Ապրելակերպը, մարմնին հետևելը իհարկե ազդում են հոգեկան ներդաշնակության վրա:
Նախ, մի քանի խոսք սննդի մասին. բաներ, որոնք հաստատ բոլորս էլ գիտենք, բայց երբեմն մոռանում ենք: Ծանր սնունդը, շատակերությունը օրգանիզմից խլում ու մարսողության վրա է կենտրոնացնում այն էներգիան, որն ասենք կարելի էր ծախսել մտավոր աշխատանքի վրա: Պարզ է, որ դրա հետևանքով մարդու մտավոր գործունեությունը դանդաղում է, կենսական էներգիան քչանում:
Բացի դրանից, ֆիզիկական տեսքին չհետևելը ազդում է սեփական անձի արժևորման վրա. մի կողմից մարդ ուժ չի գտնում ինքն իր մարմինը կարգի բերելու, մյուս կողմից գնալով ավելի է կոմպլեքսավորվում: Իսկ երբ մարդ գոհ է սեփական մարմնից, իհարկե ինքնազգացողությունն էլ ավելի լավն է:
Նաև փաստ է, որ ֆիզիկական մարզումներով զբաղվելիս մարդու մոտ բարձրանում է ինքնագնահատականն ու ինքնավստահությունը. դա կարող է վկայել ցանկացած մեկը, ով հաճախում է մարզադահլիճ:
Կարևոր է նշել, որ այս հարցը քնարկելիս՝ խոսքը ոչ թե գեղեցիկ կամ տգեղ լինելու մասին է, այլ այն մասին, թե մարդ ինչքանով է հետևում իր մարմնին ու գոհ մնում արդյունքից: Դրանով պայմանավորվում են նրա հոգեկան շատ վիճակներ, որոնք անմիջականորեն կապված են ինքնագհատականի ու ինքնավստահության հետ: