(5/1/2008 23:15:26) Artgeo:
Սեփական ԵՍդ ու զգացմունքներդ արտահայտելու ևս մեկ միջոց ունես, լուսանկարչությունը։ Վաղո՞ւց ես զբաղվում լուսանկարչութամբ և ի՞նչ ես սիրում լուսանկարել։
(5/1/2008 23:18:26) Նորմարդ:
Լուսանկարում եմ այն պահից երբ բջջային հեռախոս գնեցի, որը նաև լուսանկարչական ապարատ ուներԼուսանկարում եմ այն ամենը ինչ կյանքում իմ համար գեղեցիկ, արտասովոր, կամ հետաքրքիր է թվում։ Ընդ որում դա կարող է լինել մայրամուտը Սևանում
Կամ աղբանոցը հենց նույն այդ Սևանի ափին
Բայց ամենից շատ սիրում եմ լուսանկարել ՆՐԱՆ
(5/1/2008 23:19:47) Artgeo:
ՆՐԱ հետ կապված կարո՞ղ ես սիրել նուինիսկ այն, ինչ սովորաբար չես սիրում։
(5/1/2008 23:20:42) Նորմարդ:
ԱՅՈ օրինակ ՆՐԱ անունը
Մինչև ՆՐԱՆ հանդիպելը այդ անունը դուրս չէր գալիս
(5/1/2008 23:23:37) Artgeo:
Իսկ պատրա՞ստ ես դիմանալ ու համապատասխանել նրա տաքացնող ու լուսավորող
մականվանը, ծանր բնավորությանը և բարի ու ջերմ հոգուն
(5/1/2008 23:24:34) Նորմարդ:
Սա ավելի շուտ նման էր ամուսնության ժամանակ, եկեղեցում Տեր Հոր կողմից տրվող հարցինԴե ինչպես ընդունված է՝ պատասխանում եմ։
ԱՅՈ, ՊԱՏՐԱՍՏ ԵՄ
(5/1/2008 23:27:16) Artgeo:
Բարի, հուսով եմ ՆԱ նույնպես պատրաստ է, սակայն ուզում եմ կենտրոնանալ քո անձի վրա, որը չգիտեմ ինչու ինձ մինչ այժմ թվում է մի տեսակ առեղծվածային ու չափից դուրս չբացահայտված։ Ինքդ այնքան լուռ ու ամաչկոտ ես, որ... Օրինակ գիտեմ նաև, որ սիրում ես ինքնաթիռների ու նավերի մոդելներ պատրաստել, հիմա՞ էլ ես պատրաստում։
(5/1/2008 23:29:38) Նորմարդ:
ՈչՑավոք հիմա ժամանակս թույլ չի տալիս,սակայն արդեն ընկերոջիցս մի քանի անհրաժեշտ դետալներ եմ խնդրել որ բերի Կանադայից։ Երբ բերեց կսկսեմ հերթական մոդելս։
(5/1/2008 23:30:12) Artgeo:
Սիրում ես քչփորել էլեկտրոնային սխեմաներում, ինչն ի դեպ քո մասնագիտությունն է։ Գիտեմ, որ շատ ես սիրում քայլել, սակայն չգիտեմ մենա՞կ, թե՞ ոչ։
(5/1/2008 23:31:14) Նորմարդ:
Կախված է տրամադրությունիցՄենակ քայլել էլ եմ սիրում, հաճելի զրուցակցի հետ էլ։
(5/1/2008 23:31:55) Artgeo:
Հավաքում ես մետաղադրամներ ու շատ ես սիրում ձկնորսություն։ Մի՞թե էլի կան նախասիրություններ։
(5/1/2008 23:32:47) Նորմարդ:
Սիրում եմ հողագործությունը։Որքան էլ տարօրինակ թվա, բայց հաճույքով եմ հողային աշխատանքներ անում, երբ այցելում եմ տատիկիս անպայման այգում մի բան անում եմ ու երազում եմ մի օր էլ սեփական այգում բզբզալ
(5/1/2008 23:40:41) Artgeo:
Բնության հետ ներդաշնա՞կ ես ապրում։
(5/1/2008 23:41:23) Նորմարդ:
Փորձում եմ։
(5/1/2008 23:49:26) Artgeo:
Դատելով քո դեմքի հանգստությունից ո հանդարտ բնավորությունից, կարծում եմ, որ ստացվում է։ Ի դեպ, երբևէ բարկությունդ արտահայտվե՞լ է ուրիշների մոտ։ Չեմ տեսել ու այդ պատճառով եմ հարցնում։
Էջանիշներ