4. Լրացվող ձևեր
Ձևըª դա մի գործիք է, որի օգնությամբ HTML փաստաթուղթը կարող է որոշ տեկեկություններ ուղարկել արտաքին աշխարհի նախապես որոշված որևէ մի կետ, որտեղ այդ տեղեկություններն ինչ¬որ ձևով կմշակվեն£ Տվյալները մշակող ծրագրերը հաճախ անվանվում են CGI - սկրիպտներ ¥CGI - Common
Gateways Interface, այսինքնª անցախցերի ընդունված ինտերֆեյս)£ CGI - սկրիպտներ գրելու համար պահանջվում է համապատասխան ծրագրավորման լեզվի ¥օրինակª PHP/FI ¤ և UNIX օպերացիոն համակարգի լավ իմացություն£
Ձևերը հաղորդում են տեղեկությունները մշակող ծրագրերին [փոփոխականի անուն]=[փոփոխականի արժեք] զույգերի տեսքով£ Փոփոխականների անունները պետք է առաջադրվեն միայն լատիներեն տառերով£
Ձևը բացվում է <FORM> տեգով և ավարտվում </FORM>¬ով£ HTML փաստաթուղթը կարող է պարունակել մի քանի ձևեր, բայց դրանք չեն կարող իրար մեջ գտնվել£ HTML տեքստը կարող է տեղաբաշխվել ձևի մեջª առանց սահմանափակման£
<FORM> տեգը կարող է ունենալ երեք ատրիբուտ, որոնցից մեկը պարտադիր է£ Ահա դրանք©
ACTION
Պարտադիր ատրիբուտ է£ Այն որոշում է, թե որտեղ է գտնվում ձևի մշակիչը£
METHOD
Որոշում է, թե ի±նչ ձևով ¥այլ կերպ ասածª հիպերտեքստի հաղորդման արձանագրության ո±ր մեթոդի օգնությամբ¤ տվյալները ձևից պետք է հաղորդվեն մշակիչին£ Թույլատրելի արժեքներն են©
METHOD=POST և METHOD=GET£ Եթե ատրիբուտի արժեքը սահմանված չէ, լռելյայն ընդունվում է METHOD=GET.
ENCTYPE
Սահմանում է տվյալների կոդավորման կարգըª մշակիչին հաղորդելու համար£ Եթե ատրիբուտի արժեքը սահմանված չէ, լռելյայն ընդունվում է
ENCTYPE=application/x-www-form-urlencoded£
Պարզագույն ձև
Ձևից մշակիչին տվյալների հաղորդման գործընթացն սկսելու համար անհրաժեշտ է ինչ¬որ ղեկավարման մարմին£ Այդպիսի մարմին ստեղծելը շատ հեշտ է©
<INPUT TYPE=submit>
Ձևի մեջ հանդիպելով այսպիսի տողի, բրոուզերն էկրանին կնկարի Submit գրությամբ մի սեղմակ, որի վրա սեղմելիս ձևի մեջ եղած բոլոր տվյալները կհաղորդվեն <FORM> տեգի մեջ նշված մշակչին£ Սեղմակի վրայի գրությունն առաջադրվում է VALUE ատրիբուտի միջոցով£ Օրինակª
<INPUT TYPE=submit VALUE="Top!">
Հիմա մենք կարող ենք գրել պարզագույն մի ձև, որը ոչ մի տվյալ չի հավաքի, այլ պարզապես մեզ կվերադարձնի այս բաժնի սկզբին£
<HTML>
<HEAD>
<TITLE>Օրինակ</TITLE>
</HEAD>
<BODY>
<H1>Պարզագույն ձև</H1>
<FORM ACTION="exemple.htm"> <!--Սա ձևի սկիզբն է-->
<INPUT TYPE=submit VALUE="Top">
</FORM> <!--Սա ձևի վերջն է-->
</BODY>
</HTML>
Կան <INPUT> տարրի այլ տեսակներ ևս£ Յուրաքանչյուր <INPUT> տարր պետք է ներառի NAME=[անուն] ատրիբուտը, որը որոշում է տարրի անունը և, համապատասխանաբար, փոփոխականի անունը, որը պետք է հաղորդվի մշակչին£ Անունը պետք է առաջադրվի միայն լատիներեն տառերով£
<INPUT> տարրի հիմնական տեսակներն են.
TYPE=text
Որոշում է տաքստի տողի մուտքի պատուհանը£ Կարող է պարունակել լրացուցիչ ատրիբուտներ. SIZE=[թիվ] ¥պատուհանի լայնքը նիշերով¤ և MAXLENGTH=[թիվ] ¥տողի առավելագույն թույլատրելի երկարությունը նիշերով¤£ Օրինակ©
<INPUT TYPE=text SIZE=20 NAME=user VALUE="Պողոս">
Տեքստի մուտքի համար որոշում է 20 նիշ լայնությամբ պատուհան£ Լռելյայն պատուհանում գտնվում է §Պողոս¦ տեքստը, որն օգտագործողը կարող է խմբագրել£ Խմբագրված ¥կամ չխմբագրված¤ տեքստը հաղորդվում է մշակչին user փոփոխականի մեջ£
TYPE=password
Որոշում է պայմանաբառի մուտքի պատուհանը£ Լրիվ համանման է նախորդ տեսակին, միայն նիշերի փոխարեն ցույց է տալիս աստղանիշեր£ Օրինակª
<INPUT TYPE=password NAME=pw SIZE=20 MAXLENGTH=10>
Որոշում է 20 նիշ լայնությամբ պատուհանª պայմանաբառի մուտքի համար£ Պայմանաբառի առավելագույն թույլատրելի երկարությունըª 10 նիշ£ Ներմուծված պայմանաբառը հաղորդվում է մշակչին pw փոփոխականի մեջ£
TYPE=checkbox
Որոշում է մի քառակուսի, որի մեջ կարելի է նշում կատարել£ Կարող է պարունակել checked լրացուցիչ ատրիբուտը ¥ցույց է տալիս, որ քառակուսին նշված է¤£
<INPUT> տարրից բացի ձևերը կարող են պարունակել <SELECT> աշխատակարգը և <TEXTAREA> դաշտերª տեքստի ներմուծման համար£
n տարրերից բաղկացած <SELECT> աշխատակարգը կունենա այսպիսի տեսքª
<SELECT NAME="[անուն]">
<OPTION VALUE="[1 արժեք]">[տեքստ 1]
<OPTION VALUE="[2 արժեք]">[տեքստ 2]
...
<OPTION VALUE="[n արժեք]">[տեքստ n]
</SELECT>
Ինչպես տեսնում եք, աշխատակարգն սկսվում է <SELECT> և ավարտվում </SELECT> տեգով£ <SELECT> տեգը պարունակում է NAME պարտադիր ատրիբուտը, որը որոշում է աշխատակարգով առաջադրվող փոփոխականի անունը£
<SELECT> տեգը կարող է պարունակել նաև MULTIPLE ատրիբուտը, որի ներկայությունը ցույց է տալիս, որ աշխատակարգից կարելի է ընտրել մի քանի տարրեր£ Բրոուզերների մեծ մասը ցույց է տալիս <SELECT MULTIPLE> աշխատակարգը մի պատուհանի տեսքով, որի մեջ գտնվում են աշխատակարգի տարրերը ¥պատուհանի բարձրությունը տողերով կարելի է առաջադրել SIZE=[թիվ] ատրիբուտի միջոցով)£ Շատ դեպքերում <SELECT> աշխատակարգը ցուցադրվում է ընկնող աշխատակարգի տեսքով£
<OPTION> նշումը որոշում է աշխատակարգի տարրը£ VALUE պարտադիր ատրիբուտը սահմանում է այն տարրը, որը պետք է հաղորդվի մշակչին, եթե ընտրված է աշխատակարգի այդ տարրը£ <OPTION> նշումը կարող է ներառել checked ատրիբուտը, որը ցույց է տալիս, թե տվյալ տարրը նշված է լռելյայն£
Օրինակ©
<SELECT NAME="selection">
<OPTION VALUE="option1" checked>Տարբերակ 1
<OPTION VALUE="option2"> Տարբերակ 2
<OPTION VALUE="option3"> Տարբերակ 3
</SELECT>
Այսպիսի հատվածը տալիս է երեք տարրերով աշխատակարգ© Տարբերակ 1, Տարբերակ 2 և Տարբերակ 3£ Լռելյայն ընտրված է Տարբերակ 1¬ը£ Մշակչին կհաղորդվի selection փոփոխականը, որի արժեքը կարող է լինել option1 (լռելյայն), option2 կամ option3£
Այս բոլորից հետո <TEXTAREA> տարրը կարող է բոլորովին պարզ երևալ£ Օրինակ©
<TEXTAREA NAME=address ROWS=5 COLS=50>
Իսկ այստեղ Ձեր հասցեն է ©©©
</TEXTAREA>
Բոլոր ատրիբուտները պարտադիր են£ NAME ատրիբուտը որոշում է այն անունը, որի տակ պատուհանի պարունակությունը պետք է փոխանցվի մշակչին ¥օրինակումª address¤£ ROWS ատրիբուտը որոշում է պատուհանի բարձրությունը տողերով ¥օրինակումª 5¤£ COLS ատրիբուտը սահմանում է պատուհանի լայնքը նշաններով ¥օրինակումª 50¤£
<TEXTAREA> և </TEXTAREA> տեգերի միջև տեղաբաշխված տեքստը ներկայացնում է պատուհանի լռելյայն պարունակությունը£ Օգտագործողը կարող է խմբագրել այն կամ պարզապես ջնջել£
Կարևոր է իմանալ, որ ոչ լատիներեն տառերը տեքստում կարող են վերափոխվել համապատասխան նշանային օբյեկտների£
Օրինակª
<HTML>
<HEAD>
<TITLE>Օրինակ</TITLE>
</HEAD>
<BODY>
<H1>Փոքր¬ինչ ավելի բարդ ձև</H1>
<FORM ACTION="http:// www.shirak.am" METHOD=post>
<H2>Մի քիչ պատմեք Ձեր մասին</H2>
<P>Իսկական տվյալներ ցույց տալը բոլորովին էլ պարտադիր չէ£ Ցուցադրման համար միանգամայն բավարար են և հորինվածները </P>
<P>Անուն <INPUT TYPE=text SIZE=40 NAME=fn><BR>
Ազգանուն <INPUT TYPE=text SIZE=40 NAME=ln><BR>
Սեռը <INPUT TYPE=radio NAME=gender VALUE="male" checked>Արական
<INPUT TYPE=radio NAME=gender VALUE="female">իգական<BR>
Տարիքը <INPUT TYPE=text SIZE=5 NAME=age>տարեկան<BR>
<INPUT TYPE=submit VALUE="Submit"></P>
</FORM>
</BODY>
</HTML>

5. Շրջանակներ
Սկսենք նրանից, որ շրջանակներ օգտագործելիս առաջանում են մի շարք խնդիրներ£ Շրջանակներ պարունակող էջերը հնարավոր չէ ամբողջությամբ դուրս բերել տպագրման, այլ միայն յուրաքանչյուր կադրն առանձին£ Իսկ եթե դուք ոչ մի տեղ չեք սեղմել մկնիկով, կստանաք սպիտակ թուղթ£ Քանի դեռ մկնիկով չեք սեղմել այդպիսի էջի վրա, այն հնարավոր չէ թերթել ստեղնաշարի միջոցով£ Որոշ որոնման համակարգեր մեծ դժվարություններ կունենան չիմանալով, թե փաստաթղթի որ մասը ներառել որոնման մեջ£
Որպես կանոն, շրջանակներն օգտագործում են էկրանի մի մասի սառեցման համար, որի մեջ հղումներ կան էջի տարբեր բաժինների վրա£
Ահա շրջանակներ պարունակող էջի տիպային կառուցվածքը.
<html>
<frameset rows="15%,85%"> վերին և ստորին շրջանակների հարաբերակցությունը
<frame src="top_page.htm" name="top"> ցույց է տալիս վերին շրջանակում տեղադրվող փաստաթուղթը
<frameset cols="20%,80%"> ձախ և աջ շրջանակների հարաբերակցությունը ¥ստորինի ներսում¤
<frame src="left_page.htm" name="left"> ցույց է տալիս ձախ շրջանակում տեղադրված փաստաթուղթը
<frame src="right_page.htm" name="right" border=0> ցույց է տալիս աջ շրջանակում տեղադրված փաստաթուղթը և առաջադրվում է եզրագծի չափ
</frameset></html>
Շրջանակի չափերի հարաբերակցությունը կարելի է ցույց տալ ինչպես տոկոսներով, այնպես էլ պիկսելներով£ Օրինակ© cols="200,*" նշանակում է, որ ձախ կադրի լայնքը 200 պիկսել է, իսկ աջը սահմանափակված չէ£
<FRAMESET> տեգի պարամետրերը.
BORDCOLOR ¬ շրջանակի գույնը,
BORDER ¬ եզրագծի լայնքը,
FRAMEBORDER ¬ շրջանակի սահմանները ¥եթե FRAMEBORDER=YES, ապա սահման կա, FRAMEBORDER=NO դեպքում սահման չկա¤,
FRAMESPACING=n ¬ սահմանի լայնքը£
<FRAME> տեգի պարամետրերը
SCROLING - վերելակի շերտի կարգավորման պարամետրն է.
SCROLING=YES - վերելակի շերտը միշտ կա,
SCROLING=NO - վերելակի շերտ չի լինի,
SCROLING=AUTO - վերելակի շերտը կհայտնվի միայն անհրաժեշտության դեպքում£
MARGINWIDHT և MARGINHEIGHT - շրջանակների ներսում բացատները կարգավորող պարամետրեր, որոնք ծառայում են շրջանակի ներսում գրաֆիկական պատկերների հավասարեցման համար£
NORESIZE պարամետրը ցույց է տալիս, որ շրջանակի չափը երբեք չի փոխվում£
Արտաքին հղումները պետք է ուղեկցվեն TARGET=TOP ատրիբուտով
(<a href="http://www.anywhere.com" TARGET=top>), իսկ հարևան ¥աջակողմյան¤ պատուհանի վրա կատարվող հղումներըª TARGET=right#mark1 ¥տվյալ դեպքում RIGHT¬ը աջ պատուհանի անունն է¤£
TARGET¬ը շրջանակների միջև կապի ատրիբուտն է£ Ունի մի քանի նշանակություն.
BLANK ¬ բեռնում է հղումով առաջադրված էջի պարունակությունը նոր դատարկ պատուհանի մեջ,
SELF ¬ բեռնում է հղումով առաջադրված էջի պարունակությունը այդ հղումը պարունակող պատուհանի մեջ,
PARENT ¬ բեռնում է հղումով առաջադրված էջի պարունակությունը այն պատուհանի մեջ, որը շրջանակների հավաքանու անմիջական տերն է,
TOP ¬ բեռնում է հղումով առաջադրված էջի պարունակությունը պատուհանի մեջ, արհամարելով օգտագործված շրջանակները£
Շրջանակներ չընկալող բրոուզերների համար կատարվում է այսպիսի գրառում©
<FRAMESET>
©©© Այստեղ զետեղված են շրջանակներ
</FRAMESET>
<NOFRAMES>
<BODY>
©©© Այստեղ զետեղվում է տեքստ, որն արտաբերվում է, եթե բրոուզերը չի ընկալում շրջանակներ
</BODY>
</NOFRAMES>

________________________________________