User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #11
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    «ԱՐՄԵՆՏԵԼ»-Ն ԱՌԱՋԻՆԸ ԳՈՐԾԱՐԿԵՑ ՎՃԱՐԱՅԻՆ ՏԵՐՄԻՆԱԼՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ SIM-ՔԱՐՏԵՐԻ ՎԱՃԱՌՔԸ


    ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի. /ԱՌԿԱ/. «ԱրմենՏել» ՓԲԸ հայկական ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline) վաճառքի է հանել SIM-քարտեր MegaPay վճարային տերմինալների միջոցով («Մեգա Պանտերա» ՍՊԸ):
    Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից, առաջին անգամ Հայաստանում հաճախորդը կարող է ձեռք բերել Beeline կանխավճարային համակարգի SIM-քարտ վճարային տերմինալի միջոցով:
    Դրա համար պետք է միայն ընտրել նախընտրելի համարը և հաշիվը լիցքավորելու համար գումար մուտքագրել: Սուրհանդակն անվճար կառաքի քարտը հաճախորդին, կվերցնի անձնագրի պատճենը և տեղում կիրականացնի ձևակերպումը:
    «Մենք դարձնում ենք մեր առաջարկներն առավելագույնս հարմարավետ` օգտագործելով ոչ միայն սեփական փորձը և հնարավորությունները բարձր տեխնոլոգիաների ոլորտում, այլ նաև մեր գործընկերների հետաքրքիր առաջարկները: Այժմ դառնալ Beeline ցանցի բաժանորդ ավելի հեշտ է: Դա հատկապես կարևոր է այն մարդկանց համար, ովքեր արժևորում են իրենց ժամանակը և ձգտում են ստանալ լավագույն ծառայություններ» - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
    Սկզբնական փուլում ծառայությունը հասանելի է Երևանում, որտեղ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել Beeline ամենատարածված սակագնային պլանը` «Քեզ համար Էքսկլյուզիվ», Mega Pay համակարգի 250 տերմինալներից մեկի միջոցով:
    Դրա համար տերմինալի «Beeline» բաժնում անհրաժեշտ է ըտնրել «Գնել համար» ենթաբաժին և հետևել հրանագներին: Հաճախորդը կարող է իր ցանկությամբ ընտրել համարը: Օրինակ, «099» կոդով և «123» թվերով սկսվող հեռախոսահամար ընտրելու համար անհրաժեշտ է հավաքել «99123***» և տերմինալը կառաջարկի ազատ համարների ցանկը: Համարը ընտրելուց հետո հաճախորդին կառաջարկվի մուտքագրել գումարը, որն ամբողջությամբ կփոխանցվի բաժանորդի հաշվին: Տերմինալը կտա կտրոնը, որում նշված կլինի կոնտակտային հեռախոսահամարը: Զանգահարելով այդ համարին` հաճախորդն ասում է իր հասցեն և SIM-քարտի առաքման համար հարմար ժամը: Այս փուլում առաքումն իրականացվում է միայն Երևանում:
    Այսօրվա դրությամբ Հայաստանում տեղադրված են 336 MegaPay վճարային տերմինալ, որոնցից 250-ը` Երևանում:
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» ընկերության 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: 2007թ.-ի ապրիլից «ԱրմենՏելի» բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված, շարժական կապի (GSM 900/1800, UMTS) և Ինտերնետ հասանելիության (ADSL – Հայաստանի ողջ տարածքում) ծառայություններ:--0-

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (24.01.2010)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •