User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 18 հատից

Թեմա: Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ժպիտ Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ

    Նորմարդ։ Մի քիչ մոխրագույն սպիտակ արջ։



    «Նրա հետ կապված սիրում եմ ամեն ինչ, նույնիսկ նրա անունը, որը մինչ այդ չէի սիրում»

    (5/1/2008 22:45:14) Artgeo:
    Բարի երեկո Նորմարդ

    (5/1/2008 22:45:36) Նորմարդ:
    Բարև Արթուր ջան

    (5/1/2008 22:46:11) Artgeo:
    Վաղուց էի ուզում հարցնել, ինչո՞ւ Նորմարդ

    (5/1/2008 22:46:48) Նորմարդ:
    Դե նիկս Freenet-ում Newman է, երբ գրանցվեցի Ակումբում տեսա հայերեն է ամեն ինչ ու որոշեցի Newman նիկս թարգմանեմ ու դարձավ Նորմարդ], ի դեպ Newman-ն էլ անվանս անգլերեն թարգմանած տարբերակն է

    (5/1/2008 22:48:12) Artgeo:
    Ենթադրում եմ, որ անունդ շատ ես սիրում

    (5/1/2008 22:48:42) Նորմարդ:
    Դե դժգոհ չեմ անվանիցս

    (5/1/2008 22:49:34) Artgeo:
    Ակումբում գրառումներիցդ ստեղծվում է տպավորություն, որ ընդհանրապես որևէ
    բանից, երբևէ դժգոհ չես լինում կամ առնվազն չես արտահայտում, որքանո՞վ է
    դա համապատասխանում իրականությանը։

    (5/1/2008 22:50:20) Նորմարդ:
    Չէ, իրականում դժգոհ լինում եմ, բայց հիմնականում իմ արարքներից, ասածներից։ Ինքնաքննադատումը կարևոր մաս է կազմում իմ կյանքում։ Իսկ շրջապատը… Շրջապատը ուղղակի փորձում եմ հասկանալ՝ նայելով ներողամիտ աչքերով։ Կարող է մի քիչ մեծամիտ թվալ, բայց ինձ մեծամիտ մարդ չեմ համարում։

    (5/1/2008 22:52:01) Artgeo:
    Ստացվո՞ւմ է հասկանալ շրջապատը

    (5/1/2008 22:53:01) Նորմարդ:
    Երբեմն ստացվում է Բայց մարդկանց դատել չեմ սիրում։ Մի՛ դատիր, որ չդատվես

    (5/1/2008 22:53:18) Artgeo:
    Որքանո՞վ է շրջապատը քեզ հասկանում։

    (5/1/2008 22:54:17) Նորմարդ:
    Դժվար հարց է։ Երբեմն թվում է, որ չի էլ հասկանում
    Այ, օրինակ վերջին հանդիպումներին ընկերներս իմ հոգնածությունը տխրության հետ են շփոթում

    (5/1/2008 22:54:37) Artgeo:
    Ինչի՞ց ես հոգնել

    (5/1/2008 22:55:33) Նորմարդ:
    Աշխատանքից հիմնականում, բայց հիմա այլ գործոններ էլ կան

    (5/1/2008 22:56:36) Artgeo:
    Այլ գործոնները որևէ կապ ունե՞ն գարնան, զգացմունքների ու կյանքի զարթոնքի հետ։

    (5/1/2008 22:56:54) Նորմարդ:
    Ամեն ինչ հնարավոր է

    (5/1/2008 22:59:59) Artgeo:
    Բարի, չեմ փորփրի Քանի որ խոսեցինք զգացմունքներից, Ակումբում բացածդ թեմաներից
    տպավորություն է ստեղծվում, որ հայրենասեր ես, նույնիսկ ազգայնամոլ ես, այդպե՞ս է

    (5/1/2008 23:02:18) Նորմարդ:
    Հայրենասեր եմ։ Այո, կարող է թվալ, որ իմ հայրենասիրությունը նաև ազգայնամոլության տարրեր է պարունակում, սակայն դա այդպես չի։ Սիրում եմ իմ ազգը, հպարտանում նրա անցյալով, ապրում ներկայով ու հույսով նայում նրա ապագային։ Աստված բոլոր մարդկանց հավասար է ստեղծել, անկախ ամեն ինչից

    (5/1/2008 23:03:34) Artgeo:
    Հաշվի առնելով, ստեղծված իրավիճակը, չեմ կարող նաև քաղաքականությունը չշոշափել։ Ժամանակին դու բավականին դրական էիր վերաբերվում ՀՅԴ-ին, ինչպիսի՞ն է վերաբերմունքդ տվյալ պահին։

    (5/1/2008 23:05:49) Նորմարդ:
    Թույլ տուր մի փոքր ուղղեմ քեզ։ Բավականին դրական էի վերաբերվում դաշնակցության անցած ուղղուն և խոնհարվում բազմաթիվ այն դաշնակների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը չխնայեցին Հայրենիք կոչված գաղափարի համար Հիմա էլ եմ դրական վերաբերվում այն ամենին ինչ նշեցի։ Դաշնակցությունը իրոք հայրենասեր կուսակցական անդամներ է ունեցել

    (5/1/2008 23:09:22) Artgeo:
    Բարի, թողնենք քաղաքականությունը մի կողմ, մանավանդ, որ այնքան էլ քաղաքականացված մարդ չես Քչերը գիտեն, որ ստեղծագործում ես Ակումբում ընդամենը մեկ ստեղծագործություն ես տեղադրել այն էլ 2001 թվականին գրված։ Որպես գաղտնիք, կարդացողին ասեմ, որ որոշ ստեղծագործություններ, որոնք չեն տեղադրվել, կարդացել եմ ու բավականին լավ կարծիք ունեմ։ Հիմա ստեղծաղծագործո՞ւմ ես։ Եթե այո, ապա ինչի՞ վերաբերյալ և կկարդա՞նք մենք քո ստեղծագործություններից Ակումբի էջերում։

    (5/1/2008 23:13:29) Նորմարդ:
    Վերջին ստեղծագործությունս մոտ մեկ ամիս առաջ էր, եթե չեմ սխալվում։ Դե թեման սերն էր Ակումբի էջերում դժվար ծանոթանաք, դրանք ինձ համար շատ անձնական են։ Չնայաց որոշ ակումբցիներ կարդացել են դրանցից մի քանիսը Գրում եմ հիմնականում իմ համար ու հիմնականում երբ տխուր եմ ու մեկի հետ խոսելու, կիսվելու խիստ ցանկություն կա, դե ես էլ կիսվում եմ թղթի ու մատիտի հետ։
    Վերջին խմբագրող՝ Artgeo: 03.05.2008, 02:50:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պոեզիա. Սպիտակ տողեր
    Հեղինակ՝ Ծուռ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 02.11.2015, 22:37
  2. Սպիտակ ագռավ
    Հեղինակ՝ Մանոն, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 27
    Վերջինը: 21.12.2012, 22:07
  3. Սպիտակ նիվաներ
    Հեղինակ՝ Overdose, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 3
    Վերջինը: 21.11.2011, 18:48
  4. Սև ու սպիտակ
    Հեղինակ՝ Lethal Sweetness, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 13
    Վերջինը: 28.04.2007, 11:16
  5. Արձակ. Սպիտակ սենյակը…
    Հեղինակ՝ Ծով, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 8
    Վերջինը: 02.12.2006, 16:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •