ԱՐՄԵՆՏԵԼ - BEELINE - ԷՐԵԲՈՒՆԻՈՒՄ ԲԱՑՎԵՑ ՎԱՃԱՌՔԻ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 81-ՐԴ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ
![]()
17:53 10/12/09
«ԱրմենՏել» ՓԲԸ-ից (ապրանքանիշը Beeline) «Բիզնես 24»-ին տեղեկացնում են Beeline վաճառքի և սպասարկման նոր գրասենյակի բացման մասին: Այն գտնվում է Երևանում ` Էրեբունի 18/5 հասցեում:
«Նոր գրասենյակների բացումը հաճախորդների սպասարկման որակի բարելավման հետևողական քաղականության մի մասն է կազմում: Վերջին ամիսների ընթացքում մենք բացել ենք մի քանի տասնյակ վաճառքի և սպասարկման նոր գրասենյակներ: Այսօր թե ֆիքսված, թե բջջային կապի Beeline բաժանորդները կարող են ամենաբազմազան հարցերով դիմել մեր գրասենյակներ, որտեղ նրանք կստանան որակյալ սպասարկում և օգնություն,- նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Այսօր Հայաստանում գործում է վաճառքի և սպասարկման 81 գրասենյակ, որոնցից 25-ը` Երևան քաղաքում:
Հիշեցնենք, որ ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է: «Վիմպելկոմ» ընկերությունների խումբն ընդգրկում է հեռահաղորդակցության օպերատորներ, որոնք մատուցում են ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակի հիման վրա, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: Ծառայությունները մատուցվում են Beeline ապրանքանիշով: «Վիմպելկոմ» ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:
Sunun իսկ չեք՞ նախատեսում ֆիքսված ցանցի հեռախոսահամարների օնլայն վճարում: Arca համակարգում կա, բայց նախ շատ ուշ է գալիս պարտքը համ էլ միայն Երևանի բաժանորդների համար է:
«Ունիվերսալ վճարում» ծառայություն մանրամասն այստեղ http://mobile.beeline.am/services/se...8-b946f9ed4367
Փաստորեն Օնլայն վճարում «Beeline»-ի կայքէջում ունեցել եք, ես խաբար չեմ եղել:
Մալադեց
Բայց, որ անուն ազգանուն չի բերում, ետ լավ չի: Գուցե Վիվայի նման անեիք, որ ծածկագիր հավաքելուց հետո անուն ազգանունը ցույց տար: Թե չե սենց, հանկարծ հեռախոսահամարը սխալ հավաքեմ, ուրիշի հեռախոսահամարի պարտքը կմուծեմ:
Sunun ջան հիմա ոնց կպաշտպանես Բիլայնին եսոր զանգեցի 20 րոպե պահել եմ այո այո 20 րոպե մեկը չվեկալավ գիտեն համարս ու գիտեն որ 3G ի համար եմ զանգում միչտ չեն վեկալում դե հիմա ինչ կասես սենց անպատասխանատու ընկերության մասին իրանց բաժանորդներին սկի չի պատասխանում մնաց մնացածին պատասխանի![]()
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Armen.181 (13.12.2009)
tikopx, առանց Sunun-ը լինելու եւ Բիլայնին պաշտպանելու մի հատ հարց եմ ուզում տալ. դու ո՞րտեղից ես տենց համոզված, որ իրանք քո համարը տեսել են, ու դրա համար չեն վերցրել:
Ասեմ, որ ինձ էլ եղել ա զանգել եմ 100, Հայ-Լայնի համար, ու մի 15 րոպե սպասել եմ, չեն վերցրել: Հիմա ինձ հետաքրքիր ա, իմ համարի մեջ ի՞նչ վատ բան տեսան, որ չեն վերցրել, առավել եւս, որ ես դեռ Հայ-Լայնից չեմ օգտվում:
Դե ասեմ իմացի որ դու զանգում ես իրանց համակարգչի էկրանին տալիսա քո համարի մասին ամբողջ ինֆորմացիան անուն ազգանուն հայրանուն համարը քանի անգմա ես զանգել ........այլն ամեն ինչ իրանք կարան նայեն նաև թե խի ես զանգել ..... այլն
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Եսիմ, դե եթե դու տեսել ես, թե էդ ամեն ինչը ոնց ա կատարվում, ապա խոսք չունեմ: Բայց միեւնույն ա, դա չի նշանակում, որ իրանք հատուկ չեն վերցնում: Շատ հաճախ հենց ծանրաբեռնվածության պատճառով կարող ա ազատ օպերատոր չգտնվի:
Հետո բացի էդ, դու ասում ես` տեսնում են ու չեն վերցնում, բայց ընդեղ լիքը օպերատոր կա, մեկը կտեսնի չի վերցնի, մյուսն էլ կտեսնի, կվերցնի: Թե՞ իրար հետ պայմանավորված են, որ աչ մեկ չվերցնի:![]()
Էսոր ես էլ զանգեցի 0611,խնդիր կա 3G-ի հետ,ասին մի րոպե միացնենք տեխնիկական բաժին,15 րոպե սպասեցի,ոչ մեկ չվեկալեց հեռախոսը,նորից զանգեցի 0611,նորից փորձեցին միացնել տեխ. բաժին,սպասեցի 20 րոպե էլի ոչ մեկ չվեկալեց,դե ինչ ասեմ.........
Toki wa kane nari.
Время - деньги
Աթեիստ (13.12.2009)
"Tikopx" ջան կես ժամ ա ուզում եմ հասկանամ, բայց չեմ հասկանում տրամաբանությունդ...
Ասում ես տեսնում են համարդ ումն ա, դրա համար էլ չեն պատասխանում, բայց համարդ տեսնելու համար գոնե պետք ա զանգիդ պատասխանեն չէ, որ տեսնեն, թե ով ես... իսկ դու ասում ես, չեն պատասխանում` իմանալով` ով ես... լրիվ անտրամաբանական է...
tikopx (13.12.2009)
զանգը գանլու ժամանակ են տեսնում,դրա համար բոլորովին պետք չի զանգիտ պատասխանեն,հիմա որ բջջայինիտ զանգում են պատասխանում ես նոր ես իմանում թե ով ա զանգում,ես չգիտեմ իրոք տեսնում են չեն պատասխանում բայց այդպիսի տպավորություն ունեցել եմ,հայ լայնի համար որ զանգում էի չէին կարողանում օգնեին ասում էին անջատեք 10 րոպեյից միացրեք մենք կարգաորենք, միացնելուց հետ զանգում էի ասեմ որ չօգնեց չեին պատասխանում անմիջապես մեկ ուրիշ համարից զանգեցի պատասխանեցին հետո փորձի համար ասեցի նորից հին համարով զանգեմ բայց ելի չէին պատասխանում ,բայց դե ինչն ա շատ բիլայնի համարներմեկին չպատասխանեն մյուսվ կզանգեմ
Glory GloryMan United
tikopx (13.12.2009)
Ինչ վերաբերվում է հեռախոսահամարիս, ասեմ, այո, ճիշտ ես, կոնկրետ ինչ-որ մեկի զանգի ժամանակ իմանում եմ իհարկե ով է, և կարծում եմ յուրաքանչյուր ոք նույնպես.... Սա անհատների մոտ.... Իսկ նմանօրինակ ընկերություններում զանգը լոկալ չէ, գլոբալ է... այսինքն բոլոր զանգող համարները հավասար են, միայն պատասխանող օպերատորը արդեն կարող է տեսնել համարը... Էնպես որ վերը նշված բոլոր կարծիքային վարկածները անտրամաբանական են /մեծամասամբ/...
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ