Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։
Helios (11.11.2009)
Մոդերատորական: Թեման անձնական վիրավորանքների մի վերածեք:
Ժող էտ էքսլուզիվով երկու անգամ զանգեցի վիվա, ընդհանուր ուղիղ 3 րոպե 126 դրամ տարավ: Ես գիտեի 29.99*3=89.97, փաստորեն իրանք ուրիշ ձև են հաշվում![]()
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Զանգի support վերահաշվարկ անեն, ու տենց ամեն անգամ![]()
Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:
ՀԾԿՀ-ն ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է «ԱՐՄԵՆՏԵԼ» ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆԵԼ
ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չորեքշաբթի նիստի ժամանակ թույլատրել է «ԱրմենՏել» ընկերությանը լրացուցիչ ռադիոհաճախականություններ զբաղեցնել ռադիոռելեյային կապի գիծ կազմակերպելու համար:
Ինչպես նիստի ժամանակ հայտնեց ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության պետ Գևորգ Գևորգյանը, ռադիոհաճախականություններն ընկերությանն անհրաժեշտ են բջջային ռադիոկապի ցանցի ընդլայնման համար:
«Ընկերությունը կզբաղեցնի 14515-14739, 14935-15159, 22015-22281, 23023-23289 ՄՀց ռադիոհաճախականությունները»,- նշեց Գևորգյանը:
Նա ավելացրեց, որ արտոնագիրը տրամադրվում է մինչև 2013 թ.-ը:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն «ՎիմպելԿոմ» (ապրանքանիշը՝ Beeline) ընկերության 100 տոկոսանոց դուստր ձեռնարկությունն է: «ԱրմենՏելը» տրամադրում է ֆիքսված և շարժական կապի ծառայություններ:--0-
Mher1983 (13.11.2009)
Բիլայն»-ը ամեն ամիս շուրջ 500 բողոք է ստանում Հայաստանի բաժանորդներից
18:59 / 12.11.2009Հայաստանում «Բիլայն» ապրանքանիշով գործող «ԱրմենՏել» ընկերությունը ամեն ամիս մոտ 500 բողոք է ստանում ֆիքսված եւ բջջային կապի բաժանորդներից, որոնք դժգոհում են, թե իրենց հաշվին հավելյալ գումարներ են գրանցված։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց «ԱրմենՏել» ընկերության հաճախորդների սպասարկման ծառայության ղեկավար Բուրաստան Մովսիսյանը՝ նկատելով, որ այդ գումարներն առաջանում են կապից օգտվելու քիչ տեղեկացվածության, եւ ինտերնետային ու կապի ոլորտում գործող հաքերների պատճառով։ Ըստ նրա՝ բաժանորդները ինտերնետ մտնելիս բջջայինի մենյուից չեն անջատում միջազգային կապի ֆունկցիան, եւ որոշ կայքեր մտնելիս ավտոմատ զանգեր են գրանցվում։ Դեպքեր են լինում, երբ բջջայինին միջազգային զանգ է գալիս եւ անջատվում, բաժանորդը հետ է զանգում, որ պարզի՝ ով է զանգել, հետո պարզվում է, որ զանգը Կուկի կամ Սեյշելյան կղզիներից է եղել, որի մեկ րոպեի արժեքը բավական մեծ գումար է կազմում։ Բ. Մովսիսյանի խոսքով, «ԱրմենՏել»-ը հաճախ բաժանորդից չի գանձում այդ գումարները, սակայն պարտավոր է վճարել միջազգային կապն ապահովող մյուս օպերատորին։ Ըստ նրա՝ աշխարհի բոլոր օպերատորները պայքարում են բջջային հաքերների կողմից կազմակերպվող այս երեւույթի դեմ, որովհետեւ նման զանգերի պատճառով կորցնում են եկամուտների 10 տոկոսը։ Բ. Մովսիսյանի փոխանցմամբ, ֆիքսված հեռախոսակապում եւս շարունակվում են նմանօրինակ խաբեությունները։ Պատճառը կրկին ինտերնետն է, մասնավորապես Dial Up ինտերնետային կապը։ «Այժմ մենք մոտ 20 հազար բաժանորդ ունենք, ովքեր օգտվում են Dial Up ինտերնետից, եւ հիմնականում նրանք են բողոքում, որ ֆիքսված հեռախոսակապին հավելյալ զանգեր են գրանցված»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այդ կապից օգտվողները պետք է համակարգիչն անջատելուց հետո անջատեն նաեւ մոդեմը կամ անջատեն միջքաղաքային կապը։ Ըստ նրա՝ Dial Up կապի վիրուսները կարող են նույնիսկ անջատված համակարգչի դեպքում զանգ կատարել այլ երկրներ, եթե անջատված չէ մոդեմը։ Բ. Մովսիսյանը տեղեկացրեց, որ ԱրմենՏելի մասնագետները պարզել են, որ Dial Up կապի վիրուսներ ստեղծվել են արդեն Հայաստանի տարածքում, քանի որ անհայտ զանգեր են կատարվում «ԱրմենՏել»-ի ֆիքսված ցանցի ներսում։ «Այս զանգերը վերահսկելը շատ ավելի բարդ է, բայց մեր մասնագետները աշխատում են այդ ուղղությամբ»,- տեղեկացրեց նա։
Հանդիպմանը ներկա «Սպառողների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպության նախագահ Աբգար Եղոյանը տեղեկացրեց, որ «ԱրմենՏել»-ի բաժանորդներից 10 դիմում-բողոք է այս ամիս ստացվել։ Նրանք բողոքում են, որ «ԱրմենՏել»-ը ավելի շատ գումար է ներկայացրել իրենց, քան իրենք սպառել են։ Նրա խոսքով, նախորդ ամիսներին դիմումները անհամեմատ շատ էին, սակայն վերջին շրջանում ընկերությունը սկսել է արագ արձագանքել նմանատիպ բողոքներին։ Ըստ Ա. Եղոյանի, մեկ այլ խնդիր է դարձել նաեւ SMS քվեարկությունը։ «Քառանիշ համարներին ուղարկվող SMS-ները որպես կանոն շատ թանկ են, իսկ սպառողը, այդ մասին տեղյակ չլինելով, օգտվում է այդ ծառայությունից, եւ ամսվա վերջին բավականին մեծ հաշիվ է ստանում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ այսպիսի խնդիրներ ունենում են հատկապես պատանիներն ու երիտասարդները։ Նրա կարծիքով, դաշտը պետք է օրենսդրորեն կարգավորվի, եւ պետք է բարձրացվի սպառողների իրազեկման աստիճանը։
http://news.am/am/news/8534.html
Վերջին խմբագրող՝ Mher1983: 13.11.2009, 17:33:
Mher1983 (13.11.2009)
Ինտերնետից երկու օր առաջ 3 mb բան էի քաշել, երեկ տարել էր: Երեկ ու էսօր էլ մինչև էտ ընդհանրապես չեմ միացրել: Նոր փորձի համար երկու անգամ զանգեցի ճիշտ տարավ, արդեն սկսում եմ կասկածել որ մի րոպեից ավել որ խոսում ես չգիտեմ որ վարկյանները 29.99-ով չի հաշվում…
Լավ են էլի մտածել, ստուգելու համար մարդիկ վարկյաններով են ստուգում, ոչ թե րոպեներով:
Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ
Helios (13.11.2009)
Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)
Էջանիշներ