BOBO (23.01.2010)
Հերթական բողոքը ունեմ Բիլայնից. մարդիկ ինձ զանգում են ու չեն ընկնում, մեկ էլ 1 րոպե անց ինձ SMS ա գալիս, որ ունեմ 1 բաց թողնված զանգ: Պատճառն էլ կարամ ասեմ` ավտոմատ անցումը 3G-ին, հեռախոսս ավտոմատ UMTS ցանցին ա անցնում, բայց քանի որ ցանցը գերբեռնված ա, ո՛չ զանգել ա լինում, ո՛չ զանգ ստանալ, ընդ որում դա 6-ից 6 գիծ անտենայի պայմաններում ա (կոնկրետ էսօր տենց եղավ, երբ որ ավտոբուսի մեջ էի` Հաղթանակ զբոսայգու դիմաց): Էսօրվանից հեռախոսս GSM Only ռեժիմում ա, մինչեւ Բիլայնի մտքին տեղ լինի, ու 3G ցանցը վերածեն հեռախոսային ցանցի, այլ ոչ թե միայն ինտերնետային:
1. Վիվայից ժամանակին հրաժարվեցի վատ կապի մեկ էլ ժամկետների կարճության պատճառով, ու չեմ պատրաստվում հետ դառնալ, որովհետեւ տուն-տունիկ չի: Օրանժին էլ չեմ անցնի, որովհետեւ ծածկույթը շատ փոքր ա, կապը դեռեւս իմ համար կասկածելի որակի ա, մեկ էլ հեռախոսիս էկրանին անճոռնի ձեւով գրելու ա 283 10:
2. Համարս, չնայած գոլդ, արածաթ, պղինձ, ալյումին, ու այլ մետաղ չի, բայց մեկ ա, չեմ պատրաստվում փոխել:
3. Մյուս երկու օպերատորները թող մի քիչ գների մասին մտածեն: Մինչեւ հունվարի 31-ի ակցիաները իմ համար եղած-չեղած մի հաշիվ են, կարեւորը ստաբիլ երաշխավորված գինն ա, որը ամենացածրը այսօր Բիլայնի մոտ ա:
4. Շրջապատս ահագին կարողացել եմ ԲԻլայնիզացնել ու մտերիմներիս հետ ավելի հեշտ ա շփվելը:
Մի խոսքով մի հատ 3G-ի պատճառով կյանքում համար չեմ փոխի, առավել եւս, որ տեսազանգը հրատապ անհրաժեշտություն չի, ու հեռախոսս էլ ունի Only GSM ռեժիմ:![]()
Մանուլ (20.02.2010)
Զարմանալի է, բայց փաստ, որ միշտ համարյա էսպիսի կարգավիճակ է ինձ մոտ...
1.66MBIT.JPG
Հեռախոսս էլ երբ 3G չկա, արագ անցնում է մյուս ցանցին ու բաց թողած զանգեր նույնպես չունեմ...
ՄԻՇՏ ԿԱՊԻ ՄԵՋ![]()
«ԱՐՄԵՆՏԵԼԸ» ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ՓԵՏՐՎԱՐԻ 9-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՎԱՏԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը՝ Beeline) հաղորդում է, որ փետրվարի 9-ին Երևանի Կենտրոն համայնքում ցանցի կատարելագործման հետ կապված պլանային աշխատանքների պատճառով ժամը 14:00-ից մինչև 17:00-ն մայրաքաղաքի կենտրոնում հնարավոր է բջջային կապի աշխատանքի վատացում:
Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին «ԱրմենՏել» ընկերության մամուլի ծառայությունից:
«Ընկերությունը հայցում է բաժանորդների ներողամտությունը պատճառած անհարմարության համար», - ասվում է տեղեկատվության մեջ
Վերջապես նոր սպասարկման կենտրոն էլ կա Տիգրան Մեծի վրա: Վաղուց էր պետք...![]()
Ժողովուրդ ջան, տեղյակ եք՞ Արմավիր քաղաքում արդեն կա՞ Բիլայնի 3G-ն, թէ՞ դեռ չկա՞
Ռամշտայն ջան, այթել.ամ-ում լավ հարց ես տվել Կլիմկոյին![]()
իմ մոտ էլա էդ նույն պրոբլեմը
Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Rammstein (28.02.2010)
Կգործարկվեն «ԱրմենՏել»-ի կանխավճարային մարզային սակագնային փաթեթներ
85c126fa-a7d0-4496-.jpg
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է ֆիզիկական անձանց համար` «Շիրակ», «Լոռի», «Սյունիք», «Տավուշ» և «Վայոց Ձոր» կանխավճարային մարզային սակագնային փաթեթների գործարկման մասին: Սակագնային պլաները թույլ են տալիս Beeline բջջային ցանցում կատարել ելքային զանգեր` ընդամենը 9 դրամով, անկախ խոսակցության տևողությունից: Վճարը գանձվում է միայն հաջողված զանգի դիմաց: Այս մասին հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:
Իր տարածաշրջանում գտնվող մարզային սակագնային պլանի բաժանորդի համար դեպի Beeline ցանցի այլ հեռախոսահամարներ ելքային զանգի արժեքը 9 դրամ է: Խոսակցության տևողությունը տարիֆիկացվում է ելնելով 0 դրամ/րոպե հաշվարկից:
Եթե բաժանորդը գտնվում է իր տարածաշրջանից դուրս, ապա Beeline ցանցում ելքային զանգի մեկ րոպեի արժեքը 19 դրամ է:
Մարզային սակագնային պլանի բաժանորդների համար դեպի ֆիքսված և այլ բջջային ցանցեր զանգի մեկ րոպեի արժեքը 39 դրամ է: Beeline ցանցի ներսում ելքային մեկ SMS հաղորդագրության արժեքն 9 դրամ է, իսկ դեպի այլ, այդ թվում` միջազգային օպերատորների ցանցեր` 20 դրամ: Բջջային ինտերնետի (GPRS-Internet) սակագինը 29 դրամ է` փոխանցված/ստացված տվյալների յուրաքանչյուր 1 ՄԲ դիմաց:
Մարզային սակագնային փաթեթի SIM-քարտ կարելի է ձեռք բերել տվյալ մարզի Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներից ` 400 դրամով, ընդ որում, այդ գումարն ամբողջությամբ մուտքագրվում է բաժանորդի հաշվին: Դեպի մարզային սակագնային պլաներ Beeline այլ սակագնային պլաներից անցման արժեքը 300 դրամ է: Մարզային սակագնային պլաների միջև անցումները փակ են:
Մարզային սակագնային պլաների վերաբերյալ մանրամասն տեղեկությունները զետեղված են www.beeline.am պաշտոնական կայքում:
Sunun ջան , երբ եք՞ Արմավիրում էլ Բիլայնի 3G ինտերնետը հասցնելու՞![]()
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ