User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 2086 հատից

Թեմա: Beeline AM

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Ումի՞ց է հիասթափվել «գրտնակով» տանտիկինը



    «Բիլայնի» գովազդում «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի հակագովազդն են անում

    «Փաթեթները գայթակղում են շահավետ սակագներով ցանցի ներսում եւ հիասթափեցնում այդ ցանցից դուրս զանգերի գներով: Դուք գնում եք փաթեթ, որովհետեւ զանգերի գները փաթեթի ներսում շատ էժան են, եւ զայրանում եք, երբ հասկանում եք, որ զանգերը փաթեթից դուրս չափազանց թանկ են: Իսկ մեզ մոտ՝ նոր «Քեզ համար էքսկլյուզիվ» փաթեթում ամեն ինչ հրաշալի է եւ բացառիկ: Ավելի լավ չի լինում»: Արդեն մեկ ամիս է՝ բջջային օպերատոր «Բիլայն» ընկերությունը հեռուստատեսությամբ ամեն օր այս գովազդն է անում: Նշենք, որ «Գովազդի մասին» օրենքի 6-րդ հոդվածի համաձայն՝ արգելվում եւ հակաօրինական է համարվում այն գովազդը, որն իրականացվում է՝ օգտագործելով մրցակիցներին, ինչպես նաեւ արտադրվող եւ իրացվող ապրանքների հատկությունները վարկաբեկող արտահայտությունները կամ այլ անձանց եւ ապրանքների հետ անհարկի համեմատությունները: Լվացքի փոշիների գովազդում մրցակիցների փոշու տուփի վրա գրում են «սովորական» փոշի ու ինչքան վատ հատկություն կա՝ վերագրում են դրան, բայց քանի որ լվացքի փոշիների շուկան լայն է, մասնակիցներն էլ՝ շատ, որեւէ ընկերություն այդ անհարկի համեմատությունն իր վրա չի վերցնում ու դա խախտում չի համարվում: Իսկ բջջային կապի շուկայի մասնակիցները 3-ն են: Հաշվի առնելով, որ «Օրանժ-Արմենիան» նոր-նոր է մտել դաշտ, դժվար չէ հասկանալ, որ «Բիլայնի» համեմատությունը վերաբերում է իր մրցակից «ՎիվաՍել-ՄՏՍ»-ին: Ավելին, «Բիլայնի» գովազդում ցուցադրվում է, թե ինչպես է խալաթով տանտիկինը զայրանում, երբ հասկանում է, որ ինքը խաբված է եւ զանգերը փաթեթից դուրս անսպասելի թանկ են, նա քիչ է մնում «գրտնակը» տա բջջային ծառայություններ մատուցող ընկերության «գլխին»: Սակայն այդ ժամանակ հոգնած ու հիասթափված տանտիկնոջ տեսարանը փակվում է, գալիս է եդեմային կերպարանքով մի մերկ աղջիկ ու հայտնում, որ «մեզ մոտ բոլորովին այլ սակագներ են գործում»:

    Այս առնչությամբ «Բիլայնից» «Առավոտին» պարզաբանել են, որ տվյալ գովազդում իրենք օրենքի որեւէ խախտում չեն տեսնում. «Քեզ համար էքսկլյուզիվ» փաթեթի գովազդային հոլավակում փաթեթի սակագինը համեմատվում է շուկայում գործող թե՛ մեր, թե՛ մրցակիցների սակագների հետ: Շուկայում գործող որեւէ մրցակցի հանդեպ որեւէ անհարգալից վերաբերմունք չի դրսեւորվել: Համեմատությունը տեղին է, քանի որ մենք չենք թաքցնում առաջարկվող սակագները, եւ գովազդը չի կարող մոլորություն առաջացնել սպառողների մեջ»: Փաստորեն, ընկերությունն էլ չի ժխտում, որ, խոսելով փաթեթից դուրս զանգերի չափազանց թանկ սակագների մասին, իրենք նկատի են ունեցել նաեւ «ՎիվաՍելին», մինչդեռ դա ոչ այլ ինչ է, եթե ոչ բացասական որակում՝ մրցակից ընկերության մատուցած ծառայությունների վերաբերյալ:

    Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ «ՎիվաՍելի» գովազդում 2 էլեկտրիկներ ինչ-որ լար հաջորդաբար 0-ին եւ 9-ին միացնելուց հետո վիճում էին՝ այն միացնեն 1-ի՞ն, թե՞ 3-ին: Կոմբինացիան ստացվում էր 091 եւ 093: Հոլովակում ցուցադրվում էր, որ լարը 1-ին միացնելուց հետո պայթյուն է տեղի ունենում, միացնողը մնում է սեւերես ու եզրակացնում, որ պետք էր 3-ին միանալ: Այս գովազդի հետ կապված «ԱրմենՏելը» բավականին մեծ աղմուկ բարձրացրեց ու որպես «Գովազդի մասին» օրենքի նույն՝ 6-րդ հոդվածի խախտում, զգուշացրեց ընկերությանը, որ այլեւս չցուցադրի այդ հոլովակը: Թեեւ այդ գովազդում «ՎիվաՍելը» նույնպես կոնկրետ մրցակցի անունը չէր տվել ու պետք էր տողատակին հասկանալ, որ «091»-ը «ԱրմենՏելի» կոդն է ու անհարկի համեմատություն է արվում նրա հետ, «ՎիվաՍելը» շատ կարճ ժամանակահատվածում դադարեցրեց այդ հոլովակի ցուցադրումը:

    Հ. ՋԵԲԵՋՅԱՆ
    http://aravot.am
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  2. #2
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Հայերի ֆանտազիան վերջն ա օրինակ իմ մտքով տենց բան երբեք չէր անցնի, օրինակ ես էտ գովազդը ընկալում եմ սենց , որ երբ ասում ա թե թանկա դեպի այլ բջջային ցանցեր, էտ Բիլայնի մնացած սակագնային պլանների մասին ա ասում, ոչ թե Վիվայի մասին:
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  3. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (12.11.2009), Mher1983 (11.11.2009), Rammstein (12.11.2009), Աթեիստ (11.11.2009)

  4. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    Հայերի ֆանտազիան վերջն ա օրինակ իմ մտքով տենց բան երբեք չէր անցնի, օրինակ ես էտ գովազդը ընկալում եմ սենց , որ երբ ասում ա թե թանկա դեպի այլ բջջային ցանցեր, էտ Բիլայնի մնացած սակագնային պլանների մասին ա ասում, ոչ թե Վիվայի մասին:
    Որովհետև քո քարտը Բիլայնա Իսկ ես էդ գովազդի ընթացքում աշխատում էի հիշել, թե իմ սակագնային պլանում դեպի այլ ցանցեր զանգն ինչ արժի, քանի որ իմ քարտը Վիվայա
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  5. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (11.11.2009)

  6. #4
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ ես էդ գովազդի ընթացքում աշխատում էի հիշել, թե իմ սակագնային պլանում դեպի այլ ցանցեր զանգն ինչ արժի, քանի որ իմ քարտը Վիվայա
    Ես հիմա Վիվայի ցանցում Վիվայիս քարտով ավելի թանկ եմ խոսում , քան Բիլայնից Վիվա:
    48 ցանցի ներսում
    63 ցանցից դուրս

    Բիլայնից Վիվա խոսում եմ 39-ով ու որակի ոչ մի տարբվերություն: Էնքան որ Վիվային հասնումա:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (11.11.2009)

  8. #5
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հիմա Վիվայի ցանցում Վիվայիս քարտով ավելի թանկ եմ խոսում , քան Բիլայնից Վիվա:
    48 ցանցի ներսում
    63 ցանցից դուրս

    Բիլայնից Վիվա խոսում եմ 39-ով ու որակի ոչ մի տարբվերություն: Էնքան որ Վիվային հասնումա:
    Եթե հասնելով մտածենք, ապա Արմենթելին շատ ավելի մեծ ու վատ բաներ են հասնում
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  9. #6
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Եթե հասնելով մտածենք, ապա Արմենթելին շատ ավելի մեծ ու վատ բաներ են հասնում
    Մինիստր եղբայր, այդտեղ ուղղակի սև փիար տեսել ես՞՞: Ես որ չեմ տեսել: Ժամանակին Վիվան 091 ու 3 գովազդը անելուց բարի կամքի դրսևորմամբ էր անում երևի:

  10. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Enigmatic (11.11.2009), Mher1983 (11.11.2009), Rammstein (12.11.2009), Sunun (11.11.2009), Աթեիստ (11.11.2009)

  11. #7
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Վիվան էլ էր սև փիար անում, ես չեմ պաշտպանում ամենևին:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես հիմա Վիվայի ցանցում Վիվայիս քարտով ավելի թանկ եմ խոսում , քան Բիլայնից Վիվա:
    48 ցանցի ներսում
    63 ցանցից դուրս

    Բիլայնից Վիվա խոսում եմ 39-ով ու որակի ոչ մի տարբվերություն: Էնքան որ Վիվային հասնումա:
    Որ չես "փաթեթավորվել" բա ինչ ես ուզում

    Վիվայի ներսում 32 դրամ եմ խոսում ճիշտա, բայց փոխարենը փաթեթի ներսում 8 դրամ:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  13. #9
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ չես "փաթեթավորվել" բա ինչ ես ուզում

    Վիվայի ներսում 32 դրամ եմ խոսում ճիշտա, բայց փոխարենը փաթեթի ներսում 8 դրամ:
    Մինիստր ջան, էս մի հարցով համաձայն չեմ... Արդեն մի անգամ նշել եմ, որ փաթեթը "չփաթեթի" հետ համեմատելը էդքան էլ կոռեկտ չի... Էդ նույն փաթեթը Բիլայնն էլ ունի, օռանժն էլ... Ուրեմն պետքա իրանց փաթեթի հետ համեմատես...
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

  14. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    47
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Helios-ի խոսքերից Նայել գրառումը
    Մինիստր ջան, էս մի հարցով համաձայն չեմ... Արդեն մի անգամ նշել եմ, որ փաթեթը "չփաթեթի" հետ համեմատելը էդքան էլ կոռեկտ չի... Էդ նույն փաթեթը Բիլայնն էլ ունի, օռանժն էլ... Ուրեմն պետքա իրանց փաթեթի հետ համեմատես...
    Համաձայն եմ
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (11.11.2009)

  16. #11
    Կատվիկ Enigmatic-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.09.2008
    Հասցե
    Երևան
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,334
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Որ չես "փաթեթավորվել" բա ինչ ես ուզում

    Վիվայի ներսում 32 դրամ եմ խոսում ճիշտա, բայց փոխարենը փաթեթի ներսում 8 դրամ:
    է տենց լինի, մենք էլ փաթեթից դուրս 19 դրամով էինք խոսում, ներսում էլ 4 դրամ, նենց որ Վիվան թանգաբազառ ա
    Я не высокомерна - я просто не считаю нужным улыбаться всем.

  17. #12
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    37
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Enigmatic-ի խոսքերից Նայել գրառումը
    է տենց լինի, մենք էլ փաթեթից դուրս 19 դրամով էինք խոսում, ներսում էլ 4 դրամ, նենց որ Վիվան թանգաբազառ ա
    Չէ, մենք Բիլայնի ցանցում ենք 19-ով խոսում, իսկ 4 դրամով միայն մեկ հատ` սիրելի համարի հետ է հնարավոր խոսել:
    Ամեն դեպքում էս Բիլայնի «Քեզ Համար- Էքսկլյուզիվը» ուղղակի մորթում ա:

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (13.11.2009), Mher1983 (13.11.2009)

  19. #13
    տկլոր պինգվին _DEATH_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.07.2006
    Հասցե
    Ատլանտիդա
    Տարիք
    36
    Գրառումներ
    2,171
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Բիլայն, Վիվա, նարնջագույն կերեք իրար կերեք:
    Ձեզ բարի ախորժակ…
    Մարդը լինելը լավ բան ա, բայց երկու ոտքի վրա կանգելը դեռ չի նշանակում որ դու մարդ ես:
    Ամենակարևորը էս կյանքում մարդ լինելն ա, մնացած ամենինչը երկրորդական ա:
    ԷԼ ԿՅԱՆՔՈՒՄ ԷՍ ՖՈՐՈՒՄԸ ՉԵՄ ՄՏՆԵԼՈՒ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Helios (11.11.2009)

  21. #14
    Սկսնակ անդամ Mher1983-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.09.2009
    Գրառումներ
    40
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    http://www.itel.am/am-info-201.html
    Ժող ջան ես համեմատությունը տեսել եք?

  22. #15
    թրծված Helios-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2009
    Գրառումներ
    612
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Beeline AM

    Մեջբերում Mher1983-ի խոսքերից Նայել գրառումը
    http://www.itel.am/am-info-201.html
    Ժող ջան ես համեմատությունը տեսել եք?
    Ոչ կոռեկտ համեմատությունա... հաշվի չի առա, որ սակագնի ներսում Վիվան 15 դրամա...
    ու ընդհանրապես էդ սայրում համեմատությունները լրիվ չեն արտահայտում սակագների իմաստը... Չմտածեք թե ՄՏՍ-ին եմ պաշտպանում, Բիլայնի հետ կապված էլ ինչ-որ սակագին կար առավելություններից մեկը նշած չէր... Հիմա արդեն չեմ հիշում, քչփորելու էլ հավես չունեմ
    Նա ուներ կյանքի հետ անհամատեղելի քաղաքական հայացքներ... (c)։

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 3 հոգի. (0 անդամ և 3 հյուր)

Համանման թեմաներ

  1. Beeline - Ֆիքսված Հեռախոսակապ
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Հեռահաղորդակցություն
    Գրառումներ: 79
    Վերջինը: 09.04.2013, 10:16
  2. Beeline Hi-line
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Ինտերնետ պրովայդերներ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 08.08.2010, 00:15
  3. Orange, Beeline, թե Vivacell
    Հեղինակ՝ Adriano, բաժին` Տնտեսագիտություն, տնտեսություն
    Գրառումներ: 0
    Վերջինը: 22.02.2009, 21:45
  4. Beeline vs. Bi Line
    Հեղինակ՝ Rammstein, բաժին` Իրավագիտություն, քաղաքագիտություն
    Գրառումներ: 42
    Վերջինը: 03.02.2009, 12:10
  5. Beeline Internet
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Վեբ
    Գրառումներ: 37
    Վերջինը: 10.06.2008, 21:24

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •