Rammstein (21.12.2010)
Խոսող SMS
21 դեկտեմբեր 2010 «Խոսող SMS» ծառայության շնորհիվ Ձեր շփումը կդառնա ավելի հետաքրքիր:
Դուք կարող եք փոխանակվել ձայնային հաղորդագրություններով, շնորհավորել Ձեր մտերիմներին և հարազատներին: Սա նաև բացառիկ հնարավորություն է ուղարկել SMS հաղորդագրություն ք. Երևանի ֆիքսված կապի հեռախոսահամարներին: Ձեր հաղորդագրությունը լինելու է ձայնային հաղորդագրության տեսքով:
Ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդների համար:
Մանրամասն «Խոսող SMS» ծառայության մասին տես`
Beeline ջան հերիք չի մարդկանց զբաղեցնել ինչոր անիմաստ բաներով (USSD մենյու, Խոսող sms ....
), ավելի լավ է նոր սակագների արաջարկներ անեք, նոր ակցիաներ անեք...
![]()
Այստեղ հեչ համաձայն չեմ: Ակցիաները ժամանակավոր բաներ են, ու իմ կարծիքով օպերատորին պետք ա գնահատել ոչ թե ակցիաներով, այլ ստացիոնար գներով: Էդ առումով Բիլայնը առաջին տեղում ա: Էլ ո՞ր օպերատորն ունի դեպի այլ ցանցեր 30 դրամ/րոպե սակագին, իրա ցանցում էլ` 19 դրամ/րոպե: Վիվայի «Ես»-ն ա սրան մի քիչ մոտենում, էն էլ տարիքային սահմանափակումներով ա:
Չգիտեմ, անձամբ ինձ ձեռ չի տալիս 5 հատ «Իմ աշխարհի» համարի խաթեր (որը ժամանակավոր ա` մինչեւ փետրվարի 1-ը) դառնալ «Մագնիս» ՍՓ-ի բաժանորդ (միակ խելամիտ գներով փաթեթը դա ա) ու ցանցի ներսում խոսել 35 դրամով, ինտերնետից էլ օգտվել 65 դրամ/ՄԲ գնով հիմիկվա 29-ի փոխարեն: Սա ասում եմ զուտ գների տեսանկյունից` առանց համարի փոփոխությունը հաշվի առնելու:
Դու ճիշտ դիտարկում արեցիր, բաց թողնելով այլ հանգամանքներ, որոնք կարծում եմ այլ օպերատորների մոտ ավելի ձեռնտու են: Պարզից էլ պարզա, որ օրինակ եթե ամբողջ քաղաքը օռանժ օգտագործեր, այդ դեպքում ոչ մեկ ոչ որակից, ոչ սակագներից, ոչ էլ ծառայություններից չեր բողոքի, սակայն, զերծ մնալով ակցիաներով օպերատորին գնահատումից, էլի պետք է նշեմ, որ ակցիա ասելով ես չեմ հասկանում գների իջեցում: Օրինակ ՀայԼայնչի ակցիան արդեն տարուց ավել է կա: Այստեղ ակցիան էլ որնա? Գին ես իջեցնում` որակ բարձրացնելով, դա չի նշանակում որ ակցիա ես անում: Կոպիտ ասած նախկին *ա* ը որ շակալադի տեղ տալիս էին (ինետի մասինա խոսքս), հիմա փոխարինել են իրական շոկոլադով անունն էլ դրել են ակցիա:
Էդ ո՞նց ա աշխատում, ես տեքստը հավաքում եմ, համակարգը վերածում ա խոսքի՞:
Բա ասենք եթե ես լատինատառ հայերենը () մի քիչ ուրիշ ձեւով եմ գրում, քան ուրիշները (օրինակ` մարդ գիտեմ` «ու»-ի համար ոչ թե «u» տառն ա գրում, այլ` «ö»), չի կարա՞ նենց լինի, որ համակարգը սխալ հասկանա:
Կարճ ասած` սենց ծառայությունը պիտի մեկ-երկու շաբաթ անվճար փորձաշրջան ունենար, որ մարդիկ պատկերացնեին ինչը ինչոց ա:
V!k (22.12.2010)
կոչվում է voice message, իմ հեռախոսը ունի՝ Սոնի Երիկսոն կ770 , վրեն կա:
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
«ԱրմենՏել» ընկերությունը հայտարարում է «Խոսող SMS» ծառայության գործարկման մասին: Ծառայությունը հնարավորություն է տալիս Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություն Երևան քաղաքի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին և հակառակը: SMS հաղորդագրություն ուղարկելուց հետո ֆիքսված կապի բաժանորդի հեռախոսահամարին կատարվում է զանգ` ստացված հաղորդագրություն մասին տեղեկատվությամբ: Ֆիքսված կապի բաժանորդը լսում է հաղորդագրությունը և ցանկության դեպքում կարող է ուղարկել պատասխան ձայնային հաղորդագրություն: Բջջային կապի բաժանորդը ստանում է ծանուցում պատասխան հաղորդագրության մասին, որը կարող է լսել` զանգահարելով 8008 կարճ համարին: SMS հաղորդագրությունն ուղարկելու համար բջջային կապի բաժանորդը պետք է հեռախոսահամարը նշի հետևյալ եղանակով` 010XXXXXX կամ 37410 XXXXXX:
«Ծառայությունը հնարավորություն կընձեռի Beeline բջջային կապի բաժանորդներին ուղարկել SMS հաղորդագրություններ իրենց ընկերների ոչ միայն բջջային, այլ նաև ֆիքսված կապի հեռախոսհամարներին», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
SMS հաղորդագրությունը ֆիքսված կապի բաժանորդին ուղարկելու համար կարող է գրվել հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով` օգտագործելով կիրիլիկ կամ լատինական տառատեսակները: Ամբողջ Հայասատանի տարածքում ծառայությունը հասանելի է Beeline բջջային կապի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդների համար: Մեկ SMS հաղորդագրության արժեքն Երևանի քաղաքային համարին կազմում է 100 դրամ, իսկ ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 8008 կարճ համարին` 90 դրամ: SMS հաղորդագրության լսելը և պատասխան հաղորդագրության ուղարկելը ֆիքսված կապի բաժանորդների համար անվճար է:
Ֆիքսված կապի հեռախոսահամարին զանգերը կատարվում են բացառապես ժամը 8:00-ից մինչև 22:00-ը ընկած ժամանակահատվածում: Եթե SMS հաղորդագրությունն ուղարկվում է ժամը 22:00-ից հետո, ապա բջջային կապի բաժանորդը ստանում է տեղեկատվություն, որ իր հաղորդագրությունը կուղարկվի առավոտյան ժամը 8:00-ին:
http://pcnews.am/it-armenia/operators/1932-sms.html
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
«Հարմարավետ Ռոումինգ» նոր ծառայությունը Ձեր ճանապարհորդությունները դեպի Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ և Թուրքիա դարձնում է ավելի հարմարավետ և հանգիստ: «Հարմարավետ Ռոումինգ» ծառայությունն առաջարկում է բացառիկ ցածր սակագներ մուտքային զանգերի համար` 69 դրամ:
Ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է հավաքել *555#
Ծառայության ակտիվացման վճար 1000 դրամ
Բաժանորդային վճար 0 դրամ
Մուտքային զանգեր 69 դրամ/րոպե
Մանրամասն` տես:
* Ծառայությունը գործում է մինչև 2011թ. մարտի 15-ը: Ծառայության գործողության ժամկետը 7 օր է (8-րդ օրն այն անջատվում է, և անհրաժեշտ է կրկին ակտիվացնել նույն պայմաններով): Ծառայությունը հասանելի է վերոհիշյալ երկրների բոլոր ցանցերում:
Գները ներկայացված են ՀՀ դրամով` ներառյալ ԱԱՀ: Տարիֆիկացումն ըստ րոպեների:
Վերջին խմբագրող՝ vk10085: 23.12.2010, 12:04:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ