Չեմ հասկանում ափի խեղճացնելու իմաստը ո՞րն ա: Կամ էլ հասկանում եմ, աչքիս դրանով են արագություն ճնշում, որ կանալը չտրաքի:
Ցանկացած կանալ սիմետրիկ են գնում, բայց վաճառում են ոչ սիմետրիկ![]()
էսպես չի մնա
Norton, ես խոսում եմ նորմալ սակագնային փաթեթների մասին։ Հերթով ասեմ. Համար 5-ն ու 18+-ը ուղղակի թալան են, Սիրում եմ-ն էլ 2 համար ա ներառում։
Այ նորմալ սակագնային պլան ա Մագնիսը, որտեղ ինտը 130 դրամ ա։
Քո ասածով եթե նայենք, ապա պետք է նշել, որ Բիլայնի Ուլտրա-ով էլ ինտերնետը 61 դրամ է։ Ի միջի այլոց, թեկուզ Ուլտրա փաթեթին անցնել չի լինում, բայց կարելի է գնալ եւ գնել նոր համար այդ փաթեթով։
Dragon (02.09.2009)
Եսօր առավոտյան sms ստացա, Հարգելի բաժանորդ դուք ստացել եք բոնուս ,10 անվաճար րոպե խոսելու հնարավորություն Բիլայնի ցանցում, հաշիվս 0 էր մի ամիս չէյ լիցքավորում, ետ ինչ բոնուսա?
Նայիր սա։
Ապե Ջան (01.09.2009)
Այո սեպտեմբերի 1-ից և մոտակա ճրերին Beeline–ը սկսել է իր բաժանորնդներին բունուսային րոպեներ նվիրելու ծրագիրը, ով ստանա սմս ուրեմն նա ստացել է անվճար րոպեներ սմս –ում կլինի ինչքան Beelinee-ի ցանցում անվճար խոսելու համար
Beeline-Հայաստան համալսարանը հրավիրում է դպրոցականների
//02.09.2009
Երեւան /Մեդիամաքս/.
“ԱրմենՏել” ընկերությունը պատրաստ է բացել Beeline-Հայաստան կորպորատիվ համալսարանի դռները հայաստանցի դպրոցականների առջեւ:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր ասել է “ԱրմենՏելի” գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: “ԱրմենՏելը” այսօր հայտարարել է մասնագիտական կողմնորոշմամբ բաց դասընթացների ծրագրի մեկնարկը 9-11-րդ դասարաններում սովորողների համար:
“Հայաստանի հեռահաղորդակցային խոշորագույն օպերատորի պատերի ներսում տեսածն ու լսածը պատանի տղաներին եւ աղջիկներին կօգնի կողմնորոշվել հետագա մասնագիտության ընտրության հարցում”, - ասել է Իգոր Կլիմկոն:
Դպրոցները կարող են մինչեւ սեպտեմբերի 18-ը “ԱրմենՏելի” ծրագրին մասնակցելու հայտ ներկայացնել ք. Երեւան, Ահարոնյան 2 հասցեով կամ [email protected] էլեկտրոնային հասցեով:
Դասընթացների սկիզբը նախանշված է 2009թ. հոկտեմբերին: Պարապմունքները դպրոցականների համար անցկացվելու են հատուկ սխեմայի համաձայն` հաշվի առնելով նրանց ցանկություններն ու հետաքրքրությունները մասնագիտական գործունեության որոշակի բնագավառներում:
«ԱրմենՏել»–ը համակարգչային դասարաններ է նվիրել դպրոցներին
17:53 • 03.09.09
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքնիշը` Beeline) համակարգչային դասարաններ է նվիրել Արմավիրի մարզի երեք դպրոցներին` Այգեշատ և Այթաղ գյուղերում, ինչպես նաև Էջմիածնի թիվ 17 դպրոցին։ Ընկերությունը դպրոցներին ապահովել է համակարգիչներով և ինտերնետ-կապով։ Այս մասին տեղեկացնում է ընկերության հասարակայնության հետ կապերի ծառայությունը։
«Այսօր Արմավիրի մարզի երեխաների համար համակարգիչներն ու ինտերնետը դարձել են մատչելի ու սովորական մի իրականություն։ Ուրախ ենք մեր մասնակցությունն ունենալ այդ հարցում։ Թող նոր տեխնոլոգիաները դառնան նոր գիտելիքների, նոր հնարավորությունների աղբյուր, նոր հորիզոններ բացեն Հայաստանի երեխաների համար», - Այգեշատ գյուղում համակարգչային դասարանի բացման ժամանակ ասաց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն։
Tert.am
Բայց եթե հիմա ընկերներ կամ հանրապետություն փոխես քարտտ, հետո երբ որ ժամկետը ավարտվի ետ սակագնային պլանի, մեկա քոնը կմնա ետ, ուղակի ժամկետը ավարտվելուց հետո ուրիշ մարդիկ չեն կարող մտնել ետ փաթեթ:
Համել ավարտվում ա ժամկետը, մեկել ելի երկարացնում են, որովհետեվ ետ իրանց ամենաձեռնըու փաթեթներն են:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ