Ժող, իսկ էս «Քեզ համար - էքսկլյուզիվ»-ը անժամկետ ա՞:
Փաթեթս ընկերներ ա, հիմա որ մի հատ փոխեմ քեզ համար, հետո քեզ համար էկսկլյուզիվ, էլ օրական 30 դրամ չի տանի՞
tikopx (07.11.2009)
Okamigo, գիտե՞ս, ես մինչեւ 2008-ի ապրիլ, մոտ երեք տարի եղել եմ ՎիվաՍելի բաժանորդ:
Իսկ գիտե՞ս ինչի անցա Բիլայնին, որովհետեւ էն ժամանակվա դրությամբ հա՛մ ավելի էժան էր, հա՛մ ավելի շատ ծառայություններ ուներ, հա՛մ էլ վիվայի կապը էդ ժամանակ շատ վատ էր:
Շատ մարդիկ էլ կարան Վիվային աղբ անվանեն: Կոնկրետ ես չեմ անվանում, որովհետեւ բացի այն, որ դրանով կարող եմ դիպչել որոշ մարդկանց սրտի նուրբ լարերին (վերջ ի վերջո էդքան բարեգործություն ա արել), հետո էլ Վիվայի գալուստով էր, որ բջջային կապը հասանելի դարձավ բոլորին: Վիվա էն ժամանակ էլ կարար ինչ-որ կերպ հույների (ԱրմենՏելի, ավելի ճիշտ էն ժամանակ ԱրմենԳել էր) հետ համագործակցել, ու գները էդքան չիջացնել, բայց չարեց դա:
Վիվան ինձ ահագին խաբել էլ ա, հենց սկզբից, բայց մեկ ա, ես այն աղբ չեմ անվանում: Դու էլ, լավ կլիներ, որ Բիլայնին կամ որեւէ օպերատորի աղբ չանվանես:
Helios (07.11.2009)
Helios (07.11.2009)
Նախ ասեմ, որ 3Գ ինտերնետը որևէ երաշխավորված արագություն չի ենթադրում, որտև լրիվ կախվածա ցանցի ծանրաբեռնվածությունից։ Մոդեմ գնելուց դա պետքա նկատի ունենայիր։ Հենց էդ պատճառով էլ ես չեմ գնել մոդեմ։
Դա վերաբերվումա ոչ միայն եղած օպերատորներին, այլ նաև Օռանժին՝ հենց իրանց ցանցը ծանրաբեռնվի, ինտերնետի որակը իջնելույա։ Ի՞նչ պետքա անեն իրանք՝ բնականաբար ցանցը հզորացնեն, իսկ դրա համար հարկավոր է կատարել աշխատանքներ, որի ընթացքում սովորաբար ցանցը վատա աշխատում։ Հետո արդեն լավանումա։ Բոլոր երկրներում էդպեսա, ու ամեն տեղ մարդիկ նորմալ են վերաբերվում դրան, նախնտրում են 2 օր համբերել, բայց հետո ավելի լավ որակ ունենալ։
Առաջարկում եմ ֆորումում զերծ մնալ որևէ մեկի հասցիեն վիրավորանք գրելուն։ Լինի դա կազմակերպություն թե անհատ։
եթե կազմակերպությունը կամ անհատը լավ չի անում իր գործը, գրեք դրա մասին, բայց վատ աշխատելը հեչ կապ չունի աղբ բառի հետ։ Աղբ բառը լրիվ ուրիշ իմաստ ունի...
ես չի որ պիտի դա ասեմ
Ուրեմն ասեմ,գնլու ժամանակ ես նրանց հարցրեցի հնարավոր է,որ արագությունը իջնի,նրանք ինձ հավաստիացրեցին,որ ինրքան էլ իջնի,բայց 250 կիլոբիտից արագ է լինելու,դա առաջինը,2-րդ ոչ թե 2 օր այլ արդեն մոտ 20 օր,այստեղ հարցը միայն արագությունը չէ,օրեր էին լինում որ ընդհանրապես կամ անտենա չկար,կամ էլ կար.բայց չէիր կարողանում միանալ,հա մի բան էլ,երբ ես ասում էի ոչ Բիլայնը աղբ է,դա իմ սուբյեկտիվ կարծիքն է,ու մի համոզեք ինձ հակառակը,հետո ինչ որ հզոր ընկերություն է,կրկնում եմ դա պատճառաբանություն չէ,համ էլ ասեմ եդ ովա քեզ ասել.որ ամեն տեղ նորմալ են վերաբերում,ովա տեսել որ ինետ պրովայդերը փող վերցնի ու ինետ չտա,վրից էլ ասի որ չգիտի թե երբ կմիացնի,ծիծաղելույա
tikopx (07.11.2009)
ու դու էլ հավատացի՞ր, որ չի իջնելու
Քո վրդովմունքը լրիվ հասկանալիա, ես չեմ ասում, որ Բիլայնը աստծո գառա... Ուղղակի էն ինչ որ դու հիմա բացահայտացիր իրանց մասին, դրա հիման վրա իրանց կարելիա մեղադրել անտեղյակ լինելու կամ անպատասխանատու հայտարարություններ անելու մեջ։
Բայց աղբ բառը լրիվ ուրիշ իմաստ ունի՝ մարդուն կամ կազմակերպությանը էդ բառը չի կարող կպնել... Էդ բառը վերաբերվումա անշունչ իրերին, էն էլ անպետք։ Դու կարող ես չէ՞ ասես, որ էսինչը հիմարա, բայց հո չես ասի, որ ինքը ասենք սեղանա
Լավ շատ խորացա, կներեք... Ամեն դեպքում պետք չի որևէ մեկին վիրավորել...
Հզոր ընկերությունը իմ միտքը չի, ես տենց բան չեմ ասել...
ես ռեալ եմ գնահատում բոլորի դերը, ուղղակի քանի որ մարդկանց մոտ միանշանակ չընդունվեց էդ աղբ բառը ու միանգամից մի քանի հոգի արտահայտվեց էդ մասին, առաջարկեցի վիրավորանքից հեռու մնալ ֆորումում՝ անկախ նրանից Բիլայնինա վերաբերվում, ՄՏՍ-ին թե Օռանժի Անահիտ տատիկին
եթե ռեալ նայենք, աշխարհի բոլոր ոլորտներում, բոլոր ընկերություններն էլ բիզնես են անում ու երբեք էդ բիզնեսը միանշանակ չի ընկալվում բոլորի կողմից։ Հիմա եթե տենց մտածենք, բոլորին պետքա աղբ անվանենք՝ սկսած Ջրմուղկոյուղուց, վերջացրած Մայքրոսոքթով։ Նույնն էլ կարանք ասենք մարդկանց մասին... Բայց տենց ու՞ր կհասնենք
Կհասնենք նրան,որ վերջապես Հայաստանում կառաջարկեն որակով և իրական գնին համատասխանող ծառայություն,այլ ոչ թե գերշահույթ հետապնդող ընկերությունների,Եվրոպան ինչին հասել է,հասել է արդար մրցակցության միջոցով ու միայն չեմ մտածել շահույթի,այլ նաև որակի ու գնի մասին,ավելի ճիշտ միջին խավի համար հարմար գնի
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ