User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժպիտ Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ։



    «Նրա հետ կապված սիրում եմ ամեն ինչ, նույնիսկ նրա անունը, որը մինչ այդ չէի սիրում»

    (5/1/2008 22:45:14) Artgeo:
    Բարի երեկո Նորմարդ

    (5/1/2008 22:45:36) Նորմարդ:
    Բարև Արթուր ջան

    (5/1/2008 22:46:11) Artgeo:
    Վաղուց էի ուզում հարցնել, ինչո՞ւ Նորմարդ

    (5/1/2008 22:46:48) Նորմարդ:
    Դե նիկս Freenet-ում Newman է, երբ գրանցվեցի Ակումբում տեսա հայերեն է ամեն ինչ ու որոշեցի Newman նիկս թարգմանեմ ու դարձավ Նորմարդ], ի դեպ Newman-ն էլ անվանս անգլերեն թարգմանած տարբերակն է

    (5/1/2008 22:48:12) Artgeo:
    Ենթադրում եմ, որ անունդ շատ ես սիրում

    (5/1/2008 22:48:42) Նորմարդ:
    Դե դժգոհ չեմ անվանիցս

    (5/1/2008 22:49:34) Artgeo:
    Ակումբում գրառումներիցդ ստեղծվում է տպավորություն, որ ընդհանրապես որևէ
    բանից, երբևէ դժգոհ չես լինում կամ առնվազն չես արտահայտում, որքանո՞վ է
    դա համապատասխանում իրականությանը։

    (5/1/2008 22:50:20) Նորմարդ:
    Չէ, իրականում դժգոհ լինում եմ, բայց հիմնականում իմ արարքներից, ասածներից։ Ինքնաքննադատումը կարևոր մաս է կազմում իմ կյանքում։ Իսկ շրջապատը… Շրջապատը ուղղակի փորձում եմ հասկանալ՝ նայելով ներողամիտ աչքերով։ Կարող է մի քիչ մեծամիտ թվալ, բայց ինձ մեծամիտ մարդ չեմ համարում։

    (5/1/2008 22:52:01) Artgeo:
    Ստացվո՞ւմ է հասկանալ շրջապատը

    (5/1/2008 22:53:01) Նորմարդ:
    Երբեմն ստացվում է Բայց մարդկանց դատել չեմ սիրում։ Մի՛ դատիր, որ չդատվես

    (5/1/2008 22:53:18) Artgeo:
    Որքանո՞վ է շրջապատը քեզ հասկանում։

    (5/1/2008 22:54:17) Նորմարդ:
    Դժվար հարց է։ Երբեմն թվում է, որ չի էլ հասկանում
    Այ, օրինակ վերջին հանդիպումներին ընկերներս իմ հոգնածությունը տխրության հետ են շփոթում

    (5/1/2008 22:54:37) Artgeo:
    Ինչի՞ց ես հոգնել

    (5/1/2008 22:55:33) Նորմարդ:
    Աշխատանքից հիմնականում, բայց հիմա այլ գործոններ էլ կան

    (5/1/2008 22:56:36) Artgeo:
    Այլ գործոնները որևէ կապ ունե՞ն գարնան, զգացմունքների ու կյանքի զարթոնքի հետ։

    (5/1/2008 22:56:54) Նորմարդ:
    Ամեն ինչ հնարավոր է

    (5/1/2008 22:59:59) Artgeo:
    Բարի, չեմ փորփրի Քանի որ խոսեցինք զգացմունքներից, Ակումբում բացածդ թեմաներից
    տպավորություն է ստեղծվում, որ հայրենասեր ես, նույնիսկ ազգայնամոլ ես, այդպե՞ս է

    (5/1/2008 23:02:18) Նորմարդ:
    Հայրենասեր եմ։ Այո, կարող է թվալ, որ իմ հայրենասիրությունը նաև ազգայնամոլության տարրեր է պարունակում, սակայն դա այդպես չի։ Սիրում եմ իմ ազգը, հպարտանում նրա անցյալով, ապրում ներկայով ու հույսով նայում նրա ապագային։ Աստված բոլոր մարդկանց հավասար է ստեղծել, անկախ ամեն ինչից

    (5/1/2008 23:03:34) Artgeo:
    Հաշվի առնելով, ստեղծված իրավիճակը, չեմ կարող նաև քաղաքականությունը չշոշափել։ Ժամանակին դու բավականին դրական էիր վերաբերվում ՀՅԴ-ին, ինչպիսի՞ն է վերաբերմունքդ տվյալ պահին։

    (5/1/2008 23:05:49) Նորմարդ:
    Թույլ տուր մի փոքր ուղղեմ քեզ։ Բավականին դրական էի վերաբերվում դաշնակցության անցած ուղղուն և խոնհարվում բազմաթիվ այն դաշնակների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին Հայրենիք կոչված գաղափարի համար Հիմա էլ եմ դրական վերաբերվում այն ամենին ինչ նշեցի։ Դաշնակցությունը իրոք հայրենասեր կուսակցական անդամներ է ունեցել

    (5/1/2008 23:09:22) Artgeo:
    Բարի, թողնենք քաղաքականությունը մի կողմ, մանավանդ, որ այնքան էլ քաղաքականացված մարդ չես Քչերը գիտեն, որ ստեղծագործում ես Ակումբում ընդամենը մեկ ստեղծագործություն ես տեղադրել այն էլ 2001 թվականին գրված։ Որպես գաղտնիք, կարդացողին ասեմ, որ որոշ ստեղծագործություններ, որոնք չեն տեղադրվել, կարդացել եմ ու բավականին լավ կարծիք ունեմ։ Հիմա ստեղծաղծագործո՞ւմ ես։ Եթե այո, ապա ինչի՞ վերաբերյալ և կկարդա՞նք մենք քո ստեղծագործություններից Ակումբի էջերում։

    (5/1/2008 23:13:29) Նորմարդ:
    Վերջին ստեղծագործությունս մոտ մեկ ամիս առաջ էր, եթե չեմ սխալվում։ Դե թեման սերն էր Ակումբի էջերում դժվար ծանոթանաք, դրանք ինձ համար շատ անձնական են։ Չնայաց որոշ ակումբցիներ կարդացել են դրանցից մի քանիսը Գրում եմ հիմնականում իմ համար ու հիմնականում երբ տխուր եմ ու մեկի հետ խոսելու, կիսվելու խիստ ցանկություն կա, դե ես էլ կիսվում եմ թղթի ու մատիտի հետ։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 03.05.2008, 02:50:

  2. #2
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    (5/1/2008 23:15:26) Artgeo:
    Սեփական ԵՍդ ու զգացմունքներդ արտահայտելու ևս մեկ միջոց ունես, լուսանկարչությունը։ Վաղո՞ւց ես զբաղվում լուսանկարչութամբ և ի՞նչ ես սիրում լուսանկարել։

    (5/1/2008 23:18:26) Նորմարդ:
    Լուսանկարում եմ այն պահից երբ բջջային հեռախոս գնեցի, որը նաև լուսանկարչական ապարատ ուներ Լուսանկարում եմ այն ամենը ինչ կյանքում իմ համար գեղեցիկ, արտասովոր, կամ հետաքրքիր է թվում։ Ընդ որում դա կարող է լինել մայրամուտը Սևանում Կամ աղբանոցը հենց նույն այդ Սևանի ափին
    Բայց ամենից շատ սիրում եմ լուսանկարել ՆՐԱՆ

    (5/1/2008 23:19:47) Artgeo:
    ՆՐԱ հետ կապված կարո՞ղ ես սիրել նուինիսկ այն, ինչ սովորաբար չես սիրում։

    (5/1/2008 23:20:42) Նորմարդ:
    ԱՅՈ օրինակ ՆՐԱ անունը
    Մինչև ՆՐԱՆ հանդիպելը այդ անունը դուրս չէր գալիս

    (5/1/2008 23:23:37) Artgeo:
    Իսկ պատրա՞ստ ես դիմանալ ու համապատասխանել նրա տաքացնող ու լուսավորող
    մականվանը, ծանր բնավորությանը և բարի ու ջերմ հոգուն

    (5/1/2008 23:24:34) Նորմարդ:
    Սա ավելի շուտ նման էր ամուսնության ժամանակ, եկեղեցում Տեր Հոր կողմից տրվող հարցին Դե ինչպես ընդունված է՝ պատասխանում եմ։ ԱՅՈ, ՊԱՏՐԱՍՏ ԵՄ

    (5/1/2008 23:27:16) Artgeo:
    Բարի, հուսով եմ ՆԱ նույնպես պատրաստ է, սակայն ուզում եմ կենտրոնանալ քո անձի վրա, որը չգիտեմ ինչու ինձ մինչ այժմ թվում է մի տեսակ առեղծվածային ու չափից դուրս չբացահայտված։ Ինքդ այնքան լուռ ու ամաչկոտ ես, որ... Օրինակ գիտեմ նաև, որ սիրում ես ինքնաթիռների ու նավերի մոդելներ պատրաստել, հիմա՞ էլ ես պատրաստում։

    (5/1/2008 23:29:38) Նորմարդ:
    Ոչ Ցավոք հիմա ժամանակս թույլ չի տալիս,սակայն արդեն ընկերոջիցս մի քանի անհրաժեշտ դետալներ եմ խնդրել որ բերի Կանադայից։ Երբ բերեց կսկսեմ հերթական մոդելս։

    (5/1/2008 23:30:12) Artgeo:
    Սիրում ես քչփորել էլեկտրոնային սխեմաներում, ինչն ի դեպ քո մասնագիտությունն է։ Գիտեմ, որ շատ ես սիրում քայլել, սակայն չգիտեմ մենա՞կ, թե՞ ոչ։

    (5/1/2008 23:31:14) Նորմարդ:
    Կախված է տրամադրությունից Մենակ քայլել էլ եմ սիրում, հաճելի զրուցակցի հետ էլ։

    (5/1/2008 23:31:55) Artgeo:
    Հավաքում ես մետաղադրամներ ու շատ ես սիրում ձկնորսություն։ Մի՞թե էլի կան նախասիրություններ։

    (5/1/2008 23:32:47) Նորմարդ:
    Սիրում եմ հողագործությունը։ Որքան էլ տարօրինակ թվա, բայց հաճույքով եմ հողային աշխատանքներ անում, երբ այցելում եմ տատիկիս անպայման այգում մի բան անում եմ ու երազում եմ մի օր էլ սեփական այգում բզբզալ

    (5/1/2008 23:40:41) Artgeo:
    Բնության հետ ներդաշնա՞կ ես ապրում։

    (5/1/2008 23:41:23) Նորմարդ:
    Փորձում եմ։

    (5/1/2008 23:49:26) Artgeo:
    Դատելով քո դեմքի հանգստությունից ո հանդարտ բնավորությունից, կարծում եմ, որ ստացվում է։ Ի դեպ, երբևէ բարկությունդ արտահայտվե՞լ է ուրիշների մոտ։ Չեմ տեսել ու այդ պատճառով եմ հարցնում։

  3. #3
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    8,372
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    (5/1/2008 23:52:06) Նորմարդ:
    Երբ բարկանում եմ, դեմքիս արտահայտությունը մատնում է իմ հոգեվիճակի մասին, բայց այդ ժամանակ աշխատում եմ չխոսել, քանի որ կարող եմ ասել կամ անել մի բան, որի մասին հետո կփոշմանեմ։ Ուստի փորձում եմ հանգստանալ, բայց ասելիքս հետո անպայման ասում եմ, երբ հանգստանում եմ։ Մեկ-մեկ, երբ զրուցում եմ, ակամայից տոնս բարձրանում է։ Մի պահ կարող է թվալ, թե ջղայնացած եմ, բայց դա այդպես չի, երբ ջղայնանում եմ, լռում եմ

    (5/1/2008 23:53:18) Artgeo:
    Կարծում եմ, հաջորդ հարցիս բացասական պատասխան եմ ստանալու Քույրիկիդ վրա երբևիցե բարկացե՞լ ես։

    (5/1/2008 23:55:15) Նորմարդ:
    Այո, դե ստացվում է բարկանում էլ եմ, բայց հիշաչար չեմ, կարող եմ բարկանալ ու ասենք մի քանի րոպե հետո, չհիշելով, որ բարկացել եմ , մոտենալ ու գրկել (քույրիկիս շատ եմ սիրում)

    (5/1/2008 23:56:56) Artgeo:
    Անկեղծ զարմացած եմ, քանի որ տեսել եմ քեզ ու քույրիկիդ միասին ու չեմ պատկերացնում, թե ինչպես ես բարկանում քույրիկիդ վրա Իսկ ՆՐԱ վրա կարո՞ղ ես բարկանալ, բարկացե՞լ ես։

    (5/1/2008 23:57:12) Նորմարդ:
    Կարող եմ ու բարկացել եմ, բայց չեմ արտահայտել, չնայած երևի զգացել է

    (5/1/2008 23:58:31) Artgeo:
    Իսկ ՆԱ՞ քո

    (5/1/2008 23:59:24) Նորմարդ:
    Այո բարկացել է, բայց ի տարբերություն ինձ արտահայտվել է

    (5/2/2008 00:01:47) Artgeo:
    Քո և նրա իրար վրա բարկանալու պատճառներից մեկը երբևե եղե՞լ է խանդը

    (5/2/2008 00:02:25) Նորմարդ:
    Լավ հարց է Մեծ աշխարհ է, ամեն ինչ էլ հնարավոր է Չհայտարարված «պատերազմ» է, որը հուսով եմ շուտով կավարտվի։

    (5/2/2008 00:03:21) Artgeo:
    Հուսով եմ, այդ «պատերազմը» հաղթանակով կավարտվի։ Երկուսիդ հաղթանակով։
    Շնորհակալություն ու ամենայն բարին

    (5/2/2008 00:03:56) Նորմարդ:
    Շնորհակալ եմ նաև քեզ։
    ՀԱՂԹԵԼՈ՛Ւ ԵՆՔ
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 03.05.2008, 03:04:

  4. #4
    խատուտիկ Enipra-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.03.2006
    Տարիք
    36
    Գրառումներ
    526
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Վիննի Թուխի և սպիտակ արջուկի հանդիպումը ICQ-ում, նեղանալ չկա
    Շատ լավ հարցազրույց էր, մի շնչով կարդացի:

  5. #5
    ... Selene-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2006
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,453
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Լավ զրույց էր՝ մի քիչ-մի քիչ ամեն ինչից Երևի նորությունն իմ համար Նորմարդու նախասիրություններն էին
    Մեջբերում Նորմարդ-ի խոսքերից
    երբ ջղայնանում եմ, լռում եմ

    Նոր ջան, Արթ ջան, ապրե՛ք
    True wisdom comes to each of us when we realize how little we understand about life, ourselves, and the world around us
    Socrates

  6. #6
    Պատվավոր անդամ Philosopher-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.12.2006
    Գրառումներ
    1,102
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ժպիտ Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Արթ, Նոր: Լավ էր: Մերոնքական էր, նոստալգիկ, ապրեք

  7. #7
    Պատվավոր անդամ Belle-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2007
    Գրառումներ
    736
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Նոր, ես ճիշտ էլ պատկերացնում էի, դու լրիվ համապատասխանում ես Սպիտակ Արջուկին
    շատ լավ էր

    Արթ, շնորհակալություն
    Եկել եմ ձեզ գարուն բերեմ

  8. #8
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,542
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Լավն էր : Իրոք, մի շնչով կարդացվեց: Արթուրի մոտ անբռնազբոս բաները շատ ու շատ հաջողված են տարբեր տեսանկյուններից:

  9. #9
    Պատվավոր անդամ Goga-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.11.2006
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    661
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ։
    Բայց ոչ փնթփնթան
    Մենք փոխանակվեցինք մեր ժպիտներով... մինչ նոր հանդիպում

  10. #10
    Պատվավոր անդամ Մանե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Գրառումներ
    1,412
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    (5/1/2008 23:52:06) Նորմարդ:
    Երբ բարկանում եմ, դեմքիս արտահայտությունը մատնում է իմ հոգեվիճակի մասին, բայց այդ ժամանակ աշխատում եմ չխոսել, քանի որ կարող եմ ասել կամ անել մի բան, որի մասին հետո կփոշմանեմ։ Ուստի փորձում եմ հանգստանալ, բայց ասելիքս հետո անպայման ասում եմ, երբ հանգստանում եմ։ Մեկ-մեկ, երբ զրուցում եմ, ակամայից տոնս բարձրանում է։ Մի պահ կարող է թվալ, թե ջղայնացած եմ, բայց դա այդպես չի, երբ ջղայնանում եմ, լռում եմ
    Նոր, իսկ ինձ թվում էր, թե ճանաչում եմ քեզ Փաստորեն էդքան էլ չէ Ախպերս, կարոտել եմ քեզ
    Հա, իմիջայլոց, տոնիդ բարձրանալը անգամ այ-սի-քյու-ում ա զգացվում

  11. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Ապրե՛ք տղերք
    Նորոյին շատ չեմ ճանաչել Բայց և չէի էլ սխալվել կարծիքումս, դա հաստատեց հարցազրույցը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  12. #12
    Պատվավոր անդամ Նարե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2008
    Տարիք
    34
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Հաճելի ու հետաքրքիր հարցազրույց էր
    Անցյալը ճզմած քո լաթերի մեջ՝ կախում ես մեխից… ու՞ր պիտի փախչես ինքդ քեզանից:

  13. #13
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    41
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Լավն էր Փաստորեն էդ տափուկը գրում մրումել ա

  14. #14
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Լավ հարցազրույց էր։ Հարցերը լավն էին, պատասխանները՝ նույնպես։ Հետաքրքիր էր ու բովանդակալից։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  15. #15
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Իսկապես հետաքրքիր էր ահագին բան իմացանք Նորայրի մասին, բայց միևնույնն է պատասխանների մեջ ես նկատեցի մշուշ, որով այսպես թե այնպես պատված էր նրա անձը
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Սպիտակ տողեր
    Հեղինակ՝ Ծուռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.11.2015, 22:37
  2. Սպիտակ ագռավ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.12.2012, 22:07
  3. Սպիտակ նիվաներ
    Հեղինակ՝ Overdose, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.11.2011, 18:48
  4. Սև ու սպիտակ
    Հեղինակ՝ Lethal Sweetness, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.04.2007, 11:16
  5. Արձակ. Սպիտակ սենյակը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.12.2006, 16:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •