Հարցադրումը միանշանակ սխալ է . 96-ին զոհեր չէին կարող լինել , այլ էր այն ժամանակվա իշխանության որակը : Չի կարելի համեմատել ԼՏՊ-ին ու ռոբերտին : Մի՞թե այն ժամանակ կար որևէ հրամանատար , ով կհրամայեր կրակել ժողովրդի վրա , իհարկե ո՛չ : Լևոնը , Վազգեն Սարգսյանը , նույնիսկ Վանոն չէին դուրս գա ժողովրդի դեմ , ինչը չես ասի ռոբի , մուկի և թոխմախի մհերի մասին : 96-ին եթե նույնիսկ 1 զոհ լիներ , էսօր Լևոնը շարժում չէր կարող սկսել , ավելին , այն ժամանակ "սպանելու" պատրաստ մարդը հրաժարական չէր տա և այնուհետև չէր փորձի ուղղել իր սխալները :
Վազգեն Մանուկյանի մասին կասեմ միայն , որ նա որևէ կերպ չէր էլ փորձում կանխել հնարավոր զոհերը , ավելին , ժողովրդին ուղղելը դեպի խորհրդարան ինքնին կանխատեսում էր բախում , ինչի մասին նա իհարկե գիտեր : Ինձ մոտ հարց է ծագում . երբ ցուցարարները ցրվեցին և արդյունքում զոհեր չկային , ինչու՞ Վազգեն Մանուկյանը չշարունակեց պայքարը , միգուցե նրա սպասելիքները չարդարացա՞ն : Վանոն խելոք մարդ ա :
Էջանիշներ