Քեզ համար`էքսկլուզիվ սակագնային պլանում քարտի վավերականության ժամկետը հասել է՝ 01/03/2023թ: Մինչև ինչքան կարո՞ղ է այն երկարել:
Իսկ՝ 30000 լիցքավորելիս ինչքա՞ն է երկարում վավերականության ժամկետը:
Շնորհակալություն:![]()
Քեզ համար`էքսկլուզիվ սակագնային պլանում քարտի վավերականության ժամկետը հասել է՝ 01/03/2023թ: Մինչև ինչքան կարո՞ղ է այն երկարել:
Իսկ՝ 30000 լիցքավորելիս ինչքա՞ն է երկարում վավերականության ժամկետը:
Շնորհակալություն:![]()
Նման սահմանափակում կարծես թե չկա, բայց կա ուրիշ սահմանափակում. դու չես կարող էդ քարտդ անջատել, գցել մի կողմ, հետո 2023 թվին միացնել ու շարունակել օգտվելը: Բիլայնի ցանկացած կանխավճարային քարտից 90 օր չօգտվելու դեպքում պայմանագիրը խզվում ա ու համարը` կորում:
Ստեղ լրիվ գրած ա:
Ապե Ջան (02.07.2011)
«ԱրմենՏելն» իջեցնում է շարժական ինտերնետի սակագինը` «GPRS փաթեթ» ծառայության շրջանակում
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բաժանորդների համար «GPRS փաթեթ» ծառայության գործարկման մասին:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծառայությունը հնարավորություն է տալիս հաճախորդներին օպտիմալացնել շարժական ինտերնետի ծախսերը` ձեռք բերելով 25, 50, 100 կամ 200 ՄԲ փաթեթներ: Այսպես միացնելով «GPRS փաթեթ 25» ծառայությունը հաճախորդը ստանում է 25 ՄԲ` 600 դրամով, «GPRS փաթեթ 50»-ի դեպքում 50 ՄԲ` 1000 դրամով, «GPRS փաթեթ 100» դեպքում 100 ՄԲ` 1800 դրամով, իսկ «GPRS փաթեթ 200» դեպքում 200 ՄԲ` 3000 դրամով:
«GPRS փաթեթ» ծառայությունը կարելի է ակտիվացնել հետեւյալ կերպ. զանգահարելով 06744N հատուկ համարին, որտեղ «N» ձեռք բերվող մեգաբայթերի ծավալն է (25,50,100 կամ 200), հավաքելով USSD *110*4N# հրահանգը կամ ուղարկելով SMS հաղորդագրություն 0674 կարճ համարին 4N տեքստով:
GPRS-փաթեթի գործողության ժամկետը 30 օր է, սկսած ակտիվացման օրվանից: GPRS-փաթեթի մեգաբայթերի կամ գործողության ժամկետի սպառման դեպքում ուղարկվող/ստացվող տվյալների արժեքը հաշվարկվում է ըստ բաժանորդի սակագնային փաթեթի: Փաթեթի գործողության ժամկետը կարելի է երկարացնել` միացնելով լրացուցիչ փաթեթ, այս դեպքում չօգտագործված մեգաբայթերը տեղափոխվում են նոր փաթեթ:
Մանրամասն տեղեկատվություն օգտագործված մեգաբայթերի եւ GPRS-հաշվեկշռի գործողության ժամկետի մասին կարելի է ստանալ հավաքելով *103# հրահանգը:
«GPRS փաթեթ» ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի կանխավճարային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ շարժական ինտերնետի «Drive», «Բազային», «Գիշերային» եւ «Անսահմանափակ» կանխավճարային ՍՓ-ից:
News.am
Երեւանի ֆիքսված հեռախոսային ցանցն ամբողջությամբ թվայնացված է
Երեւանի ֆիքսված հեռախոսային ցանցն ամբողջությամբ թվայնացված է, եւ դրանով բարձր որակի ծառայություն է մատուցվում: Այս մասին հուլիսի 8-ին կայացած մամուլի ասուլիսում հայտնեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն՝ նշելով, որ Երեւանի ֆիքսված հեռախոսակապի թվայնացման համար ընկերությունը 6 մլն դոլար ներդրում է կատարել:
«Ֆիքսված ցանցի յուրաքանյուր բաժանորդային համարի թվայնացման համար տասն անգամ ավելի գումար է ծախսվել, քան ասենք բջջային ցանցում նոր բաժանորդի միացման հնարավորություն ստեղծելու համար: 40 հազար ֆիքսված անալոգային համար թվայնացվել է: Նույն գումարով կարելի է բջջային ցանցում 400 հազար նոր բաժանորդի միացման հնարավորություն ստեղծել, սակայն ընկերությունը պարտավորություններ ուներ, եւ մենք ուրախ ենք, որ այսօր արդեն կարող ենք հայտարարել, որ Երեւանի ֆիքսված հեռախոսային կապը հարյուր տոկոսով թվայնացված է, ու տեխնիկական հագեցվածությամբ տարածաշրջանային առաջատար է»,- նշեց «ԱրմենՏելի» գլխավոր տնօրենը:
Նա նշեց նաեւ, որ ներդրումները շարունակվում են նաեւ 3G կապի ուղղությամբ, ցանցը հզորացվում է: «Ես հենց երեկ Երեւանի կենտրոնում գործընկերներից մեկին ապացուցեցի, որ ԱրմենՏելի 3G կապի արագությունը գործնականում քաղաքի ծանրաբեռնված կենտրոնական հատվածում հասնում է մինչեւ 3 մեգաբիթ: Համաձայնեք դա այդ տեղանքի համար լուրջ ցուցանիշ է»,- ասաց Կլիմկոն՝ ավելացնելով, որ ընկերությունը 4G կապի ներդրման ուղղությամբ լուրջ քայլեր կձեռնարկի, երբ եվրոպական օպերատորները ավելի հստակեցնեն 4G կապի համատեղ օգտագործման եւ սպասարկման պայմանները:
News.am
Աթեիստ (08.07.2011)
«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը Beeline) հայտարարում է Mix կանխավճարային սակագնային փաթեթում ներցանցային զանգի մեկ րոպեի արժեքը նվազեցնելու մասին` 29,99 դրամից մինչեւ 9,99 դրամի:
«ԱրմենՏելի» մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ սեպտեմբերի 1-ից հետո Mix սակագնային փաթեթին միացող բաժանորդների համար նոր սակագինը կիրառվում է ավտոմատ կերպով: Ավելի վաղ Mix սակագնային փաթեթին միացած հաճախորդները կարող են օգտվել նոր առաջարկից, զանգահարելով 067408043 հատուկ անվճար համարին:
Mix սակագնային փաթեթում միավորված են կապի բոլոր տեսակների ամենագրավիչ սակագները: Սակագնային փաթեթի ներսում ելքային զանգի մեկ րոպեի, SMS կամ MMS հաղորդագրության, ինչպես նաեւ ուղարկած/ստացած տվյալների 1ՄԲ գինը կազմում է 4,99 դրամ: Դեպի Beeline ֆիքսված ցանց, ինչպես նաեւ դեպի ՀՀ եւ ԼՂՀ այլ բջջային ցանցեր ելքային զանգի մեկ րոպեի արժեքը կազմում է 29,99 դրամ: Ելքային SMS եւ MMS հաղորդագրության արժեքը դեպի Beeline եւ ՀՀ այլ բջջային ցանցեր կազմում է 8,99 դրամ:
Mix սակագնային փաթեթի բաժանորդներին հասանելի են «Բալանսի փոխանցում» ծառայությունը եւ «Beeline Բոնուս» ծրագիրը:
http://news.am/arm/news/72841.html
http://mobile.beeline.am/am/main/new...a-50e608d7c3df
Վերջին խմբագրող՝ 0david0: 02.09.2011, 17:55:
Մանուլ (02.09.2011)
Կարելիյա արգելափակել հին համարը ու մի անգամից նույն համարը վերցնել MIX տարիֆով
In God We Trust ! ! !
www.tele-satinfo.ru
( прошу прощения за мой плохой армянский. Жаль, что нельзя на русском)
light` (04.09.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ