ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
«GPRS-Փաթեթ» ծառայություն

«GPRS-Փաթեթ» ծառայությունը հնարավորություն է ընձեռում Ձեզ միանալ Ինտերնետ ցանցին: Այն ներառում է հետևյալ ծառայությունները. «GPRS-WAP» — «GPRS-Internet»:

«GPRS-Փաթեթ» ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է`

* ունենալ հեռախոս, որը թույլ է տալիս աշխատել GPRS տեխնոլոգիայի միջոցով

* ակտիվացնել «GPRS-Փաթեթ» ծառայությունը բաժանորդների ավտոմատ սպասարկման (ԲԱՍ) ծառայության միջոցով ( տես կետ 1)

* «GPRS-WAP» կամ «GPRS-Internet» ծառայության համար կատարել հեռախոսի անհրաժեշտ կարգավորումները

1. Ծառայության ակտիվացումը

«GPRS-Փաթեթ» ծառայության ակտիվացման համար զանգահարեք 2121 հեռախոսահամարով, այնուհետև սեղմեք 2-5-7` հետևելով ձայնային հրահանգներին:

Ծառայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար կարող են կապվել ԱրմենՏել ի Բաժանորդների աջակցամ կենտրոնի հետ 0611 համարով կամ այցելեք http://www.armgsm.am/arm/services/gprs.php


Սակագների վերաբերյալ http://www.armgsm.am/arm/tariffs/gprs.php