Beeline հատուկ սակագներ` հատուկ կարիքներով մարդկանց համար
Երևան 29.09.2009թ.
“ԱրմենՏել” ՓԲԸ -ն (ապրանքանիշը` Beeline) ներկայացնում է երկու նոր սակագնային փաթեթ` “Հաղորդագրություն 1” և “Հաղորդագրություն 2”, որոնք հատուկ մշակվել են լսողության և խոսքի սահմանափակում ունեցող բաժանորդների համար: Այս սակագնային փաթեթները հնարավորություն են տալիս SMS-ի և MMS-ի միջոցով հաղորդակցվելու արտոնյալ գներով: Սակագնային փաթեթները գործարկվել են Խուլուհամրերի Միջազգային օրվա առթիվ, որը նշվում է սեպտեմբերի վերջին կիրակի օրը:
Սեպտեմբերի 29-ին` Հայաստանի Խուլուհամրերի Միավորումում տոնակատարությունների ժամանակ, “ԱրմենՏել”-ի Վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինն ասաց. “Վստահ եմ, որ ցանկացած հասարակության արժեքն ու մարդասիրությունը որոշվում է նրանով, թե ինչպիսին է հասարակության վերաբերմունքը սոցիալապես խոցելի խմբերին: Մենք, մեր կողմից զբաղեցնում ենք ակտիվ սոցիալական դիրք և իրականացնում տարբեր սոցիալական ուղղվածության նախագծեր, այդ թվում ` առաջարկում այնպիսի սակագնային փաթեթներ, որոնք շփումը կդարձնեն առավել մատչելի”:
“Հաղորդագրություն 1” սակագնային փաթեթով Beeline հայաստանյան ցանցում մեկ ելքային SMS- հաղորդակցության արժեքն է 3 դրամ, Հայաստանի և ԼՂՀ-ի այլ բջջային ցանցում` 18 դրամ, իսկ միջազգային օպերատորների համարներին` 30 դրամ: Մեկ ելքային MMS-հաղորդագրության արժեքն է 20 դրամ Beeline հայաստանյան և ԱՊՀ ցանցերում, իսկ այլ հայաստանյան և միջազգային օպերատորների ցանցերում` 50 դրամ: Բոլոր մուտքային հաղորդագրությունները անվճար են: “Հաղորդագրություն1” սակագնային փաթեթով նախատեսված է օրական 20 դրամ բաժանորդավճար:
“Հաղորդագրություն 2” սակագնային փաթեթով բաժանորդավճար չի գանձվում: Առաջին 1000 ելքային sms-հաղորդագրությունների արժեքը Հայաստանյան Beeeline ցանցում օրացուցային ամսվա ընթացքում կազմում է 4 դրամ: 1001-րդից սկսած` յուրաքանչյուր կարճ հաղորդագրության արժեքը կկազմի 12 դրամ: Հայաստանի և ԼՂՀ այլ ցանցերին ուղարկված առաջին հազար կարճ հաղորդագրությունների արժեքն է 18 դրամ, իսկ 1001-րդից սկսած յուրաքանչյուր կարճ հաղորդագրության արժեքը կկազմի 20 դրամ: Միջազգային օպերատորների ցանցերին ուղարկված հաղորդագրությունների արժեքն է 30 դրամ: Յուրաքանչյուր ելքային MMS-հաղորդագրության արժեքն է 20 դրամ Beeline հայաստանյան և ԱՊՀ ցանցերում, իսկ այլ հայաստանյան և միջազգային օպերատորների ցանցերում` 50 դրամ:
Նոր սակագնային փաթեթներրի ակտիվացումը կատարվում է անվճար, “ԱրմենՏել”-ի Կորպորատիվ վաճառքի ծառայությունում` Հայաստանի Խուլհամրերի Միավորման անդամության վկայականի հիման վրա:
ԱրմենՏել ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) “Վիմպելկոմ” ԲԲԸ դուստր ձեռնարկությունն է, որը տրամադրում է ֆիքսված և բջջային հեռախոսակապի ծառայություններ Հայաստանի Հանրապետությունում: “Վիմպելկոմ” ընկերությունների խումբը հեռահաղորդակցության օպերատոր է, որը մատուցում է ձայնային կապի և տվայների փոխանցման ծառայություններ անլար և ֆիքսված հեռախոսակապի տեխնոլոգիաների լայն շրջանակում, ինչպես նաև լայնաշերտ Ինտերնետ կապի ծառայություններ: “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի մեջ են մտնում բջջային կապի մի շարք օպերատորներ, որոնք մատուցում են իրենց ծառայությունները Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում և Հայաստանում: “Վիմպելկոմ” ընկերությունների խմբի արտոնագրերը ընդգրկում են ընդհանուր 340 մլն բնակչությամբ տարածքներ: “Վիմպելկոմ” ԲԲԸ առաջին ռուսական ընկերությունն էր, որը գրանցվեց Նյու-Յորքի ֆոնդային բորսայում (NYSE): Ընկերության բաժնետոմսերը շրջանառվում են VIP ծածկագրով:* * *




Մեջբերել

Էջանիշներ