User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Լիարժեք անդամ light`-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.06.2011
    Գրառումներ
    74
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Vaio-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս որ օրվանիցա Beeline AM-ը սկսել ռուսերեն իմաստով գրել???????????
    Մոտ մի շաբաթա արդեն
    In God We Trust ! ! !
    www.tele-satinfo.ru
    ( прошу прощения за мой плохой армянский. Жаль, что нельзя на русском )

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Vaio (09.03.2012)

  3. #2
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Beeline բջջային ցանցի բաժանորդների համար մուտքը Facebook դարձել է անվճար

    «ԱրմենՏել»
    ընկերությունը (ապրանքանիշը Beeline) Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար բացում է անվճար մուտք 0.facebook.com շարժական ռեսուրսին:
    «ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից հայտնում են, որ 0.facebook.com կայքի շնորհիվ Beeline կանխավճարային համակարգի բաժանորդները ստանում են հնարավորություն հեռախոսից շփվելու ընկերների, գործընկերների եւ ծանոթների հետ Facebook սոցիալական ցանցում բոլորովին անվճար:
    0.facebook.com կայքը հանդիսանում է «Facebook» բջջային կայքի պարզեցված տարբերակ եւ թույլ է տալիս կարդալ լրահոսը, դիտել ձեր ընկերների էջերը, օն-լայն ռեժիմում պատասխանել այլ օգտատերերի հաղորդագրություններին: 0.facebook.com կայքում գտնվելիս ինտերնետ-թրաֆիկը չի տարիֆիկացվում: 0.facebook.com կայքից այլ ռեսուրսներ անցնելիս, ինչպես նաեւ նկարներ կամ վիդեո ներբեռնելիս ինտերնետ-թրաֆիկը կսկսի տարիֆիկացվել` ըստ գործող սակագնային փաթեթի սակագնի: Այդ դեպքում հաճախորդը կստանա հուշում այն մասին, որ լքում է 0.facebook.com կայքի անվճար տարածքը:
    Ծառայությունը հասանելի է Beeline կանխավճարային սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» ՍՓ-ների բաժանորդների: 0.facebook.com պորտալը փակ է Opera-Mini բրաուզերով այցելելու համար: Ռումինգում ծառայությունը տարիֆիկացվում է համաձայն սակագնային գոտիների:
    http://news.am/arm/news/101383.html

  4. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (18.04.2012)

  5. #3
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2009
    Հասցե
    ԵՐԿԻՐ մոլորակ
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԱրմենՏել-ը հայտարարել է մարզային սակագնային փաթեթների բաժանորդների համար ակցիայի գործարկման մասին

    Ակցիայի շրջանակում, ապրիլի 15-ից մայիսի 15-ը Beeline շարժական կապի մարզային սակագնային փաթեթներից մեկին միանալիս բոլոր ֆիզիկական անձիք կսատանան 300 անվճար ներցանցային րոպեներ, 100-ական անվճար ներցանցային SMS եւ MMS հաղորդագրություններ, ինչպես նաեւ 100 ՄԲ շարժական ինտերնետ:
    Այս բոնուսները հավասար մասերով տրամադրվում են հաճախորդին ակցիային միանալուց հետո առաջին 3 ամիսների ընթացքում:
    Մարզային սակագնային փաթեթների գործող բաժանորդները կարող են միանալ ակցիային, իրենց հեռախոսներից հավաքելով *350# հրահանգը, հարցման արժեքը 350 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ակցիայի մանրամասներին կարելի է ծանոթանալ www.beeline.am կայքում, կամ զանգահարելով 06060116 անվճար հեռախոսահամարին:
    Մարզային սակագնային փաթեթների առանձնահատկությունն է զանգերի ցածր սակագինը: Այսպես, սակագնային պլանի համանուն մարզում գտնվելիս, Beeline բջջային ցանցում մեկ զանգի արժեքը կազմում է 9 դրամ` անկախ խոսակցության տեւողությունից:

  6. #4
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «ԱրմենՏելը» բոնուսային րոպեներ կտրամադրի կապի խափանումից տուժած բոլոր բաժանորդներին

    «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) տեղեկացնում է, որ 2012թ. մայիսի 18-ի առավոտյան 8:00-ին ընկերության բջջային ցանցում տեղի է ունեցել տեխնիկական խափանում, որի հետեւանքով բաժանորդների մի մասը դժվարություններ է ունեցել զանգեր կատարելու հետ: Խնդիրը մասնակիորեն լուծվել է մայիսի 18-ի ցերեկը, սակայն կանչերի չափազանց մեծ քանակի պատճառով միացել են կրիտիկական ծանրաբեռնվածության սահմանափակման համակարգերը: Կապը լիովին վերականգնվել է մայիսի 18-ի երեկոյան, բացառությամբ որոշ բաժանորդների, որոնց ցանցում գրանցելու համար կատարվել են անհատական սպասարկման աշխատանքներ:
    Պատճառած անհարմարությունների համար ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ, հավատարիմ մնալով պատասխանատու օպերատորի ռազմավարությանը, հայտարարում է միջադեպից տուժած Beeline բջջային կապի բաժանորդներին անվճար բոնուսային րոպեներ եւ անվճար ինտերնետ փաթեթներ տրամադրելու մասին: Հատուցման չափը կկազմի 60 ներցանցային րոպե եւ 10 ՄԲ շարժական ինտերնետ ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց համար: Բոնուսները կտրամադրվեն մայիսի 18-ի դրությամբ ակտիվ կարգավիճակում գտնվող բաժանորդներին ավտոմատ կերպով սկսած մայիսի 24-ից` մեկ շաբաթվա ընթացքում եւ կարող են օգտագործվել տրամադրման օրվանից 10 օրացուցային օրվա ընթացքում: Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները միայն գտնվելով Հայաստանի Beeline ցանցում:
    «ԱրմենՏել» ՓԲԸ շնորհակալություն է հայտնում խափանման ընթացքում ընկերությանը սատարած իր բոլոր բաժանորդներին եւ վստահեցնում, որ կձեռնարկի ամեն հնարավորը, որպեսզի արդարացնի բարձր որակի եւ հուսալիության համար Beeline բջջային կապն ընտրած հաճախորդների սպասելիքները:
    http://news.am/arm/news/106323.html

  7. #5
    Carrefour 0david0-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.04.2010
    Հասցե
    Երևան մոլ
    Գրառումներ
    1,407
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անվճար րոպեներ և ինտերնետի ծավալներ Beeline բոլոր բաժանորդների համար

    ԱրմենՏել ՓԲԸ-ն հայտարարում է մայիսի 18-ի միջադեպից տուժած Beeline բջջային ցանցի բաժանորդներին փոխհատուցման տրամադրման մեկնարկի մասին. hատուցումը կտրամադրվի ինչպես իրավաբանական, այնպես էլ ֆիզիկական անձանց` անվճար 60 ներցանցային րոպե և 10 ՄԲ շարժական ինտերնետ:
    Անվճար րոպեներն ու մեգաբայթերը կարելի է օգտագործել մայիսի 25-ից 10 օրվա ընթացքում` ուղարկելով *444# անվճար USSD հրահանգ և ստանալով պատասխան SMS-հաղորդագրություն`բոնուսները հաշվին մուտքագրելու վերաբերյալ:
    Պատասխան SMS ստանալու պահից բաժանորդն սկսում է օգտագործել անվճար րոպեներն ու մեգաբայթերը, որոնց սպառվելուց հետո տարիֆիկացումը կիրականացվի համաձայն սակագնային փաթեթի:
    Բաժանորդները կարող են օգտագործել բոնուսային րոպեները` գտնվելով միայն Հայաստանի Beeline ցանցում:
    Եթե չստացվեց, նորից փորձեք:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Rammstein (24.05.2012)

  9. #6
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էն օրը SMS եկավ, ասում ա «Փորձիր գերարագ 3G ինտերնետ, Ընտրիր 3G ցանցը բջջային հեռախոսում…» եւ այլն, ես էլ որոշեցի փորձեմ: Էս քանի օր ա 3G-ով եմ, դեռ ոչ մի անգամ բաց թողնված զանգի մասին SMS չի եկել: Չլինի՞ ցանցի ունակությունը մեծացրել են:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    specialist (11.06.2012)

  11. #7
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    41
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Rammstein-ի խոսքերից Նայել գրառումը
    Էն օրը SMS եկավ, ասում ա «Փորձիր գերարագ 3G ինտերնետ, Ընտրիր 3G ցանցը բջջային հեռախոսում…» եւ այլն, ես էլ որոշեցի փորձեմ: Էս քանի օր ա 3G-ով եմ, դեռ ոչ մի անգամ բաց թողնված զանգի մասին SMS չի եկել: Չլինի՞ ցանցի ունակությունը մեծացրել են:
    7.2 mb/s ա, վերջերս դժգոհող չեմ տեսել:

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •