Ժողովուրդ, Բայց էս Բիլայնն էլ ա հա տարօրինակ։ Ման եմ գալիս մի հատ հարմար սակագնային փաթեթ։ Ընկերներն ու Հանրապետությունը ցուցակից դուրս են գալիս, որոհետեւ ժամանակավոր են։ Ազատ շփումը մեղմ ասած էդքան էլ էժան չի (էն ա որ ցանցի ներսում ձրի ա)։ Խոսիրն ու Ուլտրան էլ ցուցակից միանշանակ դուրս են գալիս, որովհետեւ զանգի առաջին վայրկյանին 1 րոպեի գումարը ուտում ա։
Ի՞նչ մնաց.... բազիսային ամիսը 4000...
Ու նույնն էլ Վիվայի մոտ ա։ Էդքան նոր փաթեթ կա չէ՞, բայց ամենառեալը մնում ա հին ու բարի Մագնիսը։
Հա, ինչի՞ համար եմ ասում։ Ընկերը երկու քարտանի հեռախոս ա առել, մի հատ Բիլայն ա դնելու, մի հատ Վիվա։ Հիմա ինձ հարցնում ա, թե ինչ փաթեթներ վերցնի, որ ամենաշահավետը լինի։ Փաստորեն ինչքան հաշվեցի տեսա, որ դեպի Վիվա ու քաղաքային զանգելու համար արժի վերցնել Մագնիսը, իսկ դեպի Բիլայն` Ընկերները (կամ Ազատ շփումը

)։
Էջանիշներ