Լյով, եթե առանց հանգամանքների դիտենք այս երկու փաստերը, ակնհայտ կլինի, որ աժ գրոհելու դեպքում պետք է լիներին զոհեր, իսկ խաղաղ նստացույցի դեպքում՝ ոչ: Սակայն փաստ է, որ եղավ ճիշտ հակառակը, և եթե պետք է դրա համար որևէ մեկից շնորհակալություն հայտնել, ապա, կարծում եմ՝ Լևոն Տեր-Պետրոսյանից:
Կխնդրեմ այս թեմայի քվեարկությանը Վազգեն Մանուկյանի օգտին քվեարկողները միքիչ ավելի ակտիվ բանավիճեն:
Ավելացվել է 11 րոպե անց
Կարծում եմ՝ ԼՏՊ-ն նպատակահարմար չգտավ առաջնորդվել նախնադարյան սկզբունքներով և ընտրեց քաղաքակիրթ և ավելի ապահով տարբերակ, և ժամանակը ցույց տվեց, որ ճիշտ վարվեց: Մեկնաբանեմ. Եթե նույնիսկ խաղաղ նստացույցի դեպքում իշխանությունները զանազան սադրանքների միջոցով հասան իրենց նպատակին, այն է՝ ժողովրդին վախեցնել արյունով, ապա որևէ կառույցի վրա գրոհելու դեպքում նրանք ինչ քայլերի կդիմեին, չեմ կարծում, որ որևէ մեկը այժմ կարող է հստակ պատասխանել:
ինչ վերաբերում է միջազգային հանրությանը, չի բացառվում, որ ԼՏՊ-ի՝ աժ շենքի վրա գրոհելը նրանց կողմից դիտվեր ագրեսիվ քայլ՝ ուղղված հայոց պետականությանը:
Ավելացվել է 14 րոպե անց
սս-ի հրաժարականի դեպքում չեմ տեսնում ռք-ի տղու՝ նախագահի պաշտոնը ստանձնելու եզրերը: Գրառումիցդ երևում է, որ դու տեսնում ես: Կխնդրեմ ինև ևս ցույց տալ
Ավելացվել է 18 րոպե անց
էս հարցով շատերի հետ եմ վիճել, ու նրանք հիմնականում եղել են հայլուրասերժական մտածողության մարդիկ, չեմ ցանկանա քեզ հետ վիճել այս հարցի շուրջ:
Պետք չի ժողովրդի մի զանգվածի անվանել ամբոխ, առավել ևս, երբ այդ զանգվածը մեծ է և նրա մեջ մտնում են տարբեր խավի և բարոյական տարբեր հատկանիշների տեր մարդիկ:
Էջանիշներ