User Tag List

Էջ 90 140-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1,336 համարից մինչև 1,350 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

  1. #1336
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Helios-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ ո՞ր բարոյական օրենքն են խախտել
    տենց որ լինի ցանկացած մարքեթինգ պետքա անբարոյական անվանենք... Նույն ՄՏՍ-ը, որ մեր հաշվին 1700 դրամանոց ծառեր էին տնկում ու դա անվանում էին բարեգործություն իրանց կողմից...
    Մեկը լիներ հարցներ, թե էդ տնկած ծառերից քանի՞սն են մինչև հիմա սաղլամ մնացել...
    Իմ հաշվին 2 ծառ պետքա տնկած լինեին, էն օրը անցա էդ մասով ոչ մի ծառ էլ չի մնացել
    Լրիվ համաձայն եմ, նամանավանդ որ համ էլ հարցիտ պատասխանեցիր

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (25.12.2009)

  3. #1337
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    ուզում ես ասել Հունվարի 31-ից հետո բալանստ զրո է դարնում՞
    Չէ, ուղղակի ինձ թվում էր, որ էդ կրկնապատկված գումարի չօգտագործված մասը կորում ա:

    Մեջբերում Աթեիստ-ի խոսքերից Նայել գրառումը
    Մի բան էլ, որ իմացել եմ հենց Բիլայնի աշխատակիցներից։
    Հույների առաջին շեֆը Հայաստանում բավականին նորմալ մարդ է եղել, բայց երբ մեր օլիգարխներից մեկի անօրինական պահանջը մերժել է, կառավարությունը պահանջել է հույներից «նորմալ, ծախվող» աշխատակից։ Այն, որ ՍԻՄ քարտերը ծախում էին 150$-ով, մերոնց շնորքն էր, որովհետև ստիպել էին արդեն նոր շեֆին այնքան ժամանակ սառեցնել քարտերի վաճառքը, մինչև իրենք расход անեին իրենց կուտակած քարտերը։
    Հայերը սաղին փչացնում են…

  4. #1338
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    27.01.2009
    Հասցե
    ԵՐԿԻՐ մոլորակ
    Գրառումներ
    175
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    էն նշանակությունը ունի, որ անող էին ոչ մեկը ձեռքները չէր բրնել թող անեին առանց ORANGE-ն սպասելու
    էն նշանակությունը ունի որ էսքան ժամանակ գերշահույթ էին ստանում մեր հաշվին. դա համարում եմ անբարոյականության նման մի բան ու դեռ հիմա էլ գլուխ են գովում. խղճի խայթ են զգացել՞, չեն ասում կներեք ձեր պարտքն ենք վերադարցնում, իրանց լինի չեմ ուզում դրանից չեմ աղքատանա, բայց էլ իրանց չեմ հարստացնի, գտնում եմ որ բարոյականությունը ավելի թանկ է. Էս կարգի էժանագին հնարքներով պարզապես պատռում են իրեց դիմակը
    Էդ քո ասած գերշահույթը նորմալ երևույթա .... ու կա բոլոր երկրներում, որտեղ մենաշնորհ ա, հետո երբ սկսվում ա մրցակցություն, տրամաբանորեն ընկնում են բոլոր գները... Ինչ վերաբերվում ա կլոնին... ասեմ, որ նոր տարին նոր ա սկսել ու աշխարհում շատ օպերատորներ նման ակցիաներ սկսել էին ավելի շուտ, քան Orangը..

  5. #1339
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում vk10085-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ քո ասած գերշահույթը նորմալ երևույթա .... ու կա բոլոր երկրներում, որտեղ մենաշնորհ ա, հետո երբ սկսվում ա մրցակցություն, տրամաբանորեն ընկնում են բոլոր գները... Ինչ վերաբերվում ա կլոնին... ասեմ, որ նոր տարին նոր ա սկսել ու աշխարհում շատ օպերատորներ նման ակցիաներ սկսել էին ավելի շուտ, քան Orangը..
    Բաղդատում էլ խուրմա են ուտում
    իսկ գերշահույթի դեմ 'կա' պետություն ,որ թույլ չտա

  6. #1340
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2009
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Helios-ի խոսքերից Նայել գրառումը
    Տերև ջան, ոչ ոքի էլ չեն ստիպել, ես ստիպել բառը չէի օգտագործել... Բայց 9000-ով մարդկանց մի տարով կապելը շատ հրեշավոր գաղափարա՝ նույնիսկ եթե 35000 դրամանոց մոդեմ են տալիս (որի ինքնարժեքը իրականում շատ ավելի էժանա)...
    Իմ ասածը էնա, որ մի քանի ամսից ինտերնետի գինը իջնելույա... բա հետո ի՞նչա լինելու էդ բաժանորդների հետ
    "Հրեշավոր" բառն էնքան ուժեղ էր, որ չեմ կարող չարձագանքել, նույնիսկ եթե մի քանի էջ հետ եմ ընկել:
    Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք: Ես հիշում եմ, որ երբ Օրանժի բացվելը մոտենում էր, ամբողջ հայ ժողովուրդը պատմում էր, թե Օրանժը 0 դրամով հեռախոսներ ա տալու, եթե 2 տարով պայմանագիր կնքես, ինչպես դա ընդունված է արևմուտքում: Բացվելուց հետո մարդիկ սկսեցին ասել, որ հիասթափված են, որովհետև վստահ էին, որ էդ առաջարկը հաստատ լինելու ա: Հիմա էդ առաջարկը արվել ա մոդեմի համար, ու 35.000 դրամանոց սարքը տալիս են 0 դրամով, ճիշտ ու ճիշտ արևմտյան ընդունված ձևերով: Հիմա էլ պարզվում ա որ դա հրեշավոր ա: Չէ, չեմ հասկանում մեզ:

  7. #1341
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    “Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը”

    //25.12.2009
    "ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկոյի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին

    Դեկտեմբերի 13-ին “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվեց Դմիտրի Կրոմսկոյը, ով նախկինում ղեկավարում էր Ղազախստանում Beeline-ի գործառնությունները “Կար-Տել” ՍՊԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրենի պաշտոնում: Նոր պաշտոնում առաջին հարցազրույցը նա տվել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը: - Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում “ՎիմպելԿոմ” ԲԲԸ աշխատանքը ԱՊՀ շուկաներում, եւ ի՞նչ եք կարծում, ԱՊՀ շուկաներից որու՞մ է Beeline-ը ամենամեծ հաջողությանը հասել:
    - Եթե խոսենք ընկերությունների խմբի մասին առհասարակ, ապա 2009թ. երեք եռամսյակների արդյունքում զարգացումը դինամիկ էր: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ հասույթը ռուսական ռուբլիով աճել է 4%-ով, իսկ տեղական արժույթներով, հաշվի առնելով փոխարժեքների տարբերությունը` 5-13%-ով:
    Եթե խոսենք կոնկրետ շուկաների մասին, ապա դժվար է որեւէ մեկն առանձնացնել, քանի որ մեր բոլոր ընկերությունները բավականին հաջողակ էին: Օրինակ, Ղազախստանում մենք սկսել ենք բջջային եւ ֆիքսված բիզնեսի ինտեգրումը, հոկտեմբերին սկսել ենք FTTB-ի (Fiber to the Building` օպտիկամալուխ մինչեւ շինություն) վաճառքը, կառուցել ենք Ալմաթայի առաջին սեգմենտը, որտեղ ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում, եւ մենք շատ գոհ ենք այդպիսի մեկնարկից:
    Ուկրաինայում FTTB հատվածը եւս հաջողությամբ զարգանում է. երրորդ եռամսյակի վերջում մենք այդ ոլորտում ունեինք ավելի քան 70 հազար բաժանորդ, եւ մեր ուկրաինական օպերատորը համարվում է երկրում ինտերնետային ծառայությունների մատուցման առաջատարներից մեկը:
    - Ինչպե՞ս եք գնահատում ՙԱրմենՏելի՚ աշխատանքը: Որո՞նք են ընկերության ուժեղ կողմերը:
    - Մենք երրորդ եռամսյակում վատ արդյունքներ չենք արձանագրել, երկրորդ եռամսյակի համեմատ եկամուտները տեղական արժույթով աճել են 5%-ով: Իմ կարծիքով, այս տարվա երրորդ եռամսյակը հաջողված էր, այդ ժամանակահատվածում շեշտը դրվել է հիմնականում վաճառքի գրասենյակների զարգացման վրա: “ԱրմենՏել”-ի մենեջմենթին հաջողվել է բավական արագ զարգացնել իր գրասենյակային ցանցը, ընդ որում, մենք ոչ միայն գրասենյակներ ենք բացել, այլեւ կազմակերպել դրանց աշխատանքը բարձր մակարդակի վրա:
    Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը, եւ դա արդեն տալիս է զգալի արդյունք: “ԱրմենՏելը” Հայաստանի միակ ինտեգրված օպերատորն է, որը կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է բջջային եւ ֆիքսված ծառայություններ: Բավականին արագ է զարգանում լայնաշերտ հասանելիությունը HiLine ինտերնետին:
    - Որքա՞ն է փոխվել ընկերության աշխատանքի որակը նոր մենեջմենթի հայտնվելուց հետո:
    - Բանն այն է, որ նախկին մենեջմենթին առաջադրված էին մի փոքր այլ խնդիրներ: Երբ Beeline-ը նոր եկավ Հայաստան, անհրաժեշտ էր շատ բան վերակառուցել, բիզնես-գործընթացները համապատասխանեցնել “ՎիմպելԿոմ”-ի չափանիշներին, ստեղծել շուկայում աշխատելու նոր մոտեցումներ:
    Նոր մենեջմենթի առջեւ կանգնած է լուրջ աճ ապահովելու խնդիրը, եւ այդ պատճառով “ԱրմենՏել”-ի թիմը այժմ մեծ ուշադրություն է դարձնում մարքեթինգային բաղադրիչին, Հայաստանում Beeline-ի իմիջի ամրապնդմանը եւ գործառնությունների արդյունավետության ապահովմանը:
    - Դմիտրի Պլեսկոնոսը` այս պաշտոնում Ձեր նախորդը, նկատել էր, որ “ԱրմենՏել”-ի հունական ղեկավարությունը ձեզ վատ համբավով ծանր ժառանգություն էր թողել: Ի՞նչ եք կարծում, ընկերության նոր մենեջմենթը կարողացե՞լ է կոտրել այդ իմիջը:
    - Իմ կարծիքով, կարողացել է: Իսկապես, հայաստանյան շուկա մտնելիս մենք բախվեցինք նրան, որ ընկերությունն ուներ ոչ որակյալ սպասարկում ունեցող օպերատորի իմիջ: Միջոցառումների այն համախումբը, որը մենք կատարեցինք այս տարիների ընթացքում, օգնեց ստեղծել նոր բրենդ, որը համապատասխանում է սպասարկման որոշակի չափանիշների: Կարծում եմ, ընկերության իմիջն արդեն թեքվել է դեպի դրական կողմ: Իհարկե, այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել, 1-2 տարվա ընթացքում իմիջն ամբողջությամբ փոխելն անհնար է:
    - Orange-ի մուտքը Հայաստան մրցակցության նոր բուռն ալիք առաջացրեց երկրի հեռահաղորդակցային շուկայում: Որքանո՞վ էր համարժեք “ԱրմենՏել”-ի արձագանքը շուկայի նոր իրողություններին:
    - Orange-ը բավականին ուժեղ դերակատար է` Եվրոպայում եւ այլ երկրներում աշխատանքի մեծ փորձով: Այն շատ լուրջ մրցակից է, որի մուտքին մենք սպասում էինք եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցինք, որպեսզի քաղաքակիրթ ձեւով մրցակցենք նրա հետ: Կարծում եմ` մենք լավ ենք նախապատրաստվել` պատրաստելով մի շարք հետաքրքիր առաջարկներ շուկայի տարբեր հատվածների համար:
    - Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 36%-ով: “ԱրմենՏել”-ի բջջային շուկայի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ցուցանիշները:
    - Պարզ ասած, մենք քանակից անցել ենք որակի: Որպեսզի ճիշտ գնահատենք բաժանորդային բազան, անհրաժեշտ է իմանալ “ակտիվ” բաժանորդների հստակ թիվը, հանել նրանց, ովքեր ընդհանրապես չեն օգտվում իրենց SIM-քարտից, սակայն հաշվարկված են բազայում: Մենք բազան “մաքրել” ենք “լռող” բաժանորդներից եւ այժմ, ունենալով ճիշտ տվյալներ, աճ ապահովելու խնդիր ենք դրել:
    - Գործունեության ուղղություններից ո՞րն է ավելի հեռանկարային “ԱրմենՏելի” համար` բջջային կապը, ֆիքսված կապը, թե ինտերնետի լայնաշերտ հասանելիությունը:
    - Կարծում եմ, պետք է շարժվել բոլոր երեք ուղղություններով: Բնականաբար, ամենաարագ աճող հատվածն ինտերնետի լայնաշերտ հասանելիությունն է, այդ պատճառով մենք հատուկ նշանակություն ենք դարձնելու այդ ուղղությանը: Մենք աշխատելու ենք նաեւ կոնվերգենտ լուծումների ուղղությամբ ինչպես բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:
    - Ի՞նչ հիմնական խնդիրներ եք դրել “ԱրմենՏել”-ի ղեկավարության առջեւ 2010 թվականին:
    - Մնալ կապի խոշորագույն օպերատորը, շարունակել զարգացումը, հատուկ ուշադրություն դարձնել սպասարկման որակին եւ շեշտադրել նոր տեխնոլոգիաները:
    Զարգացումը պետք է տեղի ունենա Հայաստանում մեր գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Բջջային կապը մնում է մեր ուշադրության կենտրոնում, եւ այդ հատվածում աճելու համար մեզ անհրաժեշտ է գտնել նոր հնարավորություններ, ներդնել նոր ծառայություններ, ակտիվորեն առաջարկել ծառայություններ երրորդ սերնդի կապի (3G) հիման վրա: Նաեւ ակտիվորեն վաճառելու ենք USB-մոդեմներ, զարգացնելու ենք շարժական ինտերնետն ու ֆիքսված ցանցը:
    - Մեզ հետ զրույցներում ՀՀ ֆոնդային շուկայի մասնագետները բազմիցս նշել են, որ Beeline-ի ու “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի` արժեթղթերի շուկա մտնելուց հետո նրանց բաժնետերերի թիվը միայն Հայաստանում կգերազանցի 1 մլն-ը: “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ղեկավարությունը “ԱրմենՏել”-ի համար դիտարկու՞մ է արդյոք նման հեռանկար:
    - “ՎիմպելԿոմը”` որպես “ԱրմենՏել”-ի հիմնական բաժնետեր, գնանշվում է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում, եւ մենք չենք դիտարկում դուստր ընկերության առանձին մուտքը բորսա: Բացի այդ, ներկայումս ձեւավորվում է “Վիմպելկոմ-Լիմիթեդ” նոր ընկերությունը, որը գնանշվելու է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում ՙՎիմպելԿոմի՚ փոխարեն: Մենք ողջամիտ ենք համարում, որ բորսայում գնանշվի ողջ հոլդինգը:

  8. #1342
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Mobile-ի խոսքերից Նայել գրառումը
    "Հրեշավոր" բառն էնքան ուժեղ էր, որ չեմ կարող չարձագանքել, նույնիսկ եթե մի քանի էջ հետ եմ ընկել:
    Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք: Ես հիշում եմ, որ երբ Օրանժի բացվելը մոտենում էր, ամբողջ հայ ժողովուրդը պատմում էր, թե Օրանժը 0 դրամով հեռախոսներ ա տալու, եթե 2 տարով պայմանագիր կնքես, ինչպես դա ընդունված է արևմուտքում: Բացվելուց հետո մարդիկ սկսեցին ասել, որ հիասթափված են, որովհետև վստահ էին, որ էդ առաջարկը հաստատ լինելու ա: Հիմա էդ առաջարկը արվել ա մոդեմի համար, ու 35.000 դրամանոց սարքը տալիս են 0 դրամով, ճիշտ ու ճիշտ արևմտյան ընդունված ձևերով: Հիմա էլ պարզվում ա որ դա հրեշավոր ա: Չէ, չեմ հասկանում մեզ:
    համաձայն եմ ,բայց թեմաից դւրս ենք գալիս

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (25.12.2009)

  10. #1343
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    66
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
    “Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը”
    ....................................
    կարծեմ մեկը պատմել էր դու էլ ասա անեկտոդը
    չակերտներն էլ շատ տեղին են

  11. #1344
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Էսօր գնացի սպասարկման կենտրոն, պարզեցի. դիմումներս (ավելի ճիշտ էդ աշխատողի գրած դիմումները) բավարարել են: Վճարեցի միայն այնքան, որքան օգտվել եմ, այսինքն` սեպտեմբերի 1-16-ի վարձը: Մի քանի ժամ անց էլ Բիլայնից զանգեցին, դրա մասին ասեցին, ասեցի, որ արդեն տեղյակ եմ:

    ԱՊՐԻ ԲԻԼԱՅՆԸ:

    Ընկերս էլ համաձայնագիր ստորագրեց, որ մինչեւ հունվարի վերջ լրիվ պարտքը փակի:

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enigmatic (25.12.2009)

  13. #1345
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Ուշադրություն Պատ. Beeline AM

    ԱՐՄԵՆՏԵԼ - BEELINE - ԲՋՋԱՅԻՆ ԿԱՊԻ ՕՊԵՐԱՏՈՐԸ ՆՎԵՐՆԵՐ Է ՀԱՆՁՆՈՒՄ ԱՆՑՅԱԼ ԴԱՐԻՑ ԻՐԵՆՑ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻՆ





    18:20 25/12/09
    «ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը` Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընկերությունը ամանօրյա նվերներ է հանձնում իր առաջին բաժանորդներին: Beeline գլխամասային գրասենյակում նվերներ են ստանում 2010 բաժանորդ, ովքեր դեռ անցած դարում միացել են Հայաստանի առաջին բջջային ցանցին և ում հեռախոսահամարները անցած ժամանակահատվածում չեն անվանափոխվել: Առաջին 7 բաժանորդներին դեկտեմբերի 25-ին անձամբ շնորհավորեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն և հանձնեց նեթբուքներ, ADSL- և USB-մոդեմներ:

    «Մեր առաջին հաճախորդներն անցել են մեզ հետ Հայաստանում բջջային կապի կայացման բոլոր փուլերը. ցանցի ստեղծում, ծածկույթի ընդլայնում, լրացուցիչ ծառայությունների գործարկում, նորարարական տեխնոլոգիաների ներդրում: Մենք հաղթահարել ենք բարդ, բայց հետաքրքիր մի ճանապարհ, որպեսզի այսօր, օգտվելով ամենաժամանակակից ծառայություններից, մեր հաճախորդները հաճույք ստանան շփումից», - նշեց Իգոր Կլիմկոն:

    Դեկտեմբերի 25-ից 31-ը Ընկերության կողմից շնորհավորանքներ և նվերներ կարող են ստանալ ոչ միայն Beeline ցանցի բաժանորդներն այլև բոլոր երևանցիները` այս օրերին քաղաքի փողոցներում հանդիպելով Beeline ապրանքանիշի գույներով զարդարված սահնակներին, ինչպես նաև Ձմեռ Պապիներին, Ձյունանուշիկներին ու հեքիաթային հերոսներին: Ձմեռ Պապիները կնվիրեն երեխաներին տոնածառի խաղալիքներ

    Հիշեցնենք, որ «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:

  14. #1346
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    վերջի հույսնա բիլայնի հաճախորդ պահելու sim քարտեր ունեցող 2150 հոգու բանա տալիս ել փող չունի նվեր առնի
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  15. #1347
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Բիլայնի ձմեռպապերը սպիտակ շորերով են ոնց կլներ կարմիր

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Dead Knight (25.12.2009)

  17. #1348
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում BOBO-ի խոսքերից Նայել գրառումը
    Բիլայնի ձմեռպապերը սպիտակ շորերով են ոնց կլներ կարմիր
    Կարմիր լիներ Վիվասելլի կլիներ

  18. #1349
    Պատվավոր անդամ BOBO-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Տարիք
    34
    Գրառումներ
    3,953
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Ներսես_AM-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարմիր լիներ Վիվասելլի կլիներ
    էտ շարֆերը իրանց գույներով կվերցեին կջոկեինք որ բիլայնա

  19. #1350
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    34
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Ժող էս Ունիվերսալ վճարումը, որ գրած ա, չեմ պատկերացնում

    Օրինակ 2`

    Եթե ստացողը ք. Երևանի «Beeline» ֆիքսված ցանցի բաժանորդ է, ապա հավաքե’ք *145*010xxxxxx*գումարը#

    Ասենք որ մեր տան վրա փոխանցեմ գումար, ինչ ա լինում էտ գումարը?
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

Էջ 90 140-ից ԱռաջինԱռաջին ... 4080868788899091929394100 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •