Բացատրական բառարան
Address
Կոնկրետ ցանցի ֆայլում գտնվող տեղեկատվությամբ յուրօրինակ կոդ£
Anchor
Այն, ինչը հենց ձևակերպում է հիպերտեքստային հղումը£
Anonymous
ANSI (American National Standards Institute)
Ամերիկյան ազգային ստանդարտների ինստիտուտ£
Applet
Ծրագիր, որը տրվում է հաճախորդի համակարգչին առանձին ֆայլի տեսքով և թողարկվում Web էջը դիտարկելիս:
Archie
Տրված պայմանին բավարարող որոշակի ֆայլ կամ ֆայլեր Ինթերնեթում
որոնելու մեթոդ, սերվեր և ծրագիր£
ASCII (American Standard Code for Information Interchange)
Այբուբենի տառերը, թվերը և հատուկ նշանները բայթային կոդով կոդավորումը սահմանող ստանդարտ ¥յուրաքանչյուր նշանին համապատասխանության մեջ է դրվում 0¬ից մինչև 255 թիվը¤£ Հավաքանու առաջին կեսը ¥0¬ից մինչև 127 կոդերը¤ միջազգային ստանդարտով համապատասխանեցված է լատիներեն տառերին,
թվերին, կետադրական նշաններին և ղեկավարման կոդերին, իսկ երկրորդ կեսը ¥128¬ից մինչև 255¬ը¤ օգտագործվում է ազգային այբուբենների կոդավորման համար£ Երկրորդ կեսի կոդավորմամբ փաստաթղթերը խորհուրդ է տրվում Ինթերնեթով ուղարկել միայն վերակոդավորված ¥UUENCODE, MIME64 և այլն¤£
Attribute
Տարրի պարամետր կամ հատկություն: Ըստ էության սա մի փոփոխական է, որն ունի միօրինակ անուն և որին կարող է վերագրվել արժեքների որոշակի հավաքանի: Ենթադրվում է, որ ատրիբուտի նշանային արժեքները դրվում են չակերտների մեջ, բայց որոշ բրոուզերներ թույլ են տալիս չօգտագործել չակերտներ:
Authorization
Իրավունք, որը տրվում է համակարգչային այս կամ այն պաշարի օգտագործման համար£
BBS ¥Bulletin Board System¤
Համակարգչային ծառայության տեսակª հայտարարությունների տախտակ, որտեղ կարելի է կարդալ և հրապարակել զանազան հաղորդումներ, հաղորդել կամ ընդունել ֆայլեր£
Big mail
Ահռելի չափերի էլեկտրոնային փոստ, որն ուղարկվում է որոշ սրիկաների կողմից որպես վրիժառություն£
Bookmark
Էջակալ, որը թույլ է տալիս ստանալ ցանկացած էջը ցանցումª առանց լրացուցիչ փնտրտուքի£
Browser
Ցանցերն ակոսելու ծրագիրª գրաֆիկական ինտերֆեյսով£
Bullet
Նշան£ Տեքստի ձևավորման տարր£ Օրինակª փոքրիկ շրջան, քառակուսի, աստղիկ£
CGI (Common Gateway Interface)
Այն ծրագրերի ընդհանուր անվանումը, որոնք աշխատելով սերվերի վրա թույլ են տալիս ընդլայնել Web էջերի հնարավորությունները:
Character Set
Նշաններ, որոնք միավորված են որոշակի խմբում, օրինակª ASCII£
Character
Ստեղնաշարով համակարգչի մեջ մտցված ցանկացած նշան£
Chart
Դիագրամ£ Այս կամ այն տվյալների փոխգործողությունը ցույց տվող նկար£
Check Box
Դրոշակª փոքրիկ խաչի տեսքով£ Գրաֆիկական օպերացիոն համակարգի բազմաթիվ տարրերից մեկը£
CompuServe
Առևտրային համակարգչային ցանց ԱՄՆ¬ում£ Էլեկտրոնային փոստի հասցեները այդ ցանցում կազմված են ստորակետով անջատված երկու թվերից£ Ինթերնեթում այդպիսի հասցեն օգտագործելու համար բավական է ստորակետը փոխարինել կետով և ավելացնել @compuserve.com£
DejaNews
Usenet հեռաժողովներում նորությունների որոնում բանալի բառերի միջոցով£ Մատչելի է http://www.dejanews.com հասցեով£
DNS ¥Domain Name Server¤
Սերվեր, որն ապահովում է դոմենների անունների ձևափոխումը համապատասխան IP-հասցեների£ Ամեն անգամ դոմենի անունը ներմուծելիս DNS¬ից դուրս է բերվում IP-հասցեն, որն օգտագործվում է նպատակային
սերվերի որոնման համար£ Տեսականորեն որպես Ինթերնեթ¬հասցե IP-հասցեն նշելը ¥դոմենի փոխարեն¤ թույլ է տալիս ժամանակ խնայել DNS¬սերվերին դիմելիս£
Domain
Ինթերնեթի ստորաբաժանում£ Յուրաքանչյուր դոմեն ունի իր նշանը£ Օրինակ, .com, .net, .mil, .org գրառումները նշանակում են, որ դա համապատասխանաբար առևտրային, ցանցային, ռազմական և
հասարակական կազմակերպությունների դոմեն է£
Download
Այլ համակարգչից ֆայլերի տեղափոխում սեփական համակարգչի վրա£
Element
HTML լեզվի կառուցվածք, որը պարունակում է տվյալներ և թույլ է տալիս որոշակի ձևով այն ձևաչափի բերել: Ցանկացած Web էջ իրենից ներկայացնում է այսպիսի տարրերի հավաքանի: Հիպերտեքստի հիմնական գաղափարներից մեկն էլ տարրերի ներդրման հնարավորությունն է:
Ethernet
Առավել լայն տարածում գտած ցանցի տեսակ, որը թույլ է տալիս տվյալներ հաղորդել մինչև 10 Մբիտ/վրկ արագությամբ£ Շատ հաճախ TCP/IP արձանագրություն օգտագործող համակարգիչները Ինթերնեթին միանում են Ethernet¬ի միջոցով£
Font
FTP ¥File Transfer Protocol¤
Ինթերնեթ ցանցով ֆայլերի հաղորդման արձանագրություն£
Gatewey
Անցախուց, ինտերֆեյս երկու ցանցային համակարգերի միջև, որը հետևում է երկու կողմերում տվյալների փոխանցման ճշգրտությանը և, անհրաժեշտության դեպքում, կատարում հաղորդվող տվյալների ձևաչափի փոխակերպում£
GIF ¥Graphic Interchange Format¤
Ճկուն, բայց ոչ բարձրորակ պատկերների գրաֆիկական ձևաչափ£ WWW-ում կիրառվում է հիմնականում ոչ մեծ գրաֆիկայի, նշանների, պիկտոգրամների, ինչպես նաև ոչ մեծ թվով գույներով պատկերների դեպքում£ Լուսանկարչական որակի պատկերների համար խորհուրդ է տրվում JPEG ձևաչափը£
HTML կոդ
Հիպերտեքստային փաստաթուղթն իր նախնական տեսքով, երբ տեսանելի են բոլոր տարրերն ու ատրիբուտները:
HTTP ¥HyperText Transport Protocol¤
Ինթենեթ արձանագրություն, որն օգտագործվում է WWW¬ում HTML¬փաստաթղթերի փոխանակման համար£
Hypermedia
Գերմիջավայր£ Որոշակի հղումներով կապվում է տեքստը, գրաֆիկան, ձայնը, պատկերն ու շարժանկարը£
Hyperlink
Գերկապ£ Տեքստի հատված կամ գրաֆիկայի տարր HTML էջի վրա, որը հղում է այլ տեղ նույն փաստաթղթի վրա կամ այլ փաստաթղթի օբյեկտի վրա ¥հնարավոր է դասավորված այլ սերվերի վրա¤£
IP Address
Ինթերնեթ արձանագրության 32 բիտանի հասցե, որը ներառում է հանգույցի և ցանցի համարը£ Դա 0¬ից 254 մեծության չորս թվերի համախումբ է, իրարից բաժանված կետերով£ Դոմենների անունների և IP հասցեների միջև գոյություն ունի փոխմիարժեք համապատասխանություն£
IP ¥Internet Protocol¤
Միջցանցային արձանագրություն, որը թույլ է տալիս ֆայլին անցնելու մի քանի տարբեր ցանցերով£
IRC ¥Internet Relay Chat¤
Եղանակ, որի միջոցով Ինթերնեթի հարյուրավոր օգտագործողներ կարող են §զրուցել¦ իրար հետ IRC¬սերվերներից մեկի վրա£ Այս եղանակից օգտվելու համար պետք է ունենալ IRC-հաճախորդ ծրագիր£
JPEG ¥Joint Photographic Experts Group¤
Գրաֆիկական ձևաչափ, որն ընդունված է որպես ստանդարտ ձևաչափ Web էջերի ձևավորման համար£
Mail server
Փոստային սերվեր£ Էլեկտրոնային փոստը մշակող համակարգիչ£
Mail
Ինթերնեթում կամ այլ համակարգչային ցանցում մասնավոր հաղորդագրությունների փոխանակում£
Mailing list
Էլեկտրոնային փոստային հաղորդագրությունների առաքման ցուցակª դասակարգված որոշակի թեմաներով£ Յուրօրինակ բաժանորդագրություն£
Marquee
Վազող տող HTML փաստաթղթում£
Media
Միջավայր£ Համարյա նույն իմաստն ունի, ինչ որ Multimedia¬ն£
Microsoft FrontPage Express
Web էջերի խմբագիր£ HTML փաստաթղթերի ստեղծման և ձևավորման միջոցª անմիջական արտապատկերման ռեժիմով£
MIME ¥Multipurpose Internet Mail Extensions¤
Արձանագրությունª ձայնի, գրաֆիկայի և այլ երկակի տվյալների հաղորդման համար£ Կիրառվում է փոստային հաղորդագրությունների առաքման ժամանակ£
Mosaic
Օգտագործողի հնագույն գրաֆիկական ինտերֆեյս, որը թույլ է տալիս դիտարկել World Wide Web¬ը£ Կան վարկածներ X-Window¬ի, Windows¬ի և Macintosh¬ի համար£
MPEG ¥Moving Pictures Expert Group¤
Արձանագրություն, որի միջոցով փաթեթավորվում է տեսագրությունը£
Multimedia
Տվյալների ներկայացման զանազան եղանակների ¥պատկերի, ձայնի, տեքստի, երաժշտության և շարժապատկերի¤ օգտագործում£
Netscape Communicator
Ինթերնեթի ևս մի մեկնաբան£ Օգտագործողի գրաֆիկական ինտերֆեյս, որը թույլ է տալիս դիտարկել World Wide Web¬ը£ Կան երեք վերսիաներª X Windows¬ի, MS Windows¬ի և Macintosh¬ի համար£ Բավականին տարածված ծրագիր է£
Page
Էջ£ World Wide Web ցանկացած փաստաթուղթ£
Ping
Ծրագիր, որն ստուգում է որոշակի IP-հասցեի գոյությունը:
PPP ¥Point to Point Protocol¤
Փոխանակման արագ արձանագրություն ¥SLIP արձանագրության մրցակիցը¤, որն ապահովում է հաճախորդի լիարժեք միացումը Ինթերնեթ մատակարարինª մոդեմի և ստանդարտ հեռախոսագծի միջոցով£
Protocol
Արձանադրություն, մեթոդ, որի միջոցով տեղեկատվությունը հոստից հաղորդվում է օգտագործողին£
Provider
Որոշակի ծառայություններ մատուցող£ Մասնավորաբարª Ինթերնեթ ցանցի£
Proxy
Համակարգիչ և ծրագրերի համալիր մատակարարի մոտ, որ լուծում են Ինթերնեթից ստացված տեղեկատվության քեշավորման և հաճախորդների պաշտպանության հարցերը:
Router
Երթուղացուցիչª սարք, որն ապահովում է տեղեկատվական ծրարների հաղորդումը ցանցային մակարդակի միևնույն արձանագրությունն օգտագործող ցանցերի միջև£ Սարքի խնդիրներից է գտնել ամենաարագ ցանցային միացումը տվյալների ծրարի համար£
Script
Web էջի կազմում մտցված ծրագիրª դրա հնարավորությունների ընդլայնման համար:
SLIP (Serial Line Interface Protocol)
Մոդեմի միացման եղանակ մատակարարի հետ£ Սա PPP¬ի նախատիպն է£
Tag
Տարրի սկզբնական կամ վերջնական ցուցիչ: Տեգերը որոշում են տարրերի գործողության սահմանները և միմյանցից անջատում են տարրերին:
TCP/IP (Transmission Control Protocol/ Internet Protocol)
Արձանագրություններ, որոնք ընկած են Ինթերնեթում տվյալների հաղորդման հիմքում£ Այս արձանագրությունների հիման վրա կապ է հաստատվում բոլոր Ինթերնեթ-սերվերների և հաճախորդների միջև£
Telnet
Տերմինալի էմուլյացիայի արձանագրություն և ծրագիր, որը թույլ է տալիս մատչելիություն հեռավոր համակարգչային համակարգին£
URL (Universal Resource Locator)
Հասցե Ինթերնեթում, որը միանշանակ նույնացնում է էջը տվյալների հետ£ Այն կազմված է արձանագրության, դոմենի, ճանապարհի և ֆայլի անվան նշանակումից£
World Wide Web, WWW կամ պարզապես Web
Համաշխարհային սարդոստայն, հիպերտեքստային փաստաթղթերի մատչելիության բաշխված համակարգ Ինթերնեթում:
Web էջ
Հիպերտեքստի ձևաչափով պատրաստված և World Wide Web-ի մեջ տեղադրված փաստաթուղթ ¥ֆայլ¤:
Բրոուզեր
Հաճախորդի համակարգչի վրա աշխատող ծրագիր, որը HTTP արձանագրության շրջանակներում ուղարկում, ընդունում և արտապատկերում է ֆայլերը£ Ժամանակակից բրոուզերները հասկանում են նաև այլ
արձանագրություններ, օրինակª FTP կամ Gopher£ Ներկայումս ամենատարածված բրոուզերներից են Netscape, Internet Explorer, Mosaic և Opera£
Հաճախորդ
Ծրագրային միջոցների և սարքավորումների համադրություն, որն օգտագործողի կողմից մասնակցում է սերվերի հետ տեղեկատվության փոխանակմանը£
Հատկացված կապուղի
Մշտական միացում, որը թույլ է տալիս հաղորդել տեղեկատվության հոսքը մի համակարգչից մյուսին£