User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 22 հատից

Թեմա: Art-թերապիա,

  1. #1
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Art-թերապիա,

    Չգիտեմ որքանով եք ծանոթ այս երևույթի հետ, բայց շատ երկրներում այն զարգացած է և մասսայականություն է վայելում: ես ինքս վերջերս եմ իմացել արվեստի և հոգեբանության այս միացման մասին, թեև այն շատ բնական է:

    Ինչու խոսեցի սրա մասին. մի քանի օր առաջ սեանսի եմ մասնկացել և տպավորություններս բառերով չեմ կարող նկարագրել: Այդ սեանսի ժամանակ մենք ընդամենը նկարեցինք, ու նկարեցինք այնպես ինչպես կարող էինք և ինչ մեզ թելադրեցին գույները, ի դեպ նկարելու միջոցների մեջ ընտրությունը մեծ էր՝ մատիտ, պաստելներ, ակրիլա, ջրաներկ, գոաշ և այլն: Հետո բոլորս հերթով բացատրեցինք թե ինչ ենք նկարել, այսինքն աղջիկ, ծառ կամ սատանա: Իսկ ամենահետաքրքիրը վերջում էր, երբ Անահիտը՝ սեանսը անցկացնող աղջիկը, սկսեց բացատրել թե մենք ինչու ենք այս կամ այն սիմվոլը նկարել և թե ինչու ենք այս կամ այն գույնը նախընտրել: Այնպիսի տպավորություն էր, որ նա մեզ բոլորիս շատ լավ ճանաչում է, իսկ իրականում նոր էինք հանդիպել և ծանոթացել:

    Իսկ իրականում այդ ամենը ոչինչ է համեմատած այն զգացումի հետ, որ զգում ես ստեղծագործելու ընթացքում, երբ մոռանում ես որտեղ ես և ում հետ և ինչի համար, կաս միայն դու թուղթը և ներկերը: Դա մի հրաշալի ճանապարհորդություն էր դեպի ներաշխարհ, դեպի մանկություն, դեպի ինքս ինձ
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (06.12.2009)

  3. #2
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Art-թերապիա,

    Հետաքրքիրա, որտե՞ղ ես մասնակցել այդ սեանսին: ԵՎ ինչու՞մն է կայանում նրա բուն իմաստը:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  4. #3
    >>> Racer-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.07.2007
    Տարիք
    44
    Գրառումներ
    206
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    http://www.luscher-color.com/
    Շատ հետաքրքիր գունային թեսթ էր, իմ համար շատ զարմանալի արյունքներ ստացա որոնք շատ ճիշտ էին:

    Իսկ գույների ու ձևերի համադրությունն իրոք կարող է տրամադրություն արտահայտել ու ստեղծել:
    "Clouds now and again
    give a soul some respite from
    moon-gazing-behold."

    Matsuo Basho

  5. #4
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում WArmanW-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիրա, որտե՞ղ ես մասնակցել այդ սեանսին: ԵՎ ինչու՞մն է կայանում նրա բուն իմաստը:
    Երևանում եմ մասնակցել, նրա բուն իմաստը կայանում է ինքնաարտահայտման մեջ նկարելու և կավից առարկաներ պատրաստելու օգնությամբ, պարզվում է, որ երբ ստեղծագործում ես ինքդ քեզ համար, ապա դու արտահայտում ես քո անհանգստությունները քո հույզերը, քո զգացումները, նույնիսկ այն ինչ դու ինքդ չգիտես, որ քո մեջ կա, բայց արտահայտվում է քո նկարում կամ քանդակում, դու իմանում ես դրա մասին ու շատ քո մոտի խնդիրների պատճառները
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  6. #5
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը

    ի՞նչն էր պատճառը, որ գնացել էիր:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  7. #6
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում WArmanW-ի խոսքերից Նայել գրառումը
    ի՞նչն էր պատճառը, որ գնացել էիր:
    պատճառ չկար, կազմակերպողը ինձ շատ մտերիմ մարդ է ես էլ գնացի մասնակցելու, մեկ էլ նկարել շաաատ եմ սիրում,
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  8. #7
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    պատճառ չկար, կազմակերպողը ինձ շատ մտերիմ մարդ է ես էլ գնացի մասնակցելու, մեկ էլ նկարել շաաատ եմ սիրում,
    Ապսոս ես չունեմ այդպիսի մտերիմ
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  9. #8
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում WArmanW-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապսոս ես չունեմ այդպիսի մտերիմ
    Եթե ուզում ես գալ, ապա ասա մի բան կմտածենք
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  10. #9
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե ուզում ես գալ, ապա ասա մի բան կմտածենք
    Արդեն մտածեցինք, չէ՞, սպասում եմ:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  11. #10
    այվի ivy-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.04.2006
    Գրառումներ
    11,016
    Mentioned
    52 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում Apsara-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեմ որքանով եք ծանոթ այս երևույթի հետ, բայց շատ երկրներում այն զարգացած է և մասսայականություն է վայելում: ես ինքս վերջերս եմ իմացել արվեստի և հոգեբանության այս միացման մասին, թեև այն շատ բնական է:
    Մի քիչ էլ ես գրեմ արտ-թերապիայի մասին:
    Ճիշտ ես՝ շատ արևմտյան երկրներում այն բավականին տարածված է՝ շնորհիվ իր բազմաֆունկցիոնալ բնույթի: Այն կարող է գործածվել ինչպես դիագնոստիկ միջոց, այնպես էլ բուն թերապևտիկ:

    Նայելով մարդու նկարներին, նրա ընտրած գույներին՝ իսկապես կարելի է որոշակի տեղեկություններ քաղել նրա անձի և տվյալ պահին ունեցած հոգեվիճակի մասին: Եվ հենց դրանով էլ արտ-թերապիան դիագնոստիկ է: Սակայն, ինչպես պրոյեկտիվ այ միջոցներ, նկարների վերլուծությունը ևս կարող է բավարար չլինել լիարժեք դիագնոստիկայի համար, թեև, այնուամենայնիվ, ընդհանուր դատողություններ կարելի է անել:

    Իսկ այս միջոցի թերապևտիկ նշանակությունը բացատրվում է նրանով, որ ստեղծագործական գործընթացը, և հատկապես՝ գույների հետ աշխատելը, թույլ է տալիս մարդուն ավելի լավ հասկանալ ու զգալ ինքն իրեն, արտահայտել այն հույզերը, որոնք բառերով երբեմն անհնար կամ դժվար է արտահայտել. պատահական չէ, որ արտ-թեչապիան համարվում է «արտահայտչական» թերապիա: Բացի դրանից, այն թույլ է տալիս լիցքաթափվել, ազատվել ճնշող հոգեվիճակներից, սթրեսից: Եվ ընդհանրապես, ստեղծագործական գործընթացն ինքնին առողջարար է ու առողջացնող:

    Շատ լավ կլինի, եթե Հայաստանում այն նույնպես զարգանա: Ուրախ եմ, որ ինչ-որ շարժումներ արդեն իսկ կան այդ ուղղությամբ:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    StrangeLittleGirl (06.12.2009), Ուլուանա (06.12.2009)

  13. #11
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում ivy-ի խոսքերից Նայել գրառումը

    Շատ լավ կլինի, եթե Հայաստանում այն նույնպես զարգանա: Ուրախ եմ, որ ինչ-որ շարժումներ արդեն իսկ կան այդ ուղղությամբ:
    երեխաների համար այն վաղուց է աշխատում, այդ կենտրոնը քաղաքի կենտրոնում և ուսուցչուհին կամ թերապեվտը, չգիտեմինչպես ասել, աշխատել է միայն երեխաների հետ: Նրան մեծերի հետ զբաղվելու միտքը տվել է իմ լավ ընկերը և մենք առաջին խումբն ենք, բայց արդեն իսկ շատ գոհ ենք, մենք այնտեղ մանկանում ենք ու ճանապարհորդում դեպի մեզ

    ի դեպ ցանկացողները կարող են ինձ ՊՄ գրել և այցելել Արթ-թերապիային
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  14. #12
    Պատվավոր անդամ Մանոն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Գրառումներ
    835
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Նախ շնորհակալություն Apsara-ին նման թեմա բացելու համար
    Մյուս գրողներին էլ՝ շատ լավ մեկնաբանությունների համար:
    Բայց մի միտք էլ իմ կողմից: Վերը գրվածները, իհարկե, բոլորը ճշմարիտ են, բայց դիտված են այսպես ասած միակողմանի: Այսինքն խոսքը գնում է միայն նկարողի հոգեբանության մասին: Բայց չէ՞ որ արվեստի գործն ինքն էլ կարող է որևէ ձևով ազդել դիտողի վրա: ՈՒ, եթե նկատել եք՝ կան նկարներ որոնք հանգստացնում են, դրական լիցքեր են հաղորդում, նկարներ էլ կան՝ ակամա լարում են ձեր նյարդերը, զայրացնում են...ու երկար չես կարողանում դիտել այն: Իմ կարծիքով արվեստագետը ստեղծագործելիս պետք է մտածի հաղորդել ո՛չ միայն իր մտածածն ու հոգեվիճակը, այլ նաև կարողանա ճիշտ ձևով ազդել նայողի հոգեկանի վրա: Չգիտեմ կարողացա՞ միտքս լավ ձևակերպել...
    Հետաքրքիր է, իսկ ի՞նչ զգացողություններ եք ունենում պատկերասրահում: Չէ՞ որ դա էլ է Art-թերապիա...

  15. #13
    հարս վնեզակոնա Apsara-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.05.2007
    Հասցե
    իմ մեջ
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,992
    Բլոգի գրառումներ
    27
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Մեջբերում Manon-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ շնորհակալություն Apsara-ին նման թեմա բացելու համար
    Մյուս գրողներին էլ՝ շատ լավ մեկնաբանությունների համար:
    Բայց մի միտք էլ իմ կողմից: Վերը գրվածները, իհարկե, բոլորը ճշմարիտ են, բայց դիտված են այսպես ասած միակողմանի: Այսինքն խոսքը գնում է միայն նկարողի հոգեբանության մասին: Բայց չէ՞ որ արվեստի գործն ինքն էլ կարող է որևէ ձևով ազդել դիտողի վրա: ՈՒ, եթե նկատել եք՝ կան նկարներ որոնք հանգստացնում են, դրական լիցքեր են հաղորդում, նկարներ էլ կան՝ ակամա լարում են ձեր նյարդերը, զայրացնում են...ու երկար չես կարողանում դիտել այն: Իմ կարծիքով արվեստագետը ստեղծագործելիս պետք է մտածի հաղորդել ո՛չ միայն իր մտածածն ու հոգեվիճակը, այլ նաև կարողանա ճիշտ ձևով ազդել նայողի հոգեկանի վրա: Չգիտեմ կարողացա՞ միտքս լավ ձևակերպել...
    Հետաքրքիր է, իսկ ի՞նչ զգացողություններ եք ունենում պատկերասրահում: Չէ՞ որ դա էլ է Art-թերապիա...
    Իսկապես, բոլորովին չենք դիտարկել ստեղծագործության ազդեցությունը մարդու վրա
    Կպատասխանեմ քո հարցին. անձամբ ես շատ եմ սիրում հաճախել պատկերասրահներ, ինձ դուր են գալիս աբստրակտ ոճով նկարված նկարները, նրանցից ես ինչ-որ էներգիա եմ զգում, ինչպես դու նշեցիր՝ դրական կամ բացասական, խորհրդավորություն կամ տխրություն կամ ուրախություն կամ խառնաշփոթ, նույնիսկ հարմոնիա: հանգստացուցիչ են ինձ համար նաև բնության պատկերները, երբ վարպետը իր վրձնի միջոցով կարողանում է շնչավոր պատկերել բնության այդ մի մասնիկը, բայց քեզ թվում է այն անվերջ և նրա մյուս ՝ նկարի վրա պակասող մասնիկները քեզ մեջ ես գտնում, հիանալի է
    “То, что вы не можете выразить – это Любовь.
    То, что вы не можете отвергнуть/не признать – это Красота.
    То, чего вы не можете избежать – это Истина”.
    ~ Шри Шри

  16. #14
    Պատվավոր անդամ Grieg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.03.2006
    Գրառումներ
    1,049
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Art-թերապիա,

    Արթ թերպայիաից շատ տեղյակ չեմ սակայն իմ կարծիքով արվեստը արդյունավետ բուժման միջոց է հատկապես սթրեսներ,դեպրեսիաներ և այլ խնդիրների դեպքում, կամ գուցե դա ոչ թե բուժում է այլ հիվանդություների այլընտանքային արտահայտում է:..

    հատկապես "կտցրածների" համար արվեստը շատ լավ բուժման միջոց է քանի որ մարդ կարող է այնքան կլանվի ստեղծագործական ընթացքով որ կյանքում կատարվող ցանկացած իրադարձություն վերածվում է ստեղծագործության աղբյուրի :Ռեալիստների համար կարծում եմ ավելի հարմար կլինեն այն արվեստի ուղղությունները որոնք ավելի շատ տեխնիկական դժվարություն են իրենց մեջ պարունակում..
    ...

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ուլուանա (06.12.2009)

  18. #15
    Մշտական անդամ WArmanW-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.03.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    442
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Art-թերապիա,

    Ժող ջան հենց նոր գալիս եմ այդ սեանսից: Քանի տպավորություններս թարմ են, պատմեմ: Միշտ վախենում էի վրձին բռնելուց, առավելևս նրանով նկարելուց: Ու այսօր առաջին անգամ էտ արեցի, սաղ Apsara-ի շնորհիվ, իդեպ նկարել եմ հենց նրան, կայֆ էր, մանավանդ, որ կարողանում ես գծի հաստությունը փոփոխես վրձինը սեղմելով:

    Ապրես Apsara, շատ ջերմ ու ընկերական միջավայր էր:
    import space.milkyway.Earth;
    public
    var myDrawingsURL:String = "picasaweb.google.com"

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Guest (28.05.2009)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Բժշկություն
    Գրառումներ: 15
    Վերջինը: 02.04.2010, 23:11
  2. Հոդված. Երաժշտական թերապիա կամ երաժշտաբուժություն
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հոդվածներ, նյութեր
    Գրառումներ: 0
    Վերջինը: 12.02.2010, 02:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •