Ես վերջերս համել մի բան եմ նկատել.
Վիվաս 1000 դրամ լցնում եմ 18+ա,մտնում եմ wap.odnoklassniki.ru, կես օրա հերիքում,
չհաշված ամեն օր գիշերը 11ից մինչև 2ը ինետ չկա, ու զանգում ես ասում են ձեր հեռախոսից ա, բայց բոլոր, բոլոր բաժանորդներիննա տենց:
Ու ահավոր դանդաղ ա: Իսկ բի լայնս ազատ շփումա, վիվա զանգելը թալան ա, ինետնել ինչպես բոլոր սակագնային պլանները, արագ ա բայց ահավոր շատ ա տանում փող.
Հասարակ օրինակ. վիվայի նենց քարտով, որ մբ 130 դրամա, մտնում եմ opera-ով www.odnoklassniki.ru տանում ա ասենք 200 դրամ, իսկ բի լայնով սաղ տանումա: չեմ հասկանւոմ շոչիկները սխալ են հաշվում թե ինչ, բայց հետո ես իմ հեռախոսիս ու հենց opera-ի շոչիկներն եմ նայում, ետքան մբ ծախսած չի լինում:
Բայց կապի որակը դեռևս բի լայնինը ավելի լավա.վիվայով զանգում ես մի տեղ, խշխշում ա, լավ չես լսում, ձենը կամացանում, ուժեղանումա, իսկ բի լայնը տենց բան չունի:
կամ վիվաս ծայրից ծայր անտենա կա, զանգում են ինձ անհասանելի եմ լինում, ու նույն վայրկյանին սմս ա գալիս բաժանորդը զանգահարել է ձեզ:
Մի խոսքով, հասանք մոսկով: Բարդա: երկուսնել ունեն լիքը թերություններ:
Բայց մնում եմ էն կարծիքին, որ պետքա երկուսից էլ օգտվել:երրորդի գալու դեպքում նոր պետք ա որոշել, որ երկուսն օգտագործել::::![]()
Dragon (04.09.2009)
հետաքրքիրա, իսկ ինձ 1000դրամը 3-5 օր բավարարումա.
Մենակ դավթաշեն գնալու չանապարհին բիլայնի անտենան մի քանի անգամ իջնում ու բարձրանում էհամ էլ ամեն ինչ հո օպերատորից չի կախված, օրինակ անհասանելի լինելը, խշշոցը, անտենայի գնալ գալը.. Չգիտեմ իմ հեռախոսն է լավը, թե վիվայի ինետը, բայց իմ մոտ այն միշտ արթուն է, գիշեր-ցերեկ. .
Վերջին խմբագրող՝ VisTolog: 04.09.2009, 20:24:
Beeline-ի վաճառքի գրասենյակներում սպասարկման որակը վերջին ամիսներին զգալիորեն բարելավվել է
//09.09.2009
Երեւան /Մեդիամաքս/.
Սեպտեմբերի 15-ին Beeline-ի բաժանորդների սպասարկման նոր գլխամասային գրասենյակ կբացվի Հյուսիսային պողոտայում:
Այդ մասին այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտարարել է “ԱրմենՏել” ընկերության (Beeline ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: Նա նշել է, որ Հայաստանում իր աշխատանքի հինգ ամիսների ընթացքում վաճառքի գրասենյակներում բաժանորդների սպասարկման որակը “զգալիորեն բարելավվել է”: Իգոր Կլիմկոն նշել է, որ ծրագիրը շարունակական բնույթ է կրում, եւ նոր գրասենյակը սպասարկելու է ոչ միայն ֆիզիկական անձանց, այլեւ կորպորատիվ հաճախորդների:
Նրա խոսքերով, բաժանորդների սպասարկման որակի բարձրացման ծրագրի շրջանակներում ընկերության երեւանյան եւ մարզային գրասենյակների աշխատակիցները վերապատրաստում են անցնում: Իգոր Կլիմկոն հայտնել է նաեւ ԶԼՄ-ների հետ համագործակցելու մտադրության մասին` նրանցից բաժանորդների բողոքները ստանալու նպատակով:
Beeline-ի գլխավոր տնօրենն ասել է, որ, որպես կանոն, բաժանորդները խուսափում են իրենց բողոքներն անմիջապես սպասարկման գրասենյակներ ներկայացնելուց եւ նամակներ են ուղարկում ԶԼՄ-ներին: “Մենք մտադիր ենք համագործակցել մամուլի հետ եւ հնարավորինս լուծել բոլոր վիճահարույց խնդիրները”, - ասել է Իգոր Կլիմկոն:
Գրիգոր (13.09.2009)
Այս պահին թեմայում են 6 հոգի. (0 անդամ և 6 հյուր)
Էջանիշներ