Հետաքրքիր է իմանալ, ֆիզիկական առողջությունը՝ կազմվածքը, ապրելակերպը, սնունդը և այլն... դրանք իրո՞ք նպաստում են հոգեկան խնդիրների վերանալուն: Բայց ինչպե՞ս, կցանկանայի լսել կարծիքներ:
Հետաքրքիր է իմանալ, ֆիզիկական առողջությունը՝ կազմվածքը, ապրելակերպը, սնունդը և այլն... դրանք իրո՞ք նպաստում են հոգեկան խնդիրների վերանալուն: Բայց ինչպե՞ս, կցանկանայի լսել կարծիքներ:
Ես կասեի հոգեկան առողջությունը նաև ֆիզիկականինն է ...Ֆիզիկական առողջությունը նաև հոգեկանինն է
Ուժը հանգստի մեջ է![]()
Чеширский КотЭ
Ապրելակերպը, մարմնին հետևելը իհարկե ազդում են հոգեկան ներդաշնակության վրա:
Նախ, մի քանի խոսք սննդի մասին. բաներ, որոնք հաստատ բոլորս էլ գիտենք, բայց երբեմն մոռանում ենք: Ծանր սնունդը, շատակերությունը օրգանիզմից խլում ու մարսողության վրա է կենտրոնացնում այն էներգիան, որն ասենք կարելի էր ծախսել մտավոր աշխատանքի վրա: Պարզ է, որ դրա հետևանքով մարդու մտավոր գործունեությունը դանդաղում է, կենսական էներգիան քչանում:
Բացի դրանից, ֆիզիկական տեսքին չհետևելը ազդում է սեփական անձի արժևորման վրա. մի կողմից մարդ ուժ չի գտնում ինքն իր մարմինը կարգի բերելու, մյուս կողմից գնալով ավելի է կոմպլեքսավորվում: Իսկ երբ մարդ գոհ է սեփական մարմնից, իհարկե ինքնազգացողությունն էլ ավելի լավն է:
Նաև փաստ է, որ ֆիզիկական մարզումներով զբաղվելիս մարդու մոտ բարձրանում է ինքնագնահատականն ու ինքնավստահությունը. դա կարող է վկայել ցանկացած մեկը, ով հաճախում է մարզադահլիճ:
Կարևոր է նշել, որ այս հարցը քնարկելիս՝ խոսքը ոչ թե գեղեցիկ կամ տգեղ լինելու մասին է, այլ այն մասին, թե մարդ ինչքանով է հետևում իր մարմնին ու գոհ մնում արդյունքից: Դրանով պայմանավորվում են նրա հոգեկան շատ վիճակներ, որոնք անմիջականորեն կապված են ինքնագհատականի ու ինքնավստահության հետ:
Գոյություն ունեն հետևյալ տերմինները. պսիխոսոմատիկա և սոմատոպսիխիկա: Առաջինը հոգեկան ապրումների պատճառով ձեռք բերած մարմնական հիվանդություններն են, իսկ երկրորդը մարմնական հիվանդությունների արդյունքում առաջացած հոգեկան խանգարումներն են:
Գիտությունը վաղուց է ապացուցել, որ հոգեկանն ու ֆիզիկականը սերտ կապ ունեն իրար հետ: Հետևաբար, հոգեկան ներդաշնակության համար քիչ տեղ չունի նաև ապրելակերպը: Իմ սեփական փորձից էլ կարող եմ ասել, որ առավոտյան շուտ արթնանալը, շուտ ու լավ քնելը, քնելուց առաջ չուտելը, նորմալ սնունդ օգտագործելը բարձրացնում են տրամադրությունը, հետևաբար նաև աշխատունակությունը:
Հակառակ դեպքում ստեղծվում է հետևյալ արատավոր օղակը. սխալ ապրելակերպ --> հոգեկան լարվածություն --> աշխատունակության անկում --> հոգեկան լարվածություն --> հիվանդություն
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ