Բոլոր սխալները որ սկսեն գիտակցել, գրելու հերթ կլինի
Բոլոր սխալները որ սկսեն գիտակցել, գրելու հերթ կլինի
էդ չակերտավոր սխալների շնորհիվ որոշ մարդիկ իրանց գրպանները էնքան լցրին, որ մինչև թոռների թոռներ հերիքա![]()
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Beeline-ը հանել է «Երեք ծառայությունների փաթեթ»-ի բաժանորդային վարձը
Ինչպես այսօր Մեդիամաքս-ին հայտնել են ընկերության մամուլի ծառայությունում, հետվճարային համակարգի բաժանորդները կազատվեն ամսավճարից , իսկ կանխավճարային համակարգի բաժանորդները` MMS, GPRS-ինտերնետ եւ GPRS-WAP ծառայություններից օգտվելու օրավարձից:
«Օրեցօր Հայաստանում ավելանում է Beeline բաժանորդների քանակը, եւ որպես արդյունք, աճում է նաեւ շարժական ինտերնետ ծառայության պահանջարկը: Ղեկավարվելով այդ սկզբունքով եւ հաշվի առնելով բաժանորդների ցանկությունները` մենք առաջարկում ենք նրանց այցելել web-կայքեր, բեռնել նկարներ եւ երաժշտություն, ուղարկել գրաֆիկական հաղորդագրություններ` չմտածելով լրացուցիչ վճարի մասին»,- նշել է «ԱրմենՏել»-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նախկինում «Երեք ծառայությունների փաթեթ»-ի օգտագործման բաժանորդավճարը կանխավճարային համակարգի բաժանորդների համար կազմում էր օրական 12 դրամ, իսկ հետվճարային համակարգի բաժանորդների համար` ամիսը 360 դրամ:
Աչքներդ լույս, Բիլայնի բաժանորդներ:Ես արդեն արխիվում եմ![]()
Վերջապես: Պիտի շատ վաղուց անեին:
Աչքիս տեսել են ոչ մեկ էդ ծառայությունը միացրած չի պահում:
Հավելում. Նոր ուզում էի ակտիվացնեի, SMS եկավ, որ անհասանելի ա, զանգեմ 0611: Զանգեցի, ակտիվացրեց, ու ասեց, որ էլի առաջվա պես եթե 360 դրամից պակաս լինի հաշիվը, GPRS-ը անջատվում ա: Այսինքն` եթե մեկին MMS ուղարկենք ու իրա հաշիվը 360-ից պակաս լինի, ինքը չի ստանա: Բիլայնը վիզ ա դրել, որ իրա ցանցում MMS չուղարկվի:
Չեմ հասկանում, մի՞թե էդքան դժվար ա Վիվայի պես անել, որ հաշիվը 0 էլ լինի, մեկ ա GPRS-ը միացած մնա, ու MMS-ները գան:
Helios (20.04.2010)
Յանի էտ 360-ի իմաստը որնա չեմ ջոկում![]()
Որ հանկարծ ինտերնետ մտած վախտ չզգաս ինչքան ես օգտվում, պրծնի օգտվելու լիմիտը, բայց մեջը գոնե հացի փող մնա:
Եթե լուրջ, ապա հավանաբար նրա համար են արել, որ իրանց համակարգի մեղքով մարդ չկարանա, չափից ավել օգտվի, հաշիվը գնա մինուս քանիս: Բայց դե մեկ ա, իրանց համակարգը նենց թերի ա, որ կարող ա 360-ի իջնի էլ, գնա – 5000 դրամ, ու էլի չանջատվի: Կարծեմ ակումբում քանի հոգի գրել էին, որ 3G ինետի մեգաբայթայինով էնքան են օգտվել, որ հաշիվը մինուսով մեծ թվեր ա խփել:
Իսկ Վիվայի բաժանորդների հեռախոսը 0-ական հաշվի դեպքում էլ GPRS ռեժիմում ա, ու MMS ստանում ա, բայց ինետ չի կարում մտնի, որովհետեւ խելոք համակարգ ա սարքած:
Helios (20.04.2010)
Helios (20.04.2010)
Ուղղակի Բիլայնը քարեդարյան մեթոդների ա դիմում` որ հենց փողերը 360-ից պակասեցին ամբողջ GPRS-ն ա անջատվում: Դա կարելի ա համեմատել նրա հետ, ոնց որ հենց հաշիվը 0 դառնար, ընդհանրախես անտենա բան լրիվ կորեր, էլ հեռախոսը ցանցը չտեսներ, ու բնականաբար բաժանորդը չկարանար զանգեր ստանալ, որ զանգեիր էլ, ասեր «Բաժանորդը անջատել է հեռախոսը, կամ նրա փողերը պրծել են»:![]()
Էսօր ոնց հասկացա ամբողջ օրը Բիլայնի ու Օրանժի միջեւ կապ չկա: 0611-ում ասում են ամենայն հավանականությամբ Օրանժի խնդիրն ա: Ասում եմ, որ Օրանժում էլ կարան ասեն, որ ձեր խնդիրն ա: Ասում ա, եթե մեր խնդիրը լիներ, Վիվայի հետ էլ կապ չէր լինի: Ես էլ ասում եմ` եթե Օրանժի խնդիրը լիներ, նույն տրամաբանությամբ իրա կապն էլ Վիվայի հետ կկտրվեր: Ասում ա` դե մենք տեղեկություն չունենք:
Իսկ ինձ հասած տեղեկույթի համաձայն, մեղավորը հենց Բիլայնն ա: Նաեւ լսել եմ վարկած, որ հատուկ են արել, որ քարտ ծախեն, որտեւ Բիլայնը ավելի շատ բաժանորդ ունի, քան Օրանժը, ու դեպի Բիլայն զանգելու պահանջարկը ավելի մեծ կլինի, քան դեպի Օրանժ: Չգիտեմ` հավատա՞մ, թե՞ չէ:
Եթե թեկուզ տեխնիկական ա, մեկ ա անթույլատրելի ա նման բանը: Հասկանում եմ, ԲԻլայնի սարքավորումները ամենա հնադարյան ցանցն ա Հայաստանում, բայց մեկ ա, ոնց ուզում են թող անեն, ինձ Օրանժի հետ կապ ապահովեն:
Rammstein ջան, ոնց ես կարծում մի ամբողջ Օրանժին արգելափակել են? Ինչ-որ անհետաքրքիր վարկած ա... Էդպիսի բան լինել չի կարող... Ու Օրանժն էլ սուս - փուս նստել ա, ասում ա "Լավ ա էլի, թող չզանգեն" ??? Էդպես չի կարող լինել: Իսկ ինչու չես փորձում նույն հարցը ճշտել Օրանժից? Կարծում եմ միակողմանի հարցաքննությունը շատ սխալ է... Ինչ վերաբերվում է նման մեթոդներով քարտ վաճառելուն, նույնպես անհեթեթություն է... էդպես լիներ Վիվան էլ կարգելափակեին, ու էլի կսկսվեր ազատ անկախ մենաշնորհված Բիլայն...![]()
Վերջին խմբագրող՝ vk10085: 23.04.2010, 01:19: Պատճառ: Լրացում
Ես էլ ասում եմ խի չեմ կարում ընկերոջս զանգեմ,ինչքան զանգեցի զբաղված էր ցույց տալիս
Toki wa kane nari.
Время - деньги
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ