
    Անցնել ու նորից, այլ ուղի բռնել,
    Քայլել ու քայլել, այդպես շարունակ,
    Մինչև վերջ մնալ առանձին, ազատ...նաև ներդաշնակ..

  2. #32
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Ես ավելի հակված եմ ընդունելու մենակության էքզիստենցիալ մեկնաբանությունը, ըստ որի՝ մենակությունը մեր կյանքի բնական վիճակն է. մարդը միայնակ է։ Տառապանքները առաջանում են ոչ թե միայնակությունից, այլ դրան դիմադրելուց։ Դա նման է դողին. մարդ դողում է ոչ թե ցրտից, այլ նրանից, որ չի կարող թուլացնել մկանները և ցուրտը «ներս թողնել», ցրտին դիմադրելուց է դողում։ Նույնն էլ միայնակությունն է. երբ կարողանում ես գիտակցել, որ դա բնական վիճակ է ու հանգիստ ընդունել քո միայնակությունը, ցավն անցնում է։ Այլ հարց է, որ դա անելն այնքան էլ հեշտ չէ... Ըստ էքզիստենցիալների, մյուսների հետ լինելու ցանկությունը կարելի է բավարարել այն բանի գիտակցմամբ, որ բոլորն էլ միայնակ են, և ընդունելով քո սեփական միայնակությունը՝ դու «միանում ես» ողջ մարդկությանը։

    Ինձ համար նաև հետաքրքիր է Ֆրոմի տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Այն, որ մարդ փախչում է ազատությունից, թեև թվում է, թե իրականում հակառակն է։ Ազատությունը, ինդիվիդուլաիզմը, հասարակական նորմերից ազատումը խորացնում է միայնակության զգացումը։ Հեռանալով հասարակությունից, դառնալով ազատ՝ մարդ իրականում դատապարտվում է միայնակության։ Այդ պատճառով, մարդիկ փախչում են ազատությունից, որովհետև ազատությունը միայնակություն է ծնում։
    Եվ իսկապես, երբ նայում ենք ինդիվիդուալիստական «ազատ» հասարակությունների, որոնք են ասենք՝ արևմտյան երկրները, այնտեղ անձի միայնակության հարցը շատ ավելի ծանր է, քան կոլեկտիվիստ, սոցիալական նորմերի ենթարկվող հասարակություններում։ Իհարկե, կոլեկտիվիստ հասարակություններն էլ միայնակությունը զոհ են դարձնում նրանց, ովքեր չեն գնում հոսքով և ինքնակամ դուրս են նետվում համընդհանուր ընդունված կեցութաձևից...
    Վերջին խմբագրող՝ ivy: 24.09.2008, 11:30:

  3. #33
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել Մենակությունն իմ աչքերով…

    Միգուցե տարօրինակ կթվա, բայց միշտ էլ հոգեպես ինձ մենակ եմ զգացել... (Հիմա ավելի պարզ արտահայտվեմ)
    Այսքան ժամանակ դեռ չեմ հանդիպել մեկին, որ ինձ շատ նման լինի, իմ նման մտածի, նույն հետաքրքրություններն ունենա, ինչ որ ես ունեմ, այսպիսի շատ և շատ հարցեր կան...
    Համաձայն եմ, որ ունեմ շատ բարդ բնավորություն , բայց նա, ով քիչ թե շատ նման է ինձ՝ այդպես չի կարծում: Հիմա կասեք թե այդպես չէ, բայց մարդու հետ պետք է իրականից շփվես, որ զգաս: Վիրտուալ շփումից շատ դժվար է այն հասկանալ
    Ճնշվում եմ մենկությունից, այնպիսի տպավորություն է, որ կարծես այս շխարհից չլինեմ (Երևի դրա համար էլ երգերն ու բանաստեղծություններն ինձ ավելի հարազատ են, քան մարդիկ )
    Երբեմն եմ ինձ այս հարցն ուղղում՝ << Արդյոք կգտնվի՞ ինձ նման մեկը, որն իրոք շատ մոտ լինի սրտիս, որը կլրացնի այդ բաց թողնված մասը... >>
    Տխուր է...
    Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 25.09.2008, 23:02:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  4. #34
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Սվետ ջան, բացարձակ նման ոչինչ էս աշխարհում չկա Նույնիսկ երկվորյակներն են տարբեր լինում, մեր երկու ձեռքերը, աչքերը ... Այնպես որ դու քո տեսակում բացառիմ ես Քեզ լրիվ մնամ, ամբողջապես հասկացող մարդ երբեք չես գտնի, բայց միշտ կլինեն մարդիկ կամ գուցե միայն մեկը, որ կփորձեն քեզ հասկանալ, հնարավորինս շատ Մնացած բոլոր դեպքերում մենք բոլորս մենակ են մենակ ենք այս աշխարհ եկել, մենակ էլ պիտի գնանք

  5. #35
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը

    Բայց չէ՞ որ շատերը գտնում են իրենց սրտամոտ մարդկանց, ում հետ շփվելիս իրենց լիարժեք մարդ են զգում:
    Մարդ մեկ անգամ է աշխարհ գալիս, բայց ինչու՞ չի կարողանում իրեն երջանիկ զգալ
    Շատ տխուր է...
    Վերջին խմբագրող՝ Vive L'Armenie: 25.09.2008, 23:21:
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  6. #36
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց չէ՞ որ շատերը գտնում են իրենց սրտամոտ մարդկանց, ում հետ շփվելիս իրենց լիարժեք մարդ են զգում:
    Մարդ մեկ անգամ է աշխարհ գալիս, բայց ինչու՞ չի կարողանում իրեն երջանիկ զգալ
    Շատ տխուր է...
    Սվետ ջան, եթե մարդը երջանկություն է փնտրում իրենից դուրս, ապա նա երբեք այն չի գտնի Էն բոլոր մարդիկ, ովքեր ուրիշի հաշվին են երջանիկ, մի քիչ սրիկա են
    Տես , մարդիկ ոնց են չէ՞, հանկարծ ու սիրեն մեկին, ով իրենց չի սիրում… Գույները գցում, կապտում են, չարանում ու եթե հանկարծ էդ սիրո օբյեկտը սիրահարվում է մի երրորդ մեկի, վերջ ... Բայց որ իրենցնա չէ՞, էշ-էշ նեղացնում են, չգիտես ինչու սեփական արժեքն են բարձրացնում նրա հաշվին ու հետո խոթում նրա աչքը…
    Սվետ ամեն ինչում կա երջանկության բաժին, բայց իրական, լիակատար երջանկությունը մենք ենք

  7. #37
    Պատվավոր անդամ Vive L'Armenie-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Հասցե
    France/Armenia
    Գրառումներ
    908
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Սվետ ջան, եթե մարդը երջանկություն է փնտրում իրենից դուրս, ապա նա երբեք այն չի գտնի Էն բոլոր մարդիկ, ովքեր ուրիշի հաշվին են երջանիկ, մի քիչ սրիկա են
    Տես , մարդիկ ոնց են չէ՞, հանկարծ ու սիրեն մեկին, ով իրենց չի սիրում… Գույները գցում, կապտում են, չարանում ու եթե հանկարծ էդ սիրո օբյեկտը սիրահարվում է մի երրորդ մեկի, վերջ ... Բայց որ իրենցնա չէ՞, էշ-էշ նեղացնում են, չգիտես ինչու սեփական արժեքն են բարձրացնում նրա հաշվին ու հետո խոթում նրա աչքը…
    Սվետ ամեն ինչում կա երջանկության բաժին, բայց իրական, լիակատար երջանկությունը մենք ենք
    Տարօրինակ է, որ այդ երջանկությունը չես զգում
    Մենք, դա ուրիշ երջանկություն է, ես հոգեպես երջանկության մասին եմ ասում, այ հենց դա է բարդ խնդիր, որը կարծես դեռ պատասխանի չի արժանացել
    Կարոտը մարդկային ապրումներից ամենից անպտուղն է...

  8. #38
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Vive L'Armenie-ի խոսքերից Նայել գրառումը
    Տարօրինակ է, որ այդ երջանկությունը չես զգում
    Մենք, դա ուրիշ երջանկություն է, ես հոգեպես երջանկության մասին եմ ասում, այ հենց դա է բարդ խնդիր, որը կարծես դեռ պատասխանի չի արժանացել
    Վիվս
    մարդիկ հենց աշխարհ են գալիս, սկսում են երջանիկ դառնալու համար ինչ-որ բաներ գտնել: Մեկը սիրած էակ, մեկը մեքենա, մյուսը տուն, երրորդը աշխատանք, չորրորդը ընկերներ, հինգերորդը թմրանյութ, վեցերորդը ուրիշի արյուն ու նման լիիիքը բաներ բայց էդ գիտես ոնց, եթե ինքդ քո հետ համերաշխ չես ապրում, դրանք լրիվ 0 են, իսկ երբ գիտես ինչ ասել է թե երջանիկ էդ դեպքում արդեն գտնում են երջանիկ լինելու իրենց ուղին ու շատ հաճախ դա սիրած էակն է որովհետև ինքը քո կյանքին հետևում է սեփական ցանկությամբ ու դու ինչ-որ կերպ մնում ես պատմության մեջ, թեկուզ մի մարդու

  9. #39
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից
    մենակ ենք այս աշխարհ եկել, մենակ էլ պիտի գնանք
    Դայ, ճիշտ ես, մարդը արարածը շատ մենակ ա… ուղղակի կան մարդիկ, որ մնացած մենակներից ավելի մենակ են…

    Երջանկությունը հենց էն վայրկյաններն ա, երբ մոռանում ես, որ մենակ ես. շատ հազվադեպ իրոք էդ պահին մենակ չես լինում, մյուս դեպքերում շարունակում ես մենակ լինել, ուղղակի մոռանում ես… մի պահ էդ խափուսիկ երջանկությունն ես ապրում…

    Հիմա չգիտեմ` արժի՞ էդ խափուսիկ վայրկյանից ունենալ, թե ավելի լավ է գիտակցել, որ էդ վայրկյանը (որը ինքդ ես հորինել, կամ ինչ-որ ուրիշ մեկը քո համար, դա արդեն էդքան էլ կարևոր չի) չկա… դեռ չեմ կողմնորոշվել…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  10. #40
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Նյուտս, ոնց կարող է մարդը երջանիկ լինել, եթե ինքը հորինած ինչ-որ Չմենակության մեջ է Երջանիկ լիենոլւ էնքան շատ առիթներ կան հա համաձայն եմ, լավագույն դեպքերից մեկն էլ հենց սիրած մարդու հետ երջանիկ լինելն է բայց դե դա չի նշանակում, որ դա հորինված ոչ միայնակ վայրկայն է կամ նման մի բան Ու մենակ լինելուց պետք չի խուսափել Ես էլ եմ ուզում մեկ-մեկ ինձ խափեմ, թե կարող եմ չմենակ լինել բայց էդ երջանիկ լինելու համար չեմ անում ուղղակի ուզում եմ ապացուցել, որ հրաշքներ լինում են

    Նյուտ մի քանի օր առաջ տատիկիս տանից գալիս էի ու դիմացի շենքի ինձ շաաատ ծանոթ պատուհանից դուրս նայելուց տեսա մի մարդու: Իր տարիքի համար շատ ծեր էր երևում: Ինքը մենակ չէր, նա ունի սիրելի կին, բայց կատարելապես դժբախտ է, քանի որ ոչ ժամանակին կորցրել է միակ որդուն: Էս մարդուն նայելիս ինչ ես կարծում, կարող եմ մտածել, որ երջանիկ լինելու համար պետք է սիրած էակի կողքին լինել Բնական է, որ չէ… բայց խնդրում եմ չասեք, թե սա ուրիշ դեպք է, ես հենց ուրիշ դեպքերն էլ քննարկում եմ…

  11. #41
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    Նյուտս, ոնց կարող է մարդը երջանիկ լինել, եթե ինքը հորինած ինչ-որ Չմենակության մեջ է Երջանիկ լիենոլւ էնքան շատ առիթներ կան հա համաձայն եմ, լավագույն դեպքերից մեկն էլ հենց սիրած մարդու հետ երջանիկ լինելն է բայց դե դա չի նշանակում, որ դա հորինված ոչ միայնակ վայրկայն է կամ նման մի բան Ու մենակ լինելուց պետք չի խուսափել Ես էլ եմ ուզում մեկ-մեկ ինձ խափեմ, թե կարող եմ չմենակ լինել բայց էդ երջանիկ լինելու համար չեմ անում ուղղակի ուզում եմ ապացուցել, որ հրաշքներ լինում են
    Դայ, ես չեմ վախենում ինքս ինձ մենակ կոչելուց… ավելին` ես չեմ վախենում էն ավելի մենակների շարքին ինքս ինձ դասել… բայց դա չի նշանակում, որ երբեմն մոտս ցանկություն չի առաջանում քո ասած չմենակի հրաշքը զգալ…
    իմ կյանքում եղել են վայրկյաններ, երբ հավատացել եմ, զգացել եմ, որ մենակ չեմ… խափուսիկ ա եղել, թե չէ, դա արդեն էդքան էլ էական չի հիմա, որովհետև կարող էր նենց լինել, որ դա էլ զգացած չլինեի… ու էդ չմենակի վայրկյանները չեմ ափսոսում…
    Վերջին խմբագրող՝ Երկնային: 26.09.2008, 00:23:
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. #42
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Ես էլ համաձայն չեմ, որ վերևում նկարագրված ոչ մենակության պահերը խաբուսիկ են։ Ավելին՝ հենց դրանք են իրականը, ոչ թե դրանց հաջորդող միայնակ ինքնաքրքրման տևական գործընթացները։ Ուղղակի կյանքն անընդհատ շարժում է, ու եթե ինչ–որ պահի քեզ ոչ մենակ, լիովին հասկացված ես զգացել, ապա հետագայում թեկուզ նույն մարդու կողմից չհասկացված լինելն ամենևին էլ չի նշանակում, թե այն նախորդը խաբուսիկ էր։ Մի հարցում մենակ ես, մյուսում՝ չէ, մեկի հետ այսինչ հարցում միայնակ չես, մյուսի հետ՝ մեկ այլ և հակառակը։ Էդպիսին է կյանքը։ Ցանկացած հարցում համախոհ ունենալ ուղղակի հնարավոր չէ ու պետք էլ չէ։ Երևի կյանքը հենց դրանով է հետաքրքիր։ Երբ քո ամեն մի բաղադրիչը, տեսակետը կամ զգացողությունը տարբեր մարդկանց մեջ ես գտնում։ Դրանք բոլորը մի մարդու մեջ մարմնավորված լինել ուղղակի չեն կարող։

    Վիվուկ, ինձ թվում է՝ դու շատ ես սևեռվել ամեն ինչում քեզ նմանին գտնելու հարցի վրա։ Փորձիր ավելի լայն նայել կյանքին. այսքան շատ մարդ կա շուրջդ, մի՞թե էդքանի մեջ չկան մարդիկ, ում հետ քեզ լիարժեք ես զգում, հասկացված ու ոչ միայնակ։ Համոզված եմ, որ կլինեն։ Իսկ երբևէ փորձե՞լ ես մարդկանց միայնակության սահմանը ճեղքել ու ներս թափանցել. գուցե դրա ներսում քեզ շատ նման մեկն է պահ մտած ու քեզ նման մտածում է, որ ինքը միայնակ է, ու որ իրեն նման մարդիկ չկան։ Միայնակությունը փարատելու միակ ձևը մարդկանց առաջ բացվելն ու նրանց էլ բացելն է, ու ահագին հետաքրքիր բաներ կհայտնաբերես, հավատա։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. #43
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    43
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ համար նաև հետաքրքիր է Ֆրոմի տեսակետը այս հարցի վերաբերյալ։ Այն, որ մարդ փախչում է ազատությունից, թեև թվում է, թե իրականում հակառակն է։ Ազատությունը, ինդիվիդուլաիզմը, հասարակական նորմերից ազատումը խորացնում է միայնակության զգացումը։ Հեռանալով հասարակությունից, դառնալով ազատ՝ մարդ իրականում դատապարտվում է միայնակության։ Այդ պատճառով, մարդիկ փախչում են ազատությունից, որովհետև ազատությունը միայնակություն է ծնում։
    Եվ իսկապես, երբ նայում ենք ինդիվիդուալիստական «ազատ» հասարակությունների, որոնք են ասենք՝ արևմտյան երկրները, այնտեղ անձի միայնակության հարցը շատ ավելի ծանր է, քան կոլեկտիվիստ, սոցիալական նորմերի ենթարկվող հասարակություններում։ Իհարկե, կոլեկտիվիստ հասարակություններն էլ միայնակությունը զոհ են դարձնում նրանց, ովքեր չեն գնում հոսքով և ինքնակամ դուրս են նետվում համընդհանուր ընդունված կեցութաձևից...
    Իմ կարծիքով մենակության ձգտելով մարդը ձգվում է դեպի ազատություն և ոչ թե հեռանում է հասարակությունից, այլ փորձում է իրեն կողքից նայել այդ հասարակության նկատմամբ և ճշտել նպատակների կարևորության, և պահանջմունքների, ներքին պայքարի արդյունքների և սպասելիքների տարբերությունները և նմանությունները ընդհանուր, հասարակության այդ նույն պատկերացուներից... մենակությամբ ավելի հստակ տեսնում ենք, թե ինչ էինք ուզում և ինչ ստացվեց... երջանիկ կարելի է լինել նաև միայնակ լինելով, կարևոր է որ ազատ լինես և քո ձեռքբերումներն ու սպասելիքները, ըստ կարևորության վերագնահատես չխառնելով ընդհանուրի նույն` առկա ու նպատակային սկզբունքներին, սպասելիքներին... պետք է հասկանալ թե դու ինչ ես ուզում, և հասարակությունը քեզ ինչ է առաջարկում... միայնակության մեջ մարդը կարող է հասնել ճիշտ ընտրության, նայելով կողքից և իրեն պատկերացնելով հասարակության հետ ունեցած ձեռքբերումների ու նպատակների տարբերություններով ու նմանություններով...

  14. #44
    Պատվավոր անդամ Katka-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.07.2008
    Գրառումներ
    2,119
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակություն… ի՞նչ է դա Ձեր պատկերացմամբ…

    Չգիտես` ինչու, շատ անգամ մարդիկ շփոթում են մենակությունը որոշ ժամանակով ինքդ քո հետ առանձնանալու հետ… իսկ դրանք շատ տարբեր հասկացություններ են…

    Արդյո՞ք երբևէ զգացել եք անտանելի միայնակ ու անկարող այդ վիճակից դուրս գալ…
    Համաձա՞յն եք, որ մեր կյանքում մենք շարունակում ենք միշտ միայնակ մնալ և մահանում ենք մենակության մեջ…

    Ի՞նչ է մենակությունը Ձեր աչքերով…
    Կյանքում միանշանակ եղել են պահեր, երբ անտանելի միայնակ եմ զգացել և շատ հաճախ ոչ թե անկարող էի, այլ փորձ էլ չեմ արել այդ վիճակից դուրս գալ...
    Կարծում եմ միայնակությունը նման է մյուս զգացմունքներին, գալիս-գնում-գալիս-գնում և իրոք ցավալի է լինում երբ մշտական հյուր է մնում...

    Համաձայն չեմ որ բոլորս ենք միշտ միայնակ մնում և մահանում մենակության մեջ, մյուս կողմից, կարծում եմ, մարդիկ որոնք մեռնում են մենակության մեջ շատ ավելի երջանիկ են, քան մարդիկ, որ հոգեպես մենակ ու միայնակ չեն,

  15. #45
    Անձրևի խենթ սիրահար Narinfinity-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.04.2006
    Հասցե
    Կիլիկիա
    Տարիք
    43
    Գրառումներ
    394
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Զարմացած Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Katka-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, մարդիկ որոնք մեռնում են մենակության մեջ շատ ավելի երջանիկ են, քան մարդիկ, որ հոգեպես մենակ ու միայնակ չեն,
    Կարծում եմ մեռնելիս արդեն կարևոր չէ երջանիկ ես, թե ոչ...
    Կարևոր է, թե ապրած կյանքում երջանիկ եղել ես, թե ... վերջում գալիս է այն պահը, երբ մի վերջին "հայացք" գցելով անցածին, հուշերում ընդհանուրի ենք բերում մեր գործերը, կիսատ մանացածները, արդյոք դրանք կշարունակվեն?, թե ոչ...
    Եվ կարևորն է, թե մենք գոհ ենք մնացել մեր ապրած կայնքից, թե կարելի էր այն ավելի նպատակային , արդյունավետ ու իմաստալից ապրել և եթե մենք մեռնում ենք միայնակության մեջ, ապա մեր մաքուր խիղճը կարող է ամենաանկեղծը պատասխանել այն հարցերին, որոնց պատասխաններով մենք երջանիկ կզգանք, անկախ թե մենակ կլինենք այդ պահին, թե ոչ...

Էջ 3 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թռչունները մեր աչքերով
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.09.2015, 17:22
  2. Լեռները իմ աչքերով
    Հեղինակ՝ aragats, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.04.2011, 18:54
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Վրացիները մեր աչքերով
    Հեղինակ՝ Moon, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 36
    Վերջինը: 22.09.2008, 23:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •