Ասածիդ մեջ տրամաբանություն կա, բայց ես չեմ ուզում, որ գուշակություններ անենք:
Ուզում եմ, որ հասկանանք.
Այո ես էլ, դու էլ, մյուսն էլ հիմա աջակցում ենք ԼՏպի շարժմանը հույս ունենալով, որ ի վերջո կազատվենք սերժ-քոչարյան մարդասպան զույգից: Բայց պետք չի նաև մոռանալ թե ում հետ գործ ունենք, ով է մեզ "առաջնորդում", ընդունենք դա թե ոչ:
Շատ ուրախ կլինեմ ու կցնծամ այն օրը երբ ԼՏՊի հետ միասին հաղթենք սրանց, բայց ես Չեմ Վստահում նրան ևս: Ու վերլուծելով 1996ը միգուցե միասին կհասկանանք արդյոք ԼՏՊն կկրակեր, թե ոչ:
Հակված եմ ոչ տարբերակին, բայց քիչ չեն նաև հակառակ տարբերակի հիմնավորումները:
Ու ես գտնում եմ, որ կրակել էր չկրակել էր մարդը որը չթողեց, որ զոհեր լինեին դա Վազգեն Մանուկյանն է:
Որովհետև իմ կարծիքով եթե անգամ ԼՏՊն կրակելու հրաման չտար, ապա Վազգեն Սարգսյան-Վանո Սիրադեղյան զույգը ՀԱՍՏԱՏ ԿՏԱՐ:

Էջանիշներ