Helios (25.12.2009)
Էդ քո ասած գերշահույթը նորմալ երևույթա .... ու կա բոլոր երկրներում, որտեղ մենաշնորհ ա, հետո երբ սկսվում ա մրցակցություն, տրամաբանորեն ընկնում են բոլոր գները... Ինչ վերաբերվում ա կլոնին... ասեմ, որ նոր տարին նոր ա սկսել ու աշխարհում շատ օպերատորներ նման ակցիաներ սկսել էին ավելի շուտ, քան Orangը..
"Հրեշավոր" բառն էնքան ուժեղ էր, որ չեմ կարող չարձագանքել, նույնիսկ եթե մի քանի էջ հետ եմ ընկել:
Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք: Ես հիշում եմ, որ երբ Օրանժի բացվելը մոտենում էր, ամբողջ հայ ժողովուրդը պատմում էր, թե Օրանժը 0 դրամով հեռախոսներ ա տալու, եթե 2 տարով պայմանագիր կնքես, ինչպես դա ընդունված է արևմուտքում: Բացվելուց հետո մարդիկ սկսեցին ասել, որ հիասթափված են, որովհետև վստահ էին, որ էդ առաջարկը հաստատ լինելու ա: Հիմա էդ առաջարկը արվել ա մոդեմի համար, ու 35.000 դրամանոց սարքը տալիս են 0 դրամով, ճիշտ ու ճիշտ արևմտյան ընդունված ձևերով: Հիմա էլ պարզվում ա որ դա հրեշավոր ա: Չէ, չեմ հասկանում մեզ:
![]()
“Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը”
//25.12.2009
"ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկոյի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին
Դեկտեմբերի 13-ին “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվեց Դմիտրի Կրոմսկոյը, ով նախկինում ղեկավարում էր Ղազախստանում Beeline-ի գործառնությունները “Կար-Տել” ՍՊԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրենի պաշտոնում: Նոր պաշտոնում առաջին հարցազրույցը նա տվել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը: - Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում “ՎիմպելԿոմ” ԲԲԸ աշխատանքը ԱՊՀ շուկաներում, եւ ի՞նչ եք կարծում, ԱՊՀ շուկաներից որու՞մ է Beeline-ը ամենամեծ հաջողությանը հասել:
- Եթե խոսենք ընկերությունների խմբի մասին առհասարակ, ապա 2009թ. երեք եռամսյակների արդյունքում զարգացումը դինամիկ էր: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ հասույթը ռուսական ռուբլիով աճել է 4%-ով, իսկ տեղական արժույթներով, հաշվի առնելով փոխարժեքների տարբերությունը` 5-13%-ով:
Եթե խոսենք կոնկրետ շուկաների մասին, ապա դժվար է որեւէ մեկն առանձնացնել, քանի որ մեր բոլոր ընկերությունները բավականին հաջողակ էին: Օրինակ, Ղազախստանում մենք սկսել ենք բջջային եւ ֆիքսված բիզնեսի ինտեգրումը, հոկտեմբերին սկսել ենք FTTB-ի (Fiber to the Building` օպտիկամալուխ մինչեւ շինություն) վաճառքը, կառուցել ենք Ալմաթայի առաջին սեգմենտը, որտեղ ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում, եւ մենք շատ գոհ ենք այդպիսի մեկնարկից:
Ուկրաինայում FTTB հատվածը եւս հաջողությամբ զարգանում է. երրորդ եռամսյակի վերջում մենք այդ ոլորտում ունեինք ավելի քան 70 հազար բաժանորդ, եւ մեր ուկրաինական օպերատորը համարվում է երկրում ինտերնետային ծառայությունների մատուցման առաջատարներից մեկը:
- Ինչպե՞ս եք գնահատում ՙԱրմենՏելի՚ աշխատանքը: Որո՞նք են ընկերության ուժեղ կողմերը:
- Մենք երրորդ եռամսյակում վատ արդյունքներ չենք արձանագրել, երկրորդ եռամսյակի համեմատ եկամուտները տեղական արժույթով աճել են 5%-ով: Իմ կարծիքով, այս տարվա երրորդ եռամսյակը հաջողված էր, այդ ժամանակահատվածում շեշտը դրվել է հիմնականում վաճառքի գրասենյակների զարգացման վրա: “ԱրմենՏել”-ի մենեջմենթին հաջողվել է բավական արագ զարգացնել իր գրասենյակային ցանցը, ընդ որում, մենք ոչ միայն գրասենյակներ ենք բացել, այլեւ կազմակերպել դրանց աշխատանքը բարձր մակարդակի վրա:
Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը, եւ դա արդեն տալիս է զգալի արդյունք: “ԱրմենՏելը” Հայաստանի միակ ինտեգրված օպերատորն է, որը կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է բջջային եւ ֆիքսված ծառայություններ: Բավականին արագ է զարգանում լայնաշերտ հասանելիությունը HiLine ինտերնետին:
- Որքա՞ն է փոխվել ընկերության աշխատանքի որակը նոր մենեջմենթի հայտնվելուց հետո:
- Բանն այն է, որ նախկին մենեջմենթին առաջադրված էին մի փոքր այլ խնդիրներ: Երբ Beeline-ը նոր եկավ Հայաստան, անհրաժեշտ էր շատ բան վերակառուցել, բիզնես-գործընթացները համապատասխանեցնել “ՎիմպելԿոմ”-ի չափանիշներին, ստեղծել շուկայում աշխատելու նոր մոտեցումներ:
Նոր մենեջմենթի առջեւ կանգնած է լուրջ աճ ապահովելու խնդիրը, եւ այդ պատճառով “ԱրմենՏել”-ի թիմը այժմ մեծ ուշադրություն է դարձնում մարքեթինգային բաղադրիչին, Հայաստանում Beeline-ի իմիջի ամրապնդմանը եւ գործառնությունների արդյունավետության ապահովմանը:
- Դմիտրի Պլեսկոնոսը` այս պաշտոնում Ձեր նախորդը, նկատել էր, որ “ԱրմենՏել”-ի հունական ղեկավարությունը ձեզ վատ համբավով ծանր ժառանգություն էր թողել: Ի՞նչ եք կարծում, ընկերության նոր մենեջմենթը կարողացե՞լ է կոտրել այդ իմիջը:
- Իմ կարծիքով, կարողացել է: Իսկապես, հայաստանյան շուկա մտնելիս մենք բախվեցինք նրան, որ ընկերությունն ուներ ոչ որակյալ սպասարկում ունեցող օպերատորի իմիջ: Միջոցառումների այն համախումբը, որը մենք կատարեցինք այս տարիների ընթացքում, օգնեց ստեղծել նոր բրենդ, որը համապատասխանում է սպասարկման որոշակի չափանիշների: Կարծում եմ, ընկերության իմիջն արդեն թեքվել է դեպի դրական կողմ: Իհարկե, այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել, 1-2 տարվա ընթացքում իմիջն ամբողջությամբ փոխելն անհնար է:
- Orange-ի մուտքը Հայաստան մրցակցության նոր բուռն ալիք առաջացրեց երկրի հեռահաղորդակցային շուկայում: Որքանո՞վ էր համարժեք “ԱրմենՏել”-ի արձագանքը շուկայի նոր իրողություններին:
- Orange-ը բավականին ուժեղ դերակատար է` Եվրոպայում եւ այլ երկրներում աշխատանքի մեծ փորձով: Այն շատ լուրջ մրցակից է, որի մուտքին մենք սպասում էինք եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցինք, որպեսզի քաղաքակիրթ ձեւով մրցակցենք նրա հետ: Կարծում եմ` մենք լավ ենք նախապատրաստվել` պատրաստելով մի շարք հետաքրքիր առաջարկներ շուկայի տարբեր հատվածների համար:
- Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 36%-ով: “ԱրմենՏել”-ի բջջային շուկայի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ցուցանիշները:
- Պարզ ասած, մենք քանակից անցել ենք որակի: Որպեսզի ճիշտ գնահատենք բաժանորդային բազան, անհրաժեշտ է իմանալ “ակտիվ” բաժանորդների հստակ թիվը, հանել նրանց, ովքեր ընդհանրապես չեն օգտվում իրենց SIM-քարտից, սակայն հաշվարկված են բազայում: Մենք բազան “մաքրել” ենք “լռող” բաժանորդներից եւ այժմ, ունենալով ճիշտ տվյալներ, աճ ապահովելու խնդիր ենք դրել:
- Գործունեության ուղղություններից ո՞րն է ավելի հեռանկարային “ԱրմենՏելի” համար` բջջային կապը, ֆիքսված կապը, թե ինտերնետի լայնաշերտ հասանելիությունը:
- Կարծում եմ, պետք է շարժվել բոլոր երեք ուղղություններով: Բնականաբար, ամենաարագ աճող հատվածն ինտերնետի լայնաշերտ հասանելիությունն է, այդ պատճառով մենք հատուկ նշանակություն ենք դարձնելու այդ ուղղությանը: Մենք աշխատելու ենք նաեւ կոնվերգենտ լուծումների ուղղությամբ ինչպես բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:
- Ի՞նչ հիմնական խնդիրներ եք դրել “ԱրմենՏել”-ի ղեկավարության առջեւ 2010 թվականին:
- Մնալ կապի խոշորագույն օպերատորը, շարունակել զարգացումը, հատուկ ուշադրություն դարձնել սպասարկման որակին եւ շեշտադրել նոր տեխնոլոգիաները:
Զարգացումը պետք է տեղի ունենա Հայաստանում մեր գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Բջջային կապը մնում է մեր ուշադրության կենտրոնում, եւ այդ հատվածում աճելու համար մեզ անհրաժեշտ է գտնել նոր հնարավորություններ, ներդնել նոր ծառայություններ, ակտիվորեն առաջարկել ծառայություններ երրորդ սերնդի կապի (3G) հիման վրա: Նաեւ ակտիվորեն վաճառելու ենք USB-մոդեմներ, զարգացնելու ենք շարժական ինտերնետն ու ֆիքսված ցանցը:
- Մեզ հետ զրույցներում ՀՀ ֆոնդային շուկայի մասնագետները բազմիցս նշել են, որ Beeline-ի ու “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի` արժեթղթերի շուկա մտնելուց հետո նրանց բաժնետերերի թիվը միայն Հայաստանում կգերազանցի 1 մլն-ը: “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ղեկավարությունը “ԱրմենՏել”-ի համար դիտարկու՞մ է արդյոք նման հեռանկար:
- “ՎիմպելԿոմը”` որպես “ԱրմենՏել”-ի հիմնական բաժնետեր, գնանշվում է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում, եւ մենք չենք դիտարկում դուստր ընկերության առանձին մուտքը բորսա: Բացի այդ, ներկայումս ձեւավորվում է “Վիմպելկոմ-Լիմիթեդ” նոր ընկերությունը, որը գնանշվելու է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում ՙՎիմպելԿոմի՚ փոխարեն: Մենք ողջամիտ ենք համարում, որ բորսայում գնանշվի ողջ հոլդինգը:
Helios (25.12.2009)
Էսօր գնացի սպասարկման կենտրոն, պարզեցի. դիմումներս (ավելի ճիշտ էդ աշխատողի գրած դիմումները) բավարարել են: Վճարեցի միայն այնքան, որքան օգտվել եմ, այսինքն` սեպտեմբերի 1-16-ի վարձը: Մի քանի ժամ անց էլ Բիլայնից զանգեցին, դրա մասին ասեցին, ասեցի, որ արդեն տեղյակ եմ:
ԱՊՐԻ ԲԻԼԱՅՆԸ:
Ընկերս էլ համաձայնագիր ստորագրեց, որ մինչեւ հունվարի վերջ լրիվ պարտքը փակի:
Enigmatic (25.12.2009)
ԱՐՄԵՆՏԵԼ - BEELINE - ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՆՎԵՐՆԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻՑ ԻՐԵՆՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ
![]()
18:20 25/12/09
«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը ամանօրյա նվերներ է հանձնում իր առաջին բաժանորդներին: Beeline գլխամասային գրասենյակում նվերներ են ստանում 2010 բաժանորդ, ովքեր դեռ անցած դարում միացել են Հայաստանի առաջին բջջային ցանցին և ում հեռախոսահամարները անցած ժամանակահատվածում չեն անվանափոխվել: Առաջին 7 բաժանորդներին դեկտեմբերի 25-ին անձամբ շնորհավորեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և հանձնեց նեթբուքներ, ADSL- և USB-մոդեմներ:
«Մեր առաջին հաճախորդներն անցել են մեզ հետ Հայաստանում բջջային կապի կայացման բոլոր փուլերը. ցանցի ստեղծում, ծածկույթի ընդլայնում, լրացուցիչ ծառայությունների գործարկում, նորարարական տեխնոլոգիաների ներդրում: Մենք հաղթահարել ենք բարդ, բայց հետաքրքիր մի ճանապարհ, որպեսզի այսօր, օգտվելով ամենաժամանակակից ծառայություններից, մեր հաճախորդները հաճույք ստանան շփումից», - նշեց Իգոր Կլիմկոն:
Դեկտեմբերի 25-ից 31-ը Ընկերության կողմից շնորհավորանքներ և նվերներ կարող են ստանալ ոչ միայն Beeline ցանցի բաժանորդներն այլև բոլոր երևանցիները` այս օրերին քաղաքի փողոցներում հանդիպելով Beeline ապրանքանիշի գույներով զարդարված սահնակներին, ինչպես նաև Ձմեռ Պապիներին, Ձյունանուշիկներին ու հեքիաթային հերոսներին: Ձմեռ Պապիները կնվիրեն երեխաներին տոնածառի խաղալիքներ
Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:
վերջի հույսնա բիլայնի հաճախորդ պահելու sim քարտեր ունեցող2150 հոգու բանա տալիս ել փող չունի նվեր առնի
![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Բիլայնի ձմեռպապերը սպիտակ շորերով ենոնց կլներ կարմիր
![]()
Dead Knight (25.12.2009)
Ժող էս Ունիվերսալ վճարումը, որ գրած ա, չեմ պատկերացնում
Օրինակ 2`
Եթե ստացողը ք. Երևանի «Beeline» ֆիքսված ցանցի բաժանորդ է, ապա հավաքե’ք *145*010xxxxxx*գումարը#
Ասենք որ մեր տան վրա փոխանցեմ գումար, ինչ ա լինում էտ գումարը?
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ