User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: «Նա իսկական գրող չէ...»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,065
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Բյուր, բնավորության աքցենտավորումից՝ շեշտվածությունից, ու առավել ևս՝ փսիխոպատիայից մինչև միօրինակություն սարեր ու ձորեր կան: Կա անձնական գծերի ու խառնվածքի բազմազան գունեղություն: Այնպես չի, որ եթե մարդ շեղում չունի, ուրեմն ձանձրալի դեմք է: Ու համոզված եմ՝ շատ տաղանդավոր գրողներ կան, որ հենց այդ միջակայքում են՝ ոչ շեղված են, ոչ միապաղաղ:
    Ինչ վերաբերում է թմրանյութին, հոգեկան տրավմաներին ու այլ բաներին, ապա նորից եմ ասում, որ եթե գրելու ձիրքը չլինի, դրանք ոչինչ են, երբեք «չեն գրեցնի»:

  2. #2
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,585
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Ռի՛փ, ես չեմ ասել, թե շեշտվածություն չունեցող մարդիկ չեն կարող գրող լինել, բայց որովհետև շեշտվածությունն ինչքան շատ է, էնքան մարդը ավելի շատ տեղ չունի հասարակության մեջ, հետևաբաև այդ «բացը» լրացնում է ստեղծագործելով:

    Ինչ վերաբերում է թմրանյութին, հոգեկան տրավմաներին ու այլ բաներին, ապա նորից եմ ասում, որ եթե գրելու ձիրքը չլինի, դրանք ոչինչ են, երբեք «չեն գրեցնի»:
    Ճիշտ ես: Բայց որպես կանոն ոչ թե տրավմաներն են «գրեցնում», այլ գրողները, որպես կանոն, ամեն ինչ շատ ավելի ծանր են տանում, ավելի հակված են տրավմաների, քան մնացած բոլոր մարդիկ:

  3. #3
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Խնդիրն այն է, որ ստեղծագործող մարդիկ մի քիչ ավելի զգայուն են...նրանք ամենաշատն են սիրում ու ատում աշխարհը, մարդկանց,կարողանում են ոչնչի մեջ ինչ-որ բան գտնել, ստեղծել...
    Նրանք երբեմն ուզում են պոկվել իրականությունից, մնալ մենակ ու դրան գուցե հասնում են ալկոհոլի կամ թմրադեղի միջոցով...
    Բայց դե կախվածությունը ամեն դեպքում նյութականից, նյութականի միջոցով հոգևորին հասնելու փորձը արդարացնելու միտում չունեմ
    Ինչևէ որքան մենակ է մարդը, այնքան հանճարեղ է նա...եթե իսկապես մենակ է և եթե ստիպված հանճար է ծնվել...
    իսկ Հեմինգուեյի կենսագրությունը կարդալիս ակամա սկսում ես զարմանալ, որ կարողանում ես շնչել նրա ստեղծագործություններով...

  4. #4
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Էրեխեք, էս թեման անխուսափելիորեն վերածվումա, "դեղ արա, եթե ուզում ես գրող դառնաս"-ի

  5. #5
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    41
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Մեջբերում Alize'e-ի խոսքերից Նայել գրառումը
    Խնդիրն այն է, որ ստեղծագործող մարդիկ մի քիչ ավելի զգայուն են...նրանք ամենաշատն են սիրում ու ատում աշխարհը, մարդկանց,կարողանում են ոչնչի մեջ ինչ-որ բան գտնել, ստեղծել...
    Նրանք երբեմն ուզում են պոկվել իրականությունից, մնալ մենակ ու դրան գուցե հասնում են ալկոհոլի կամ թմրադեղի միջոցով...
    Բայց դե կախվածությունը ամեն դեպքում նյութականից, նյութականի միջոցով հոգևորին հասնելու փորձը արդարացնելու միտում չունեմ
    Ինչևէ որքան մենակ է մարդը, այնքան հանճարեղ է նա...եթե իսկապես մենակ է և եթե ստիպված հանճար է ծնվել...
    իսկ Հեմինգուեյի կենսագրությունը կարդալիս ակամա սկսում ես զարմանալ, որ կարողանում ես շնչել նրա ստեղծագործություններով...
    Հա համաձայն եմ որ ստեղծագործողները, գրողները չափից դուրս զգայուն են, բայց որ միայն միայնակ մարդիք են հանճարներ ոչ մի կերպ չեմ կարող համաձայնվել, եթե նայենք ճշմարտությանը, ապա բոլոր մարդիք ծնվում են մենակ ապրում են մենակ, բայց հոծ բազմության մեջ, բայց ոչ բոլորն են գրող ու հանճար

    Մարդ ինքնին միայնակէ իր անձի և ԵՍ-ի հետ,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #6
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    45
    Գրառումներ
    12,743
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Նա իսկական գրող չէ...»

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Ոչ չի արժեզրկում, քանզի բոլոր տաղանդներն էլ այն վերին գիտակցության հետ կապնվելու համար պիտի կտրվեն այս աշխարհից, ալկոհոլը նարկոտիկները և հալյուցինագենները օգնում են նրանց, դա բոլորովին չի փոքրացնում նրանց հանճարը: Մարդը հիմնականում ստեղծագործում է երբ ուժեղ ցնցում է ապրում կամ անոմալ վիճակում է կապ չունի բնության գրկում թե նարկոտիկների ազդեցության տակ մեկ այլ զուգահեռ աշխարհում, սիրահարված կամ ուժեղ հիասթափություն ապրած ժամանակ, ուժեղ արտահայտված անազվություն տեսնելու ժամանակ և այլն: Ձանձրալի միապաղաղ կյանքը չի կարող ստեղծագործական լինել:
    կարծում եմ կապ չունի թե ինչ վիճակում է գրվել ստեղծագործությունը, եթե այն գեղարվեստական արժեք է պարունակում: Չնայած ինձ հետաքրքիր է ցանկացած ստեղծագործության նախապատմությունը:

    Եվ կարծում եմ, որ նման միջոցները մարդուն ավելի են մոտեցնում իրենց ներքին իսկական ԵՍ-ին ենթագիտակցականին և այնտեղից դուրս է հորդում վաղուց հավաքվածը
    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե լավ է գրված, ուրեմն արժեք է՝ անկախ նրանից՝ ինչի ազդեցության տակ ու ինչպես է գրվել: Հեղինակն էլ «գրող է», եթե գրել է. ուզում է կիսաքնած գրած լինի, ուզում է՝ կիսամեռած, ուզում է՝ ուռած: Գրեցնող նյութը հաստատ ալկոհոլը կամ նարկոտիկը չի, այլապես ցանկացած նարկոման հանճարեղ գրող կլիներ, իսկ ամբողջ Քյավառը գրականության գծով Նոբելյան մրցանակի կարժանանար: Եթե գրող չես, ինչքան ուզում ես խմի ու ծակվի, միևնույն է մատներիդ տաղանդավոր գրիչ չի բուսնի:
    Մեջբերված երկու կարծիքներին համաձայն եմ։ Ավելացնեմ, որ համոզված եմ, որ նշված ցանկալի ստեղծագործական հոգեվիճակին հասնելու առավել անվնաս միջոցներ կան, քան ալկոհոլն ու թմրանյութերն են։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  7. #7
    Բացակա
    Գրանցման ամսաթիվ
    04.05.2006
    Հասցե
    Երեվան
    Տարիք
    46
    Գրառումներ
    991
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. «Նա իսկական գրող չէ...»

    Մեջբերում Ուլուանա-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեջբերված երկու կարծիքներին համաձայն եմ։ Ավելացնեմ, որ համոզված եմ, որ նշված ցանկալի ստեղծագործական հոգեվիճակին հասնելու առավել անվնաս միջոցներ կան, քան ալկոհոլն ու թմրանյութերն են։ Բայց դա արդեն լրիվ ուրիշ թեմա է։
    Ստեղծագործական պրոցեսը սերտորեն կապվածա ադրենալինի հետ: Ադրենալինի արտադրությունն էլ կապվացա լիքը բաների հետ:
    Օրինակ` սեքսը: Էդ, որ մուսաների մասին էդ զավզագություններն առաջացել են, հենց նենց չեն առաջացել: էդ հետո են ինտելեգենտ մարդիկ մուսաներին սարքել եթերաին էակներ: Իրականում դրանց մարմնեղ տեսակը պակաս էֆեկտիվ չի:

  8. #8
    + Alizée + Ծով-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Հասցե
    Montpellier, France
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,093
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Հա համաձայն եմ որ ստեղծագործողները, գրողները չափից դուրս զգայուն են, բայց որ միայն միայնակ մարդիք են հանճարներ ոչ մի կերպ չեմ կարող համաձայնվել, եթե նայենք ճշմարտությանը, ապա բոլոր մարդիք ծնվում են մենակ ապրում են մենակ, բայց հոծ բազմության մեջ, բայց ոչ բոլորն են գրող ու հանճար

    Մարդ ինքնին միայնակէ իր անձի և ԵՍ-ի հետ,

    Վա՛րդ ջան, համաձայն եմ, դրա համար ել եթեներով եմ գրել...

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է նշանակում «պրոֆեսիոնալ գրող»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 125
    Վերջինը: 24.01.2011, 03:01
  2. Իսկական մարդ...
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.05.2010, 12:55
  3. Փնտրում եմ ԷՀՄ ՍԽԵՄԱՏԵԽՆԻԿԱ առարկայի կուրսային աշխատանք գրող
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.09.2009, 16:08
  4. Իսկական ընկերը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 27.09.2008, 12:47
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •