User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    էն նշանակությունը ունի, որ անող էին ոչ մեկը ձեռքները չէր բրնել թող անեին առանց ORANGE-ն սպասելու
    էն նշանակությունը ունի որ էսքան ժամանակ գերշահույթ էին ստանում մեր հաշվին. դա համարում եմ անբարոյականության նման մի բան ու դեռ հիմա էլ գլուխ են գովում. խղճի խայթ են զգացել՞, չեն ասում կներեք ձեր պարտքն ենք վերադարցնում, իրանց լինի չեմ ուզում դրանից չեմ աղքատանա, բայց էլ իրանց չեմ հարստացնի, գտնում եմ որ բարոյականությունը ավելի թանկ է. Էս կարգի էժանագին հնարքներով պարզապես պատռում են իրեց դիմակը
    որ կլոնա, համաձայն եմ, բայց չեմ կարծում, որ արժի տենց խիստ գնահատականներ տալ... Հատկապես անբարոյականություն բառը վերջերս որոշ մարդիկ օգտագործում են անարդարություն բառի փոխարեն, իսկ դա ես արդարացված չեմ համարում...
    Օռանժին էլ ես չեմ համարում հրեշտակ... էդ իրանց մի տարով մարդկանց կապելու հրեշավոր գաղափարը ոչ մի արդարացում չունի...
    Ինչ վերաբերվումա գներին, մի տարուց կարողա րոպեն մի դրամ դառնա, էդ չի նշանակում, որ էսօր Օռանժը շուկա պետքա մտներ էդ գնով...
    Բիզնեսա, մարդիկ մեծ փողեր են դրել ու պետքա իրանց փողերը արագ հետ ստանան...
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  2. #2
    Պատվավոր անդամ Okamigo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.07.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    1,635
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Ինչ անբարոյականություն,եդ ինչեր եք խոսում,Բիլայնը աղբ է,այ ըսենց ճիշտ կլինի
    Toki wa kane nari.
    Время - деньги

  3. #3
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    68
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Helios-ի խոսքերից Նայել գրառումը
    որ կլոնա, համաձայն եմ, բայց չեմ կարծում, որ արժի տենց խիստ գնահատականներ տալ... Հատկապես անբարոյականություն բառը վերջերս որոշ մարդիկ օգտագործում են անարդարություն բառի փոխարեն, իսկ դա ես արդարացված չեմ համարում...
    Օռանժին էլ ես չեմ համարում հրեշտակ... էդ իրանց մի տարով մարդկանց կապելու հրեշավոր գաղափարը ոչ մի արդարացում չունի...
    Ինչ վերաբերվումա գներին, մի տարուց կարողա րոպեն մի դրամ դառնա, էդ չի նշանակում, որ էսօր Օռանժը շուկա պետքա մտներ էդ գնով...
    Բիզնեսա, մարդիկ մեծ փողեր են դրել ու պետքա իրանց փողերը արագ հետ ստանան...
    չէ, կակ ռազ արդար են,օրենքին դեմ անարդար բան չեն արել,անարդար չեմ կարող կոչել.բայց կան բարոյական օրենքներ ,որնք օրենքի սահմաններում կարող են խախտվել
    ինչ վերաբերվում է մի տարով մարդկանց կապելուն-----լրիվ մորացել եք որ արմենտելին կանխավճար էինք թողնում որ մարվում էր 12 ամիս հետո,տոկոսներն չասեմ ում եր գնում
    ինքս 35,000 գնել եմ մոդեմը որ չկապվեմ
    ինչ վերաբերվում է Բիզնեսա, ........փողերը արագ հետ ստանան...
    սա այսպես ասաց հայկական բիզնեսն է ,մինիմում 40-50 տոկոս ու մաքսիմում 6-12 ամսում.բավականին դժվարությամբ եմ հայերեն տպում թե չէ շատ կշարունակեի
    p.s կսովորեմ այսպես չեմ մնա

  4. #4
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, կակ ռազ արդար են,օրենքին դեմ անարդար բան չեն արել,անարդար չեմ կարող կոչել.բայց կան բարոյական օրենքներ ,որնք օրենքի սահմաններում կարող են խախտվել
    ինչ վերաբերվում է մի տարով մարդկանց կապելուն-----լրիվ մորացել եք որ արմենտելին կանխավճար էինք թողնում որ մարվում էր 12 ամիս հետո,տոկոսներն չասեմ ում եր գնում
    ինքս 35,000 գնել եմ մոդեմը որ չկապվեմ
    ինչ վերաբերվում է Բիզնեսա, ........փողերը արագ հետ ստանան...
    սա այսպես ասաց հայկական բիզնեսն է ,մինիմում 40-50 տոկոս ու մաքսիմում 6-12 ամսում.բավականին դժվարությամբ եմ հայերեն տպում թե չէ շատ կշարունակեի
    p.s կսովորեմ այսպես չեմ մնա
    Գիտե՞ս, որ անցյալը քչփորես, բոլորի մոտ էլ կեղտ կգտնես... Ընդ որում ինչքան հին ընկերությունա, էնքան կեղտը շատա... եթե ես ասում եմ մի տարով կապելու մասին, խոսքս մենակ Օռանժին չի վերաբերվում, այլ բոլորին՝ նաև Բիլայնին իրա Հայլայնով ու ՄՏՍ-ին իրա Կոննեկտով...
    Գերշահույթի հետ կապված ասեմ, որ ցանկացած երկրում ցանկացած բջջային օպերատոր գերշահույթովա աշխատում... էդ 40-50 տոկոսը ես նույնիսկ կասեմ 40-50 անգամ...
    Ֆորումում արդեն գրել եմ վաղուց, բայց կրկնեմ՝ Բջջային տեխնոլոգիաների կյանքը 2-3 տարիա... Դրանից հետո կարիքա լինում զրոյից նոր ցանց կառուցել, իսկ դա 100-ավոր մլն դոլար արժի... Թե՞ կարծում եք, որ 2 տարվա մեջ 100 մլն դոլարի ներդրում են անում մեր սիրուն աչքերի համար
    պարզ չի, որ եկել են ՓՈՂեր աշխատելու՝ մեծ ՓՈՂեր... որ 2 տարվա մեջ ոչ միայն հանեն իրանց 100 միլիոնը (որ հետո նոր ցանց կառուցեն), այլ մի բան էլ իրանց օգուտ մնա։ Էդ պայմաններում գերշահույթով չաշխատել նշանակումա տակ տալ։
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  5. #5
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Hda-ի խոսքերից Նայել գրառումը
    չէ, կակ ռազ արդար են,օրենքին դեմ անարդար բան չեն արել,անարդար չեմ կարող կոչել.բայց կան բարոյական օրենքներ ,որնք օրենքի սահմաններում կարող են խախտվել
    ինչ վերաբերվում է մի տարով մարդկանց կապելուն-----լրիվ մորացել եք որ արմենտելին կանխավճար էինք թողնում որ մարվում էր 12 ամիս հետո,տոկոսներն չասեմ ում եր գնում
    ինքս 35,000 գնել եմ մոդեմը որ չկապվեմ
    ինչ վերաբերվում է Բիզնեսա, ........փողերը արագ հետ ստանան...
    սա այսպես ասաց հայկական բիզնեսն է ,մինիմում 40-50 տոկոս ու մաքսիմում 6-12 ամսում.բավականին դժվարությամբ եմ հայերեն տպում թե չէ շատ կշարունակեի
    p.s կսովորեմ այսպես չեմ մնա
    էդ ո՞ր բարոյական օրենքն են խախտել
    տենց որ լինի ցանկացած մարքեթինգ պետքա անբարոյական անվանենք... Նույն ՄՏՍ-ը, որ մեր հաշվին 1700 դրամանոց ծառեր էին տնկում ու դա անվանում էին բարեգործություն իրանց կողմից...
    Մեկը լիներ հարցներ, թե էդ տնկած ծառերից քանի՞սն են մինչև հիմա սաղլամ մնացել...
    Իմ հաշվին 2 ծառ պետքա տնկած լինեին, էն օրը անցա էդ մասով ոչ մի ծառ էլ չի մնացել
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  6. #6
    Պապա x3 Աթեիստ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2007
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    48
    Գրառումներ
    8,712
    Mentioned
    50 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Ժողովուրդ ջան, մի անգամ գրել եմ, զգացի, որ շատ ա հետ գնացել։
    Ուզում եմ հիշեցնել, որ ոչ Բիլայնը, ոչ էլ մյուս օպերատորները իմ (ինչպես նաև Ձեր) կորած հորոխպերները չեն, եկել են ոչ թե մեզ ծառայելու, այլ մեր հաշվին փող աշխատելու։
    Միամտություն է մտածել, թե բիլայնը, որ կարողանում էր րոպեն 250դրամով կապ ծախել, հանկարծ իրեն դնելու էր Մայր Թերեզայի տեղն ու սկսեր ինքնարժեքով կապ տալ։
    Կարճ ասած, շուկայական գնային քաղաքականությունը ու անբարոյականությունը լրիվ տարբեր օպերաներից են։
    Անբարոյականությունը քննարկվում է այստեղ > http://www.akumb.am/forumdisplay.php?f=37
    Այն անբարոյականությունն էր մեղավոր, որ հույները մոնոպոլիստ էին, ու վայելում էին իրենց դիրքը։

    Մի բան էլ, որ իմացել եմ հենց Բիլայնի աշխատակիցներից։
    Հույների առաջին շեֆը Հայաստանում բավականին նորմալ մարդ է եղել, բայց երբ մեր օլիգարխներից մեկի անօրինական պահանջը մերժել է, կառավարությունը պահանջել է հույներից «նորմալ, ծախվող» աշխատակից։ Այն, որ ՍԻՄ քարտերը ծախում էին 150$-ով, մերոնց շնորքն էր, որովհետև ստիպել էին արդեն նոր շեֆին այնքան ժամանակ սառեցնել քարտերի վաճառքը, մինչև իրենք расход անեին իրենց կուտակած քարտերը։
    artak.am De gustibus et coloribus non est disputandum.

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ahik (25.12.2009), Helios (25.12.2009), Rammstein (25.12.2009)

  8. #7
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    68
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Helios-ի խոսքերից Նայել գրառումը
    էդ ո՞ր բարոյական օրենքն են խախտել
    տենց որ լինի ցանկացած մարքեթինգ պետքա անբարոյական անվանենք... Նույն ՄՏՍ-ը, որ մեր հաշվին 1700 դրամանոց ծառեր էին տնկում ու դա անվանում էին բարեգործություն իրանց կողմից...
    Մեկը լիներ հարցներ, թե էդ տնկած ծառերից քանի՞սն են մինչև հիմա սաղլամ մնացել...
    Իմ հաշվին 2 ծառ պետքա տնկած լինեին, էն օրը անցա էդ մասով ոչ մի ծառ էլ չի մնացել
    Լրիվ համաձայն եմ, նամանավանդ որ համ էլ հարցիտ պատասխանեցիր

  9. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (25.12.2009)

  10. #8
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    1,284
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Helios-ի խոսքերից Նայել գրառումը
    Օռանժին էլ ես չեմ համարում հրեշտակ... էդ իրանց մի տարով մարդկանց կապելու հրեշավոր գաղափարը ոչ մի արդարացում չունի...
    Helios ջան ետ ումա ստիպել 1 տարով պայմանագիր կապի:
    Համ 1 դրամով մոդեմ ես ուզում, համ ել ուզում ես մի ամսից հրաժարվես՞: 35000-ոց մոդեմը 9000-ով լավա:
    Այ եթե ասեիր կոդավորածա մոդեմը տալիս, ձեն չեի հանի:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hda (24.12.2009)

  12. #9
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում terev-ի խոսքերից Նայել գրառումը
    Helios ջան ետ ումա ստիպել 1 տարով պայմանագիր կապի:
    Համ 1 դրամով մոդեմ ես ուզում, համ ել ուզում ես մի ամսից հրաժարվես՞: 35000-ոց մոդեմը 9000-ով լավա:
    Այ եթե ասեիր կոդավորածա մոդեմը տալիս, ձեն չեի հանի:
    Տերև ջան, ոչ ոքի էլ չեն ստիպել, ես ստիպել բառը չէի օգտագործել... Բայց 9000-ով մարդկանց մի տարով կապելը շատ հրեշավոր գաղափարա՝ նույնիսկ եթե 35000 դրամանոց մոդեմ են տալիս (որի ինքնարժեքը իրականում շատ ավելի էժանա)...
    Իմ ասածը էնա, որ մի քանի ամսից ինտերնետի գինը իջնելույա... բա հետո ի՞նչա լինելու էդ բաժանորդների հետ
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  13. #10
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    09.11.2009
    Գրառումներ
    21
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Helios-ի խոսքերից Նայել գրառումը
    Տերև ջան, ոչ ոքի էլ չեն ստիպել, ես ստիպել բառը չէի օգտագործել... Բայց 9000-ով մարդկանց մի տարով կապելը շատ հրեշավոր գաղափարա՝ նույնիսկ եթե 35000 դրամանոց մոդեմ են տալիս (որի ինքնարժեքը իրականում շատ ավելի էժանա)...
    Իմ ասածը էնա, որ մի քանի ամսից ինտերնետի գինը իջնելույա... բա հետո ի՞նչա լինելու էդ բաժանորդների հետ
    "Հրեշավոր" բառն էնքան ուժեղ էր, որ չեմ կարող չարձագանքել, նույնիսկ եթե մի քանի էջ հետ եմ ընկել:
    Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք: Ես հիշում եմ, որ երբ Օրանժի բացվելը մոտենում էր, ամբողջ հայ ժողովուրդը պատմում էր, թե Օրանժը 0 դրամով հեռախոսներ ա տալու, եթե 2 տարով պայմանագիր կնքես, ինչպես դա ընդունված է արևմուտքում: Բացվելուց հետո մարդիկ սկսեցին ասել, որ հիասթափված են, որովհետև վստահ էին, որ էդ առաջարկը հաստատ լինելու ա: Հիմա էդ առաջարկը արվել ա մոդեմի համար, ու 35.000 դրամանոց սարքը տալիս են 0 դրամով, ճիշտ ու ճիշտ արևմտյան ընդունված ձևերով: Հիմա էլ պարզվում ա որ դա հրեշավոր ա: Չէ, չեմ հասկանում մեզ:

  14. #11
    Պատվավոր անդամ Sunun-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.08.2006
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    820
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    “Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը”

    //25.12.2009
    "ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահ Դմիտրի Կրոմսկոյի բացառիկ հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am պորտալին

    Դեկտեմբերի 13-ին “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ԱՊՀ երկրներում բիզնեսի զարգացման գծով փոխնախագահի պաշտոնում նշանակվեց Դմիտրի Կրոմսկոյը, ով նախկինում ղեկավարում էր Ղազախստանում Beeline-ի գործառնությունները “Կար-Տել” ՍՊԸ (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրենի պաշտոնում: Նոր պաշտոնում առաջին հարցազրույցը նա տվել է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանը: - Առհասարակ ինչպե՞ս եք գնահատում “ՎիմպելԿոմ” ԲԲԸ աշխատանքը ԱՊՀ շուկաներում, եւ ի՞նչ եք կարծում, ԱՊՀ շուկաներից որու՞մ է Beeline-ը ամենամեծ հաջողությանը հասել:
    - Եթե խոսենք ընկերությունների խմբի մասին առհասարակ, ապա 2009թ. երեք եռամսյակների արդյունքում զարգացումը դինամիկ էր: 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ հասույթը ռուսական ռուբլիով աճել է 4%-ով, իսկ տեղական արժույթներով, հաշվի առնելով փոխարժեքների տարբերությունը` 5-13%-ով:
    Եթե խոսենք կոնկրետ շուկաների մասին, ապա դժվար է որեւէ մեկն առանձնացնել, քանի որ մեր բոլոր ընկերությունները բավականին հաջողակ էին: Օրինակ, Ղազախստանում մենք սկսել ենք բջջային եւ ֆիքսված բիզնեսի ինտեգրումը, հոկտեմբերին սկսել ենք FTTB-ի (Fiber to the Building` օպտիկամալուխ մինչեւ շինություն) վաճառքը, կառուցել ենք Ալմաթայի առաջին սեգմենտը, որտեղ ծառայությունը մեծ պահանջարկ է վայելում, եւ մենք շատ գոհ ենք այդպիսի մեկնարկից:
    Ուկրաինայում FTTB հատվածը եւս հաջողությամբ զարգանում է. երրորդ եռամսյակի վերջում մենք այդ ոլորտում ունեինք ավելի քան 70 հազար բաժանորդ, եւ մեր ուկրաինական օպերատորը համարվում է երկրում ինտերնետային ծառայությունների մատուցման առաջատարներից մեկը:
    - Ինչպե՞ս եք գնահատում ՙԱրմենՏելի՚ աշխատանքը: Որո՞նք են ընկերության ուժեղ կողմերը:
    - Մենք երրորդ եռամսյակում վատ արդյունքներ չենք արձանագրել, երկրորդ եռամսյակի համեմատ եկամուտները տեղական արժույթով աճել են 5%-ով: Իմ կարծիքով, այս տարվա երրորդ եռամսյակը հաջողված էր, այդ ժամանակահատվածում շեշտը դրվել է հիմնականում վաճառքի գրասենյակների զարգացման վրա: “ԱրմենՏել”-ի մենեջմենթին հաջողվել է բավական արագ զարգացնել իր գրասենյակային ցանցը, ընդ որում, մենք ոչ միայն գրասենյակներ ենք բացել, այլեւ կազմակերպել դրանց աշխատանքը բարձր մակարդակի վրա:
    Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը, եւ դա արդեն տալիս է զգալի արդյունք: “ԱրմենՏելը” Հայաստանի միակ ինտեգրված օպերատորն է, որը կորպորատիվ հաճախորդներին տրամադրում է բջջային եւ ֆիքսված ծառայություններ: Բավականին արագ է զարգանում լայնաշերտ հասանելիությունը HiLine ինտերնետին:
    - Որքա՞ն է փոխվել ընկերության աշխատանքի որակը նոր մենեջմենթի հայտնվելուց հետո:
    - Բանն այն է, որ նախկին մենեջմենթին առաջադրված էին մի փոքր այլ խնդիրներ: Երբ Beeline-ը նոր եկավ Հայաստան, անհրաժեշտ էր շատ բան վերակառուցել, բիզնես-գործընթացները համապատասխանեցնել “ՎիմպելԿոմ”-ի չափանիշներին, ստեղծել շուկայում աշխատելու նոր մոտեցումներ:
    Նոր մենեջմենթի առջեւ կանգնած է լուրջ աճ ապահովելու խնդիրը, եւ այդ պատճառով “ԱրմենՏել”-ի թիմը այժմ մեծ ուշադրություն է դարձնում մարքեթինգային բաղադրիչին, Հայաստանում Beeline-ի իմիջի ամրապնդմանը եւ գործառնությունների արդյունավետության ապահովմանը:
    - Դմիտրի Պլեսկոնոսը` այս պաշտոնում Ձեր նախորդը, նկատել էր, որ “ԱրմենՏել”-ի հունական ղեկավարությունը ձեզ վատ համբավով ծանր ժառանգություն էր թողել: Ի՞նչ եք կարծում, ընկերության նոր մենեջմենթը կարողացե՞լ է կոտրել այդ իմիջը:
    - Իմ կարծիքով, կարողացել է: Իսկապես, հայաստանյան շուկա մտնելիս մենք բախվեցինք նրան, որ ընկերությունն ուներ ոչ որակյալ սպասարկում ունեցող օպերատորի իմիջ: Միջոցառումների այն համախումբը, որը մենք կատարեցինք այս տարիների ընթացքում, օգնեց ստեղծել նոր բրենդ, որը համապատասխանում է սպասարկման որոշակի չափանիշների: Կարծում եմ, ընկերության իմիջն արդեն թեքվել է դեպի դրական կողմ: Իհարկե, այդ ուղղությամբ դեռ պետք է աշխատել, 1-2 տարվա ընթացքում իմիջն ամբողջությամբ փոխելն անհնար է:
    - Orange-ի մուտքը Հայաստան մրցակցության նոր բուռն ալիք առաջացրեց երկրի հեռահաղորդակցային շուկայում: Որքանո՞վ էր համարժեք “ԱրմենՏել”-ի արձագանքը շուկայի նոր իրողություններին:
    - Orange-ը բավականին ուժեղ դերակատար է` Եվրոպայում եւ այլ երկրներում աշխատանքի մեծ փորձով: Այն շատ լուրջ մրցակից է, որի մուտքին մենք սպասում էինք եւ համապատասխան միջոցառումներ ձեռնարկեցինք, որպեսզի քաղաքակիրթ ձեւով մրցակցենք նրա հետ: Կարծում եմ` մենք լավ ենք նախապատրաստվել` պատրաստելով մի շարք հետաքրքիր առաջարկներ շուկայի տարբեր հատվածների համար:
    - Այս տարվա երրորդ եռամսյակում Հայաստանում Beeline-ի բաժանորդային բազան 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 36%-ով: “ԱրմենՏել”-ի բջջային շուկայի մասնաբաժինը կազմում է շուրջ 20%: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ ցուցանիշները:
    - Պարզ ասած, մենք քանակից անցել ենք որակի: Որպեսզի ճիշտ գնահատենք բաժանորդային բազան, անհրաժեշտ է իմանալ “ակտիվ” բաժանորդների հստակ թիվը, հանել նրանց, ովքեր ընդհանրապես չեն օգտվում իրենց SIM-քարտից, սակայն հաշվարկված են բազայում: Մենք բազան “մաքրել” ենք “լռող” բաժանորդներից եւ այժմ, ունենալով ճիշտ տվյալներ, աճ ապահովելու խնդիր ենք դրել:
    - Գործունեության ուղղություններից ո՞րն է ավելի հեռանկարային “ԱրմենՏելի” համար` բջջային կապը, ֆիքսված կապը, թե ինտերնետի լայնաշերտ հասանելիությունը:
    - Կարծում եմ, պետք է շարժվել բոլոր երեք ուղղություններով: Բնականաբար, ամենաարագ աճող հատվածն ինտերնետի լայնաշերտ հասանելիությունն է, այդ պատճառով մենք հատուկ նշանակություն ենք դարձնելու այդ ուղղությանը: Մենք աշխատելու ենք նաեւ կոնվերգենտ լուծումների ուղղությամբ ինչպես բիզնեսի, այնպես էլ ֆիզիկական անձանց համար:
    - Ի՞նչ հիմնական խնդիրներ եք դրել “ԱրմենՏել”-ի ղեկավարության առջեւ 2010 թվականին:
    - Մնալ կապի խոշորագույն օպերատորը, շարունակել զարգացումը, հատուկ ուշադրություն դարձնել սպասարկման որակին եւ շեշտադրել նոր տեխնոլոգիաները:
    Զարգացումը պետք է տեղի ունենա Հայաստանում մեր գործունեության բոլոր հիմնական ուղղություններով: Բջջային կապը մնում է մեր ուշադրության կենտրոնում, եւ այդ հատվածում աճելու համար մեզ անհրաժեշտ է գտնել նոր հնարավորություններ, ներդնել նոր ծառայություններ, ակտիվորեն առաջարկել ծառայություններ երրորդ սերնդի կապի (3G) հիման վրա: Նաեւ ակտիվորեն վաճառելու ենք USB-մոդեմներ, զարգացնելու ենք շարժական ինտերնետն ու ֆիքսված ցանցը:
    - Մեզ հետ զրույցներում ՀՀ ֆոնդային շուկայի մասնագետները բազմիցս նշել են, որ Beeline-ի ու “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի` արժեթղթերի շուկա մտնելուց հետո նրանց բաժնետերերի թիվը միայն Հայաստանում կգերազանցի 1 մլն-ը: “ՎիմպելԿոմ” ԲԲԸ ղեկավարությունը “ԱրմենՏել”-ի համար դիտարկու՞մ է արդյոք նման հեռանկար:
    - “ՎիմպելԿոմը”` որպես “ԱրմենՏել”-ի հիմնական բաժնետեր, գնանշվում է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում, եւ մենք չենք դիտարկում դուստր ընկերության առանձին մուտքը բորսա: Բացի այդ, ներկայումս ձեւավորվում է “Վիմպելկոմ-Լիմիթեդ” նոր ընկերությունը, որը գնանշվելու է Նյու-Յորքի ֆոնդային բորսայում ՙՎիմպելԿոմի՚ փոխարեն: Մենք ողջամիտ ենք համարում, որ բորսայում գնանշվի ողջ հոլդինգը:

  15. #12
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    68
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Sunun-ի խոսքերից Նայել գրառումը
    “Մենք զգալիորեն բարելավել ենք սպասարկման որակը”
    ....................................
    կարծեմ մեկը պատմել էր դու էլ ասա անեկտոդը
    չակերտներն էլ շատ տեղին են

  16. #13
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Էսօր գնացի սպասարկման կենտրոն, պարզեցի. դիմումներս (ավելի ճիշտ էդ աշխատողի գրած դիմումները) բավարարել են: Վճարեցի միայն այնքան, որքան օգտվել եմ, այսինքն` սեպտեմբերի 1-16-ի վարձը: Մի քանի ժամ անց էլ Բիլայնից զանգեցին, դրա մասին ասեցին, ասեցի, որ արդեն տեղյակ եմ:

    ԱՊՐԻ ԲԻԼԱՅՆԸ:

    Ընկերս էլ համաձայնագիր ստորագրեց, որ մինչեւ հունվարի վերջ լրիվ պարտքը փակի:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Enigmatic (25.12.2009)

  18. #14
    Պատվավոր անդամ Hda-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2009
    Հասցե
    40°11′N 44°31′E
    Տարիք
    68
    Գրառումներ
    2,333
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Mobile-ի խոսքերից Նայել գրառումը
    "Հրեշավոր" բառն էնքան ուժեղ էր, որ չեմ կարող չարձագանքել, նույնիսկ եթե մի քանի էջ հետ եմ ընկել:
    Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք: Ես հիշում եմ, որ երբ Օրանժի բացվելը մոտենում էր, ամբողջ հայ ժողովուրդը պատմում էր, թե Օրանժը 0 դրամով հեռախոսներ ա տալու, եթե 2 տարով պայմանագիր կնքես, ինչպես դա ընդունված է արևմուտքում: Բացվելուց հետո մարդիկ սկսեցին ասել, որ հիասթափված են, որովհետև վստահ էին, որ էդ առաջարկը հաստատ լինելու ա: Հիմա էդ առաջարկը արվել ա մոդեմի համար, ու 35.000 դրամանոց սարքը տալիս են 0 դրամով, ճիշտ ու ճիշտ արևմտյան ընդունված ձևերով: Հիմա էլ պարզվում ա որ դա հրեշավոր ա: Չէ, չեմ հասկանում մեզ:
    համաձայն եմ ,բայց թեմաից դւրս ենք գալիս

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (25.12.2009)

  20. #15
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Mobile-ի խոսքերից Նայել գրառումը
    "Հրեշավոր" բառն էնքան ուժեղ էր, որ չեմ կարող չարձագանքել, նույնիսկ եթե մի քանի էջ հետ եմ ընկել:
    Մենք հետաքրքիր ժողովուրդ ենք: Ես հիշում եմ, որ երբ Օրանժի բացվելը մոտենում էր, ամբողջ հայ ժողովուրդը պատմում էր, թե Օրանժը 0 դրամով հեռախոսներ ա տալու, եթե 2 տարով պայմանագիր կնքես, ինչպես դա ընդունված է արևմուտքում: Բացվելուց հետո մարդիկ սկսեցին ասել, որ հիասթափված են, որովհետև վստահ էին, որ էդ առաջարկը հաստատ լինելու ա: Հիմա էդ առաջարկը արվել ա մոդեմի համար, ու 35.000 դրամանոց սարքը տալիս են 0 դրամով, ճիշտ ու ճիշտ արևմտյան ընդունված ձևերով: Հիմա էլ պարզվում ա որ դա հրեշավոր ա: Չէ, չեմ հասկանում մեզ:
    Հեսա որ մի 2 ամսից 3Ջ-ի գինը 2-3 անգամ իջնի, իսկ մի տարով կնքածները շարունակեն թանկով մի տարի օգտվել, նոր էդ ժամանակ կհասկանաս մեզ...
    Լավ առաջարկում եմ թարգել էս թեման, որտև իրոք օֆֆթոփա
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 4 հոգի. (0 անդամ և 4 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •