User Tag List
Ցույց են տրվում 1 համարից մինչև 13 համարի արդյունքները՝ ընդհանուր 13 հատից
Թեմա: HTML. տեղեկություններ
Ծառի տեսքով դիտում
Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
1. #2
insidious VisTolog-ի ավատար
Գրանցման ամսաթիվ
06.10.2007
Հասցե
Էլի հին տները
Գրառումներ
8,294
Mentioned
1 Post(s)
Tagged
0 Thread(s)
Re. HTML. տեղեկություններ
2. Ոճավորում
Առանձին բառեր կամ արտահայտություններ դուք կարող եք արտապատկերել հատուկ ոճերով£ Ոճերը լինում են տրամաբանական և ֆիզիկական£ Տրամաբանական ոճերն օգտագործում են տեքստն իր նշանակությանը համապատասխան արտապատկերելու համար, այն դեպքում, երբ ֆիզիկական ոճերը սահմանում են տեքստի որոշ մասի հատուկ արտապատկերումը£ Հնարավորության դեպքում օգտագործեք տրամաբանական ոճեր£
Եթե ֆիզիկական և տրամաբանական ոճերը տալիս են նույն արդյունքը, ինչի± համար են պետք երկու տեսակի ոճեր£ Մենք մի քանի պարբերություն կնվիրենք դիտարկիչներով տեքստերի արտապատկերման հարցերին, որոնց համառոտ իմաստը կայանում է հետևյալում. §Վստահիր քո դիտարկիչին¦£
Փաստաթղթերի նկարագրման SMGL ¥Structured Generalized Markup Language¤ լեզվում, որը HTML-ի մասնավոր տեսակն է, բովանդակությունն առանձնացված է դրա ներկայացումից£ Այսպիսով, SMGL տեգը, որը պատասխանատու է առաջին մակարդակի վերնագրի համար, ցույց է տալիս միայն, որ դա պետք է լինի առաջին մակարդակի վերնագիր, բայց ոչ թե այն, թե հատկապես ինչ տառատեսակով և որտեղ այն արտապատկերել£ Վերջինս ցույց է տրվում ձեր կողմից օգտագործվող դիտարկիչի լարումների մեջ£ Ուստի առաջին մակարդակի վերնագրի մեջ օգտագործվող տառաշարի փոփոխությունը չի բերի համապատասխան տեգերի փոփոխության£
Տրամաբանական ոճերի մի այլ առավելությունը կայանում է նրանում, որ այն օգնում է տեսանելի դարձնել ձեր փաստաթղթերի պարունակությունը£ Զգալիորեն ավելի հեշտ է օգտագործել
տեգը, քան հիշել, որ առաջին մակարդակի վերնագիրը պետք է արտապատկերվի ինչ¬որ որոշակի տառաշարով£ Համանման է վիճակը նաև նշանները ձևաչափի բերելու ոճերի պարագայում£ Օրինակ, դիտարկենք  տեգը£ Դիտարկիչների մեծ մասը արտապատկերում է այն հոծ տառաշարով£ Սակայն, շատ հավանական է, որ կարդացողը նախընտրի արտապատկերել այդ տեքստը կարմիր գույնով£ Տրամաբանական ոճերը հնարավորություն են տալիս օգտագործելու այդպիսի տարբերակներ£
2.1. Տրամաբանական ոճեր
<DFN> բառերի բացատրության համար£ Սովորաբար արտապատկերվում է շեղագիր£
ուժեղացման համար£ Սովորաբար արտապատկերվում է շեղագիր£
գրքերի, ֆիլմերի և այլնի անվանումների համար£ Սովորաբար արտապատկերվում է շեղագիր£
համակարգչային տեքստից մեջբերումների համար£ Արտապատկերվում է ոչ համեմատական տառաշարով£
<KBD> օգտագործողի ստեղնաշարից մուտքի համար£ Պետք է արտապատկերվի հոծ ոչ համեմատական տառաշարով, բայց շատ դիտարկիչներ այն արտաբերում են միայն ոչ համեմատական տառաշարով£
<SAMP> համակարգչային հաղորդագրությունների համար£ Արտապատկերվում է ոչ համեմատական տառաշարով£
հատուկ ուժեղացման համար£ Սովորաբար արտաբերվում է հոծ տառաշարով£
<VAR> այն փոփոխականների արտապատկերման համար, որոնց օգտագործողը պետք է փոխարինի կոնկրետ արժեքներով£ Սովորաբար արտաբերվում է շեղագիր£
2.2. Ֆիզիկական ոճեր
Հոծ տեքստ
Շեղագիր
<TT> ոչ համեմատական տեքստ
2.3. Նշանային տեգերի օգտագործումը
Նշանային ոճ կիրառելու համար
1. Սկսեք <tag> տեգից, որտեղ tag-ը ձեր ուզած ոճի տեգն է, որպեսզի ցույց տաք տեքստը ձևաչափի բերելու սկիզբը,
2. Ներմուծեք ձևաչափի բերվող տեքստը,
3. Ավարտեք ներմուծումը </tag> տեգով£
2.4. Հատուկ նշաններ
Escape¬հաջորդականություններ
Չորս նշաններª (<), (>), (&) և ("), HTML¬ում ունեն հատուկ նշանակություն և, հետևաբար, չեն կարող օգտագործվել §որպես տեքստ¦£ Այդ նշաններից մեկը HTML¬ում օգտագործելու համար դուք պետք է օգտագործեք դրա escape¬հաջորդականությունը£
> escape¬հաջորդականություն > նշանի համար
& escape¬հաջորդականություն & նշանի համար
" escape¬հաջորդականություն " նշանի համար
Լրացուցիչ escape¬հաջորդականությունները թույլ են տալիս աշխատել նաև այլ օտար լեզուներում օգտագործվող նշանների հետ£ Օրինակª
ö
&ntilde£
Դիտողություն© Ի տարբերություն մնացած բոլոր HTML¬ի, escape-հաջորդականությունները տարբերում են ռեգիստրը£ Օրինակ, դուք չեք կարող &lt¬ի փոխարեն օգտագործել &LT£
2.5. Հարկադրական տողադարձ
տեգը բերում է տողադարձիª առանց լրացուցիչ դատարկ տողի£ Ի հակադրություն սրան, դիտարկիչների մեծ մասը ձևավորում է պարբերության
տեգը լրացուցիչ դատարկ տողով£
2.6. Հորիզոնական գծեր
տեգը տալիս է հորիզոնական գծերª դիտարկիչի պատուհանի ողջ լայնքով£
Ավելացվել է 1 րոպե անց
2.7. Անվանաթերթ
Յուրաքանչյուր HTML փաստաթուղթ պետք է ունենա անվանաթերթ£ Այն սովորաբար արտապատկերվում է փաստաթղթից առանձին և հիմնականում օգտագործվում է տարբեր կոնտեքստներում փաստաթղթի ճանաչման համար£
Օգտագործեք փաստաթղթի նպատակը բացատրող հինգ¬վեց բառ£
Անվանաթերթի տեգի ձևաչափը հետևյալն է.
2.8. Վերնագրեր
HTML-ում կան վերնագրերի վեց մակարդակներ, համարակալված 1¬ից 6, որտեղ 1¬ն առավել ընդգծվածն է£ Վերնագրերն արտապատկերվում են մեծ չափի և/կամ ավելի հոծ տառատեսակներով, քան օգտագործում են սովորական տեքստի արտապատկերման համար£ Առաջին մակարդակի վերնագրի համար պետք է օգտագործել
տեգը£ Վերնագրային տեգերի շարահյուսությունը հետևյալն է.
<Hx>Վերնագրի տեքստը</Hx >,
որտեղ x¬ը վերնագրի մակարդակը որոշող թիվ է ¥x=1, 2, …, 6¤£
2.9. Պարբերություններ
Ի տարբերություն տեքստային պրոցեսորների մեծ մասի փաստաթղթերի HTML ֆայլերում Return ստեղնը մեծ նշանակություն չունի£ Տողադարձը կարող է հանդիպել ձեր ելակետային փաստաթղթի ցանկացած կետում, մի քանի բացատներ կարող են միավորվել մեկի մեջ£
Կարևոր է© Դուք պետք է տարբերեք պարբերությունները
տեգի միջոցով£ Դիտարկիչն անտեսում է ելակետային ֆայլի բոլոր դատարկ տողերը£ HTML-ը գործնականում ամբողջովին հիմնվում է ձևաչափի տեգերի վրա և առանց
տեգի փաստաթուղթը կդառնա մի մեծ պարբերություն£ Բացառություն է կազմում որպես §նախաձևավորված¦ նշված տեքստը£ Դրա համար նախատեսված տեգերը նկարագրվում են ստորև£
2.10. Հղումներ այլ փաստաթղթերի
HTML¬ի հիմնական ուժը գալիս է տեքստի մի մասը այլ փաստաթղթերի հետ կապելու նրա հնարավորությունից£ Դիտարկիչն առանձնացնում է տեքստի այդ մասերըª ընդգծելու համար, որ դրանք հիպերտեքստային հղումներ են£
Հիպերտեքստային հղում անելու համար կատարեք հետևյալ հաջորդական քայլերը.
3. Հավաքեք այն տեքստը, որը պետք է ծառայի որպես հիպերտեքստային հղում,
4. Հավաքեք  փակող տեգը£
Հիպերտեքստային հղման օրինակ.
Maine
Այս արտահայտությունը §Maine¦ բառը դարձնում է հիպերտեքստային հղում "MaineStats.html" փաստաթղթի վրա, որը գտնվում է նույն կատալոգում, ինչ որ առաջին փաստաթուղթը£
Դուք կարող եք հղում կատարել նաև այլ կատալոգում գտնվող փաստաթղթի վրաª ցույց տալով հարաբերական ճանապարհը ընթացիկ փաստաթղթից այն փաստաթղթին, որի վրա կատարվում է հղումը£
Օրինակª AtlanticStates ենթակատալոգում գտնվող NJStats.html ֆայլի վրա հղումը կունենա այսպիսի տեսք©
New Jersey
Սա կոչվում է հարաբերական հղում£ Դուք կարող եք օգտագործել նաև ֆայլի լրիվ անունը£
2.11. Հղումներ այլ փաստաթղթերի առանձնահատուկ մասերի
Հղումները կարող են օգտագործվել նաև այլ փաստաթղթերի առանձնահատուկ մասերի անցնելու համար£ Ենադրենք դուք ուզում եք հղում կատարել A փաստաթղթից B փաստաթղթի հատուկ կտորի վրա ¥անվանեք այդ ֆայլը documentB.html¤£ Նախ ձեզ անհրաժեշտ է B փաստաթղթում դնել անվան NAME տեգը£ Օրինակ, որպեսզի B փաստաթղթում տեղադրվի §Jabberwocky¦ կոչվող տեգը, հավաքեք©
some text
Այսպիսով B փաստաթղթում դուք նշեցիք այն տեղը, որի վրա ուզում եք հղում կատարել£
Հիմա, երբ դուք A փաստաթղթից հղում եք պատրաստելու, դրա մեջ մտցրեք ոչ միայն ֆայլի անունը B փաստաթղթի հետ, այլև կոնկրետ տեղը դրա մեջª անջատելով տեղի անվանումը # նշանով£
link
Արդեն անցումը §link¦ բառին A փաստաթղթում կարդացողին անմիջապես կուղղի B փաստաթղթի §some text¦ բառերին£
2.12. Ոճի լրացուցիչ տեգեր
Վերը շարադրվածը բավարար է HTML պարզագույն փաստաթղթեր պատրաստելու համար£ Ավելի բարդ փաստաթղթերի համար HTML¬ում կան տեգեր ցուցակների, նախապես ձևաչափի բերված կտորների, հատուկ նշանների համար և այլն£
2.13. Նախապես ձևաչափի բերված տեքստ
Օգտագործեք
տեգը, որպեսզի բացատները, նոր տողերն ու տաբուլյացիայի նշանները պահպանեն իրենց նշանակությունն այնպես, ինչպես որ ելակետային ֆայլում է£ Այս ոճն օգտակար է ծրագրերի ներկայացման համար£ Օրինակª
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումաց լարն եմ սիրում,
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում ©©©
HTML կոդը կարտապատկերվի հետևյալ կերպ.
Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումաց լարն եմ սիրում,
Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթնում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում ©©©
տեգի հատվածներում կարող են օգտագործված լինել հիպերտեքստային հղումներ£ Այդուհանդերձ, պետք չէ ձգտել օգտագործել այլ HTML տեգեր նախապես ձևաչափի բերված հատվածների ներսում£
Վերջին խմբագրող՝ VisTolog: 02.05.2008, 19:45: Պատճառ: Գրառման ավելացում
Թեմայի մասին
Այս թեման նայող անդամներ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Համանման թեմաներ
1. HTML
Հեղինակ՝ Արևհատիկ, բաժին` Վեբ ծրագրավորում
Գրառումներ: 96
Վերջինը: 15.01.2015, 22:28
2. Վաճառք. HtmL.am-դոմաին
Հեղինակ՝ SlimShady, բաժին` Առք և վաճառք
Գրառումներ: 0
Վերջինը: 08.03.2009, 15:31
3. HTML & CSS
Հեղինակ՝ beginer, բաժին` Վեբ
Գրառումներ: 51
Վերջինը: 31.08.2008, 22:38
4. HTML-ը կոդը PHP կոդ
Հեղինակ՝ FC-MIKA, բաժին` Վեբ ծրագրավորում
Գրառումներ: 14
Վերջինը: 20.12.2006, 11:47
5. HTML-ը կոդը PHP կոդ
Հեղինակ՝ FC-MIKA, բաժին` Ծրագրավորում
Գրառումներ: 5
Վերջինը: 05.08.2006, 16:04
Էջանիշներ
Էջանիշներ
Ձեր իրավունքները բաժնում
• Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
• Դուք չեք կարող պատասխանել
• Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
• Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները