User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 23 հատից

Թեմա: «Նա իսկական գրող չէ...»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Նա իսկական գրող չէ...»

    Ինչպե՞ս եք վերաբերվում այն գրողներին, ովքեր գրում են ասենք ալկոհոլի կամ թմրանյութերի ազդեցության տակ: Ըստ ձեզ, նրանց ստեղծագործությունների արժեքն ընկնու՞մ է, քանի որ “նորմալ” վիճակում չեն եղել ստեղծագործելու պրոցեսում: Հայտնի է, որ մի շարք տաղանդավոր, հանճարեղ հեղինակներ ունեն բազմաթիվ ստեղծագործություններ, որոնք գրվել են հարբած վիճակում կամ թմրանյութերի ազդեցության տակ: Օրինակ` Չարլզ Բուկովսկին անգամ իր պատմվածքներում կամ բանաստեղծություններում բազմիցս նշում է, որ տվյալ գործը “տարավ երկու արկղ գարեջուր” կամ “մի քանի շիշ կոնյակ”: Արթյուր Ռեմբոի շատ գործեր գրվել են աբսենտի և այլ հալյուցինոգենների ազդեցության տակ: Դիլան Թոմասը շատ է նկարագրել թմրադեղերից եղած զգացողությունները: Կան բազմաթիվ հեղինակ կատարողներ` Ջոն Լեննոնի երգերից որոշներում պարզ նկատելի է թմրանյութերի թողած ազդեցությունը, ակնհայտ է, որ Զեմֆիրան իր երգերը գրելիս չի սահմանափակվել միայն սիգարետ ծխելով:
    Հիմա` թմրանյութերի կամ ալկոհոլի գործածումն արդյո՞ք արժեզրկում է ստեղծագործությունը կամ էլ հենց ստեղծագործողին: Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ կարդալ ձեր կարծիքները:

  2. #2
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Հետաքրքիր կլիներ, եթե էստեղ դնես կամ գոնե անվանես մի քանի կարճ ստեղծագործություն, որոնք գրվել են թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ. ավելի աշխույժ կլինի քննարկումը:

  3. #3
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Մեջբերում isoedo-ի խոսքերից Նայել գրառումը
    անիմաստ թեմա !!!!
    լօքշ թեմա !!!!
    դե հա, մերսի կարծիքի համար

    Այվի ջան, բացում ես Ջիմ Մորիսոնի ցանկացած գործ, ահա և քո ուզածը

  4. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    օրինակ Չարենցը կարծեմ շատ էր ալկոհոլ օգտագործում, բայց չգիտեմ ինչ ստեղծագործություն ա ալկոհոլի տակ գրել, բայց դրանից իրա ստեղծագործությունների որակը չի ընկել:
    Վերջին խմբագրող՝ Norton: 02.05.2008, 22:53:

  5. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,732
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Թեմայի վերնագիրը չի արտահայտում իմ կարծիքը, երեխեք
    Ուղղակի կարծիքներ եմ ուզում իմանալ

  6. #6
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Եթե լավ է գրված, ուրեմն արժեք է՝ անկախ նրանից՝ ինչի ազդեցության տակ ու ինչպես է գրվել: Հեղինակն էլ «գրող է», եթե գրել է. ուզում է կիսաքնած գրած լինի, ուզում է՝ կիսամեռած, ուզում է՝ ուռած: Գրեցնող նյութը հաստատ ալկոհոլը կամ նարկոտիկը չի, այլապես ցանկացած նարկոման հանճարեղ գրող կլիներ, իսկ ամբողջ Քյավառը գրականության գծով Նոբելյան մրցանակի կարժանանար: Եթե գրող չես, ինչքան ուզում ես խմի ու ծակվի, միևնույն է մատներիդ տաղանդավոր գրիչ չի բուսնի:

  7. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lílium (10.07.2013), Ուլուանա (10.07.2013)

  8. #7
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինակ Չարենցը կարծեմ շատ էր ալկոհոլ օգտագործում, բայց չգիտեմ ինչ ստեղծագործություն ա ալկոհոլի տակ գրել, բայց դրանից իրա ստեղծագործությունների որակը չի ընկել:
    Եվ ոչ միայն ալկոհոլ: Կաննաբիս - էն էլ բոլ-բոլ: Բայց ինչեր ա տեսե՜լ… "Լուսամփոփի պես աղջիկ" օյաղ վախտ դժվար թե տեսնես:
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sambitbaba (21.07.2013)

  10. #8
    Լիարժեք անդամ Sirop-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.12.2006
    Հասցե
    Որտե՞ղ եք բնակվում
    Գրառումներ
    106
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Մեջբերում A.N.D.O.-ի խոսքերից Նայել գրառումը
    օրինակ Չարենցը կարծեմ շատ էր ալկոհոլ օգտագործում, բայց չգիտեմ ինչ ստեղծագործություն ա ալկոհոլի տակ գրել, բայց դրանից իրա ստեղծագործությունների որակը չի ընկել:
    Չարենցը մենակ ալկոհոլ չի որ օգտագործելա, ինչքան գիտեմ մորֆի էլա օգտագործել իհարկե բժշկի թույլատրությամբ, ինչոր բանով հիվանդ աեղել
    “Հայր մեր, որ երկինս ես,
    Առ քո տված հացի թերմացուքը և տուր մեզ այսօր մի քիչ խելք հանապազոր,
    զի եղած-չեղածը տվածդ հացի հետ արդեն կերանք…”:

  11. #9
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Լիլ, անձամբ ես կարծում եմ, որ ալկոհոլն ու թմրանյութը ստեղծագործությանը մի քիչ անիրական գժություն են հաղորդում:

    Չեմ ասում, որ օյաղ ու չծակված վիճակում հնարավոր չի գժավարի լավ գրել...հնարավորա: Բայց մի տեսակ հաշվարկած գժությունա էդ դեպքում
    Էն մեկի անկեղծությունը չունի:

  12. #10
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,581
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Իմ սեփական դիտարկումներն ու փորձը ցույց են տվել, որ մարդը գրելու (և ընդհանրապես ստեղծագործելու) համար պետք է որևէ հոգեկան խանգարում ունենա: Ամենաքիչը պետք է պսիխոպաթ լինի, իսկ եթե դա էլ չի անցնում, գոնե բնավորության շեշտվածություններ ունենա: Ես գտնում եմ, որ հանգիստ, հավասարակշռված, միօրինակ ու անհետաքրքիր կյանքով ապրող մարդը երբևէ չի կարող ստեղծագործել: Իսկ եթե նույնիսկ փորձի, կգրի հանգիստմ հավասարակշռված, միօրինակ ու անհետաքրքիր տողեր:

    Իսկ ալկոհոլն ու թմրանյութերը հոգեկան խանգարում առաջացնող նյութեր են: Դա չի նշանակում, որ բոլոր թմրամոլները հրաշալի գրողներ կարող են լինել, բայց դա նշանակում է, որ կա գրողների որոշակի խումբ, որոնք հոգեկան խանգարման հասնում են հենց թմրանյութերի օգնությամբ: Մեկ այլ խումբ դրանց կարիքն ընդհանրապես չունի. կա՛մ ի սկզբանե տառապում են որևէ հոգեկան հիվանդությամբ (օրինակ, Դոստոևսկի), կա՛մ ստեղծագործում են որոշակի ցնցում ապրելիս (գրողների ճնշող մեծամասնությունը):

    Հետաքրքիր է՝ երբևէ լսե՞լ եք, որ, ասենք, Ժյուլ Վեռնը որևէ խանգարում ունեցած լինի: Ես որ չեմ լսել ու չեմ էլ զարմանում: Ես նրան չեմ թերագնահատում. երեխաների համար շատ լավ գործեր է գրել, բայց նրա գործերը ժամանցից բացի ուրիշ ոչինչ չեն եղել անձամբ ինձ համար:

    Փորձե՛ք ուսումնասիրել նաև գրողների բնավորությունները: Կնկատեք, որ նրանց ճնշող մեծամասնությունն առնվազն շեշտվածություն է ունեցել:

  13. #11
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,059
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Բյուր, բնավորության աքցենտավորումից՝ շեշտվածությունից, ու առավել ևս՝ փսիխոպատիայից մինչև միօրինակություն սարեր ու ձորեր կան: Կա անձնական գծերի ու խառնվածքի բազմազան գունեղություն: Այնպես չի, որ եթե մարդ շեղում չունի, ուրեմն ձանձրալի դեմք է: Ու համոզված եմ՝ շատ տաղանդավոր գրողներ կան, որ հենց այդ միջակայքում են՝ ոչ շեղված են, ոչ միապաղաղ:
    Ինչ վերաբերում է թմրանյութին, հոգեկան տրավմաներին ու այլ բաներին, ապա նորից եմ ասում, որ եթե գրելու ձիրքը չլինի, դրանք ոչինչ են, երբեք «չեն գրեցնի»:

  14. #12
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    39
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Ոչ չի արժեզրկում, քանզի բոլոր տաղանդներն էլ այն վերին գիտակցության հետ կապնվելու համար պիտի կտրվեն այս աշխարհից, ալկոհոլը նարկոտիկները և հալյուցինագենները օգնում են նրանց, դա բոլորովին չի փոքրացնում նրանց հանճարը: Մարդը հիմնականում ստեղծագործում է երբ ուժեղ ցնցում է ապրում կամ անոմալ վիճակում է կապ չունի բնության գրկում թե նարկոտիկների ազդեցության տակ մեկ այլ զուգահեռ աշխարհում, սիրահարված կամ ուժեղ հիասթափություն ապրած ժամանակ, ուժեղ արտահայտված անազվություն տեսնելու ժամանակ և այլն: Ձանձրալի միապաղաղ կյանքը չի կարող ստեղծագործական լինել:
    կարծում եմ կապ չունի թե ինչ վիճակում է գրվել ստեղծագործությունը, եթե այն գեղարվեստական արժեք է պարունակում: Չնայած ինձ հետաքրքիր է ցանկացած ստեղծագործության նախապատմությունը:

    Եվ կարծում եմ, որ նման միջոցները մարդուն ավելի են մոտեցնում իրենց ներքին իսկական ԵՍ-ին ենթագիտակցականին և այնտեղից դուրս է հորդում վաղուց հավաքվածը
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  15. #13
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Ինքն իսկական գրող չի

    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Հիմա` թմրանյութերի կամ ալկոհոլի գործածումն արդյո՞ք արժեզրկում է ստեղծագործությունը կամ էլ հենց ստեղծագործողին: Ինձ համար շատ հետաքրքիր կլիներ կարդալ ձեր կարծիքները:
    Կարելի է ասել՝ թեման բացելիս առաջին իսկ գրառմանդ մեջ արդեն հարցին լիարժեք պատասխանել ես՝ նշելով հետևյալ անունները.
    Ջոն Լեննոն
    Չարլզ Բուկովսկի
    Արթյուր Ռեմբո

    Ավելացվել է 1 րոպե անց
    Մի քանիսն էլ կարող եմ ես ավելացնել. Ջանիս Ջափլին, Ֆրեդի Մերկուրի...
    Վերջին խմբագրող՝ Kuk: 03.05.2008, 20:33: Պատճառ: Գրառման ավելացում
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  16. #14
    Լիարժեք անդամ Hab-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.01.2011
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    36
    Գրառումներ
    106
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Որ շատ խնդրեմ, մեկն ու մեկդ կբացատրեք` ինչ է նշանակում < Նա իսկական գրող չէ...> .. Գրողի իսկականն ու չիսկականը որն է??? Խոսում եք սեքսից, ալկոհոլից, իրական ու շինծու մուսաներից, բայց դա ինչ կապ ունի թեմայի վերնագրի հետ էլի չեմ հասկանում...Մի խոսքով, թե դժվար չէ, գրե'ք..

  17. #15
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մի քանդակագործ ընկեր ունեմ: Նա է արել իմ գրքերից մեկի նկարները: Նկարում էր ապշեցուցիչ արագ և ապշեցուցիչ որակով: Ոչ մի նկարի վրա 1 րոպեից ավել չծախսեց: Հետո հանկարծակի ոգևշնչման կարիք զգաց ու խնդրեց օղի լցնել իրեն... Ու այդպես գնաց: Ինչքան շատ խմեց այնքան ապուշություններ նկարեց: Մի առիթով արդարացավ` ասաց ես հարբեցող եմ, որովհետև արվեստագետ եմ: Մեր մյուս ընկերը լավ պորտը տեղը դրեց` ասաց - դու հարբեցող ես, որովհետև հարբեցող ես
    Ի դեպ հոյակապ անձնավորություն է այդ քանդակագործ նկարիչը, ոսկի սիրտ ունի:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (10.07.2013)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ի՞նչ է նշանակում «պրոֆեսիոնալ գրող»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 125
    Վերջինը: 24.01.2011, 03:01
  2. Իսկական մարդ...
    Հեղինակ՝ Jarre, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 21
    Վերջինը: 23.05.2010, 12:55
  3. Փնտրում եմ ԷՀՄ ՍԽԵՄԱՏԵԽՆԻԿԱ առարկայի կուրսային աշխատանք գրող
    Հեղինակ՝ aerosmith, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 10
    Վերջինը: 08.09.2009, 16:08
  4. Իսկական ընկերը
    Հեղինակ՝ Տրիբուն, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 34
    Վերջինը: 27.09.2008, 12:47
  5. Գրող ծնվու՞մ են, թե՞ դառնում
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Գրականություն
    Գրառումներ: 16
    Վերջինը: 04.10.2007, 11:22

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •