Միթե դու հերքում ես այն միտքը, որ մինչև Լևոնի հայտնվել է ամբողջ ազգը համոզված էր, որ Սերժը նստելու է նախագահ: Եվ միայն Լևոնի հայտվելու հետո շատեր սկսեցին հավատալ, որ ընտրողները ցանկությունն էլ կարևոր է:
Իրականությունը ցույց է տալիս, որ զուր էր էդ հավատքը:
Իսկ ես քարոզարշավի ժամանակ թեթևակի հարցումներ էի անցկացնում: Շատ-շատ էին այնպիսի դեպքերը, երբ ասում էին. «Սերժին եմ ընտրելու, որ էն սատանան չգա»: Հա՛, կային նաև սերժով հիացած, բայց «դարձի եկած» քաղաքացիներ: Հիշում եմ՝ մարտի 1-ից հետո նրանցից երկուսը հարձակվել էին մեր կուրսից մի ղարաբաղցի աղջկա վրա, որը քաղաքականության հետ բացարձակապես կապ չուներ, նրան միայն խաղաղությունն էր հետաքրքրում («երկրաշարժ չեմ տեսել, ցեղասպանություն չեմ տեսել… չգիտեմ դրանք ինչ ձևի են, բայց պատերազմ տեսել եմ, չեմ ուզում նորից նույնն ապրել»)… Ու ասում էին էդ աղջկան. «Էս ի՞նչ արեցիք»:
Կներեք, բայց իմ աչքերը փակ են, ես կույր եմ: Չեմ տեսնում, թե ինչ լավ կլիներ, եթե լտպ-ն նախագահ դառնար… Տա՛ Աստված, որ աչքերս միշտ էլ էսպես փակ մնան: