_DEATH_ (18.12.2009)
_DEATH_ (18.12.2009)
Ժողովուրդ ջան կարևոր չէ, ինչքան ես լիցքավորել համարդ, կարևորը թե անցած ամսվա ընթացքում քեզ փոխանցած կամ քո լիցքավորած գումարից ինչքանն ես ծախսել զանգերի ու SMS-ների վրա: Հաշվի առ նաև, թե որքան ժամանակ ես հանդիսանում Բիլայնի գրանցված բաժանորդ: Հիմա էլ նայիր այս աղյուսակը: Եթե հիմա էլ համաձայն չեք Ձեզ հասանելիք/չհասանելիք բոնուսի հետ, կարող եք 0611 զանգել - պարզել կամ վերականգնել Ձեզ հասանելիք բոնուսը:
Հայաստանում կվաճառվի Blackberry
11:12 • 18.12.09
«ԱրմենՏելի» միակ բաժնետեր «ՎիմպելԿոմ» ընկերությունը դիտարկում է Հայաստանում բջջային հեռախոսներ վաճառելու հնարավորությունը, այդ թվում՝ Blackberry:
Ինչպես հաղորդում է Թերթ.am-ի սեփական թղթակիցը Մոսկվայից, այս մասին հայտարարել է «ՎիմպելԿոմի» գլխավոր գործադիր տնօրեն Բորիս Նեմչինը։ Վերջինս չի բացառել նման հնարավորությունը բոլոր այն շուկաներում, որտեղ ներկայացված է ընկերությունը։
Միևնույն ժամանակ Բ.Նեմչինը դժվարացել է նշել, թե հայկական շուկայում երբ կհայտնվեն հայտնի ապրանքանիշների բջջային հեռախոսները, քանի որ դա կախված է արտադրող ընկերությունների հետ բանակցությունների արդյունքներից:
«ՎիմպելԿոմի» փոխնախագահ Դմիտրի Պլեսկոնոսը նույնպես նշել է, որ Blackberry հեռախոսների վաճառքը ԱՊՀ շուկաներում «ՎիմպելԿոմի» ուշադրության կենտրոնում է։ Դրանք ընկերությունն առաջարկելու է նույն պայմաններով, ինչ Ռուսաստանում:
Նշենք, որ «Օրանժ Արմենիան» նախատեսում է Հայաստանում պաշտոնապես iPhone հեռախոսներ առաջարկել։
Tert.am
Կոնկրետ ես մինչեւ 2013 թիվը ժամկետ ունեմ, ու եթե հենց էսօրվանից սկսեմ չլիցքավորել, ու ոչ մի ծառայությունից չօգտվել, այլ միայն զանգեր ընդունեմ, ապա հաստատ ոչ մեկ իրավունք չի ունենա քարտս արգելափակելու, որտեւ հաշիվը ստուգելուց սեւով սպիտակի վրա գրում ա «…սպառվում է: 2013-01-19 23:59:59.»:
Sunun ջան, մի հատ դու էլ ասա, ճիշտ ե՞մ:![]()
_DEATH_ (18.12.2009)
_DEATH_ (18.12.2009)
Ափսոս,ես մեծ հույսեր ունեի,որ Բիլայնը ամենառաջինը ԱյՖոն կբերի ու ամենաէժան գներով,բայց ոնց տեսնում եմ, Օրանժը իրա ասածին հասնելու ա ու կարճ ժամանակում դառնա Հայաստանի 2-րդ բջջային օպերատորը ըստ բաժանորդների թվի:Ու՞մ ա պետք եդ ԲլեքԲերին,ինչի՞ հետևից ա ընկել Բիլայնը:Հա,ու մի հարց ևս,Բիլայնը չի՞ պատրաստվում բջջային ինտերնետի գները իջեցնել ու ամանորյա ակցիաներ անցկացնել:
Слова, которые рождаются в сердце, доходят до сердца, а те, что рождаются на языке, не идут дальше ушей.
Կարծիքները տարբեր ստացվեցին: Ինձանից քեզ խորհուրդ` մի հատ կարդա այ այս հոդվածում, հետո մի երկու անգամ զանգիր 0611 ու հարցրու, տես եթե 90 օր չլիցքավորես, անկախ քո 2013 թվից (որն իրականում ոչ թե քարտիդ ակտիվության, այ պասիվ - ակտիվ ժամկետն է (P.S. այդպիսի հասկացություն էլ կա)) ինչ կլինի քո համարի հետ: Հետո տեսնենք ում գրածը ճիշտ ստացվեց:![]()
Նոր Ամանորյա Նվերներ Beeline–ից ՇՈՒՏՈՎ!
Helios (21.12.2009)
Կփորձեմ հնարավորինս հակիրճ շարադրել իմ երկար ասելիքը, բայց չնայած դրան, մտավախություն ունեմ, որ սա լինելու է ակումբում իմ կատարած ամենաերկար գրառումը:
Ուրեմն գամ մի քիչ հեռվից. երբ որ նոր էին վաճառքի հանվել Բիլայնի 3G մոդեմները, ես ու ընկերս գնեցինք մեկական ZTE MF622 մոդեմ, եւ հետն էլ վերցրեցինք մեկական գիշերային հետվճարային փաթեթ, ավելի կոնկրետ, դա ս.թ. օգոստոսի 31-ն էր: Նախ խոսեմ ընկերոջս մասին: Ով որ չգիտի ասեմ, գիշերային փաթեթի ամսավարձն է 2500 դրամ: Ընկերս ինտերնետ մտնում էր հիմնականում գիշերը, իսկ ցերեկները համարյա չէր մտնում: Առաջին վճարումը ընկերս կատարեց հոկտեմբերի կեսերին, ու մի անգամից վճարեց նաեւ հոկտեմբերի 2500-ը: Դեկտեմբերի չեմ հիշում քանիսն էր, ընկերոջս ինտերնետը անջատեցին, չվճարելու պատճառով: Հիմա երեկ ընկերս որոշում է վճարել (ունիվերսալ վճարման միջոցով), ու համենայն դեպս զանգում է Բիլայն, պարտքի չափը ճշտելու համար: Եւ…ինչ թիվ են ասո՞ւմ… մոտ 41,000 դրամ:
Էդ պահին հիշեցի, որ մի անգան նոյեմբերին, էն Tellcell ապարատներով ընկերոջս պարտքը ստուգել էի, ու գրել էր 37,000 դրամ, բայց դե բանի տեղ չէի դրել, ու իրեն չէի զուշացրել, որովհետեւ էդ տերմինալները հայտնի են իրենց ոչ ճշգրտւթյամբ, նոյնիսկ Բիլայնի աշխատողներն էն դա հաստատում: Ինչեւէ, էսօր միասին գնացինք Բիլայնի սպասարկման կենտրոն, ու պահանջեցինք վերծանումը: Ասեց, որ երկու օրվա ընթացքում կուղարկվի նշված մեյլի հասցեին:
Հետ էլ էդ վերծանման համար էդ 300 դրամը էդ ի՞նչ խուժանություն ա, մարդ պիտի Բիլայնին փող տա, որ իրանց ստերը բռնի՞:
Բայց սպասե՛ք, սա դեռ ամենը չէ…
Շարունակեմ պատմությունս: Հետ գանք սեպտեմբեր: Քարտերը գնելուց ուղիղ կես ամիս անց ես որոշեցի հրաժարվել հետվճարային համակարգի էդ քարտից, քանի որ կապի բացակայությունը ուղղակի զզվացնում էր:
Գնացի այն նույն սպասարկման կենտրոն, որտեղից ես ու ընկերս վերցրել էինք քարտերը եւ ասեցի մոտավորապես հետեւյալ բառերով:
–Բարեւ Ձեզ, ես ուզում եմ իմ պայմանագիրը խզել, որովհետեւ կապը ուղղակի զրո է:
էդ աղջիկն էլ, մինչեւ գնելը, ինձ առաջարկել էր կանխավճարայինը վերցնել, բայց ես հրաժարվել էի: Ինքը ինձ հիշեց, ու հիշեցրեց նաեւ իր այդ խորհրդի մասին… Մի խոսքով շատ նորմալ, բարեհամբույր ձեւով ինձ տվեց բլանկը, որի վրա ես ազատ ոճով պիտի շարադրեի իմ դիմումը: Նաեւ ասեց թե որոշ մասեր ինչպես պիտի գրել, մասնավորապես ասեց, որ գրեմ այսպես. «Ես այսինչ այսինչյանս, հանդիսանալով 099xxxxxx GPRS գիշերային փաթեթի հետվճարային բաժանորդ, խնդրում եմ արգելափակել, իմ այդ հեռախոսահամարը…» եւ այլն: Մի պահ մտքովս անցավ, «բայց ինչի՞ արգելափակել, չէ՞ որ դա այլ բան է», բայց չհարցրեցի` մտածելով, որ կարգն այդպես է: Դիմումը գրեցի, վերջում էլ եւս մեկ անգամ հարցրեցի.
–Վե՞րջ, էլ ես ոչ մի պարտք չունե՞մ:
Ասաց, որ ոչ:
Անցավ որոշ ժամանակ: Մի անգամ թափառում էի Edram-ի կայքում, ու մտքովս անցավ ստուգել նաեւ այդ նախկին համարիս պարտքը: Տեսա, որ ինչ-որ գումար ավելացել է: Բանի տեղ չդրեցի: Վերջապես եկանք հասանք այսօրվան: Էսօր, երբ ընկերոջս հետ իր վերծանման համար գնացել էինք սպասարկման կենտրոն, մտքովս անցավ եւս մեկ անգամ ստուգել այդ նախկին համարիս հաշիվը: Նույնիսկ համարը դժվարությամբ հիշեցի, բայց հիշեցի ու ստուգեցի… ի՞նչ տեսնեմ` մոտ 11,000 դրամ: Մոտեցա սպասարկող աղջկան, հարցնում եմ.
–Գիտե՞ք, ես ահագին ժամանակ առաջ իմ էս ինտերնետի համարից հրաժարվել եմ ու արգելափակման դիմում եմ գրել, բայց հիմա ստուգում եմ, վրայի պարտքը գնալով ավելանում ա: Նայեց, քչփորեց համակարգիչը, հետո մյուս սենյակից կանչեց մի ուրիշ աղջկա, միասին նայեցին… ու ի՞նչ ասեն, որ լավ լինի.
–Ձեր համարը արգելափակված է, բայց պայմանագիրը խզված չէ, ու պարտքը կուտակվում է, ու էդ պարտքը պիտի վճարեք:
–Բայց ես դիմում եմ գրել, ու ասել եմ, որ էլ չեմ ուզում էդ համարից օգտվեմ:
Մի խոսքով խոսքցինք ու հավանաբար հասկացավ, որ իրոք սխալ բան է ինջ թելադրել ԲԻլայնի աշխատողը: Բայց հավանաբար ընկերության պահանջներն այնպիսին են, որ պիտի սեձական սխալը չընդունել, ու էս աղջիկը սկսեց դեմագոգիայով զբաղվել, սկսեց կպնել բառերիցս. «Բա Դուք հենց նոր ասեցիք «արգելափակել» այլ ոչ թե «խզել»» եւ այլն:
Հարցրեց, թե որ սպասարկման կենտրոնում եմ գրել դիմումս, ու զանգեց էդ սպասարկման կենտրոն: Մի քիչ խոսեց, հետո ինձնից կոնտակայն համար ուզեց, ու հետո ասեց նույն բանը` որ ես ոչ թե խզել եմ, այլ արգելափակել եմ, որպեսզի օգտվել չլինի: Խորհուրդ տվեց նաեւ, որ գնամ այն սպասարկման կենտրոն, որտեղ դիմումս գրել եմ:
Տարբերակ 1. Էդ ինձ դիմում թելադրող աչոնը էդ մի դասը լավ սովորած չի եղել, ու չի իմացել, որ խզելն ու արգելափակելը տարբեր բաներ են:
Տարբերակ 2. Մի քիչ բութ է եղել, ու որ ես ասել եմ, որ էլ չեմ ուզում օգտվեմ, իրան թվացել է, որ չեմ ուզում օգտվեմ, բայց ուզում եմ փողերս նվիրաբերեմ Բիլայնին:
Տարբերակ 3. Սա ծանրագույն տարբերակն է. Այն է, որ էն աչոնին վերեւից է հրահանգված եղել, որ իրեն շլանգի տեղ դնի, ու տենց ապուշ դիմում թելադրի:
Չգիտեմ, որ տարբերակն է ճիշտ, որը` սուտ, բայց…… չեմ շարունակում, կարդացեք հետգրությունը…
Հ.Գ. Հենց նոր Բիլայնից մի տղա զանգեց, ու ասեց, որ կա երկու տարբերակ` կա՛մ պիտի մուծեմ էդ գումարը, կա՛մ պիտի մոտենամ սպ. կենտրոն, դիմում գրեմ, որ վերջնահաշվարկ կատարեն ու հաշվի առնեն, որ ես ու օպերատորը իրար չենք հասկացել: Ես էլ ասեցի, որ սկզբունքայնորեն մեկ դրամ էլ չեմ վճարի: Հիմա գնամ մեր մոտի սպասարկման կենտրոն, տեսնեմ` ինչ եմ անում: Հետո ակումբում էլ կգրեմ, թե ինչ եղավ: Ամեն դեպքում հիմա չեմ ուզում հոռետես լինել: Ամեն դեպքում եթե հետաքրքրվում ու մի քանի ժամվա մեջ զանգում են, նշանակում է հետաքրքրված են ոչ միայն իրենց գրպանի պարունակությամբ, այլեւ ընկերության վարկանիշով:![]()
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ