User Tag List

Նայել հարցման արդյունքները: 1996 թ.ին զոհերի բացակայության համար պետք է շնորհակալ լինենք

Քվեարկողներ
33. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Վազգեն Մանուկյանին

    15 45.45%
  • Լևոն Տեր-Պետրոսյանին

    18 54.55%
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 60 հատից

Թեմա: Առանց զոհերի...

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #35
    Պատվավոր անդամ Լ.յ.ո.վ.-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.01.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    36
    Գրառումներ
    1,005
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Առանց զոհերի...

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած՝ ճիշտ է, եթե հաշվի առնենք մտավոր ունակությունները, իրոք որ չէր կարող:
    ԼՏՊն քաղաքական գործիչ ա, լավ թե վատ էտ ուրիշ հարց: Իսկ Ռոբը լակոտա, բառիս բուն իմաստով լակոտա, ինքը սկի քաղաքական դեմք չի:
    Ու ուրդուց իրան ուղեղ....
    Մեկի տակը փորելուց ինքը ուղղակի մոզգա, բայց քաղաքականության մեջ ինչ-որ բան անելը իրանից շատ հեռուա...
    Ոնց որ "աբիժնիկ" լինի, լուրջ եմ ասում: Նիկոլը ծերից ծեր Ռոբին ոնց կարար քֆրտում էր, իսկ Լևոնի էն բենզինի գործի բացահայտումը ընդհանրապես արտակարգ էր, Ռոբին ու Սերժին ուղղակի մերկացրեց: Ռոբն էլ իրա խասյաթի համաձայն երևի որոշեց Նիկոլին ու Լևոնին էլ պատժի; Բայց դե էշը ինչ գիտի նուշը ինչա..

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Լյով, եթե առանց հանգամանքների դիտենք այս երկու փաստերը, ակնհայտ կլինի, որ աժ գրոհելու դեպքում պետք է լիներին զոհեր, իսկ խաղաղ նստացույցի դեպքում՝ ոչ: Սակայն փաստ է, որ եղավ ճիշտ հակառակը, և եթե պետք է դրա համար որևէ մեկից շնորհակալություն հայտնել, ապա, կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից:
    Դե ես էլ էտ էի ասում, որ տրամաբանությունը հուշում է, որ ԱԺի գրոհի դեպքում պիտի զոհեր լինեին, իսկ խաղաղ նստացույցի դեպքում` ոչ: Բայց ստեղ ուրիշ պահա:
    Զոհեր եղան ոչ թե խաղաղ նստացույցի կամ դրա ցրման, այլ դրանից ժամեր անց` ԶՈՐՔ բերելուց հետո: Իսկ 96-ին չեղան, որովհետև նորից եմ ասում ԶՈՐՔ բերելուց հետո արդեն մարդ չկար, բոլորը արդեն տները չայ էին խմում:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ՝ ԼՏՊ-ն նպատակահարմար չգտավ առաջնորդվել նախնադարյան սկզբունքներով և ընտրեց քաղաքակիրթ և ավելի ապահով տարբերակ, և ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ վարվեց: Մեկնաբանեմ. Եթե նույնիսկ խաղաղ նստացույցի դեպքում իշխանությունները զանազան սադրանքների միջոցով հասան իրենց նպատակին, այն է՝ ժողովրդին վախեցնել արյունով, ապա որևէ կառույցի վրա գրոհելու դեպքում նրանք ինչ քայլերի կդիմեին, չեմ կարծում, որ որևէ մեկը այժմ կարող է հստակ պատասխանել:
    ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, չի բացառվում, որ ԼՏՊ-ի՝ աժ շենքի վրա գրոհելը նրանց կողմից դիտվեր ագրեսիվ քայլ՝ ուղղված հայոց պետականությանը:
    Էդ հարցում ԼՏՊն ու Վազգենը շաաատ են տարբերվում:
    Ես նկատել եմ, որ ԼՏՊն մեծ հույսեր էր կապել ու հիմա էլ կապում արտասահմանի` մասնավորապես ԵԽ-ի հետ: Երևի ինքը գտնում էր, որ որքան ցույց տա ամբողջ աշխարհին որ իշխանությունները վայրագ են, իսկ ինքը քաղաքակիրթ ինքը շատ բան կշահի: ՈՒ էդ ճիշտ մտածելակերպ է: Բայց դե ցավոք սրտի կա սահման: Սահման, որը անցնելուց հետո ընկնում է արդեն ոչ թե ՍՍի այլ Հայաստանի իմիջը ու կարճ ասած սաղ աշխարհի ու էդ թվում նաև թշնամիների բերանը լեզու ենք դնում: Մի կողմից 1000ամյակի մարտահրավերներն են վախացնում, մի կողմից ԵԽ-ի քվեարկելու հարցը, մի կողմից էլ Ադրբեջանն է իրա տարածքային ամբողջականությունը ՄԱԿում անցկացնում:
    Իմ կարծիքով, Վազգենը գտնում էր, որ ինչքան էլ "ներսը" իրար հետ կռվենք, "դրսում" պիտի լինենք միասին ու չթողենք, որ ամեն ինչ հասնի էս աստիճանի:
    Ու դեռ պարզ չի իրանցից որն էր նախնադարյան: Կատաղության պահին ժողովրդի արարքը ինչ էր? Ընդամենը գրոհել իրանց ստրկացնողների վրա: Դժվար նախնադարի ստրուկները տենց բան անեին:


    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    սս-ի հրաժարականի դեպքում չեմ տեսնում ռք-ի տղու՝ նախագահի պաշտոնը ստանձնելու եզրերը: Գրառումիցդ երևում է, որ դու տեսնում ես: Կխնդրեմ ինև ևս ցույց տալ
    Տենց խոսակցություններ կան, բայց ընդամենը խոսակցություն ոչ ավելի:
    Ես ի նկատի ունեի ոչ թե հենց Ռոբի տղեն, այլ ՍՍ-ՌՔ թիմից մեկ ուրիշը: Ասենք թո Երվանդ Զախարյանը լինի, էդ բան չի փոխում:

    Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
    էս հարցով շատերի հետ եմ վիճել, ու նրանք հիմնականում եղել են հայլուրասերժական մտածողության մարդիկ, չեմ ցանկանա քեզ հետ վիճել այս հարցի շուրջ:
    Պետք չի ժողովրդի մի զանգվածի անվանել ամբոխ, առավել ևս, երբ այդ զանգվածը մեծ է և նրա մեջ մտնում են տարբեր խավի և բարոյական տարբեր հատկանիշների տեր մարդիկ:
    Նույն կարծիքին եմ, և էս դեպքում էր ժողովուրդ` և 96-ին: Մեծամասնություն ենք:
    Վարդանանքի մեջ մի հատ լավ պահ կա, էն որ Վասակին /դավաճանը չէ սպարապետը/ կանգնացնում են պարսից արքայի դեմ ու արքան ձեռա առնում Վասակի բոյը` կոլոտ էր: Վասակը պատասխանումա ինչքան գետնի վրա եմ մի երկու էդքան էլ գետնի տակն եմ:
    Տենց էլ մենք: Ինչքան միտինգի ենք, մի քանի էդքան էլ հոգով մեզ հետ են: Հետո ինչ որ տեղում չեն:

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մեջբերում Astgh-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուլտ կլինի` ռք-ի տղեն <<նախագահ>>, սս-ն` <<հանրապետության ու նախագահի>> խնամակալ

    chi.am-ի համար ահագին գրելու նյութ կտա
    Վերջին խմբագրող՝ Լ.յ.ո.վ.: 05.05.2008, 23:52: Պատճառ: Գրառման ավելացում
    Հեռախոսդ կարդում է հայերեն, բայց չե՞ս կարողանում գրել
    Օգտվիր Փոխարկիչ ծրագրից

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Ոչ առանց Աստծո
    Հեղինակ՝ Sambitbaba, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 84
    Վերջինը: 05.04.2012, 08:36
  2. Պոեզիա. Ես առանց նրա
    Հեղինակ՝ S.Adi., բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 18.11.2011, 21:15
  3. Ո՞վ էր տարածում լուրեր մի քանի տասնյակ զոհերի մասին
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 31
    Վերջինը: 02.07.2008, 00:13
  4. Ես տխրում եմ առանց...
    Հեղինակ՝ Dr. M, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 52
    Վերջինը: 02.10.2007, 17:08
  5. Առանց բազմակետի
    Հեղինակ՝ Esmeralda, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 25.10.2006, 19:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •