Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
երկու կողմերն էլ ճիշտ քայլեր են արել ու խուսափել արյունահեղությունից: Խորհուրդ կտամ նայես էս վիդոն ու որոշ հարցերի պատասխանը պարզ կլինի: http://www.youtube.com/v/1aU2DtlX1fg&hl=en

Դու աշխատի ավելի ռեալ նայել ու ոչ թե պատկերացնել, եթե փաստեր կան, համաձայան եմ, եթե չէ ինքներս մեզ տարբեր սցենարներ հնարելը արդեն լուրջ չի: հուսով եմ հասկացանք իրար:
Էս վիդեոն շուտ էլ էի տեսել: Վանոի կողքը լինեի շանսատակ կանեի դրան: Ինքը ընդհանրապես չպիտի խոսա:
Կներեք մի քիչ բորբոքվեցի, ուղղակի որ Վանոյի նման մարդիկ են վերլուծում տենց բաները արյունը գլխիսա տալիս:

A.N.D.O. ես արդեն ասել եմ, թե ինչի համար եմ բացել այս թեման; Եթե փաստերով հարցերի պատասխանը ունենաի, էլ սենց թեմա չէի բացի:

Մեջբերում Kuk-ի խոսքերից Նայել գրառումը
Այսինքն՝ ինչի՞ համար շնորհակալ լինել: Ասենք «շնորհակալություն, որ մեզ չեք սպանել» հա՞:
Միգուցե "շնորհակալ լինել" արտահայտությունը տեղին չէր, բայց հարցս կարճ ձևակրեպելու այլ բառեր չգտա: Ինչ-որ իմաստով ԱՅՈ պիտի շնորհակալ լինենք, որ կարող էին լինել զոհեր, ԲԱՅՑ ՉԵՂԱՆ:

Մեջբերում mtahog-ի խոսքերից Նայել գրառումը
կարող ես բացատրել ինչպես չթողեց՞. այսինքն եթե ՎՄ-ն ասաց որ 15 րոպեից կգաք իմ ետեվից, հետեվաբար նա գիտեր որ ժողովուրդը իր ետեվից գնալով մտնելու է Աժգային Ժողով, իսկ այնտեղ անօրինական մուտք գործելիս հսկիչ միլիցիոներները իրավունք ունեին կրակելու, այսինքն ինչ ես կարծում ՎՄ չթողեց որ ոստիկանները կրակեին, ոչ, այս դեպքում ի տարբերություն ԼՏՊ-ի նա հստակ կոչ է արել գրոհելու պետական կառույց, սա էնքան պարզ է, որ նույնիսկ քննարկման թեմաա չէ, այսօր ցանկացած օլիգարխի տան վառոտներին մոտենալիս կարող են օրինական հիմունքներով քեզ գնդակահարել, իսկ ԱԺ մտնելիս, դուրս գալիս դու դրանից հետո ոչ ոք չմեռավ, հիմա ինձ բացատրիր հասկանամ, ինչպես ՎՄ չթողեց որ զոհեր լինեն:
Մեկ անգամ վերևի գրառումներում ասել եմ, մի հատ էլ կասեմ:
Նախ Վ.Մանուկյանը ինչ-որ օլիգարխի տան վրա չէր հասնում, այլ հասնում էր էն կառույցի վրա որի ներսում էին տվյալ պահին գտնվում ԿԸՀ-ը իր կազմով և որում էին մեր "իբր" պատագամավորները` օրենք ծնողները:
Իսկ ինչ վերաբերվում է էդ ԱԺ ոստիկաններին որ նշեցիր, հոկտեմբերի 27-ին տեսանք, թե դրանք ինչ են իրանցից ներկայացնում: Էդքան զինված մարդ անցավ մի հատ չնկատեցին էլ, տենց բան երևի ամերիկյան կինոներում ա լինում:
Իսկ Վ.Մանուկյանը էն մարդն էր, ով ՄԻՆՉԵՎ ԺՈՂՈՎՈՒՐԴ - ԲԱՆԱԿ ԸՆԴՀԱՐՈՒՄԸ ՄԱՐԴԿԱՆՑ ՈՒՂՂԱՐԿԵՐՑ ՏՆեՐՈՎ ԵՎ ԽՈՒՍԱՓԵՑ ԶՈՀԵՐԻՑ:
Եթե այլ տեղեկություն ունես mtahog ջան տուր նայենք, կարդանք: /մենակ Վանոյի հոդվածները չլինեն /

Մեջբերում Victory_-ի խոսքերից Նայել գրառումը
Բա ինչու ոչ մի տեղ չեք շոշափում Վազգեն Սարսյանի անունը՞՞՞
Կարծում եմ նա այն ժամանակ շատ ավելի մեծ դերակատարություն է ունեցել, քան բոլոր մնացած:
Ավելին ասեմ, հենց նա է եղել զորք բերող տանողը, ու դրա պատճառների ակունքում է կանգնած եղել
Մոռանում եք, ժողովուրդ ջան: Մի հատ փորձեք նայել 96-99թթ.ի մամուլի արխիվները և գուցե կհիշեք, թե այն թվերին երկրում ով ով է եղել !!!!!!!!!!!!
Ճիշտ ես ասում, լրիվ համաձայն եմ:
Բայց ուրեմն ԼՏՊն այնքան անկաորղ էր, որ չէր կարող պաշտպանության նախարարին սաստել, որ մարդկանց վրա զորք և տանկեր չհանի: Երևի թե ոչ, լավ էլ կարող էր, ուղղակի դա նաև իր շահերից էր բխում: