Գլոբալ ռոումինգ գլոբալ հաղորդակցման համար:
Հունիսի 18-ից «Beeline»-ը տրամադրում է «Գլոբալ ռումինգ» ծառայությունը, որի արդյունքում մեր ռոումինգ գործընկերների թիվը ավելացվել է 200-ով 136 երկրներում:
Ծառայությունը «Beeline»-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին հնարավորություն է տալիս ռոումինգից օգտվել Ռուսաստանի «Билайн»-ի ռոումինգ գործընկերների բջջային ցանցերում: «Գլոբալ ռումինգը» նաև հնարավորություն է տալիս Ռուսաստանի «Билайн» բջջային ցանցի բաժանորդներին օգտվել ռոումինգից Հայաստանի «Beeline» բջջային ցանցում:
Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ SIM քարտ, որի վրա առկա է լրացուցիչ ծրագրային ապահովում` SIM մենյու:
Մինչև «Գլոբալ ռոումինգի» երկրներ ճանապարհորդության մեկնելը, անհրաժեշտ է նաև միացնել «Միջազգային ռոումինգ» ծառայությունը , իսկ ժամանման երկրում միացնել «Գլոբալ ռոումինգը» SIM մենյուի օգնությամբ:
«Beeline» SIM մենյուն հարմար տեղեկատվական համակարգ է, որը կանխավճարային և հետվճարային համակարգի բաժանորդներին հնարավորություն է տալիս ակնթարթորեն ստանալ զվարճալի և օգտակար ռեսուրսներ:
Եթե բաժանորդի քարտը հին տեսակի է և չի պարունակում SIM մենյու, ապա այն անհրաժեշտ է փոխարինել: Քարտի փոխարինումը կատարվում է ընկերության վաճառքի և սպասարկման գրասենյակներում:
Էջանիշներ