User Tag List

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 58 հատից

Թեմա: Մենակությունն իմ աչքերով…

  1. #16
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Կուկ, թեման ֆիզիկական մենակության մասին չի։ Բայց նույնիսկ ֆիզիկական մենակությունը տարբեր մարդիկ տարբեր կերպ են ընկալում ու զգում։ Եթե դու չես սիրում մենակ լինել, դա չի նշանակում, որ բոլոր նրանք, ովքեր ասում են, որ սիրում են, ձևական են ասում։ Օրինակ՝ ինքնամփոփ, չշփվող մարդկանցից շատերը սիրում են մենակություն, իրենց մենակ ավելի հարմարավետ են զգում։ Էնպես որ դա շատ անհատական է։
    Հա, ես ֆիզիկականի մասին եմ գրել, որտև հավես չկար փիլիսոփայելու
    Դե ես չեմ ասում, ովքեր մենակ են սիրում լինել՝ իրանք ձևական են ասում, ես ասեցի՝ ձևական ասողները նյարդերիս վրա իրենց ազդեցությունն են թողնում Դա հաճախ նկատվում է դասարանում, լսարանում, նաև հավաքույթների ժամանակ, երբ լինում են մարդիկ, ովքեր, շրջապատի ուշադրությունից դուրս մնալով, փորձում են նրանցից մեկուսանալու միջոցով գրավել՝ իրենց համար այդքան թանկագին ուշադրությունը: Ես գրել էի աղջիկների մասին, քանի որ ավելի շատ աղջիկների մոտ եմ նկատել այս վարքագիծը: Կարծում եմ՝ տղաների մոտ դա ուրիշ ձև է արտահայտվում:
    Լավ, արդեն շեղվել եմ հա՞ թեմայից սա արդեն լրիվ ուրիշ հարց ա, որի մասին կարելի ա թեմա բացել, ու լիքը վիճել
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  2. #17
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    հոգեպես միայնակ լինելը մահից էլ դաժան կարող է լինել…

    Մենակությունը դա այն չի, երբ մենակ ես տանը… դա այն է, երբ հազարավոր մարդկանց մեջ, աղմկոտ ու ուրախ շրջապատում դու քեզ օտար ես զգում… զգում ես, որ չես պատկանում այդ միջավայրին… քեզ չեն հասկանում, դու չես հասկանում…

    Մենակությունը դա այն է, որ դու գիտես, որ ոչ ոք չի իմանա երբեք այն ամենը, ինչ այդքան շատ կուզենայիր ասել… բայց դու դա չես էլ ասի, որովհետև ինքդ էլ չես ցանկանում իմանալ…

    Եթե քեզ կանչեցին, ու դու չլսեցիր, ուրեմն առանձնաել ես ինքդ քո մտքերի հետ… Եթե դու կանչեցիր, ու ոչ ոք չլսեց, ուրեմն դու միայնակ ես…

    երևի օձի թույնի պես մի բան է` քիչ քանակությամբ կարող է օգուտ բերել, իսկ եթե չափից դուրս լինի, արդեն մահացու է…
    Մեջբերում murmushka-ի խոսքերից Նայել գրառումը
    մենակությունն իմ միակ հավատարիմ ընկերն է, ընդհանրապես գերադասում եմ լինել իսկապես մենակ, քան շրջապատում, որն ինձ հոգեհարազատ չէ, որովհետև հենց այդ շրջապատում, թեկուզ և շրջապատված մարդկանցով, ես ավելի ցավալի եմ զգում մենակությունը` հոգեկան մենակությունը, որ փնտրում ես հասկացող հայացք և հանդիպում ոչինչ չարտահայտող մի զույգ սառած աչքերի
    մենակությունը մտածելու, վերլուծելու ինքնաքննադատելու հնարավորություն է տալիս
    սիրում եմ մենակությունը
    Ինչ ուզում եմ ասել նշել եմ կարմիրով:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  3. #18
    Մշտական անդամ Mari-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.03.2007
    Հասցե
    Yerevan
    Տարիք
    39
    Գրառումներ
    288
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունն ու միայնակությունը կարծես թե դիտվում է որպես միևնույն երևույթ /գրառումների գերակշռող մասում/: Իրոք նմանություններն ակնհայտ են, սակայն տարբերությունն առավել քան ակնհայտ ու զգալի:Մենակության յուրաքանչյուրս էլ կյանքի տարբեր ժամանակահատվածներում ձգտում ենք/այսպես ասած, կտրվում ենք աշխարհից, մի խոսքով, զրույց՝ ինքդ քո Ես-ի հետ/: Բայց դժվար թե գտնվի այնպիսի մեկը, որը ձգտի միայնակության: Իմ կարծիքով/դիտարկում եմ ժամանակային առումով/, մենակությունը դա մի օր է, մաքսիմում՝ շաբաթ, միայնակությունը՝ առավել երկար ժամանակահատված/ասենք՝ մի ամբողջ կյանք/:
    Մենակություն սիրում եմ, մեկ-մեկ՝ ամիսը մեկ, մեկ-մեկ՝ շաբաթը մեկ, նայած այդ ամիս/շաբաթ տեղի ունեցած իրադարձությունների ծավալին, որը կարիք ունի լուրջ վերլուծության/չի բացառվում կուշտ արցունքային վերլուծությունը/: Միայնակություն. հըմ, ծանոթ չեմ, կներեք:
    Սակայն այնքան միեւնույն է...

  4. #19
    Պատվավոր անդամ Աբելյան-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    5,055
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Dayana-ի խոսքերից Նայել գրառումը
    ժամանակավորապես առանձնացիր ինքդ քո հետ ու գտիր մենակության, իսկ ավելի ճիշտ դատարկությանդ պատճառը, իսկ եթե չգտնես ուրեմն ուղղակի մելանխոլիայով ես տառապում
    իսկ դրա դեմ ոչ մի միջոց չկա

    Բայց թե մենակությունը լավ բան ա էլի: Շատ եմ սիրում: Շատ հաճախ էլ` ձգտում եմ դեպի մենակություն: Օրը միջին հաշվով 16-18 ժամ մենակ եմ:

    Դու քո համար նստած կամ պառկած ես, ոչ մեկ քեզ չի խանգարում իրա ներկայությամբ: Ինչ ուզում մտածում ես (չնայած, 90 տոկոս դեպքերում մտքերդ էնքան խառնված են, որ ոչ մի բան էլ չես կարում մտածես), ինչ ուզում անում ես: Չեմ սիրում, երբ որ մարդիկ ինձ մեղադրում են, որ մենակովս եմ տեղ-մեղ գնում, մենակովս եմ հաց ուտում, մենակովս եմ գործ անում, մեկ-մեկ էլ չեմ սիրում, որ մարդիկ տեղ-մեղ գնալուց իմ ներկայությունն են պահանջում, որ իրանք իրանց մենակ չզգան, թե չէ հանկարծ որ ես իրանց հետ չլնեմ, կալարեն տեղ-մեղ գնալ: Լավ ա գիրք կարդալուց չեն ասում արի միասին կարդանք: Թողեք հանգիստ ապրեմ իմ համար: Մենակության մեջ: Հա, շատ լավ բան ա: Դու առանձին քո համար: Մանավանդ, որ անջատվում ես ու հանկարծ քնում: Չնայած, ինձ ո՞վ կհասկանա: Մի հասկացեք: Ես էլ ձեզ չեմ հասկանում:
    Վերջին խմբագրող՝ Աբելյան: 07.05.2008, 13:04:
    Все люди - евреи, просто не все нашли смелость признаться.

  5. #20
    Պատվավոր անդամ քաղաքացի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    41
    Գրառումներ
    2,030
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Ինչքանով որ կույր եմ, այնքանով էլ մենակությունը չեմ տեսնում

  6. #21
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Mari-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակությունն ու միայնակությունը կարծես թե դիտվում է որպես միևնույն երևույթ /գրառումների գերակշռող մասում/: Իրոք նմանություններն ակնհայտ են, սակայն տարբերությունն առավել քան ակնհայտ ու զգալի:
    Ես էլ ավելացնեմ այս տխուր բառերի շարքը...մենությունը, այս երրորդն ավելի շուտ ասոցացվում է միայնակության հետ, բայց չգիտեմ ինչու, ինձ թվում է այն ավելի խոր-հոգեբանական բնույթ ունի: Ասես ոչ թե դու ես ընտրում նրան, այլ այն տրվում է ի վերուստ, ճակատագրորեն:
    «...Ես նստել էի լճի ափին ու հմայվում էի մայրամուտի գեղեցկությամբ: Բայց չկար մեկն ՝ում հետ կուզենայի կիսվել այդ զգացողությամբ: Ու մայրամուտն ասես կորցրեց իր հմայքը…»: Միայնակությունը ահավոր է…
    Հ.Գ. Մենությունն ամենաիրական ձևով պատկերել է Գարսիա Մարկեսը իր «100 տարվա մենություն» վեպում:

  7. #22
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունն ու միայնակությունը կարծես թե դիտվում է որպես միևնույն երևույթ /գրառումների գերակշռող մասում
    Միայնակություն`թե հոգեպես և թե ֆիզիկապես չեմ ուզի զգամ ամբողջ կյանքիս ընթացքում, քանի- որ կարծում եմ, որ այն լքվածության հետևանք է:
    Իսկ մենակությունը երբեմն անհրաժեշտ է` սեփական եսը « փնտրելու, գտնելու և վերագտնելու» համար: Մի խոսքով ինձ համար անհրաժեշտ պայման է` երբեմն ինքս ինձ հետ մենակ մնալը` մտքերիս խառնիխուռն հոսքը կարգավորելու համար:

  8. #23
    Անմոռուկ
    Գաղթական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.06.2007
    Հասցե
    Լեռնաղբյուր
    Գրառումներ
    5,264
    Mentioned
    27 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակությունը դա այն չի, երբ մենակ ես տանը… դա այն է, երբ հազարավոր մարդկանց մեջ, աղմկոտ ու ուրախ շրջապատում դու քեզ օտար ես զգում… զգում ես, որ չես պատկանում այդ միջավայրին… քեզ չեն հասկանում, դու չես հասկանում…

    Մենակությունը դա այն է, որ դու գիտես, որ ոչ ոք չի իմանա երբեք այն ամենը, ինչ այդքան շատ կուզենայիր ասել… բայց դու դա չես էլ ասի, որովհետև ինքդ էլ չես ցանկանում իմանալ…

    Եթե քեզ կանչեցին, ու դու չլսեցիր, ուրեմն առանձնաել ես ինքդ քո մտքերի հետ… Եթե դու կանչեցիր, ու ոչ ոք չլսեց, ուրեմն դու միայնակ ես…
    Չես պատկերացնում, թե ինչքան ճշմարիտ են ասածներդ Երկնային ջան..
    Երկար տարիներ եմ եղել միայնակ ու դա չեմ ցանկանա նույնիսկ թշնամուս..
    և դա միայն այն չէ, որ օրերով կարող ես մեռնելու չափ հիվանդ պառկած լինել "ժամանակավոր կացարանումդ"(բազում վարձու, կամ ոչ այնքան, սենյակներիցս և ոչ մեկին այդպես էլ չկարողացա "տուն" կոչել.. քանզի ՏՈՒՆ, ըստ իս, դա լրիվ ուրիշ գաղափար է..) ու ոչ ոքի հետաքրքիր չլինես, որ գոնե այցելի.. ուր մնաց, թե ջուր բերի.. ավելին՝ ոչ-ոք դրա մասին իսկի չի էլ իմանա.. որովհետև ոչ-ոքի, մեծ հաշվով, դա պետք էլ չի..
    ..ում էլ որ պետք է՝ դու չես պատմի, որպեսզի ավելորդ չանհանգստանա քեզ համար..

    միայնակությունը դա այն է, երբ հազարավոր մարդկանցից կազմված ամբոխը շարժվում է, իսկ դու՝ նրանց մեջ.. բայց ոչ-ոք քեզ չի նկատում.. դու էլ՝ ոչ-ոքի.. և դու զգում ես, որ նույնիսկ այդ իրար բոլորովին անծանոթ մարդիկ ունեն ընդհանուր ինչ-որ բան, ինչ չունես դու.. կամ գուցե հակառա՞կը.. ինչ-որ բան ունես դու, որ չունի իրենցից և ոչ մեկը..
    Տիեզերքում բանականության առկայության ամենավառ ապացույցն այն է, որ ոչ-ոք չի ցանկանում մեզ հետ կապի մեջ մտնել..

  9. #24
    Սկսնակ անդամ TiternAk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.06.2008
    Տարիք
    43
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Պատկերացրեք, երկուսիդ հետ էլ համաձայն եմ։ Լուրջ, ուղղակի ամեն մեկդ էդ երևույթը տարբեր տեսանկյուններից եք դիտարկել, թե չէ երկուսդ էլ ճիշտ եք, իմ կարծիքով։

    Բյուրի դիտարկման հետ կապված ասեմ, որ ես ինքս բազմիցս նկատել եմ, որ այն մարդիկ, ովքեր չափից դուրս շատ են խոսում իրենց միայնակությունից ու ամեն առիթով շեշտում, թե որքան միայնակ են իրենք, իրականում չեն էլ ուզում ազատվել դրանից, դրանով ուզում են ուշադրություն գրավել, ինչպես նաև արդարացնել իրենց անհաջողությունները։ Իսկ ընդհանրապես բոլորս էլ ինչ–որ առումով միայնակ ենք ի սկզբանե, ուղղակի ոմանք սովորում են սիրել իրենց միայնակությունը, օգուտ քաղել դրանից և այն դրոշակ չդարձնել՝ ի տես ամբողջ աշխարհի։

    Մի քիչ դաժան ստացվեց, չէի ուզում...
    Դաժան չի, ուղղակի իրականությունն ա:
    Միայնակության զգացումը խորը դեպրեսիայի պատճառ կարող է դառնա:
    Ինչ վերաբերվում է միշտ միայնակ զգալուն , ես համամիտ չեմ, քանի որ մարդկային ոչ մի զգացողություն հարատև չի ու չի կարող երկար տևել: Ինչպես ուրախությունն ու տխրությունն են անցողիկ, նույնն էլ միայնակությունը: Հետո ընկալման խնդիր կա: Հնարավոր է, որ միևնույն իրավիճակում ես ինձ միայնակ զգամ, իսկ մեկ ուրիշը` ոչ:
    Էսքան ասելուս իմաստն էն ա ժողովուրդ ջան, որ մարդը ոչ թե միայնակ ա լինում այլ ուզում ա մտածի, որ միայնակ ա: Ամեն ինչ կապված ա, թե ինչ կտրվածքով ենք նայում կյանքին: Չմոռանանք, որ ամեն ինչ հարաբերական ա:
    Если тебе когда-нибудь заxочется найти такого человека который сможет одолеть любую, даже самую тяжелую беду и сделать тебя счастливым, когда этого не может больше никто: ты просто посмотри в зеркало и скажи "Привет!"

  10. #25
    Սկսնակ անդամ Erevan-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    09.02.2007
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Հեռուստացույցով մենակության մի լավ մեկնաբանություն եմ լսել` այն է.
    _Մենակությունը դա մի վիճակ է, երբ սպասում ես ինչ որ մեկին և այդ ինչ որ մեկը այդպես ել չի ծեծում քո դուռը:

    Անտանելի միայնակ վիճակից դուրս գալու անկարողություն զգացել եմ, բայց գտել եմ գաղափարակից և դուրս եմ եկել այդ վիճակից:
    Վերջին խմբագրող՝ Erevan: 15.06.2008, 23:34:

  11. #26
    թիթեռնիկի թևերով աղջիկ… Երկնային-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2008
    Հասցե
    փերիների մասին հեքիաթում…
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,989
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մեջբերում Erevan-ի խոսքերից Նայել գրառումը
    Հեռուստացույցով մենակության մի լավ մեկնաբանություն եմ լսել` այն է.
    _Մենակությունը դա մի վիճակ է, երբ սպասում ես ինչ որ մեկին և այդ ինչ որ մեկը այդպես ել չի ծեծում քո դուռը:

    Անտանելի միայնակ վիճակից դուրս գալու անկարողություն զգացել եմ, բայց գտել եմ գաղափարակից և դուրս եմ եկել այդ վիճակից:
    սա հիշեցի…

    Մեջբերում Երկնային-ի խոսքերից Նայել գրառումը
    Մենակությունը դա…

    Երբ օրերով հեռախոսը չի զանգում - դա մենակություն չէ… դա վատ ընկերներն են…

    Երբ լսում ես թե ինչպես է գնում ժամանակը - դա մենակություն չէ… դա շատ ազատ ժամանակ ունենեալն է…

    Երբ ոչ ոք չկա, ում սպասես - դա մենակություն չէ… դա վատատեսություն է…

    Երբ գողանում ես ուրիշի կյանքից պատառիկներ քոնը լցնելու համար - դա մենակություն չէ… դա անինքնավստահութուն է…

    Երբ մարդ չկա` ում հետ խոսես, ու դու սկսում ես խոսել ինքդ քեզ հետ - դա մենակություն չէ… դա հիվանդություն է…

    Երբ դու օրերով լաց ես լինում դատարկ սենյակում - դա մենակություն չէ… դա դեպրեսսիա է…

    Երբ դու կարծում ես, թե ոչ ոք քեզ չի հասկանում - դա մենակություն չէ… դա էգոիզմ է…

    Երբ ուզում ես անճարությունից բարձր գոռալ - դա մենակություն չէ… դա ցավ է…

    Երբ դու ոչ մեկին պետք չես - դա մենակություն չէ… դա ինքնախաբեություն է…

    Մենակությունը դա այն է, ինչ մենք ինքներս ենք հորինում, երբ ոչ ոք մեզ չի ասում ամենահասարակ բառերը` Ես քեզ սիրում եմ…
    …և այդպես էլ չհասկացա՝ ով եմ ես…
    մի Աղջիկ, որը երազում է մի օր Թիթեռ դառնալ, թե՞ Թիթեռ, որը երազում է Աղջիկ լինել…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (11.03.2009)

  13. #27
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Մենակությունը դա այն է, ինչ մենք ինքներս ենք հորինում, երբ ոչ ոք մեզ չի ասում ամենահասարակ բառերը` Ես քեզ սիրում եմ…
    Մենակություն, անցա՞ր կողքովս
    Ես միայնակ չեմ

  14. #28
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    04.07.2008
    Գրառումներ
    43
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Երբեմն մենակությունն ինձ անհրաշեշտ է։ Ինչպե՞ս կարելի է ողջ օրը եռուզեռի մեջ բլթբլթալ։ Մի պահ չլինի՞, որ կարողանաս հանգիստ մտքերդ ի մի բերել։ Առավել ևս ստեղծագործող մարդու համար մենակությունը կյանքի պարտադիր պայման է։ Նրանք երբեմն անգամ բազմամարդ հասարակության մեջ առանձնանում են, մենականության են ձգտում։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 07.07.2008, 05:57: Պատճառ: Թավատառ գրառումը դարձվել է ոչ թավատառ

  15. #29
    Անդամության թեկնածու Լիլիկա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.07.2008
    Հասցե
    իմ ստեղծած աշխարհում
    Տարիք
    38
    Գրառումներ
    3
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Բարև բոլորին: Ես արդեն որքան ժամանակ է կարդւմ եմ ձեր գրառումները ու ասեմ, որ դւրս շստ եկել եք:
    ՄԵՆԱԿՈՒԹՅՈՒՆ, ըստ ինց դա ահավոր զգացում է, որը կարող է ամբողջ հոգիտ սեվացնել, նրանք ովքեր չեն զգացել թե ինչ է իսկապես հոգեպես մենակությունը, երնեկ նրանց, ըստ ինց ավելի ճիշտ իմ մենակւտյւնը դա այն է, որ կողքիս կան շատ շատերը, ու արտաքուստ ես ունեմ ամեն ինչ, մենակ մի բան չկա .........................., որն էլ հենց ինքը ստեղծում է այդ մենությունը.: Երբեմն ել չէ երբեմն չէ մեր մենակության մեջ մենք ենք մեղավոր, մենք ենք, որ ոչ մեկին չենք թողնում մեր ներաշխարհ ու այնտեղ մենակ նստում ենք: Կամ ել չենք գտնում այն մեկին ով կսպօպի այդ մենությունը, եեեեեեեեեեեեեեե ես էլ չհասկացա թէ ինչ գրեցի.....

  16. #30
    Լիարժեք անդամ FactorX-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.11.2007
    Հասցե
    խաղաղ տնակ
    Տարիք
    42
    Գրառումներ
    122
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Մենակությունն իմ աչքերով…

    Բոլոր մարդիքել խուսափում են միայնակ մնալուց, խոսքը նրա մասին չէ, որ մարդու մոտ կարող է ցանկություն առաջանալ մի որոշ ժամանակով մենակ մնալ. դա նորմալ է ու բոլոիս հետել պատահում է...
    աութսայդերների մեջ աութսայդեր

Էջ 2 4-ից ԱռաջինԱռաջին 1234 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Թռչունները մեր աչքերով
    Հեղինակ՝ Alphaone, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.09.2015, 17:22
  2. Լեռները իմ աչքերով
    Հեղինակ՝ aragats, բաժին` Լուսանկարչություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 23.04.2011, 18:54
  3. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». մաս հինգերորդ
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 440
    Վերջինը: 02.11.2010, 11:36
  4. Արձակ. «Պատմվածք փակ աչքերով». ՄԱՍ ԵՐՐՈՐԴ (III)
    Հեղինակ՝ Վարպետ, բաժին` Պատմվածք փակ աչքերով
    Գրառումներ: 61
    Վերջինը: 18.08.2009, 00:09
  5. Վրացիները մեր աչքերով
    Հեղինակ՝ Moon, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 36
    Վերջինը: 22.09.2008, 23:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •