Հարգելի Sunun, ոչ մի անձնական բան չունեմ քո հանդեպ, պարզապես որպես Դար ակումբում Արմենտել ՓԲԸ ներկայացուցիչ, դիմում եմ քեզ, հուսալով որ միգուցե դու գիտես թե ինչու է այդքան անպատասխանատու Արմենտել ՓԲԸ -ն, զայրույթս կայանում է նրանում, որ տվյալ կազմակերպությունը անջատել է բաժանորդի, տվյալ դեպքում իմ, քաղաքային հեռախոսագիծը ասելով թե պարտքերի պատճառով, սակայն որևէ բաժանորդ անկարող էր կատարել քաղաքային հեռախոսագծի գծով մուծումներ մինչև երեկ երեկոյան ժամը 17:00, քանի որ բացակայում էին պարտքերի վերաբերյալ բազաները թե հայփոստի բաժանմունքներում, թե ցանկացած բանկերում և կամ այլ տեղ որտեղ ընդունում են վարձավճարներ, և տվյալ պարագայում նրանք անջատում են հեռախոսը դեռ երեկվանից(ասեմ նաև որ ես բացարձակապես պարտք չունեմ և միշտ յուրաքանչյուր ամսվա 15-17ը կատարել եմ բոլոր տեսակի մուծումները և երբևէ իմ հեռախոսը չի անջատվել): Բողոքս ներկայացնում եմ քեզ, քանզի Ձեր կազմակերպության համապատասխան աշխատակիցները լայաղ չեն անում հեռախոսով պատասխանել, ասելով եկեք և տեղում պարզեք, իսկ ես այնքան էլ պարապ չեմ, որ մի ֆիրմայի անպատասխանատու քայլերի համար գնամ հասնեմ տվյալ կազմակերպություն և պարզեմ իրենց անպատասխանատվության պատճառները:

Հրագանքներով՝ դժբախտաբար, բայց ստիպված Արմենտել ՓԲԸ մալուխային ցանցի բարկացած բաժանորդ: