Առավոտ նկատում եմ, որ հաշվիս 3 դրամ ա մնացել, որոշում եմ լիցքավորել:
arca.am -ով կոդ եմ գնում, ուզում եմ լցնեմ, սխալի մասին հաղորդագրություն ա գալիս: Իբր մի 10 անգամ փորձել եմ կոդ պերեբոր անեմ, հիմա արգելափակվել ա:
Զանգեցի սպասարկման կենտրոն, ասեցին հայտ կգրենք, երկուշաբթի կարգելաբացեն լիցքավորելու հնարավորությունդ: Բայց ես ոչ մի կոդ չեմ փորձել
Համենայն դեպս սպասարկող աղջկան հո չէի նեղելու, թե ես բան չեմ արել: Գիշերը իմ համար քնած եմ եղել, ու պերեբորով չեմ զբաղվել: Լավ ա խնդրեցի հեռակա լիցքավորում կատարեցին ուրիշ համարից:
Էս անգամ տանն էի, բայց որ դրսում հաշիվս վերջանա ու սենց բան լինի, հերթական անգամ Բիլայնի քարտ եմ կոտրելու ու չօգտվեմ:
էսպես չի մնա
Ժողովուրդ օգնեք ընտրել Բիլայնի սակագնային փաթեթ , որով միայն զանգեր եմ ընդունելու: Ես ընդհանրապես չեմ զանգելու: Ինչ՞ սակագնային փաթեթ վերցնեմ, որպեսզի վավերականության ժամկետը երկար լինի կամ վավերականության ժամկետը երկարացնելը ամսվա կտրվածքով ամենաէժանը լինի:
Նախապես շնորհակալ եմ:
Եթե ուզում ես կանխավճարային լինի, ապա կապ չունի` ինչ սակագնային փաթեթ կվերցնես, ժամկետը կախված է նրանից, թե ինչքան կլիցքավորես:
1000 - 20 օր
2500 - 50 օր
5000 - 110 օր
10000 - 260 օր
20000 - 520 օր
Նաեւ ասեմ, որ ժամկետը ավարվելուց հետո համարը 90 օր պահպանվում է, բայց հաշիվը զրոյանում է: Այդ ընթացքում նույնպես կարող ես զանգեր ընդունել: Ստացվում ա` կարաս 3.5 ամիսը մեկ անգամ 1000 դրամ լիցքավորես, ու վերջ: Իհարկե էդ դեպքում էլ ափսոս ա, որ փողերդ կորի, ու չխոսես, միայն ժամկետի համար լիցքավորես:
Կարաս իհարկե նաեւ մտնես ինչ-որ կորպորատիվ փաթեթ, վճարես որոշակի ամսավարձ, ու ոչ մի փող էլ չկորցնես: Կարծեմ ամսական 500 դրամից են սկսում կորպորատիվները:![]()
terev (30.11.2009)
Ի դեպ սպասեք նոր Սպասարկման Գրասենյակների ՇՈՒՏՈՎ!
Armen.181 (30.11.2009)
Helios (01.12.2009)
GPRS-ի օրավարձն ա մենակ որ դուրս չի գալիս, էս վերջերս ամիսը շատ-շատ մեկ-երկու անգամ եմ հեռախոսով ինտերնետից օգտվում, mms էլ հազարից մեկա պետք գալիս, բայց ամիսը 360 տանում ա անտերը:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Armen.181 (30.11.2009)
Այսինքն էդ գողությունը էլի շարունակվումա: Էդ նույն սցենարով տարիներ առաջ կորցրել եմ 30000 դրամ ու ընդ որում ոչ մի sms կամ տեղեկացում չէր եկել, որ լիցքավորման ժամանակը սպառվելու վրայա: Ինչա նշանակում հաշիվը զրոյացնելՉմատուցած ծառայության դիմաց փող թռցնել... սա ինչա եթե ոչ ԳՈՂՈՒԹՅՈՒՆ?
Ելքային զանգերը կարող են սառեցվել, և լիցքավորելուց հետո նորից ակտիվանալ գումարն էլ վերականգնվել, կամ ասենք հաշվին եղած փողից այսպես ասած ինքնալիցքավորվի և խոսելու ժամկետը երկարի.. սա ինչ որ տեղ հասկանալի է: Բայց մարդուն կոնկրետ թալանել նրա համար, որ մուծումը ուշացրել է, ու այն դեպքում, երբ էդ մարդը ձեր զահրումար ընկերությանը վճարել է ավելի շատ գումար, քան թե խոսել է... կներեք բայց սա ուղղակի պոռնկությունա:
Հետո էլ ասում եք Արմենթելը ՕՏԵ-ինն էր իսկ սա Բիլայնա.. է ինչ տարբերություն հույնը գողանա թե ռուսը ?
Վերջին խմբագրող՝ ministr: 30.11.2009, 18:11:
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
Okamigo, մի մոռացիր, որ սա ոչ թե «Բիլայն 3G» թեման է, այլ «Beeline AM», ու այստեղ խոսում ենք բջջային կապի մասին, այլ ոչ թե ինտերնետի: Բիլայնի բջջային կապի որակից բողոքելուց առաջ պիտի հիմնավորես բողոքներդ, բայց դա շատ դժվար կլինի, որովհետեւ բջջային կապի ոլորտում Բիլայնի որակը, կարելի ա ասել լավագույնն ա:
Եթե ինտերնետի որակից ես բողոքում, ապա ուղղակի կարաս չօգտվես, առավել եւս, որ Բիլայնը 1 տարով պայմանագիր չի կնքում, ու երբ ուզես կարաս իրանց ծառայություններից հրաժարվես:
WebLine (01.12.2009)
Մինիստր, կարող ա՞ մյուս օպերատորները ինչ-որ այլ կերպ են վարվում, որ տենց ազդեցիկ բաներ ես գրում Բիլայնի հասցեին: Որ վիվան ժամկետի ավարտից 5 օր հետո ա փողերը զրոյացնում, դա եղանակ ա՞ փոխում:
Որ մարդը չի իմանում, որ իրա ժամկետը վերջանում ա, ըտեղ օպերատորը ոչ մի մեղք չունի: Եթե մարդ ընտրում ա կանխավճարային հաշվարկային համակարգը, ապա պիտի գոնե մեկ-մեկ հաշիվն ու ժամկետը ստուգի:
Ի դեպ եթե համեմատենք Բիլայնի ու Վիվայի 1000 դրամանոց քարտերի ժամկետները ապա սենց բան ա ստացվում.
Վիվա 15 օր եւ 5 օր հավելյալ ժամկետ (միայն զանգերի ընդունում),
Բիլայն 20 օր:
Այսինքն` նույն բանն ա, ուղղակի Բիլայնի դեպքում (ի տարբերություն Վիվայի) վերջին 5 օրում կարելի ա նաեւ զանգ կատարել: Հիմա դա թերություն ա՞, թե՞ առավելություն:
WebLine (01.12.2009)
Չի ուզու՞մ բիլայնը իր ինտերնետի 360 դրամանոց ամսավճարը հանի: Կամ թեկուզ չանջատվի 100դրամ մնալուց:
Այս պահին թեմայում են 2 հոգի. (0 անդամ և 2 հյուր)
Էջանիշներ