Ժողովուրդ ջան, սենց մի խնդիր կա, ուզում եմ խորհուրդ լսեմ, մեկ էլ եթե տենց մարդիկ "Բիլանի բաժանորդներ" կան փորցենք էս հարցին լուծում տանք:
Ես, օրինակի համար, օգտվում եմ բիլայնի մարզային սակագնային պլանից: Սակագնային պլանին անցնելուց օպերատորն ինձ ասաց, որ ես պետք ե վճարեմ 300 դրամ միացման համար և վայելեմ՝ մարզից դեպի բիլայնի ցանց մեկ զանգի արժեքը 9դրամ, մարզից դուրս ՝ 19: Ուրախ-ուրախ միացա ու վայելում էի, մինչ որ մի օր հասկացա, որ անբացատրելի ձևով մարզից դուրս զանգերի ժամանակ իմ փողերը սպիրտի պես ցնդում են: Զանգում եմ բիլային սպասարկման կենտրոն և հարցնում օպերատորին, ինձ պատասխանում են, որ սակագինը փոփոխվել է և արդեն մեկ ամիս է դարձել է 39 դրամ 19-ի փոխարեն:
Հարցիս, թե ինչու ես տեղյակ չեմ, հնչում է պատասխան, որ մեր կայքում և սպասարկման կենտրոններում կա ինֆորմացիա դրա մասին: Ես ասում եմ, որ չեմ այցելու ձեր կայք և սպասարկման կենտրոններ և պիտի սմս ով տեղեկացվեի, ասում են, որ սմս չի ուղարկվել: Ես օպերատորն ասում եմ, որ պահանջում եմ վերահաշվարկ և թանկացման օրվանից մինչ իմ զանգելու օրը իմ մարզից դուրս բոլոր զանգերը հաշվարկվեն 19 դրամով, ինձ պատասխանում են, որ պետք է զանգեմ թեժ գիծ, թեժ գծում ասում են, որ պիտի գրավոր դիմում գրեմ, որ գործին ընթացք տան:
Հիմա հարցս, կա՞ն արդյոք ադ սակագնային պլանից օգտվողներ, կմիանաք ինձ այս հարցի շուրջ, գնանք դիմում գրենք: Միայն խնդրում եմ ճիշտ հասկացեք, հարցը մի քանի հազար դրամը չի, հարցը չխաբված լինելնա ու մեր շահերի ու իրավունքների պաշտպանելը: Ակնկալում եմ գտնել համախոհներ, գրեք ՊՄ խնդրում եմ: