Մեջբերում Monk-ի խոսքերից Նայել գրառումը
Եկեղեցին կամ որևէ այլ հոգևոր կառույց նմանատիպ իրավունքներ կարող է ունենալ միայն թեոկրատական պետության պարագայում: Աշխարհիկ պետության մեջ Եկեղեցին հասարակական կյանքում ունի այն իրավունքները, որը նրան տալիս է պետությունը: Եվ դա բոլորովին պայմանավորված չէ Եկեղեցու լուռ կամ ոչ լուռ համաձայնության հետ:
Պարզա… Այսինքն կարող ենք արձանագրել այն փաստը, որ Հ.Հ-ում ոստիկանները կարող են հոգևորականի աչքի առաջ դաժան ծեծի ենթարկեն անմեղ քաղաքացուն, իսկ հոգևորականը ոչ մի կերպ չի արձագանքի այդ անմարդկային տեսարանին, կդիտի այն, ինչպես դարեր առաջ մարդիկ գլադիատորների մահացու կռիվներն էին դիտում:
Դե ի՞նչ անի էդ խեղճ հոգևորականը, չէ՞ որ «Եկեղեցին հասարակական կյանքում ունի այն իրավունքները, որը նրան տալիս է պետությունը»: