«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Խոսող SMS» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություն Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին և հակառակը: SMS հաղորդագրություն ուղարկելուց հետո ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը և ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել` զանգահարելով 8008 կարճ համարին: SMS հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդը պետք է հեռախոսահամարը նշի հետևյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:
«Ծառայությունը հնարավորություն կընձեռի Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություններ իրենց ընկերների ոչ միայն բջջային, այլ նաև ֆիքսված կապի հեռախոսհամարներին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Ամբողջ Հայասատանի տարածքում ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդների համար: Մեկ SMS հաղորդագրության արժեքն Երևանի քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS հաղորդագրության լսելը և պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:
Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչև 22:00-ը ընկած ժամանակահատվածում: Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին:
http://pcnews.am/it-armenia/operators/1932-sms.html
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
«Հարմարավետ Ռոումինգ» նոր ծառայությունը Ձեր ճանապարհորդությունները դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքիա դարձնում է ավելի հարմարավետ և հանգիստ: «Հարմարավետ Ռոումինգ» ծառայությունն առաջարկում է բացառիկ ցածր սակագներ մուտքային զանգերի համար` 69 դրամ:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *555#
Ծառայության ակտիվացման վճար 1000 դրամ
Բաժանորդային վճար 0 դրամ
Մուտքային զանգեր 69 դրամ/րոպե
Մանրամասն` տես:
* Ծառայությունը գործում է մինչև 2011թ. մարտի 15-ը: Ծառայության գործողության ժամկետը 7 օր է (8-րդ օրն այն անջատվում է, և անհրաժեշտ է կրկին ակտիվացնել նույն պայմաններով): Ծառայությունը հասանելի է վերոհիշյալ երկրների բոլոր ցանցերում:
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Տարիֆիկացումն ըստ րոպեների:
Վերջին խմբագրող՝ vk10085: 23.12.2010, 12:04:
Inna (31.12.2010), Moonwalker (27.12.2010), VisTolog (22.01.2011), vk10085 (28.12.2010)
«Beeline A100» հեռախոսները վաճառվում են միայն «Քեզ համար - Էքսկլյուզիվ»* կանխավճարային սակագնային փաթեթների հետ, առանց «Բալանսի փոխանցում» ծառայության` հաշվի պարտադիր լիցքավորմամբ 5000 դրամով, ներառյալ ԱԱՀ:
* «Քեզ համար Էքսկլյուզիվ» սակագնային փաթեթին/ից անցումները փակ են:
Հետվճարային սակագնային փաթեթ «Drive»
Շարժական Ինտերնետի համար
Ամսական բաժանորդային վարձ` 6000 դրամ
1MB /08:00 – 24:00; 24:00 – 08:00/` 0 դրամ
Անցումը հնարավոր է միայն USB մոդեմի սակագնային փաթեթների միջև
Օրացուցային ամսվա ընթացքում 3072 ՄԲ սպառելուց հետո կա ինտերնետի արագության սահմանափակում մինչև 128 ԿԲ/վրկ.
«Drive» սակագնային պլանից առնվազն 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում USB-մոդեմը տրամադրվում է անվճար:
Բաժանորդը կարող է պայմանագիրը կնքելու պահից 10 օրվա ընթացքում դադարեցնել այն` վճարելով տրամադրված ծառայությունների դիմաց եւ վերադարձնելով մոդեմը սարքին վիճակում: Շարժական ինտերնետի ծառայությունների մատուցման պայմանագիրը վաղաժամկետ` մինչեւ 12 ամիս լրանալը խզելու դեպքում բաժանորդը վճարում է պայմանագրի ստորագրման օրվա դրությամբ հայտարարված USB-մոդեմի գինը:
Մի հատ գրի, ինչ մոդելի հեռախոս է, կօգնեմ...
Rammstein (31.12.2010)
«Beeline A100» հեռախոսները հնարավոր է ապակոդավորել որի համար հարկավոր է
իմանալ հեռախոսի IMEI-ը հավաքելով *#06# կտեսնեք 15 նիշանոց թիվ
իմանալով IMEI-ը մտնում ենք http://a-zgsm.com/calculator/index.php?act=submit սայթը և գրում ենք «Enter IMEI» բաժնում և հավաքելով Security Code-ը սեխմում ենք Calculator-ը,որից հետո կտեսնենք ապակոդավորող կոդը
հեռախոսի մեջ հավաքում ենք *983*8284# բացված պատուհանում հավաքում են ստացած կոդը և սեխմում OK-ն
անջատել միացնելուց հետո հեռախոսը կաշխատի բոլոր սիմ քարտերի հետ ,անձամբ ես փորձել եմ օռանժի և վիվասելի հետ և ստացվել է
Glory GloryMan United
մի բան չեմ հասկանում ես Բիլայնը աշխատողների պակաս ունի՞
Բանգլադեշի ԱՏՍ ի աշխատողները համ ենդեղ եմ աշխատում համ Առյուծ Արքայի մոտի գրասենյակում, էլ չեմ ասում ետ օֆիսում 100 հոգանոց հերթեր են լինում իրանց դանդաղ սպասարկման պատճառով:վաղտա լինում 1 մարդա սպասարկում մի 30 մարդու, դե պատկերացրեք![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Armen.181 (13.01.2011)
Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)
Էջանիշներ