Հիմնադրույթներ
Ինթերնեթը մի բազմաճյուղ համաշխարհային ցանց է, որի միջոցով միլիոնավոր համակարգիչներ տվյալներ են փոխանակումª օգտագործելով որոշակի ստանդարտ արձանագրություններ£ Ինթերնեթ ցանցին միանալու համար բավական է ունենալ համակարգիչ, հեռախոսագիծ և պարզագույն մի մոդեմ£ Ինթերնեթի հասանելիության պայմանների մասին պայմանավորվելով Ինթերնեթ ծառայություններ մատուցող կազմակերպության հետª դուք դառնում եք համաշխարհային տեղեկատվական հանրության լիիրավ անդամ և հնարավորություն եք ստանում հաղորդագրություններ փոխանակել ցանցի այլ բաժանորդների հետ, կարդալ էլեկտրոնային մամուլը, մասնակցել հեռաժողովների, գնումներ կատարել, ցուցահանդեսներ դիտել և հեռակա ուսանել£ Այս ամենից բացի դուք կարող եք նաև ստեղծել ձեր սեփական էջն Ինթերնեթումª դրանով իսկ ներկայացնելով Ձեզ և Ձեր շրջապատն ամբողջ աշխարհին£
1.1. Ինթերնեթի պատմությունը
1969 թ© ԱՄՆ պաշտպանության նախարարության հիմնարկությունների մեծ մասը միավորեցին իրենց համակարգչային ցանցերը մի միասնական ցանցիª ARPANET¬ի, մեջ, որը համարվում է Ինթերնեթի նախատիպը£
UNIX-սերվերների և հաճախորդների միջև տվյալների փոխանակման նպատակով 1983 թ. Բերքլիի համալսարանի գիտնականները մշակեցին տվյալների փոխանցման մի արձանագրություն, որն իր պարզության, հուսալիության և սարքային անկախության շնորհիվ ընդունվեց նաև Ինթերնեթում Այդպես ծնվեց TCP/IP արձանագրությունը
Հետագա տարիներին Ինթերնեթը բուռն զարգացում ունեցավ և 90¬ականների սկզբին ցանցում աշխատող սերվերների թիվը շուրջ 100000 էր£ Այդուհանդերձ պետք էր սպասել 1993 թվականին ¥երբ սերվերների թիվը մեկ միլիոնից անց էր¤ , երբ մասնավոր ձեռնարկությունների և պետական հաստատությունների, ինչպես նաև ակադեմիական ինստիտուտների և ուսումնական հաստատությունների շահախնդիր մասնակցությամբ որպես ցանցի զարգացման նպատակ հռչակվեց մարդկության համընդհանուր ինֆորմատիզացիան£ 1994 թ. ցանցում աշխատող համակարգիչների թիվն արդեն 4 միլիոնից անց էր, իսկ 1999 թ. վերջի դրությամբ այդ թիվը մոտ 20 միլիոն էր
Ինթերնեթի զարգացման համար կարևորագույն իրադարձություն էր 1989 թ. փաստաթղթերի նկարագրության HTML լեզվի ¥HyperText Markup Language - հիպերտեքստի նշադրման լեզու¤ ստեղծումը միջուկային ֆիզիկայի Եվրոպական լաբորատորիայի CERN շվեյցարացի գիտնական Թիմ Բերներս Լիի կողմից Դրա շնորհիվ հնարավոր դարձավ World Wide Web (WWW) ծառայությունը, որը թույլ տվեց մի փաստաթղթի մեջ միավորել տեքստային և գրաֆիկական տվյալներ իսկ ավելի ուշ նաև այլ մուլտիմեդիա տարրեր¤, ինչպես նաև ցանկացած փաստաթղթի մեջ ներառել հղումներ ցանցում կամայական տեղերում գտնվող այլ փաստաթղթերի վրա£ 1990 թ. այնտեղ ստեղծված առաջին բրոուզերը հենց այդպես էլ կոչվում էր WWW.
WWW ծառայությունը հիմնված է HTTP արձանագրության HyperText Transfer Protocol հիպերտեքստի հաղորդման արձանագրություն վրա, որն անմիջականորեն թույլ է տալիս ցանկացած փաստաթղթից անցում կատարել այլ տեքստային փաստաթղթի ընթերցմանը, երաշտության ունկնդրմանը, Telnet կամ FTP արձանագրություններով միացման հաստատմանը և այլն:
Ավելացվել է 1 րոպե անց
1.2. Հիմնական տեղեկություններ WWW-ի մասին
Ինթերնեթին միացված յուրաքանչյուր սերվեր ունի իր սեփական Ինթերնեթ¬հասցեն, որը կոչվում է IP-հասցե ¥IP - Internet Protocol, Ինթերնեթի արձանագրություն¤£ Այդ հասցեն կազմված է կետերով բաժանված չորս թվերից, որոնցից յուրաքանչյուրն ունի 0¬ից մինչև 254 արժեքը£ Իհարկե այդ թվերը հեշտ չէ մտապահել, ուստի յուրաքանչյուր IP-ի համապատասխանեցվում է դոմենի առավել ակնհայտ յուրօրինակ անունը£ Այդ համապատասխանության ցուցակները պահպանվում են դոմենների անունների սերվերներում ¥DNS - Domain Name Server¤£
HTML փաստաթուղթը կազմված է HTML կոդերից և փաստաթղթի հիմնական տեքստից£ HTML փաստաթղթերում տեքստը ձևաչափի բերելու, փաստաթղթի կառուցվածքն առաջադրելու, հղումներն ու մուլտիմեդիայի օբյեկտները կազմակերպելու համար օգտագործվում են հատուկ կոդային բառեր, որոնք կոչվում են նշադրման վերծանիչներ կամ տեգեր ¥tags¤£ Տեգերը նշվում են անկյունային փակագծերով, օրինակª <HEAD>£
HTML փաստաթղթի դիտարկման համար անհրաժեշտ է ունենալ Web-բրոուզերª հատուկ մեկնող ծրագիր, որն ի վիճակի կլինի ճշտորեն մեկնաբանել տեգերը և արտապատկերել էկրանին£
Այս բնագավառում հետազոտական աշխատանքների առաջամարտիկներից են Իլլինոյսի համալսարանի ուսանողները, որոնք ստեղծեցին Mosaic առաջին Web-բրոուզերը£ Ժամանակակից առավել տարածված բրոուզերներից են Netscape Commmunicator-ը և Internet Explorer-ը£
1996 թ. սկսած գործնականում կիրառվող տարբերակը HTML 3.2 ստանդարտն է, որի պատասխանատու կազմակերպությունը W3C կոնսորցիումն է£ HTML 4.0 (Dynamic HTML) պաշտոնական տարբերակն ի հայտ եկավ 1997 թ., երբ արդեն ակնհայտ էր, որ հիպերտեքստի հետագա զարգացումը կապվելու է script-ծրագրավորման հետ: Դա առավել արդյունավետ է, քան HTML լեզվի մեջ նորանոր տարրեր մտցնելը:
1.3. Ինթերնեթում ներկայանալու նպատակները
Ինթերնեթի անսահմանափակ հնարավորությունները տարբեր ազդակներով դեպի իրեն են ձգում առևտրային ֆիրմաներին, գիտահետազոտական կազմակերպություններին, ուսումնական հաստատություններին և կառավարական հիմնարկներին£ Իսկ ինչու± ոչ£ Չէ որ, միացումն Ինթերնեթին հնարավոր է դարձնում հաղորդել¬ընդունել ամեն տեսակի տեղեկատվություն և մատուցել¬օգտագործել զանազան ծառայություններª բավականաչափ փոքր ծախսումներ կատարելով£
Ինթերնեթում ներկայացված լինելու պահանջմունքը կարող է ունենալ տարբեր շարժառիթներ£ Հնարավոր նպատակներ կարող են լինել.
Անձնական էջը© իր մասին, իր հաջողությունների, պահանջմունքների ու հնարավորությունների և այլնի մասին համաշխարհային հասարակությանը իրազեկելու ցանկությունը: Խոսքը սոսկ ինքնագովազդ պարունակող պարզունակ էջի մասին չէ: Դուք կարող եք ստեղծել փաստաթղթերի մի բարդ հիերարխիա, հրապարակելով, օրինակ, Ձեր սեփական հուշերը, թեզերը, երաժշտական ստեղծագործությունները կամ տեսաֆիլմերը:
Ըստ հետաքրքրասիրությունների միավորումը. Համախոհների շրջանում տեղեկատվության փոխանակման ցանկությունը: Բազմազան երկրպագուներ, բանահավաքներ, սիրող մեղվաբույծներ, այգեգործներ, տարբեր հաստատությունների շրջանավարտներ, շատ¬շատ այլևայլ հասարակական և ոչ պետական կազմակերպություններ ու միավորումներ լիովին կարող են իրենց թույլ տալ ունենալ սեփական էջն Ինթերնեթում: Դրանով նրանք քարոզում են իրենց գործունեությունը, գովազդում իրենց միջոցառումներն ու հրապուրում այլոց համալրելու իրենց շարքերը:
Առևտրային կազմակերպությունները. Հազիվ թե Դուք Ինթերնեթով ավտոմեքենա կամ հեռուստացույց պատվիրեք, քանի որ ֆիրմաների մեծ մասն այսօր իր էջերն Ինթերնեթում օգտագործում է միայն գովազդային նպատակներով, տեղադրելով այնտեղ տեղեկություններ ֆիրմայի արտադրանքի վերջին նմուշների, գների ու զեղչերի, տեղական ներկայացուցչությունների հասցեների մասին և այլն Սակայն էլեկտրոնային առևտուրն Ինթերնեթում գնալով թափ է հավաքում և այսօր արդեն կատալոգով ապրանք պատվիրելը և հաշիվ ստանալը դիտվում է որպես սովորական ծառայություն Իսկ եթե ապրանքը կարելի է ուղարկել փոստով գրականություն, մագնիսական և օպտիկական սկավառակներ, կենցաղային իրեր¤, ապա Ինթերնեթը կարելի է համարել հաճախորդների համապատասխան ցանկությունների բավարարման մի կատարյալ միջավայր Սրընթաց աճում է բոլորովին նոր տեսակի ֆիրմաների թիվը, որոնք աշխատում են առանց խանութների ու ներկայացուցչությունների:
Կրթական և գիտական հաստատությունները. Լինելով Ինթերնեթի զարգացման ակունքներումª կրթական և գիտական հաստատությունները նոր հնարավորություններ են ստանում իրենց գործընկերներին ներկայացնելու գիտական նոր թեզերն ու տեխնիկական ձեռքբերումները, վարելու հեռաժողովներ և տեսաժողովներ ¥վիդեոկոնֆերանսներ¤, կազմակերպելու հեռաուսուցում բազմաթիվ մասնագիտությունների գծով, թույլ տալով աշխարհի տարբեր երկրներում ապրող մարդկանց Ինթերնեթ ցանցի միջոցով հեռակա ուսանել աշխարհի լավագույն համալսարաններում ու քոլեջներումª առանց իրենց աշխատանքից ու ընտանիքից կտրվելու:
Ավելացվել է 2 րոպե անց
Տեղեկացում
Հիերոգլիֆները վերջակետներն են:
Ավելացվել է 4 րոպե անց
1.6. HTML փաստաթղթերի ստեղծումը
HTML փաստաթղթերն այն փաստաթղթերն են, որոնք գրված են սովորական տեքստային ձևաչափով, որը հայտնի է նաև որպես ASCII կոդ ¥ASCII - American Standard Code for Information Interchange¤£ Դրանք կարող են ստեղծվել ցանկացած տեքստային խմբագրով, որով դուք աշխատում եք£
Դուք կարող եք նայել, թե իրականում ինչ տեսք ունեն ձեր փաստաթղթերը դրանք ստեղծելու ընթացքում, օգտվելով Web դիտարկիչ ծրագրերից£
1.7. Նվազագույն HTML փաստաթուղթը
Ստորև բերված է HTML փաստաթղթի մի պարզագույն օրինակ£<HTML>
<HEAD>
<TITLE>HTML փաստաթղթի մի պարզագույն օրինակ</TITLE>
<H1>Սա առաջին մակարդակի վերնագիր է</H1>
</HEAD>
<BODY>
Բարի գալուստ HTML¬ի աշխարհը£
Սա մի պարբերություն է£<P>
Իսկ սաª երկրորդը£<P>
</BODY>
</HTML>
HTML¬ն օգտագործում է հատուկ տեգեր, որպեսզի հաղորդի Web դիտարկիչին, թե ինչպես արտապատկերել տեքստը£ Նախորդ օրինակն օգտագործում է.
<TITLE> ¥և համապատասխանաբարª </TITLE> ¤ տեգը, որը որոշում է փաստաթղթի անվանումը,
վերնագրի <H1> ¥և համապատասխանաբարª </H1> ¤ տեգը,
<P> տեգը, որը պարբերությունների բաժանարարն է£
HTML տեգերը կազմված են ձախ անկյունային փակագծից (<), տեգի զուտ անվանումից և աջ անկյունային փակագծից (>)£ Սովորաբար տեգերը զույգ են, այսինքնª բացող տեգին հետևում է փակող տեգը£ Կան բացառություններ այս կանոնից£ Օրինակª <P> տեգը£ </P> տեգ գոյություն չունի£
ԴԻՏՈՂՈՒԹՅՈՒՆ. HTML-ն անտարբեր է ռեգիստրի հանդեպ, այսինքնª <title> ձևը համարժեք է <TITLE> կամ <TiTlE> ձևերին£
Ոչ բոլոր տեգերն են, որ հասկացվում են բոլոր Web դիտարկիչների կողմից£ Եթե տեգը չի հասկացվում, ապա այն պարզապես անտեսվում է£
Էջանիշներ