“ԱրմենՏել” ՓԲԸ-ն իջեցնում է “Զանգող համարի ներկայացման արգելում” ծառայության սակագինը Beeline բջջային կապի հետվճարային համակարգի բաժանորդների համար:

2010թ-ի նոյեմբերի 1-ից ծառայության ակտիվացման արժեքը կկազմի 1000 դրամ նախկին 2000 դրամի փոխարեն: Գումարը գանձվում է միայն ծառայության միացման համար: Ամսական բաժանորդային վարձ նախատեսված չէ:

“Զանգող համարի ներկայացման արգելում” ծառայությունը թույլ է տալիս փակել զանգող բաժանորդի հեռախոսահամարը: